SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 26
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ»
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԴՊՐՈՑ
1-3 դասարան
Ավագյան Եվա
ՍարԱմպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
Տուն
ՇունԵս Շնիկ էի, թմբլիկ էի,
Ունեի մայրիկ, հողե տնակ,
Թեև անտարբեր ու բկլիկ էի,
Փորիկս կուշտ էր ու տեղս տաք:
Ես անուժ էի ու չհաս էի,
Ոչ ոք ինձ վրա չէր նայում խեթ,
Ուրախ ու հպարտ կվազվզեի
Ու խաղ կանեի ամենքի հետ:
Հիմա, որ արդեն շուն եմ իսկական,
Կարող եմ տեղին հաչել, կծել,
Ինձ քար նետողին ցույց տալ իր
ճամփան,
Ավա՜ղ, իմ վզին թոկ են գցել:
Շոգին՝ թուլանում, ցրտին՝ փայտանում,
Պահում եմ անքուն տուն ու այգի,
Սակայն իմ վզին շղթան չեն հանում,
Ոչ արձակուրդ կա, ոչ կիրակի:
Թե հնար լիներ՝ շղթաս պոկեի,
Ձեռ կքաշեի շնությունից,
Եվ աշխարհով մեկ կբողոքեի
Իմ ցեղն ստեղծող բնությունից:
Մուկ ու կատու
Նկարել եմ իրար մոտիկ
Մի մեծ կատու, մի մուկ պստիկ:
Վայ, ինչ սխալ բան եմ արել,
Որ իրար մոտ եմ նկարել...
Հանկարծ կատուն վրա կգա,
Խեղճ մկնիկի սևը կտա...
Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին
Ու նկարեմ հաջորդ էջին:
Լուսին
Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես:
Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով:
Թթու
Ծառ, տոնածառ
Ամանորի տոն է ուրախ,
Նոր տարի է, նոր տարի:
Երգում, պարում, ծիծաղում են
Ձագուկները անտառի:
Ձմեռ
Ամպիկ է ծնել արփին,
Ամպիկն էլ՝ կաթիլ,
Կաթիլը պաղել ճամփին՝
Դարձել է փաթիլ:
-Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին,
Երկնային փաթիլ:
-Քո ափի տաքից, Արփիկ,
Կդառնամ կաթիլ:
Ձմեռ է, ցուրտ է կարքին -
Ձյունը փաթիլ-փաթիլ
Իջնում է իմ տաք ափին
Ու դառնում կաթիլ:
ԴԴՈՒՄ
Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի , բույն չունի։
Դռան առաջ մի անգամ
Պապը ցանեց մի շաղգամ:
Շաղգամն աճեց, մեծացավ.
Պապը տեսավ, զարմացավ:
Պապը քաշեց, քաշքշեց, ,
Շաղգամն հողից չհանեց:
Պապը կանչեց տատիկին.
Տատը՝ պապից,
պապը՝շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Տատը կանչեց թոռնիկին,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից, հա քաշեցին,
Քաշքշեցին, շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց շնիկին.
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին£
Շունը կանչեց փիսոյին.
Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից, տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամն հողից չհանեցին:
Փիսոն կանչեց մկնիկին.
Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից, թոռը՝ տատից,
Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին, քաշքշեցին,
Շաղգամը հողից հանեցին:
ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկա'ր
Շատերի համար:
Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:
Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է,
սիրու'ն
Ձմեռ թե գարուն:
Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…
— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։
Պիտի սովրեք, սովրեք էնքան,
Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։
Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…
Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր,
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։
Ե. Երիցուկ, Զ. Զանազան,
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ…
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.
Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։
Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես
Էդպես աղմուկ, աղաղակ։
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ,
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։
Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան,
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ…
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։
— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։
Տըզզան հիմար անասուն…
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր,
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։
Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել.
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։
— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում.
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ,
կուտե՜մ…
— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝
կոտեմ…
Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք
Քընաթաթախ՝ առտեհան։
Չ. Չինարի, Պ. Պատատուկ
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։
Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի,
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի,
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։
Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ,
Օ. Օֆ, պըրծանք վերջապես…
Դե գնացեք, վաղը կգաք
Անգիր արած ջըրի պես։—
Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ,
Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես
Դաս էր տալիս մի ծառի տակ։
ԷՍ ԷՆ Է
Էս էն տունն է, որ շինել է
վարպետ Օհանը։
Էս էն ցորենն է, որ պահած
է էն տանը,
որ շինել է վարպետ
Օհանը։
Էս էն մուկն է, որ կերել է էն
ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ
Օհանը։
Էս էն կատուն է, որ բռնել է
էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ
Օհանը։
Էս էն շունն է, որ գըզել է էն
կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ
Օհանը։
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Տանդ մենակ
Ի՞նչ ես անում:
Խխունջ խանում,
Խխունջ խանում,
Պոզդ ինչո՞ւ
Դուրս չես հանում:
Ժամացույց
Այ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի.
- Սուս արա,
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
- Չաչանակ:
Բարև, արև
Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։
Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։
Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։
Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։
Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։
Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։
Կոնֆետի անձրև

Weitere ähnliche Inhalte

Ähnlich wie Եվա Ավագյան (15)

Maneօլիմպիկ
ManeօլիմպիկManeօլիմպիկ
Maneօլիմպիկ
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
ընթերցարան
ընթերցարանընթերցարան
ընթերցարան
 
10 5 dasaran
10 5 dasaran10 5 dasaran
10 5 dasaran
 
Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
 
Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
 
Haj
HajHaj
Haj
 
հովհաննես թումանյան գև կարապետյան 1
հովհաննես թումանյան գև կարապետյան 1հովհաննես թումանյան գև կարապետյան 1
հովհաննես թումանյան գև կարապետյան 1
 
Lia zatik amsagir
Lia zatik amsagirLia zatik amsagir
Lia zatik amsagir
 
զատիկ
զատիկզատիկ
զատիկ
 
Zatikn u cviky
Zatikn u cvikyZatikn u cviky
Zatikn u cviky
 
Zatik annax
Zatik annaxZatik annax
Zatik annax
 
սասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոսսասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոս
 
սասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոսսասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոս
 

Mehr von nelaT

Ուսումնական ճամփորդություններ.pptx
Ուսումնական ճամփորդություններ.pptxՈւսումնական ճամփորդություններ.pptx
Ուսումնական ճամփորդություններ.pptx
nelaT
 

Mehr von nelaT (20)

Ուսումնական ճամփորդություններ.pptx
Ուսումնական ճամփորդություններ.pptxՈւսումնական ճամփորդություններ.pptx
Ուսումնական ճամփորդություններ.pptx
 
Դանիել Մուրադյան
Դանիել ՄուրադյանԴանիել Մուրադյան
Դանիել Մուրադյան
 
Արթուր Հարությունյան
Արթուր ՀարությունյանԱրթուր Հարությունյան
Արթուր Հարությունյան
 
Ռոզի Անանյան
Ռոզի ԱնանյանՌոզի Անանյան
Ռոզի Անանյան
 
Միլենա Գուրուրյան
Միլենա ԳուրուրյանՄիլենա Գուրուրյան
Միլենա Գուրուրյան
 
էմիլի Զաքրյան
էմիլի Զաքրյանէմիլի Զաքրյան
էմիլի Զաքրյան
 
Էդգար Ստեփանյան
Էդգար ՍտեփանյանԷդգար Ստեփանյան
Էդգար Ստեփանյան
 
Եվա Բարսեղյան
Եվա ԲարսեղյանԵվա Բարսեղյան
Եվա Բարսեղյան
 
Նինա Ղասաբօղլյան
Նինա ՂասաբօղլյանՆինա Ղասաբօղլյան
Նինա Ղասաբօղլյան
 
Աշոտ Հայրապետյան
Աշոտ ՀայրապետյանԱշոտ Հայրապետյան
Աշոտ Հայրապետյան
 
Գևորգ Խուդոյան
Գևորգ ԽուդոյանԳևորգ Խուդոյան
Գևորգ Խուդոյան
 
Նարե Նահապետյան
Նարե ՆահապետյանՆարե Նահապետյան
Նարե Նահապետյան
 
Արեգ Ալիխանյան
Արեգ ԱլիխանյանԱրեգ Ալիխանյան
Արեգ Ալիխանյան
 
Նատալի Գրիգորյան
Նատալի ԳրիգորյանՆատալի Գրիգորյան
Նատալի Գրիգորյան
 
Արեն Ղալեչյան
Արեն ՂալեչյանԱրեն Ղալեչյան
Արեն Ղալեչյան
 
Քնարիկ Առուստամյան
Քնարիկ ԱռուստամյանՔնարիկ Առուստամյան
Քնարիկ Առուստամյան
 
Նարե Հայրապետյան
Նարե ՀայրապետյանՆարե Հայրապետյան
Նարե Հայրապետյան
 
Մայք Սահակյան
Մայք ՍահակյանՄայք Սահակյան
Մայք Սահակյան
 
Մարի Մարտիրոսյան
Մարի ՄարտիրոսյանՄարի Մարտիրոսյան
Մարի Մարտիրոսյան
 
Գևորգ Սարգսյան
Գևորգ ՍարգսյանԳևորգ Սարգսյան
Գևորգ Սարգսյան
 

Եվա Ավագյան

  • 2.
  • 3. ՍարԱմպը եկավ նստեց սարին, Նստեց սարի սուր կատարին։ — Լըսի՛, պապի՛, ասավ նրան, Լավ օրերըդ անցան, կորան. Խիստ սոսկալի Ցուրտ է գալի։ Ասավ, գնաց։ Սարը կամաց Մտավ սիպտակ Վերմակի տակ։
  • 5. ՇունԵս Շնիկ էի, թմբլիկ էի, Ունեի մայրիկ, հողե տնակ, Թեև անտարբեր ու բկլիկ էի, Փորիկս կուշտ էր ու տեղս տաք: Ես անուժ էի ու չհաս էի, Ոչ ոք ինձ վրա չէր նայում խեթ, Ուրախ ու հպարտ կվազվզեի Ու խաղ կանեի ամենքի հետ: Հիմա, որ արդեն շուն եմ իսկական, Կարող եմ տեղին հաչել, կծել, Ինձ քար նետողին ցույց տալ իր ճամփան, Ավա՜ղ, իմ վզին թոկ են գցել: Շոգին՝ թուլանում, ցրտին՝ փայտանում, Պահում եմ անքուն տուն ու այգի, Սակայն իմ վզին շղթան չեն հանում, Ոչ արձակուրդ կա, ոչ կիրակի: Թե հնար լիներ՝ շղթաս պոկեի, Ձեռ կքաշեի շնությունից, Եվ աշխարհով մեկ կբողոքեի Իմ ցեղն ստեղծող բնությունից:
  • 6. Մուկ ու կատու Նկարել եմ իրար մոտիկ Մի մեծ կատու, մի մուկ պստիկ: Վայ, ինչ սխալ բան եմ արել, Որ իրար մոտ եմ նկարել... Հանկարծ կատուն վրա կգա, Խեղճ մկնիկի սևը կտա... Քանի ուշ չէ ջնջեմ խեղճին Ու նկարեմ հաջորդ էջին:
  • 7. Լուսին Լուսին, լուսին, Լուսերես, Ինչքան, ինչքան Կլոր ես: Լույս ես տալիս Գիշերով, Քո վառվռուն Թշերով:
  • 9. Ծառ, տոնածառ Ամանորի տոն է ուրախ, Նոր տարի է, նոր տարի: Երգում, պարում, ծիծաղում են Ձագուկները անտառի:
  • 10.
  • 11. Ձմեռ Ամպիկ է ծնել արփին, Ամպիկն էլ՝ կաթիլ, Կաթիլը պաղել ճամփին՝ Դարձել է փաթիլ: -Ե'կ, իջի'ր իմ ջերմ ափին, Երկնային փաթիլ: -Քո ափի տաքից, Արփիկ, Կդառնամ կաթիլ: Ձմեռ է, ցուրտ է կարքին - Ձյունը փաթիլ-փաթիլ Իջնում է իմ տաք ափին Ու դառնում կաթիլ:
  • 12.
  • 13.
  • 14.
  • 16. Ամբողջ օրը քուն չունի, Լայն դաշտերում տուն չունի, Ծաղկից ծաղիկ է թռչում, Փեթակ ունի , բույն չունի։
  • 17. Դռան առաջ մի անգամ Պապը ցանեց մի շաղգամ: Շաղգամն աճեց, մեծացավ. Պապը տեսավ, զարմացավ: Պապը քաշեց, քաշքշեց, , Շաղգամն հողից չհանեց: Պապը կանչեց տատիկին. Տատը՝ պապից, պապը՝շաղգամից, Հա քաշեցին, քաշքշեցին, Շաղգամն հողից չհանեցին: Տատը կանչեց թոռնիկին, Թոռը՝ տատից, տատը՝ պապից, Պապը՝ շաղգամից, հա քաշեցին, Քաշքշեցին, շաղգամն հողից Չհանեցին: Թոռը կանչեց շնիկին. Շունը՝ թոռից, թոռը՝ տատից, Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից, Հա քաշեցին, քաշքշեցին, Շաղգամն հողից չհանեցին£ Շունը կանչեց փիսոյին. Փիսոն՝ շնից, շունը՝ թոռից, Թոռը՝ տատից, տատը՝ պապից, Պապը՝ շաղգամից, Հա քաշեցին, քաշքշեցին, Շաղգամն հողից չհանեցին: Փիսոն կանչեց մկնիկին. Մուկը՝ փիսոյից, փիսոն՝ շնից, Շունը՝ թոռից, թոռը՝ տատից, Տատը՝ պապից, պապը՝ շաղգամից. Որ քաշեցին, քաշքշեցին, Շաղգամը հողից հանեցին: ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ
  • 18. Ձմեռվա բուքին, Սառնամանիքին Դպրոցի ճամփան Դժվար է, երկա'ր Շատերի համար: Զվարթ գարունքին, Երգին ու ծաղկին Դպրոցի ճամփան Կարճ է, դուրալի Կարծես ավելի: Իսկ ով սեր ունի Մեզ պես ուսումի, Դպրոցի ճամփան Միշտ կարճ է, սիրու'ն Ձմեռ թե գարուն:
  • 19. Վարպետ Բըզեզն ամռան մի օր Դըպրոց բացեց մեծ ծառի տակ Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ, Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ… — Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ, Պիտի սովրեք, սովրեք անվերջ, Որ իմանաք ինչ է ձեզ պետք, Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։ Պիտի սովրեք, սովրեք էնքան, Մինչև դառնաք ինձ պես վարպետ։ Դե նըստեցեք հիմի հանդարտ, Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։ Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ. Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում… Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր, Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։ Ե. Երիցուկ, Զ. Զանազան, Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ… Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞. Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։ Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես Էդպես աղմուկ, աղաղակ։ Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ, Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։ Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան, Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ… ― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին, Ինձ ասում է՝ սարի արջ։ — Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։ Տըզզան հիմար անասուն… Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր, Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։ Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել. Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։ Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։ — Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում. Ողկույզը ես շատ եմ սիրում… — Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ… — Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ… Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք Քընաթաթախ՝ առտեհան։ Չ. Չինարի, Պ. Պատատուկ Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։ Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի, Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի… Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, Ձեր մեջ գըլուխ կըճաքի։ Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ, Օ. Օֆ, պըրծանք վերջապես… Դե գնացեք, վաղը կգաք Անգիր արած ջըրի պես։— Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ, Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ, Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես Դաս էր տալիս մի ծառի տակ։
  • 20. ԷՍ ԷՆ Է Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։ Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։ Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։ Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։ Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։
  • 21. Խխունջ խանում, Խխունջ խանում, Տանդ մենակ Ի՞նչ ես անում: Խխունջ խանում, Խխունջ խանում, Պոզդ ինչո՞ւ Դուրս չես հանում:
  • 22.
  • 23.
  • 24. Ժամացույց Այ ժամացույց, ժամացույց, Դու չե՞ս հոգնում խոսելուց, Մի բերան հենց`տիկ, հա տիկ... Բա դու չունե՞ս մի տատիկ, Որ քեզ ասի. - Սուս արա, Գլուխներս դու տարար: Հերիք խոսես ու շարժես Սլաքներ ու ճոճանակ, Քո չափ թե որ ես խոսեմ, Տատն ինձ կասի. - Չաչանակ:
  • 25. Բարև, արև Արև՛, արև՛, դու մեզնից Երբ հեռացար դեպ հարավ, Ձմեռն եկավ և ամեն ինչ Հափշտակեց ու տարավ։ Աստված սիրես, էլ մի՛ գնար, Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ, Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք Միշտ՝ իրիկուն, առավոտ։ Որքան գոհ ենք, որ դու բերիր Գարնան անուշ եղանակ, Ա՜խ, երանի գարուն լինի Տարին բոլոր ժամանակ։ Տես թե ինչպե՜ս փթըթել են Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ, Տես թե ինչպես տարածվել է Ամենայն տեղ անուշ հոտ։ Քեզ են գովում թռչնիկները Իրանց քաղցր դայլայլով, Հովիվը իր մեղմ սրինգով, Հողատն անուշ հոլովով։ Չէ՛, արև ջան, էլ չըգնաս, Էլ չըթողնես մեզ կարոտ, Գնա քնի՛ր գիշերները, Առավոտը եկ մեզ մոտ։