SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 30
Հռոմ քաղաքը
Հռոմ (իտալերեն՝ Roma), Իտալիայի մայրաքաղ
աք, Լացիո մարզի վարչական կենտրոն:
Գտնվում է Տիբեր գետի ափին, ունի
միջազգային օդանավակայաններ (Լեոնարդո
դա Վինչի դի Ֆյումինչո և Չամպինո): Հռոմի
սահմաններում է գտնվումՎատիկան քաղաք-
պետությունը:
Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է,
որն ստացել է «հավերժական քաղաք» անունը:
Այն իր անվանումը ստացել է քաղաքի
առասպելական հիմնադիրներից մեկի՝
Հռոմուլոսի անունից: Ըստ ավանդության,
Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753-
ին: Հռոմուլոսի և նրա երկվորյակ
եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների
Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի
դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա
Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի
գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական
ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել
Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել
գայլի կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս
դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա
որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում:
Քաղաքի անուն տալու վեճի
ժամանակ Հռեմոսը սպանվել է և
քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝
Romulus) անունով կոչվել է Հռոմ
(լատիներեն՝ Roma): Հռոմը եղել է
հռոմեական անտիկ պետության
մայրաքաղաքը, VI-VIII դդ.
գտնվել
է Բյուզանդիայի տիրապետությա
ն տակ: 756 - 1870-ը կարճ
ընդմիջումներով եղել է
Պապական մարզի
մայրաքաղաքը: Ռիսորջիմենտոյի
(իտալերեն բառացի՝
«վերածնունդ») շնորհիվ 1870-ին
վերամիավորվեց Իտալիայի
հետ, 1871-ից դարձավ
միավորված Իտալական
թագավորություն, իսկ 1946-ից՝
Իտալական հանրապետության
մայրաքաղաք:
Հռոմի պատմությունը
Հին Հռոմ (լատիներեն՝ Roma
antiqua), Հին աշխարհի առաջավոր
պետություններից մեկը, իր
անվանումը ստացել է Հռոմ քաղաքից,
իսկ քաղաքը իր հերթին անունը
ստացել է Հռոմուլոսից, որը իր
եղբայր Հռեմոսիհետ հիմնադրել է
Հռոմը: Հին հռոմեական
քաղաքակրթության կանգնեցմանը
որոշակի ազդել է հին
հույների և էտրուսկներիմշակույթներ
ը: Կայսրությյան հզորության
գագաթնակետը եղել է 2-րդ
դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել
էր
ժամանակակից Շոտլանդիայիհյուսիս
ից մինչև Եթովպիայի հարավ
և Հայաստանի արևելքից
մինչևՊորտուգալիայի արևմուտքֈ
Հին Հռոմի պատմությունը
բաժանվում է երեք շրջանի`
Թագավորական շրջան
(մ.թ.ա. 754/753 - մ.թ.ա.
510/509)
Հանրապետական շրջան
(մ.թ.ա. 510/509 - մ.թ.ա.
30 կամ 27)
Կայսերական շրջան (մ.թ.ա.
30 կամ 27- 395)
Թագավորության
ժամանակաշրջանում (մ.թ.ա.
754/753 _ մ.թ.ա. 510/509)
ձևավորվել են հռոմեական
ժողովուրդը, հռոմեական.
պետական կարգը, կարևոր
որոշումները ընդունել է
ժողովրդական ժողովը,
ընտրել թագավորին, որին
կից ստեղծվել է պետական
խորհուրդը՝ Ծերակույտը:
Հանրապետության
ժամանակաշրջանում (մ.թ.ա.
510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ.
կառավարել են կոնսուլները,
պահպանվել են ժողովրդական
ժողովը և Ծերակույտը: Հռոմը մինչև
III դ. կեսը նվաճել է
ամբողջ Իտալիան,
հետագայում՝ Սիցիլիան,
Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ
շրջանները,Բալկանյան
թերակղզին, Փոքր
Ասիայի արևմտյան շրջանները և
դարձել միջերկրածովյան խոշոր
տերություն: Մ.թ.ա. III-II դդ.
վերջնականապես ձևավորվել է
երկու դասակարգ՝ ստրուկներ և
ստրկատերեր: Դասակարգերի և
հասարակական տարբեր խմբերի
միջև պայքարը,
քաղաքացիականպատերազմները
քայքայել են հանրապետական
կարգը: Մ.թ.ա. 30-ինՕգոստոս
Օկտավիանոսը դարձել է
հռոմեական պետության միանձնյա
ղեկավար, իսկ մ.թ.ա.
27-ին ստացել արտակարգ
 իշխանություն՝ փաստորեն
հիմնելով կայսրություն:
Կայսերական ժամանակաշրջանում (մ.թ.ա.
30 կամ 27-ից) Հռոմը հասել է իր տարածքի
առավելագույն ընդարձակմանը: Սակայն
արտաքին պատերազմները,
ստրկատիրական կարգի քայքայումը
հանգեցրել են կայսրության թուլացմանը:
395-ին կայսրությունը բաժանվել է երկու
մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության
(Հռոմ կենտրոնով) և Արևելյան Հռոմեական
կայսրության (Բյուզանդիոն կենտրոնով),
իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական
կայսրությունը կործանել են գերմանական
ցեղերը:
Հռոմի պայքարը Սելևկյանների պետության
դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ.
սկզբին հայկական պետությունները՝ Մեծ
Հայքը, Փոքր
Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերակ
անգնել են իրենց անկախությունը
: Հետագայում Հռոմը հայկական
պետությունների նկատմամբ վարել է
 նվաճողական
քաղաքականություն: Միհրդատյան
 պատերազմների (մ.թ.ա. 89-մ.թ.ա.
 63) ժամանակ, մ.թ.ա. 69-ին,
զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել
է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա
պատերազմում պարտություն կրել Տիգրան
Բ-ից:
Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս
Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել
է Արտաշատի պայմանագիրը:
Միհրդատյան պատերազմները
հաջողությամբ ավարտած Պոմպեոսը
կատարել է վարչական
փոփոխություններ. Փոքր Հայքը տվել
է իր դաշնակից գաղատների
առաջնորդ Դեիոտարոսին,
Կոմմագենեն՝ Անտիոքոս
Սելևկյանին, իսկ Ծոփքը՝
Կապադովկայի թագավոր
Արիոբարզանին: Այնուհետև
հռոմեական գործիչները (Մարկոս
Կրասոս, Մարկոս Անտոնիոս) ձգտել
են Հայաստանն ու նրա զին. ուժերն
օգտագործել Պարթևաստանի դեմ
պայքարում, սակայն Արտավազդ
Բ արքան կարողացել է պահպանել
Մեծ Հայքի ինքնուրույնությունը:
Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա. 34-
ին ներխուժել է Մեծ Հայք, գերել
Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս
և մ.թ.ա. 31-ին գլխատել: Հռոմ.
առաջին կայսր Օգոստոսը և նրա
հաջորդները ձգտել են Մեծ Հայքն
իրենց ազդեցությանը ենթարկել
դրածո թագավորների միջոցով:
Կայսր Ներոնի գահակալության
տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի,
մյուս
կողմից՝ Հայաստանի ուՊարթևաստան
ի միջև տեղի ունեցած պատերազմի
(54-64) հետևանքով՝ Հռոմը ճանաչել է
Մեծ Հայքի անկախությունը, որտեղ
թագավոր է հռչակվել Տրդատ
Ա (տես Հռանդեայի
պայմանագիր, 64թ.): 114-ին
կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ
Հայք և այն հռչակել հռոմեական
նահանգ: Կայսր Ադրիանոսը (117-
138), սակայն չկարողանալով Մեծ
Հայքում պահպանել Հռոմի
գերիշխանությունը, 117-ին ճանաչել է
նրա անկախությունը: Կայսր Մարկոս
 Ավրելիոսի ժամանակ (161- 180),
հռոմա-պարթևական պատերազմի
 հետևանքով, Մեծ Հայքը դարձել է
Հռոմից կախյալ
թագավորություն: Սակայն նրա
հաջորդների ժամանակ հայկական
զորքերը հետ են մղել
կայսր Կարակալլայի (211- 217)
հարձակումը և վերականգնել երկրի
ինքնուրույնությունը:
Պարսկաստանում Սասանյանների
արքայատան հաստատումից (226)
հետո, երբ սրվել են հայ-պարսկ.
հարաբերությունները, Մեծ Հայքը
գերազանցապես դաշնակցել է Հ-ին:
Կայսր Հովիանոսը (363_364),
դավաճանելով հռոմա-հայկ.
դաշնակցությանը, պարսիկներին է
զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ
Հայքի Աղձնիք, Մոկք, Կորդուք նահա
նգները ևն տարածքներ
(տես Ամոթալի դաշնագիր 363):
Հռոմա-պարսկական
հակամարտությունները, ի վերջո,
լուծվել են Մեծ Հայքը
բաժանելու (387) միջոցով:
Հռոմեական մշակույթը, որն իր մեջ
ներառել է նաև հունականի և
հելլենիստականի տարրերը, մեծ
ազդեցություն է թողել եվրոպ.
մշակույթի վրա: Մ.թ.ա. II դ. սկզբից
մինչև մ.թ. 395-ը Հ-ի և Հայաստանի
միջև զարգացել են նաև առևտրական,
մշակութային կապեր, տեղի է ունեցել
ռազմական արվեստների
փոխազդեցություն:
Հռոմի հիմնադրումը
Պատմագրական և ավանդական
տեղեկություններ
Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն
ստացել է «հավերժական քաղաք» անունը: Այն
իր անվանումը ստացել է քաղաքի
առասպելական հիմնադիրներից մեկի՝
Հռոմուլոսի անունից: Ըստ ավանդության,
Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753-
ին: Հռոմուլոսի և նրա երկվորյակ
եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների
Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի
դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա
Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի
գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական
ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել
Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել
գայլի կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս
դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա
որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում:
Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը
սպանվել է և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝
Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝
Roma): Հռոմը եղել է հռոմեական անտիկ
պետության մայրաքաղաքը, VI-VIII դդ. գտնվել
է Բյուզանդիայի տիրապետության տակ: 756 -
 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է
Պապական մարզի մայրաքաղաքը:
Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝
«վերածնունդ») շնորհիվ 1870-ին
վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871-ից
դարձավ միավորված Իտալական
թագավորություն, իսկ 1946-ից՝ Իտալական
հանրապետության մայրաքաղաք:
Հռոմի ցարգացման
փուլերը
    Հռոմը հնագույն քաղաք է
Ապենինյան թերակղզում:
Ավանդության համաձայն՝
հիմնադրել են Հռոմուլոս և Հռեմոս
եղբայրները մ. թ. ա. 754/753 թ-ին:
Կոչվել է առաջին թագավոր
Հռոմուլոսի
(մ. թ. ա. 754/753–717/716 թթ.)
անվամբ: Միջերկրածովյան
տերություն է դարձել մ. թ. ա. 146 թ-
ին՝ Պունիկյան պատերազմում
Կարթագենին հաղթելուց հետո.
ընդգրկել է Եվրոպայի արևմտյան և
հարավարևելյան մասերը, Փոքր
Ասիան, Հյուսիսային Աֆրիկայի
մերձափնյա շրջանները, Ասորիքը և
Պաղեստինը:
Հին Հռոմում թագավորական
դարաշրջանը տևել է 250 տարի:
Վերջին՝ 7-րդ թագավոր Լուկիոս
Տրաքվինիոս Գոռոզի (մ. թ. ա.
534/533–510/509 թթ.) վտարումից
հետո տապալվել է միապետական
կարգը, և հաստատվել է
հանրապետություն (մինչև մ. թ. ա.
30/27 թ.):
Հանրապետական շրջանում
Հռոմում կառավարել են
կոնսուլները (բարձրաստիճան
պաշտոնյա): Բարձրագույն
իշխանությունը պատկանել է
Ժողովրդական ժողովին,
պահպանվել է պետական
խորհուրդը՝ Ծերակույտը
(ավագների ժողով):
Մ. թ. ա. 89 թ-ին պատերազմ է
սկսվել Հռոմի և Պոնտոսի միջև.
վերջինիս թագավոր Միհրդատ VI
Եվպատորը մ. թ. ա. 93 թ-ին
դաշինք էր կնքել Տիգրան Բ Մեծի
հետ: Մ. թ. ա. 74/73 թ-ին
Իտալիայում Սպարտակի
գլխավորությամբ բռնկվել է
ստրուկների ապստամբություն:
Միհրդատյան պատերազմների (մ.
թ. ա. 89–63 թթ.) ժամանակ Հռոմն
անմիջական հարաբերությունների
մեջ է մտել Հայաստանի հետ:
Մ. թ. ա. 69 թ-ին Լուկիոս
Լուկուլլոսը ներխուժել է
Հայաստան, գրավել
Տիգրանակերտը, սակայն մ. թ. ա.
68–67 թթ-ին հայ-պոնտական
զորքերը հռոմեացիներին վտարել
են Հայաստանից և Պոնտոսից:
Մ. թ. ա. I դարի 60-ական
թվականներին Գնեոս Պոմպեոսը,
Հուլիոս Կեսարը և Մարկոս
Կրասոսը գաղտնի
համաձայնությամբ ստեղծել են
հակածերակուտական միություն՝
եռապետություն, որը դարձել է
փաստացի կառավարություն:
Սրվել են Կեսարի և Ծերակույտի
(նրա կողմն էր անցել Պոմպեոսը)
հակասությունները, սկսվել է
քաղաքացիական պատերազմ (մ.
թ. ա. 49–45 թթ.): Պոմպեոսին ու
նրա կողմնակիցներին հաղթած
Կեսարը դարձել է հռոմեական
տերության անսահմանափակ
տիրակալ, ցմահ դիկտատոր
(արտակարգ լիազորություններով
պաշտոնատար անձ), սակայն մ. թ.
ա. 44 թ-ին դավադրաբար սպանվել
է:
Մ. թ. ա. 43 թ-ին Օկտավիանոսը,
Մարկոս Անտոնիոսը և Մարկոս
Լեպիդոսը պաշտոնապես կազմել
են 2-րդ եռապետությունը:
Եռապետները մ. թ. ա. 42 թ-ին
Փիլիպպեի (Հունաստան)
ճակատամարտում պարտության
են մատնել
հանրապետականներին:
Անտոնիոսը, շարունակելով
Կրասոսի սկսած պատերազմը
Պարթևական թագավորության
դեմ, անհաջողության է մատնվել և
մ. թ. ա. 34 թ-ին ներխուժել է
Հայաստան, գերել Արտավազդ Բ-
ին և տարել Եգիպտոս:
Օկտավիանոսի և Անտոնիոսի
հարաբերությունները սրվել են: Մ.
թ. ա. 31 թ-ին Ակտիումի
ծովամարտում Օկտավիանոսը
հաղթել է Անտոնիոսին, իսկ մ. թ.
ա. 30 թ-ին գրավել է Եգիպտոսը:
Օկտավիանոսը դարձել է
Հռոմեական պետության
միանձնյա ղեկավար: Հռոմում
վերացել է հանրապետական
կարգը: Կայսրության շրջանում՝ մ.
թ. ա. 27 թ-ին, Սենատը
(Ծերակույտ) հաստատել է
Օկտավիանոսի գերագույն
իշխանությունը և նրան շնորհել
Օգոստոս (սրբազան)
պատվանունը: Օգոստոսի (մ. թ. ա.
27– մ. թ. 14 թթ.) և նրա
հաջորդների ժամանակ Հռոմի
արևելյան քաղաքականության մեջ
կարևոր տեղ են ունեցել
Հայաստանը և Պարթևստանը:
Ներոն կայսեր (54–68 թթ.) օրոք
նոր պատերազմ է սկսվել Հռոմի և
Պարթևստանի ու Հայաստանի
միջև, որի հետևանքով Հայոց
թագավոր է հռչակվել Տրդատ Ա-ն:
Հռոմեական կայսրությունն իր
տարածքի առավելագույն
ընդարձակմանը հասել է
Անտոնինոսների հարստության
(96–192 թթ.) ժամանակ: Մարկոս
Տրայանոսի (98–117 թթ.) օրոք
Հռոմը գրավել է Դակիան և
Արաբիան (106 թ.): 114 թ-ին
Տրայանոսն արշավել է Հայաստան
և այն հայտարարել հռոմեական
պրովինցիա: Ադրիանոս
(Հադրիանոս, 117–138 թթ.) կայսրը,
չկարողանալով Հայաստանում
պահպանել իր գերիշխանությունը,
117 թ-ին Հայոց թագավոր է
ճանաչել Վաղարշ Ա-ին:
Անտոնիոս Պիոս (138–161 թթ.)
կայսրը Հայաստանի գահը
հանձնել է Հռոմի դրածո
Սոհեմոսին: Մարկոս Ավրելիոսի
(161–180 թթ.) օրոք, հռոմեա-
պարթևական պատերազմից (163–
166 թթ.) հետո, Հայաստանը
դարձել է Հռոմից կախյալ
թագավորություն:
III դարից Հռոմի արևելյան
քաղաքականության մեջ
կարևորվել է Սասանյան
Պարսկաստանը: III դարի վերջին
և IV դարում (Խոսրով Բ-ի, Տրդատ
Գ-ի և ուրիշների օրոք)
Պարսկաստանի դեմ
պատերազմներում Հռոմի
դաշնակից է դարձել Հայաստանը:
Դիոկղետիանոսի (284– 305 թթ.)
ժամանակ կայսեր իշխանությունը
դարձել է բացարձակ և հռչակվել
աստվածային, կայսրը՝ տիրակալ և
տեր: Կոստանդին I Մեծը (306–337
թթ.) 313 թ-ի Միլանի էդիկտով
(հրովարտակ) թույլատրել է
դավանել նաև քրիստոնեություն:
Նա 330 թ-ին կայսրության
մայրաքաղաքը տեղափոխել է
Արևելք. Բոսֆորի նեղուցի ափին
կառուցել է Կոստանդնուպոլիսը:
Կոստանդին Մեծի հաջորդների
ժամանակ կայսրության
քաղաքական կացությունն
անկայուն էր:
Թեոդոսիոս I-ը (379–395 թթ.)
կարճ ժամանակով միավորել է
կայսրությունը: Նրա օրոք
Հայաստանի տարածքում հռոմեա-
պարսկական
հակամարտություններն
ավարտվել են Հայաստանի
բաժանմամբ (387 թ.): Թեոդոսիոս
I-ից հետո կայսրությունը (395 թ-
ին) վերջնականապես բաժանվել է
2 մասի՝ Արևմտյան և Արևելյան
Հռոմեական կայսրությունների:
410 թ-ին Հռոմ քաղաքը գրավել ու
կողոպտել են վեստգոթերը՝
Ալարիք I-ի գլխավորությամբ: 455
թ-ին վանդալները (հին
գերմանական ցեղ) կողոպտել են
քաղաքը, ոչնչացրել արվեստի ու
մշակույթի արժեքավոր
ստեղծագործություններ
(այստեղից էլ՝ «վանդալիզմ»՝
մշակութային արժեքների
ոչնչացում հասկացությունը):
476 թ-ին գերմանական
վարձկանների առաջնորդ Օդոակրը
գահընկեց է արել Արևմտյան
Հռոմեական կայսրության վերջին՝
Հռոմուլոս Օգոստուլոս կայսրին:
Արևմտյան Հռոմեական կայսրության
կործանմամբ տապալվել է նաև
ստրկատիրական կարգը:
Արևելյան Հռոմեական
կայսրությունը, Բյուզանդիա
անվանումով, գոյատևել է մինչև 1453
թ.:
Մշակույթ: Հին Հռոմի մշակույթը (մ.
թ. ա. VII – մ. թ. V դարեր) կրել է
հիմնականում հունական, մասամբ
նաև էտրուսկների մշակույթների
ազդեցությունը և շարունակել է
նրանց ավանդույթները մինչև հին
հռոմեական ինքնուրույն մշակույթի
ձևավորումը:
Հռոմեական դիցարանը
(կառուցվածքը նման է հունականին)
գլխավորում է աստվածների հայր
Յուպիտերը՝ ամպրոպի և կայծակի
աստվածը: Գլխավոր աստվածների
տաճարները կառուցվել են
Կապիտոլիում բլրի վրա (կոչվել են
Կապիտոլիական աստվածներ):
Հին հռոմեացիները, էտրուսկների
գիրը հարմարեցնելով իրենց լեզվին,
ստեղծել են լատինական այբուբենը՝
բաղկացած 24 տառից, որոնցով այժմ
էլ գրում են շատ ժողովուրդներ: Մ. թ.
ա. II դարի 60-ական թվականներին
Հռոմում կազմավորվել են բարձր
տիպի քերականական և
հռետորական դպրոցներ: Աղջիկները
կրթություն են ստացել տանը՝
պեդագոգի (կրթված ստրուկ)
օգնությամբ: Քերականական
դպրոցներում, լատիներեն և
հունարեն քերականությունից ու
գրականությունից բացի, ուսուցանել
են մաթեմատիկա,
աստղագիտություն,
երկրաչափություն և այլ
առարկաներ: Հռետորական
կրթության ըմբռնումն իր
տրակտատներում համակարգել և
մշակել է Մարկոս Տուլիոս Ցիցերոնը
(Կիկերոն):
II դարից երևան են եկել
իրավագետների խմբեր, որոնք,
աստիճանաբար կայանալով, սկսել
են կոչվել իրավունքի «ամբիոններ»:
Այսպես են ձևավորվել նաև
հռետորության ու փիլիսոփայության,
ապա՝ բժշկության ու
ճարտարապետության
«ամբիոնները»:
Փայլուն հռետորներ և իրավաբաններ են եղել
 Սցիպիոնը, Գայոս և Տիբերիոս Գրակքոսները,
Հուլիոս Կեսարը և շատ այլ նշանավոր
 հռոմեացիներ: Հռոմեական գրականությունը
 ծաղկել է Օկտավիանոս Օգոստոս կայսեր
 օրոք: Նրա մտերիմներից մեծահարուստ
 Մեկենասը, իր շուրջը հավաքելով լավագույն
գրողներին ու արվեստագետներին, նրանց օգնել
 է նյութապես: (Հետագայում «մեկենաս» են
կոչվել մշակույթի, արվեստի հովանավորները)
: Մեկենասի պատվերով անվանի բանաստեղծ
 Վերգիլիոսը գրել է «Էնեական» պոեմը:
Հին հռոմեական ճարտարապետությունը
 ձևավորվել է մ. թ. ա. IV–I դարերում: Հին
 հռոմեացիներն են սկզբնավորել
հասարակական շենքերի (բազիլիկներ, թերմեր,
թատրոններ, ամֆիթատրոններ, գրադարան,
 շուկա, ինչպես նաև, դամբարաններ և այլն)
 շինարարությունը:
Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը՝ Կոլիզեումը
 (շուրջ 80 հզ. հանդիսատեսի համար),
կառուցվել է 80 թ-ին՝ Վեսպասիանոս կայսեր
օրոք, և կանգուն է ցայսօր: Հռոմեացիները
 հայտնագործել են բետոնը: Գմբեթավոր
շրջանաձև ամենամեծ շինությունը Պանթեոնն
էր՝ բոլոր աստվածների տաճարը, որը կառուցել
է Օգոստոս կայսրը: Կայսերական շքեղ
ապարանքը կառուցվել է Պալատին բլրի վրա
(«պալատ» անվանումը ծագում է այս բլրի
անունից):
Հին Հռոմում տարածված էին գլադիատորների
մրցումները, որոնք կազմակերպվում էին
կրոնական տոներին: Այդ ավանդույթը
պահպանվել է շուրջ 700 տարի:
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հռոմ
Հռոմ

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Արտաշիսյան թագավորություն
Արտաշիսյան թագավորությունԱրտաշիսյան թագավորություն
Արտաշիսյան թագավորությունԱրամ Բարսեղյան
 
հայ թագավորություններ
հայ թագավորություններհայ թագավորություններ
հայ թագավորություններa-r-e-n-2004
 
Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտՏիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտMarina Ghorghanyan
 
Anahit astvacuhi
Anahit astvacuhiAnahit astvacuhi
Anahit astvacuhisargis_1979
 
Արտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանԱրտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանHambardzumyan
 
հայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներհայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներganyan
 
Սելևկյաններ
ՍելևկյաններՍելևկյաններ
Սելևկյաններmerop-onanyan
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծErik Telunc
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըmerop-onanyan
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունtun200427
 
երվանդունիներ
երվանդունիներերվանդունիներ
երվանդունիներa-r-e-n-2004
 

Was ist angesagt? (19)

Արտաշիսյան թագավորություն
Արտաշիսյան թագավորությունԱրտաշիսյան թագավորություն
Արտաշիսյան թագավորություն
 
արտաշեսյաններ
արտաշեսյաններարտաշեսյաններ
արտաշեսյաններ
 
հայ թագավորություններ
հայ թագավորություններհայ թագավորություններ
հայ թագավորություններ
 
Tigran mets
Tigran metsTigran mets
Tigran mets
 
Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
տիգրան մեծ
տիգրան մեծտիգրան մեծ
տիգրան մեծ
 
Tigran mec prezentation2003-2007
Tigran mec prezentation2003-2007Tigran mec prezentation2003-2007
Tigran mec prezentation2003-2007
 
Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտՏիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
 
Anahit astvacuhi
Anahit astvacuhiAnahit astvacuhi
Anahit astvacuhi
 
Ananan
AnananAnanan
Ananan
 
Արտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիանԱրտաշեսյան դինաստիան
Արտաշեսյան դինաստիան
 
հայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներհայ հին մայրաքաղաքներ
հայ հին մայրաքաղաքներ
 
Սելևկյաններ
ՍելևկյաններՍելևկյաններ
Սելևկյաններ
 
Tigran met
Tigran metTigran met
Tigran met
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծ
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալները
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորություն
 
երվանդունիներ
երվանդունիներերվանդունիներ
երվանդունիներ
 

Mehr von movsesyanlilit

վահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակներըվահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակներըmovsesyanlilit
 
դեռահասություն
դեռահասությունդեռահասություն
դեռահասությունmovsesyanlilit
 
դեմոտիվատորներ.....
դեմոտիվատորներ.....դեմոտիվատորներ.....
դեմոտիվատորներ.....movsesyanlilit
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointmovsesyanlilit
 
Կարմիր գիրք
Կարմիր գիրք Կարմիր գիրք
Կարմիր գիրք movsesyanlilit
 
ուսուրական վագր
ուսուրական վագրուսուրական վագր
ուսուրական վագրmovsesyanlilit
 
‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››
‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››
‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››movsesyanlilit
 

Mehr von movsesyanlilit (14)

վահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակներըվահան տերյանի նամակները
վահան տերյանի նամակները
 
դեռահասություն
դեռահասությունդեռահասություն
դեռահասություն
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
մթնոլորտ
մթնոլորտմթնոլորտ
մթնոլորտ
 
դեմոտիվատորներ.....
դեմոտիվատորներ.....դեմոտիվատորներ.....
դեմոտիվատորներ.....
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
Կարմիր գիրք
Կարմիր գիրք Կարմիր գիրք
Կարմիր գիրք
 
Վիեննա
ՎիեննաՎիեննա
Վիեննա
 
Աթենք
ԱթենքԱթենք
Աթենք
 
իմհոթեպ
իմհոթեպիմհոթեպ
իմհոթեպ
 
արտեմիդա
արտեմիդաարտեմիդա
արտեմիդա
 
ուսուրական վագր
ուսուրական վագրուսուրական վագր
ուսուրական վագր
 
‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››
‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››
‹‹ճանաչենք հին ու նոր երևանը››
 

Հռոմ

  • 1.
  • 2. Հռոմ քաղաքը Հռոմ (իտալերեն՝ Roma), Իտալիայի մայրաքաղ աք, Լացիո մարզի վարչական կենտրոն: Գտնվում է Տիբեր գետի ափին, ունի միջազգային օդանավակայաններ (Լեոնարդո դա Վինչի դի Ֆյումինչո և Չամպինո): Հռոմի սահմաններում է գտնվումՎատիկան քաղաք- պետությունը: Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը: Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից: Ըստ ավանդության, Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753- ին: Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում:
  • 3. Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma): Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, VI-VIII դդ. գտնվել է Բյուզանդիայի տիրապետությա ն տակ: 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը: Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870-ին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871-ից դարձավ միավորված Իտալական թագավորություն, իսկ 1946-ից՝ Իտալական հանրապետության մայրաքաղաք:
  • 4. Հռոմի պատմությունը Հին Հռոմ (լատիներեն՝ Roma antiqua), Հին աշխարհի առաջավոր պետություններից մեկը, իր անվանումը ստացել է Հռոմ քաղաքից, իսկ քաղաքը իր հերթին անունը ստացել է Հռոմուլոսից, որը իր եղբայր Հռեմոսիհետ հիմնադրել է Հռոմը: Հին հռոմեական քաղաքակրթության կանգնեցմանը որոշակի ազդել է հին հույների և էտրուսկներիմշակույթներ ը: Կայսրությյան հզորության գագաթնակետը եղել է 2-րդ դարում մ.թ.ա., երբ որ Հռոմը գրավել էր ժամանակակից Շոտլանդիայիհյուսիս ից մինչև Եթովպիայի հարավ և Հայաստանի արևելքից մինչևՊորտուգալիայի արևմուտքֈ
  • 5. Հին Հռոմի պատմությունը բաժանվում է երեք շրջանի` Թագավորական շրջան (մ.թ.ա. 754/753 - մ.թ.ա. 510/509) Հանրապետական շրջան (մ.թ.ա. 510/509 - մ.թ.ա. 30 կամ 27) Կայսերական շրջան (մ.թ.ա. 30 կամ 27- 395) Թագավորության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 754/753 _ մ.թ.ա. 510/509) ձևավորվել են հռոմեական ժողովուրդը, հռոմեական. պետական կարգը, կարևոր որոշումները ընդունել է ժողովրդական ժողովը, ընտրել թագավորին, որին կից ստեղծվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը:
  • 6. Հանրապետության ժամանակաշրջանում (մ.թ.ա. 510/509 _ մ.թ.ա. 30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուլները, պահպանվել են ժողովրդական ժողովը և Ծերակույտը: Հռոմը մինչև III դ. կեսը նվաճել է ամբողջ Իտալիան, հետագայում՝ Սիցիլիան, Հյուսիսային Աֆրիկայի ընդարձակ շրջանները,Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիայի արևմտյան շրջանները և դարձել միջերկրածովյան խոշոր տերություն: Մ.թ.ա. III-II դդ. վերջնականապես ձևավորվել է երկու դասակարգ՝ ստրուկներ և ստրկատերեր: Դասակարգերի և հասարակական տարբեր խմբերի միջև պայքարը, քաղաքացիականպատերազմները քայքայել են հանրապետական կարգը: Մ.թ.ա. 30-ինՕգոստոս Օկտավիանոսը դարձել է հռոմեական պետության միանձնյա ղեկավար, իսկ մ.թ.ա. 27-ին ստացել արտակարգ իշխանություն՝ փաստորեն հիմնելով կայսրություն:
  • 7. Կայսերական ժամանակաշրջանում (մ.թ.ա. 30 կամ 27-ից) Հռոմը հասել է իր տարածքի առավելագույն ընդարձակմանը: Սակայն արտաքին պատերազմները, ստրկատիրական կարգի քայքայումը հանգեցրել են կայսրության թուլացմանը: 395-ին կայսրությունը բաժանվել է երկու մասի՝ Արևմտյան Հռոմեական կայսրության (Հռոմ կենտրոնով) և Արևելյան Հռոմեական կայսրության (Բյուզանդիոն կենտրոնով), իսկ 476-ին Արևմտյան Հռոմեական կայսրությունը կործանել են գերմանական ցեղերը: Հռոմի պայքարը Սելևկյանների պետության դեմ նպաստել է այն բանին, որ մ.թ.ա. II դ. սկզբին հայկական պետությունները՝ Մեծ Հայքը, Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն վերակ անգնել են իրենց անկախությունը : Հետագայում Հռոմը հայկական պետությունների նկատմամբ վարել է նվաճողական քաղաքականություն: Միհրդատյան պատերազմների (մ.թ.ա. 89-մ.թ.ա. 63) ժամանակ, մ.թ.ա. 69-ին, զորավար Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Մեծ Հայք, սակայն շուրջ երկամյա պատերազմում պարտություն կրել Տիգրան Բ-ից:
  • 8. Մ.թ.ա. 66-ին հռոմ. զորավար Գնեոս Պոմպեոսը Տիգրան Բ-ի հետ կնքել է Արտաշատի պայմանագիրը: Միհրդատյան պատերազմները հաջողությամբ ավարտած Պոմպեոսը կատարել է վարչական փոփոխություններ. Փոքր Հայքը տվել է իր դաշնակից գաղատների առաջնորդ Դեիոտարոսին, Կոմմագենեն՝ Անտիոքոս Սելևկյանին, իսկ Ծոփքը՝ Կապադովկայի թագավոր Արիոբարզանին: Այնուհետև հռոմեական գործիչները (Մարկոս Կրասոս, Մարկոս Անտոնիոս) ձգտել են Հայաստանն ու նրա զին. ուժերն օգտագործել Պարթևաստանի դեմ պայքարում, սակայն Արտավազդ Բ արքան կարողացել է պահպանել Մեծ Հայքի ինքնուրույնությունը: Դրանից դժգոհ Անտոնիոսը մ.թ.ա. 34- ին ներխուժել է Մեծ Հայք, գերել Արտավազդ Բ-ին, տարել Եգիպտոս և մ.թ.ա. 31-ին գլխատել: Հռոմ. առաջին կայսր Օգոստոսը և նրա հաջորդները ձգտել են Մեծ Հայքն իրենց ազդեցությանը ենթարկել դրածո թագավորների միջոցով:
  • 9. Կայսր Ներոնի գահակալության տարիներին (54-68), մի կողմից՝ Հռոմի, մյուս կողմից՝ Հայաստանի ուՊարթևաստան ի միջև տեղի ունեցած պատերազմի (54-64) հետևանքով՝ Հռոմը ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, որտեղ թագավոր է հռչակվել Տրդատ Ա (տես Հռանդեայի պայմանագիր, 64թ.): 114-ին կայսր Տրայանոսը ներխուժել է Մեծ Հայք և այն հռչակել հռոմեական նահանգ: Կայսր Ադրիանոսը (117- 138), սակայն չկարողանալով Մեծ Հայքում պահպանել Հռոմի գերիշխանությունը, 117-ին ճանաչել է նրա անկախությունը: Կայսր Մարկոս Ավրելիոսի ժամանակ (161- 180), հռոմա-պարթևական պատերազմի հետևանքով, Մեծ Հայքը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն: Սակայն նրա հաջորդների ժամանակ հայկական զորքերը հետ են մղել կայսր Կարակալլայի (211- 217) հարձակումը և վերականգնել երկրի ինքնուրույնությունը:
  • 10. Պարսկաստանում Սասանյանների արքայատան հաստատումից (226) հետո, երբ սրվել են հայ-պարսկ. հարաբերությունները, Մեծ Հայքը գերազանցապես դաշնակցել է Հ-ին: Կայսր Հովիանոսը (363_364), դավաճանելով հռոմա-հայկ. դաշնակցությանը, պարսիկներին է զիջել Միջագետքի տիրույթները, Մեծ Հայքի Աղձնիք, Մոկք, Կորդուք նահա նգները ևն տարածքներ (տես Ամոթալի դաշնագիր 363): Հռոմա-պարսկական հակամարտությունները, ի վերջո, լուծվել են Մեծ Հայքը բաժանելու (387) միջոցով: Հռոմեական մշակույթը, որն իր մեջ ներառել է նաև հունականի և հելլենիստականի տարրերը, մեծ ազդեցություն է թողել եվրոպ. մշակույթի վրա: Մ.թ.ա. II դ. սկզբից մինչև մ.թ. 395-ը Հ-ի և Հայաստանի միջև զարգացել են նաև առևտրական, մշակութային կապեր, տեղի է ունեցել ռազմական արվեստների փոխազդեցություն:
  • 11. Հռոմի հիմնադրումը Պատմագրական և ավանդական տեղեկություններ Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը: Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից: Ըստ ավանդության, Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753- ին: Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում: Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma): Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, VI-VIII դդ. գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ: 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը: Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870-ին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871-ից դարձավ միավորված Իտալական թագավորություն, իսկ 1946-ից՝ Իտալական հանրապետության մայրաքաղաք:
  • 12. Հռոմի ցարգացման փուլերը Հռոմը հնագույն քաղաք է Ապենինյան թերակղզում: Ավանդության համաձայն՝ հիմնադրել են Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները մ. թ. ա. 754/753 թ-ին: Կոչվել է առաջին թագավոր Հռոմուլոսի (մ. թ. ա. 754/753–717/716 թթ.) անվամբ: Միջերկրածովյան տերություն է դարձել մ. թ. ա. 146 թ- ին՝ Պունիկյան պատերազմում Կարթագենին հաղթելուց հետո. ընդգրկել է Եվրոպայի արևմտյան և հարավարևելյան մասերը, Փոքր Ասիան, Հյուսիսային Աֆրիկայի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղեստինը: Հին Հռոմում թագավորական դարաշրջանը տևել է 250 տարի: Վերջին՝ 7-րդ թագավոր Լուկիոս Տրաքվինիոս Գոռոզի (մ. թ. ա. 534/533–510/509 թթ.) վտարումից հետո տապալվել է միապետական կարգը, և հաստատվել է հանրապետություն (մինչև մ. թ. ա. 30/27 թ.):
  • 13. Հանրապետական շրջանում Հռոմում կառավարել են կոնսուլները (բարձրաստիճան պաշտոնյա): Բարձրագույն իշխանությունը պատկանել է Ժողովրդական ժողովին, պահպանվել է պետական խորհուրդը՝ Ծերակույտը (ավագների ժողով): Մ. թ. ա. 89 թ-ին պատերազմ է սկսվել Հռոմի և Պոնտոսի միջև. վերջինիս թագավոր Միհրդատ VI Եվպատորը մ. թ. ա. 93 թ-ին դաշինք էր կնքել Տիգրան Բ Մեծի հետ: Մ. թ. ա. 74/73 թ-ին Իտալիայում Սպարտակի գլխավորությամբ բռնկվել է ստրուկների ապստամբություն: Միհրդատյան պատերազմների (մ. թ. ա. 89–63 թթ.) ժամանակ Հռոմն անմիջական հարաբերությունների մեջ է մտել Հայաստանի հետ: Մ. թ. ա. 69 թ-ին Լուկիոս Լուկուլլոսը ներխուժել է Հայաստան, գրավել Տիգրանակերտը, սակայն մ. թ. ա. 68–67 թթ-ին հայ-պոնտական զորքերը հռոմեացիներին վտարել են Հայաստանից և Պոնտոսից:
  • 14. Մ. թ. ա. I դարի 60-ական թվականներին Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը գաղտնի համաձայնությամբ ստեղծել են հակածերակուտական միություն՝ եռապետություն, որը դարձել է փաստացի կառավարություն: Սրվել են Կեսարի և Ծերակույտի (նրա կողմն էր անցել Պոմպեոսը) հակասությունները, սկսվել է քաղաքացիական պատերազմ (մ. թ. ա. 49–45 թթ.): Պոմպեոսին ու նրա կողմնակիցներին հաղթած Կեսարը դարձել է հռոմեական տերության անսահմանափակ տիրակալ, ցմահ դիկտատոր (արտակարգ լիազորություններով պաշտոնատար անձ), սակայն մ. թ. ա. 44 թ-ին դավադրաբար սպանվել է: Մ. թ. ա. 43 թ-ին Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը պաշտոնապես կազմել են 2-րդ եռապետությունը: Եռապետները մ. թ. ա. 42 թ-ին Փիլիպպեի (Հունաստան) ճակատամարտում պարտության են մատնել հանրապետականներին:
  • 15. Անտոնիոսը, շարունակելով Կրասոսի սկսած պատերազմը Պարթևական թագավորության դեմ, անհաջողության է մատնվել և մ. թ. ա. 34 թ-ին ներխուժել է Հայաստան, գերել Արտավազդ Բ- ին և տարել Եգիպտոս: Օկտավիանոսի և Անտոնիոսի հարաբերությունները սրվել են: Մ. թ. ա. 31 թ-ին Ակտիումի ծովամարտում Օկտավիանոսը հաղթել է Անտոնիոսին, իսկ մ. թ. ա. 30 թ-ին գրավել է Եգիպտոսը: Օկտավիանոսը դարձել է Հռոմեական պետության միանձնյա ղեկավար: Հռոմում վերացել է հանրապետական կարգը: Կայսրության շրջանում՝ մ. թ. ա. 27 թ-ին, Սենատը (Ծերակույտ) հաստատել է Օկտավիանոսի գերագույն իշխանությունը և նրան շնորհել Օգոստոս (սրբազան) պատվանունը: Օգոստոսի (մ. թ. ա. 27– մ. թ. 14 թթ.) և նրա հաջորդների ժամանակ Հռոմի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ են ունեցել Հայաստանը և Պարթևստանը:
  • 16. Ներոն կայսեր (54–68 թթ.) օրոք նոր պատերազմ է սկսվել Հռոմի և Պարթևստանի ու Հայաստանի միջև, որի հետևանքով Հայոց թագավոր է հռչակվել Տրդատ Ա-ն: Հռոմեական կայսրությունն իր տարածքի առավելագույն ընդարձակմանը հասել է Անտոնինոսների հարստության (96–192 թթ.) ժամանակ: Մարկոս Տրայանոսի (98–117 թթ.) օրոք Հռոմը գրավել է Դակիան և Արաբիան (106 թ.): 114 թ-ին Տրայանոսն արշավել է Հայաստան և այն հայտարարել հռոմեական պրովինցիա: Ադրիանոս (Հադրիանոս, 117–138 թթ.) կայսրը, չկարողանալով Հայաստանում պահպանել իր գերիշխանությունը, 117 թ-ին Հայոց թագավոր է ճանաչել Վաղարշ Ա-ին: Անտոնիոս Պիոս (138–161 թթ.) կայսրը Հայաստանի գահը հանձնել է Հռոմի դրածո Սոհեմոսին: Մարկոս Ավրելիոսի (161–180 թթ.) օրոք, հռոմեա- պարթևական պատերազմից (163– 166 թթ.) հետո, Հայաստանը դարձել է Հռոմից կախյալ թագավորություն:
  • 17. III դարից Հռոմի արևելյան քաղաքականության մեջ կարևորվել է Սասանյան Պարսկաստանը: III դարի վերջին և IV դարում (Խոսրով Բ-ի, Տրդատ Գ-ի և ուրիշների օրոք) Պարսկաստանի դեմ պատերազմներում Հռոմի դաշնակից է դարձել Հայաստանը: Դիոկղետիանոսի (284– 305 թթ.) ժամանակ կայսեր իշխանությունը դարձել է բացարձակ և հռչակվել աստվածային, կայսրը՝ տիրակալ և տեր: Կոստանդին I Մեծը (306–337 թթ.) 313 թ-ի Միլանի էդիկտով (հրովարտակ) թույլատրել է դավանել նաև քրիստոնեություն: Նա 330 թ-ին կայսրության մայրաքաղաքը տեղափոխել է Արևելք. Բոսֆորի նեղուցի ափին կառուցել է Կոստանդնուպոլիսը: Կոստանդին Մեծի հաջորդների ժամանակ կայսրության քաղաքական կացությունն անկայուն էր:
  • 18. Թեոդոսիոս I-ը (379–395 թթ.) կարճ ժամանակով միավորել է կայսրությունը: Նրա օրոք Հայաստանի տարածքում հռոմեա- պարսկական հակամարտություններն ավարտվել են Հայաստանի բաժանմամբ (387 թ.): Թեոդոսիոս I-ից հետո կայսրությունը (395 թ- ին) վերջնականապես բաժանվել է 2 մասի՝ Արևմտյան և Արևելյան Հռոմեական կայսրությունների: 410 թ-ին Հռոմ քաղաքը գրավել ու կողոպտել են վեստգոթերը՝ Ալարիք I-ի գլխավորությամբ: 455 թ-ին վանդալները (հին գերմանական ցեղ) կողոպտել են քաղաքը, ոչնչացրել արվեստի ու մշակույթի արժեքավոր ստեղծագործություններ (այստեղից էլ՝ «վանդալիզմ»՝ մշակութային արժեքների ոչնչացում հասկացությունը):
  • 19. 476 թ-ին գերմանական վարձկանների առաջնորդ Օդոակրը գահընկեց է արել Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին՝ Հռոմուլոս Օգոստուլոս կայսրին: Արևմտյան Հռոմեական կայսրության կործանմամբ տապալվել է նաև ստրկատիրական կարգը: Արևելյան Հռոմեական կայսրությունը, Բյուզանդիա անվանումով, գոյատևել է մինչև 1453 թ.: Մշակույթ: Հին Հռոմի մշակույթը (մ. թ. ա. VII – մ. թ. V դարեր) կրել է հիմնականում հունական, մասամբ նաև էտրուսկների մշակույթների ազդեցությունը և շարունակել է նրանց ավանդույթները մինչև հին հռոմեական ինքնուրույն մշակույթի ձևավորումը: Հռոմեական դիցարանը (կառուցվածքը նման է հունականին) գլխավորում է աստվածների հայր Յուպիտերը՝ ամպրոպի և կայծակի աստվածը: Գլխավոր աստվածների տաճարները կառուցվել են Կապիտոլիում բլրի վրա (կոչվել են Կապիտոլիական աստվածներ):
  • 20. Հին հռոմեացիները, էտրուսկների գիրը հարմարեցնելով իրենց լեզվին, ստեղծել են լատինական այբուբենը՝ բաղկացած 24 տառից, որոնցով այժմ էլ գրում են շատ ժողովուրդներ: Մ. թ. ա. II դարի 60-ական թվականներին Հռոմում կազմավորվել են բարձր տիպի քերականական և հռետորական դպրոցներ: Աղջիկները կրթություն են ստացել տանը՝ պեդագոգի (կրթված ստրուկ) օգնությամբ: Քերականական դպրոցներում, լատիներեն և հունարեն քերականությունից ու գրականությունից բացի, ուսուցանել են մաթեմատիկա, աստղագիտություն, երկրաչափություն և այլ առարկաներ: Հռետորական կրթության ըմբռնումն իր տրակտատներում համակարգել և մշակել է Մարկոս Տուլիոս Ցիցերոնը (Կիկերոն): II դարից երևան են եկել իրավագետների խմբեր, որոնք, աստիճանաբար կայանալով, սկսել են կոչվել իրավունքի «ամբիոններ»: Այսպես են ձևավորվել նաև հռետորության ու փիլիսոփայության, ապա՝ բժշկության ու ճարտարապետության «ամբիոնները»:
  • 21. Փայլուն հռետորներ և իրավաբաններ են եղել Սցիպիոնը, Գայոս և Տիբերիոս Գրակքոսները, Հուլիոս Կեսարը և շատ այլ նշանավոր հռոմեացիներ: Հռոմեական գրականությունը ծաղկել է Օկտավիանոս Օգոստոս կայսեր օրոք: Նրա մտերիմներից մեծահարուստ Մեկենասը, իր շուրջը հավաքելով լավագույն գրողներին ու արվեստագետներին, նրանց օգնել է նյութապես: (Հետագայում «մեկենաս» են կոչվել մշակույթի, արվեստի հովանավորները) : Մեկենասի պատվերով անվանի բանաստեղծ Վերգիլիոսը գրել է «Էնեական» պոեմը: Հին հռոմեական ճարտարապետությունը ձևավորվել է մ. թ. ա. IV–I դարերում: Հին հռոմեացիներն են սկզբնավորել հասարակական շենքերի (բազիլիկներ, թերմեր, թատրոններ, ամֆիթատրոններ, գրադարան, շուկա, ինչպես նաև, դամբարաններ և այլն) շինարարությունը: Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը՝ Կոլիզեումը (շուրջ 80 հզ. հանդիսատեսի համար), կառուցվել է 80 թ-ին՝ Վեսպասիանոս կայսեր օրոք, և կանգուն է ցայսօր: Հռոմեացիները հայտնագործել են բետոնը: Գմբեթավոր շրջանաձև ամենամեծ շինությունը Պանթեոնն էր՝ բոլոր աստվածների տաճարը, որը կառուցել է Օգոստոս կայսրը: Կայսերական շքեղ ապարանքը կառուցվել է Պալատին բլրի վրա («պալատ» անվանումը ծագում է այս բլրի անունից): Հին Հռոմում տարածված էին գլադիատորների մրցումները, որոնք կազմակերպվում էին կրոնական տոներին: Այդ ավանդույթը պահպանվել է շուրջ 700 տարի: