SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 35
Հին Հունական 
Աստվածները` 
որպես 
Արխետիպներ
Տեսության մասին 
Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, 
թե ինչ կապ ունեն հին հունական 
աստվածները ժամանակակից մարդու հետ: 
Սակայն` ավելի խորը դիտարկելով` կարելի է 
նկատել, որ հին հունական 
դիցաբանությունում նկարագրվում են 
մարդկային հիմնական տիպերը, նրանց 
պահելաձևը, որոնք այսօր էլ չեն կորցնում 
իրենց արդիականությունը:
Այսպիսով` լավ ուսումնասիրելով հին 
հունական դիցաբանությունը` կարելի է 
ավելի լավ ճանաչել ինքդ քեզ և քո կյանքի 
շարժառիթները: 
Յուրաքանչյուր մարդու կյանքում կան 
ներքին ենթագիտակցական հզոր ուժեր և 
ազդակներ, որոնք հոգեբանության մեջ 
կոչվում են արխետիպեր: Այդ կերպարները 
կարելի է տեսնել տարբեր ժողովուրդների 
լեգենդներում, հեքիաթներում և 
դիցաբանությունում:
Կերպարների ամենաընդգրկուն 
հավաքականը համարվում է հին հունական 
դիցաբանությունը: Իհարկե, շատ քչերը կարող 
են տիպիկ արխետիպ լինել, շատերի մոտ 
դրանք հիմնականում խառնված են կամ էլ 
երկրորդական դերեր, ինչպես օրինակ 
Հեկատան կամ Տիքեն: Սակայն այսօր մենք 
կուսումնասիրենք հիմնական 13 տիպերը` 
Զևս, Հերա, Հեփեստոս, Դիոնիսոս, Աֆրոդիտե, 
Արտեմիս, Ապոլլոն, Դեմետրա, Արես, Հադես, 
Պոսեյդոն, Պերսեփոնե, Աթենաս:
Զևս 
Հին հունական առասպելաբանությունում երկնքի, 
ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի 
տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, 
Քրոնոսի և Ռեյայի երրորդ որդին, Հադեսի, 
Հեստիայի, Դեմետրայի և Պոսերդոնի եղբայրը: 
Զևսի կինը Հերա աստվածուհին է: 
Զևսն Օլիմպոսը բավականին հաջող է 
կառավարում, նրա հիմնական ուղենիշներն են 
ձգտումներն ու իշխանությունը, սոցիալական 
դիրքը և կանայք:
Զևսը ավտորիտար հայր է, որը թելադրում է 
իր երեխաներին իր կամքը: 
Այլ կերպ ասած` Զևսը դասական ալֆա 
տղամարդ է, առաջնորդ: Նա գրավում է 
կանանց իր իշխանությամբ և հաջողությամբ: 
Սովորաբար Զևսի արխետիպ ունեցող 
տղամարդիկ շուտ են ամուսնանում` 
հիմնականում գեղեցիկ կանանց հետ` 
ամուսնանալուց հետո, սակայն, 
շարունակելով դավաճանել նրանց: 
Ավելին կարդացեք այստեղ.
Հերա 
Հերան Օլիմպոսի գլխավոր աստվածուհին է, Զևսի 
կինը, սակայն նրա ամուսնությունը երջանիկ չէ` 
Զևսի բազմաթիվ դավաճանությունների պատճառով: 
Հերան գտնում է իր հակառակորդուհիներին և 
խանդի հողի վրա ոչնչացնում նրանց: Հերան հաճախ 
առարկում է Զևսին, վիճում հետը աստվածների 
խորհրդի ժամանակ։
Շատ հակասական արխետիպ է: Լինելով շատ 
փոփոխական` նա միաժամանակ նաև շատ 
խանդոտ և բռնկուն է: 
Տղամարդու մեջ Հերան փնտրում է 
վստահություն և ուժ` հիմք ընդունելով 
վերջինիս սոցիալական դիրքը: Նա 
հիմնականում ընտրում է հաջողակ 
տղամարդկանց, որոնք, սակայն հոգեպես ոչ 
հասուն են, ավտորիտար, անտարբեր 
ուրիշների զգացմունքների նկատմամբ: Հերայի 
կյանքը գլխավոր իմաստն ամուսնությունն է: 
Ավելին` այստեղ
Պոսեյդոն 
Պոսեյդոնը հին հունական դիցաբանության մեջ 
ծովերի աստվածն է, Քրոնոսի և Ռեայի երկրոդ 
որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և 
Հադեսի եղբայրը: Աշխարհի բաժանման ժամանակ 
նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ 
Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է 
շքեղ դղյակում ծովի հատակում: Զևսի 
նմանությամբ` նա նույնպես ունի իշխելու հակում, 
սակայն ճնշված է, քանի որ առաջնային դերը 
Զևսինն է, իսկ ինքը չունի վերջինիս 
հաշվենկատությունն ու սառնասրտությունը:
Պոսեյդոնը շատ զգացմունքային է, սակայն 
զգացմունքները փակված են և անազատ: Նա 
ժամանակ առ ժամանակ բռնկվում է` 
քանդելով և վրեժ լուծելով: Կանանց հետ 
շփվելիս առաջնորդվում է հայրիշխանական 
տեսակետով` փորձելով կառավարել իր կնոջը: 
Գրավում են հանգիստ, քնքուշ և 
համբերատար կանայք: Նման տղամարդկանց 
համար դժվար է լավ կարիերա ստեղծել 
ժամանակակից հասարակության մեջ: 
Մանրամասն` այստեղ
Հադես 
Հադես ` ըստ հին հունական 
դիցաբանության՝ ստորերկրյա 
աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ 
խղճուկ գոյություն էին քարշ տալիս 
մեռյալների ստվերները։ Քրոնոսի և 
Ռեայի ավագ որդին, Զևսի,Պոսեյդոնի, 
Հերայի, Հեստիայի և Դեմետրայի 
եղբայրը։ Պերսեփոնեի ամուսինը:
Այս արխետիպն ապրում է ներփակ 
աշխարհում: Այս արխետիպի կրող տղամարդը 
հիմնականում ներքաշված է իր մեջ, իր 
աշխարհ` արհամարհելով արտաքին 
աշխարհը: Որպես կանոն` մնացած 
տղամարդիկ նրա մեջ ուժեղ հակառակորդ չեն 
տեսնում, քանի որ վերջինս ինտրովերտ է, 
ուշադրություն չի դարձնում իր արտաքինին, 
ակտիվ չէ կանանց հետ շփվելիս: Քանի որ այս 
տղամարդու համար դժվար է ոճ ստեղծելը, նա 
չի փնտրում ընկերուհիների, այլ 
առաջնորդվում է հոգու ձայնով: Նրա կյանքում 
քիչ կանայք են լինում: Շարունակությունը
Պերսեփոնե 
Ընդերքի, ծլարձակման, պտղաբերության 
աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, 
Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի 
թագուհին։ Առևանգվել է Հադեսի կողմից: 
Պերսեփոնեն խելոք և ճնշված կնոջ կերպարն 
է: Մեր մշակույթում, որպես կանացի 
հատկանիշ, խրախուսվում է Պերսեփոնե 
կերպարի պասիվությունը և կախվածությունը`
ակամայից դառնալով շատ կանանց 
արմատական խնդիր: Այնուամենայնիվ 
Պերսեփոնե կերպարը ընկալվում է որպես 
որակ, որը անհապաղ պետք է զարգացնել: 
Պերսեփոնեն ընդունակ է լինել բաց և միևնույն 
ժամանակ ճկուն, ինչը և անհրաժեշտ է 
զարգացնել նաև Դեմետրայի և Հերայի 
արխետիպերին: 
Մնացածը` այստեղ
Արտեմիս 
Որսորդության և Լուսնի աստվածուհի: 
Լետոյի և Զևսի աղջիկը, Ապոլլոնի քույրը, 
հմուտ նետաձիգ: Կնոջ հոգեբանությունում 
Արտեմիսը մարմնավորում է այնպիսի 
հատկանիշներ, ինչպիսիք են 
նպատակասլացությունը, անկախությունը, 
ձգտումը նորանոր տպավորությունների և 
պայքարի ոգու: 
Ավելին…
Աթենաս 
Աթենասը բոլոր արհեստների 
հովանավորն է, իմաստության և 
պատերազմի աստվածուհին: Նա չի 
ունեցել մանկություն, այլ ծնվել է Զևսի 
գլխից` միանգամից մեծ և խելացի:
Ի տարբերություն Արտեմիսի` Աթենասը չի 
թաքնվում տղամարդկանցից, այլ պայքարում է 
կյանքում իր տեղի համար` ցուցաբերելով 
սառնասրտություն, խելք, հաշվենկատություն: 
Նրան գրավում են հիմնականում հերոս 
տղամարդիկ: Աթենասի արխետիպ ունեցող 
կանայք կարիերիստ են, խելացի և գեղեցիկ: 
Մանրամասն` այստեղ
Արես 
Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին: Արեսը 
համարվում էր Աֆրոդիտեի սիրեկանը կամ 
ամուսինը: 
Այս տեսակին պատկանող տղամարդիկ շատ 
էմոցիոնալ են, նրանք ապրում են «այստեղ և 
հիմա»» սկզբունքով, նրանք զգում են կյանքը, 
ապրում են բնազդներով` իրենց հույզերը 
արձանագրելով արտաքին աշխարհում` 
չմտածելով հետևանքների մասին:
Էմոցիաների վերահսկողության 
բացակայության պատճառով նա երբեմն 
կորցնում է ինքնատիրապետումը: Այսպիսի 
տղամարդուն շատ դժվար է որոշումներ 
ընդունել և առավել դժվար է դրանք 
իրագործել: 
Նրա արտաքին որակներն են` 
իմպուլսիվությունը, ագրեսիվությունը, 
ֆիզիկական ակտիվությունը, 
հուզականությունը և սեքսուալությունը: 
Երիտասարդության ժամանակ այն կարող է 
կամ բանալի լինել հետագա երջանիկ կյանքի 
համար կամ էլ ոչնչացնել այդ երջանիկ կյանքի 
հույսերը:
Չնայած տարօրինակությանը, Արեսի 
արխետիպին պատկանող տղամարդիկ կարող 
են լինել շատ քնքուշ և սիրալիր կանանց հետ. 
նրանք նախընտրում են ֆիզիկապես 
արտահայտել իր համակրանքը: Արեսին դուր 
են գալիս իր պես հուզական կանայք: Նա 
բարյացակամ է բոլոր կանանց հանդեպ, 
չնայած` ոչ բոլոր կանայք են ընդունում նրա 
հուզականությունը և բարյացկամությունը: 
Ավելին` այստեղ
Դեմետրա 
Հողագործության և բերքատվության 
աստվածուհի: Դեմետրան Քրոնոսի և Ռեայի 
երկրոդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է 
Կրետեյում պաշտվող հողագործական 
աշխատանքների աստված Իասիոնի կինը, 
որից ծնել է հարստության աստված 
Պլուտոսին: Նա ունի դուստր` Պերսեփոնեն, 
որին առևանգել էր Հադեսը և դարձրել իր 
կինը:
Դեմետրայի արխետիպը կրող կնոջ համար 
առաջնային է ուրիշներին հոգ տանելը: Եթե 
այդպես չի լինում, կինն իրեն ճնշված է զգում: 
Մարդկանց հետ շփվելիս Դեմետրան վերցնում 
է իրեն մոր, հոգ տանողի դերը: Սա նվիրված, 
ալտրուիստ և համառ կին է, որը չի ձգտում 
հասարակական դիրքի և անկախության, նրա 
համար ամենակարևորը ընտանիքն է: 
Դեմետրան հազվադեպ է սիրահարվում և իր 
տղամարդկանց համար մայրիկ է դառնում: 
Մանրամասն` այստեղ
Հեփեստոս 
Կրակի ու դարբնության հին հունական 
աստված, Զևսի և Հերայի որդին: Պատկերվում 
է որպես տգեղ, ծեր և կաղ: Ըստ 
դիցաբանության` Հեփեստոսի ծննդյան 
ժամանակ Հերան` զայրանալով մանկան 
տգեղությունից և թուլակազմությունից, նրան 
նետում է ծովը, սակայն վերջինս փրկվում է 
ծովային աստվածների կողմից:
Հեփեստոսի արխետիպ ունեցող 
տղամարդը շատ ներփակ և 
նյարդային է: Նա ապրում է 
զգացմունքների փոթորիկի մեջ, 
սակայն չի կարողանում դրանք 
արտահայտել խոսքերով: 
Հիմնականում այսպիսի տղամարդը 
ներկայացնում է իր աշխարհը 
արվեստի կամ արհեստի միջոցով:
Այս մարդը չի ապրում հասարակության 
կանոններով և չի կարողանում 
ծանոթություններ հաստատել: Նա դիտում է, 
բայց երբեք չի դառնում հասարակության 
մասնիկը: Այսպիսի տղամարդիկ շատ փխրուն 
են և նրանք ընտրում են անկախ և ուժեղ 
կանանց, որոնք և ապահովում են իրական և 
ներքին կյանքի կապը: 
Մանրամասն` այստեղ
Աֆրոդիտե 
Սիրո և գեղեցկության աստվածուհի, հավերժ 
գարնան և կյանքի դիցուհի: Հեփեստոսի կինը 
և Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի արխետիպին 
պատկանող կանանց հիմնական 
առանձնահատկությունն աներևակայելի 
գրավչությունն է: Նա ջերմություն է ճառագում 
և ունի ներքին կախարդանք:
Աֆրոդիտեն անհոգ է, 
ընկերասեր,հետաքրքիր է իր մտքերի 
բազմազանությամբ: Նա կարողանում է 
թաքցնել իր հույզերը և զգացմունքները` 
կապված հարաբերությունների և անգամ 
սիրո հետ` կարողանալով սիրուն տրվել 
ամբողջությամբ և անմնացորդ: Այսպիսի 
կինը շատ հեշտ է կարողանում գայթակղել 
տղամարդկանց և շատ կանայք նրան 
համարում են իրենց պոտենցիալ մրցակից:
Աֆրոդիտեի արխետիպը մաքուր էներգիա է: 
Լիարժեքության և պլանների արդյունավետ 
իրականացման համար անհրաժեշտ է նաև 
զարգացնել Աթենասի և Հերայի տիպերը: 
Աֆրոդիտեն կենսուրախ է և խանդավառ, 
ուղղակի պետք է սովորել նրան ղեկավարել: 
Մանրամասն կարող եք կարդալ այստեղ
Դիոնիսոս 
Բնության արտադրող ուժերի, 
խաղողագործության ու գինեգործության 
աստված: Զևսի և Սեմելեի որդին: Հաճախ 
պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ 
շքախմբի ուղեկցությամբ: Դիոնիսոսը շատ 
հակասական արխետիպ է, քանի որ նրա մեջ 
համադրվում են և միստիկ, վերերկրային 
ձգտումները, և երկրային կրքերը: Դիոնիսոսը 
էքստրովերտ և էքսցենտրիկ է, բայց նրա 
զգացմունքները կայուն չեն:
Տղամարդ Դիոնիսոսը միշտ 
անհանգիստ է, նա փորձում է ամեն ինչ 
փոխել և կարող է պահել իրեն կանացի 
կամ վուլգար: Էքստրավագանտ է, վառ, 
թեթև: Նրա մոտ զարգացած է ավելի 
շուտ կանացի աշխարհընկալումը. Նա 
սիրում է կանանց և շատ ընկերուհիներ 
ունի: Սակայն Դիոնիսոսին սիրելը 
դժվար է, քանի որ նա ուղղված է դեպի 
ինքն իր անձը:
Սովորաբար այսպիսի տղամարդը իրեն 
հասկացված չի զգում տղամարդկանց 
միջավայրում, վերջիններս ուղղակի 
նրա մեջ տղամարդ չեն տեսնում: 
Սակայն, այնուամենայնիվ, Դիոնիսոսը 
ունի մի քանի մտերիմ ընկեր, որոնց 
շատ հավատարիմ է: 
Կարդացեք ավելին…
Ապոլլոն 
Արտաքին ներդաշնակություն և շփման մեջ 
հաճելի անձնավորություն է: Այն տղամարդիկ, 
որոնց մեջ գերակշռում է Ապոլլոնի արխետիպը, 
հիմնվում են իրենց մտածողության վրա, սիրում 
են հստակություն և կարգավորվածություն, 
օբյեկտիվ են գնահատում իրավիճակը և 
հազվադեպ են գործում ` ելնելով սուբյեկտիվ 
տպավորություններից: Որպես օրենք, այսպիսի 
տղամարդիկ հաջողակ են իրենց կարիերայում և 
պահանջված հասարակության կողմից:
Այս արխետիպին պատկանող 
տղամարդը ունի տրամաբանական 
միտք, դնում է իր առաջ իրատեսական 
նպատակներ և գիտի, ինչպես հասնել 
դրանց: 
Չնայած նա ունի բոլոր հատկանիշները 
բարձր արդյունավետության համար, 
սակայն չունի ձգտում` հասնելու իր իսկ 
նպատակներին:
Ապոլլոնը ապրում է բանականությամբ, այլ ոչ 
թե սրտով, անգամ կնոջ հետ շփման 
ժամանակ: Սովորաբար այսպիսի 
տղամարդուն ձգում են ուժեղ և անկախ 
կանայք, որոնց մեջ նա գտնում է ավելի շուտ 
հետաքրքրություն, քան վախ, չնայած որ 
երբեմն փորձում է նրան կառավարել: 
Ավելին կարդացեք այստեղ…
Հին Հունական Աստվածները` 
որպես Արխետիպներ 
Թարգմանեցին և կազմեցին` 
Շուշան Բալայան, Մերի Շարոյան 
Խորհրդատու` Մարգարիտ Սարգսյան

Weitere ähnliche Inhalte

Andere mochten auch

Now – paramore
Now – paramoreNow – paramore
Now – paramore
CharLilyMay
 
4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx
4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx
4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx
anlio
 

Andere mochten auch (18)

Pelanggaran Ham
Pelanggaran HamPelanggaran Ham
Pelanggaran Ham
 
Now – paramore
Now – paramoreNow – paramore
Now – paramore
 
Distribution
DistributionDistribution
Distribution
 
Muhajadah sebagai pelajar
Muhajadah sebagai pelajarMuhajadah sebagai pelajar
Muhajadah sebagai pelajar
 
4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx
4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx
4 οκτωβρίου εκδηλωση για την ημέρα προστασίας των ζώων.pptx
 
Usability Testing: Interviews
Usability Testing: InterviewsUsability Testing: Interviews
Usability Testing: Interviews
 
Jovin Retail Lampshade Catalog
Jovin Retail Lampshade CatalogJovin Retail Lampshade Catalog
Jovin Retail Lampshade Catalog
 
Isabella Trimmel _ Art for Interior Design_ "Displacements"_open edition
Isabella Trimmel _ Art for Interior Design_ "Displacements"_open editionIsabella Trimmel _ Art for Interior Design_ "Displacements"_open edition
Isabella Trimmel _ Art for Interior Design_ "Displacements"_open edition
 
Content and-customer-journeys lavacon2014-final
Content and-customer-journeys lavacon2014-finalContent and-customer-journeys lavacon2014-final
Content and-customer-journeys lavacon2014-final
 
Bab i
Bab iBab i
Bab i
 
Team 2
Team 2Team 2
Team 2
 
Alwaseet manpower ppt_new[1]
Alwaseet manpower ppt_new[1]Alwaseet manpower ppt_new[1]
Alwaseet manpower ppt_new[1]
 
Team 5
Team 5Team 5
Team 5
 
Rica Belna _ Art for Interior Design (Graphic + Photo PDF) - meeting your int...
Rica Belna _ Art for Interior Design (Graphic + Photo PDF) - meeting your int...Rica Belna _ Art for Interior Design (Graphic + Photo PDF) - meeting your int...
Rica Belna _ Art for Interior Design (Graphic + Photo PDF) - meeting your int...
 
Stranger in a Strange Land: Traveling & UX
Stranger in a Strange Land: Traveling & UXStranger in a Strange Land: Traveling & UX
Stranger in a Strange Land: Traveling & UX
 
Rica Belna and Friends_Art for Interior Design: Selection of works.
Rica Belna and Friends_Art for Interior Design: Selection of works.Rica Belna and Friends_Art for Interior Design: Selection of works.
Rica Belna and Friends_Art for Interior Design: Selection of works.
 
Whey gold standard da optimum nutrition
Whey gold standard da optimum nutritionWhey gold standard da optimum nutrition
Whey gold standard da optimum nutrition
 
Bank
BankBank
Bank
 

Random 130528114933-phpapp02

  • 1. Հին Հունական Աստվածները` որպես Արխետիպներ
  • 2. Տեսության մասին Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունեն հին հունական աստվածները ժամանակակից մարդու հետ: Սակայն` ավելի խորը դիտարկելով` կարելի է նկատել, որ հին հունական դիցաբանությունում նկարագրվում են մարդկային հիմնական տիպերը, նրանց պահելաձևը, որոնք այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունը:
  • 3. Այսպիսով` լավ ուսումնասիրելով հին հունական դիցաբանությունը` կարելի է ավելի լավ ճանաչել ինքդ քեզ և քո կյանքի շարժառիթները: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան ներքին ենթագիտակցական հզոր ուժեր և ազդակներ, որոնք հոգեբանության մեջ կոչվում են արխետիպեր: Այդ կերպարները կարելի է տեսնել տարբեր ժողովուրդների լեգենդներում, հեքիաթներում և դիցաբանությունում:
  • 4. Կերպարների ամենաընդգրկուն հավաքականը համարվում է հին հունական դիցաբանությունը: Իհարկե, շատ քչերը կարող են տիպիկ արխետիպ լինել, շատերի մոտ դրանք հիմնականում խառնված են կամ էլ երկրորդական դերեր, ինչպես օրինակ Հեկատան կամ Տիքեն: Սակայն այսօր մենք կուսումնասիրենք հիմնական 13 տիպերը` Զևս, Հերա, Հեփեստոս, Դիոնիսոս, Աֆրոդիտե, Արտեմիս, Ապոլլոն, Դեմետրա, Արես, Հադես, Պոսեյդոն, Պերսեփոնե, Աթենաս:
  • 5. Զևս Հին հունական առասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Քրոնոսի և Ռեյայի երրորդ որդին, Հադեսի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսերդոնի եղբայրը: Զևսի կինը Հերա աստվածուհին է: Զևսն Օլիմպոսը բավականին հաջող է կառավարում, նրա հիմնական ուղենիշներն են ձգտումներն ու իշխանությունը, սոցիալական դիրքը և կանայք:
  • 6. Զևսը ավտորիտար հայր է, որը թելադրում է իր երեխաներին իր կամքը: Այլ կերպ ասած` Զևսը դասական ալֆա տղամարդ է, առաջնորդ: Նա գրավում է կանանց իր իշխանությամբ և հաջողությամբ: Սովորաբար Զևսի արխետիպ ունեցող տղամարդիկ շուտ են ամուսնանում` հիմնականում գեղեցիկ կանանց հետ` ամուսնանալուց հետո, սակայն, շարունակելով դավաճանել նրանց: Ավելին կարդացեք այստեղ.
  • 7. Հերա Հերան Օլիմպոսի գլխավոր աստվածուհին է, Զևսի կինը, սակայն նրա ամուսնությունը երջանիկ չէ` Զևսի բազմաթիվ դավաճանությունների պատճառով: Հերան գտնում է իր հակառակորդուհիներին և խանդի հողի վրա ոչնչացնում նրանց: Հերան հաճախ առարկում է Զևսին, վիճում հետը աստվածների խորհրդի ժամանակ։
  • 8. Շատ հակասական արխետիպ է: Լինելով շատ փոփոխական` նա միաժամանակ նաև շատ խանդոտ և բռնկուն է: Տղամարդու մեջ Հերան փնտրում է վստահություն և ուժ` հիմք ընդունելով վերջինիս սոցիալական դիրքը: Նա հիմնականում ընտրում է հաջողակ տղամարդկանց, որոնք, սակայն հոգեպես ոչ հասուն են, ավտորիտար, անտարբեր ուրիշների զգացմունքների նկատմամբ: Հերայի կյանքը գլխավոր իմաստն ամուսնությունն է: Ավելին` այստեղ
  • 9. Պոսեյդոն Պոսեյդոնը հին հունական դիցաբանության մեջ ծովերի աստվածն է, Քրոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը: Աշխարհի բաժանման ժամանակ նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է շքեղ դղյակում ծովի հատակում: Զևսի նմանությամբ` նա նույնպես ունի իշխելու հակում, սակայն ճնշված է, քանի որ առաջնային դերը Զևսինն է, իսկ ինքը չունի վերջինիս հաշվենկատությունն ու սառնասրտությունը:
  • 10. Պոսեյդոնը շատ զգացմունքային է, սակայն զգացմունքները փակված են և անազատ: Նա ժամանակ առ ժամանակ բռնկվում է` քանդելով և վրեժ լուծելով: Կանանց հետ շփվելիս առաջնորդվում է հայրիշխանական տեսակետով` փորձելով կառավարել իր կնոջը: Գրավում են հանգիստ, քնքուշ և համբերատար կանայք: Նման տղամարդկանց համար դժվար է լավ կարիերա ստեղծել ժամանակակից հասարակության մեջ: Մանրամասն` այստեղ
  • 11. Հադես Հադես ` ըստ հին հունական դիցաբանության՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Քրոնոսի և Ռեայի ավագ որդին, Զևսի,Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։ Պերսեփոնեի ամուսինը:
  • 12. Այս արխետիպն ապրում է ներփակ աշխարհում: Այս արխետիպի կրող տղամարդը հիմնականում ներքաշված է իր մեջ, իր աշխարհ` արհամարհելով արտաքին աշխարհը: Որպես կանոն` մնացած տղամարդիկ նրա մեջ ուժեղ հակառակորդ չեն տեսնում, քանի որ վերջինս ինտրովերտ է, ուշադրություն չի դարձնում իր արտաքինին, ակտիվ չէ կանանց հետ շփվելիս: Քանի որ այս տղամարդու համար դժվար է ոճ ստեղծելը, նա չի փնտրում ընկերուհիների, այլ առաջնորդվում է հոգու ձայնով: Նրա կյանքում քիչ կանայք են լինում: Շարունակությունը
  • 13. Պերսեփոնե Ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի թագուհին։ Առևանգվել է Հադեսի կողմից: Պերսեփոնեն խելոք և ճնշված կնոջ կերպարն է: Մեր մշակույթում, որպես կանացի հատկանիշ, խրախուսվում է Պերսեփոնե կերպարի պասիվությունը և կախվածությունը`
  • 14. ակամայից դառնալով շատ կանանց արմատական խնդիր: Այնուամենայնիվ Պերսեփոնե կերպարը ընկալվում է որպես որակ, որը անհապաղ պետք է զարգացնել: Պերսեփոնեն ընդունակ է լինել բաց և միևնույն ժամանակ ճկուն, ինչը և անհրաժեշտ է զարգացնել նաև Դեմետրայի և Հերայի արխետիպերին: Մնացածը` այստեղ
  • 15. Արտեմիս Որսորդության և Լուսնի աստվածուհի: Լետոյի և Զևսի աղջիկը, Ապոլլոնի քույրը, հմուտ նետաձիգ: Կնոջ հոգեբանությունում Արտեմիսը մարմնավորում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նպատակասլացությունը, անկախությունը, ձգտումը նորանոր տպավորությունների և պայքարի ոգու: Ավելին…
  • 16. Աթենաս Աթենասը բոլոր արհեստների հովանավորն է, իմաստության և պատերազմի աստվածուհին: Նա չի ունեցել մանկություն, այլ ծնվել է Զևսի գլխից` միանգամից մեծ և խելացի:
  • 17. Ի տարբերություն Արտեմիսի` Աթենասը չի թաքնվում տղամարդկանցից, այլ պայքարում է կյանքում իր տեղի համար` ցուցաբերելով սառնասրտություն, խելք, հաշվենկատություն: Նրան գրավում են հիմնականում հերոս տղամարդիկ: Աթենասի արխետիպ ունեցող կանայք կարիերիստ են, խելացի և գեղեցիկ: Մանրամասն` այստեղ
  • 18. Արես Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին: Արեսը համարվում էր Աֆրոդիտեի սիրեկանը կամ ամուսինը: Այս տեսակին պատկանող տղամարդիկ շատ էմոցիոնալ են, նրանք ապրում են «այստեղ և հիմա»» սկզբունքով, նրանք զգում են կյանքը, ապրում են բնազդներով` իրենց հույզերը արձանագրելով արտաքին աշխարհում` չմտածելով հետևանքների մասին:
  • 19. Էմոցիաների վերահսկողության բացակայության պատճառով նա երբեմն կորցնում է ինքնատիրապետումը: Այսպիսի տղամարդուն շատ դժվար է որոշումներ ընդունել և առավել դժվար է դրանք իրագործել: Նրա արտաքին որակներն են` իմպուլսիվությունը, ագրեսիվությունը, ֆիզիկական ակտիվությունը, հուզականությունը և սեքսուալությունը: Երիտասարդության ժամանակ այն կարող է կամ բանալի լինել հետագա երջանիկ կյանքի համար կամ էլ ոչնչացնել այդ երջանիկ կյանքի հույսերը:
  • 20. Չնայած տարօրինակությանը, Արեսի արխետիպին պատկանող տղամարդիկ կարող են լինել շատ քնքուշ և սիրալիր կանանց հետ. նրանք նախընտրում են ֆիզիկապես արտահայտել իր համակրանքը: Արեսին դուր են գալիս իր պես հուզական կանայք: Նա բարյացակամ է բոլոր կանանց հանդեպ, չնայած` ոչ բոլոր կանայք են ընդունում նրա հուզականությունը և բարյացկամությունը: Ավելին` այստեղ
  • 21. Դեմետրա Հողագործության և բերքատվության աստվածուհի: Դեմետրան Քրոնոսի և Ռեայի երկրոդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության աստված Պլուտոսին: Նա ունի դուստր` Պերսեփոնեն, որին առևանգել էր Հադեսը և դարձրել իր կինը:
  • 22. Դեմետրայի արխետիպը կրող կնոջ համար առաջնային է ուրիշներին հոգ տանելը: Եթե այդպես չի լինում, կինն իրեն ճնշված է զգում: Մարդկանց հետ շփվելիս Դեմետրան վերցնում է իրեն մոր, հոգ տանողի դերը: Սա նվիրված, ալտրուիստ և համառ կին է, որը չի ձգտում հասարակական դիրքի և անկախության, նրա համար ամենակարևորը ընտանիքն է: Դեմետրան հազվադեպ է սիրահարվում և իր տղամարդկանց համար մայրիկ է դառնում: Մանրամասն` այստեղ
  • 23. Հեփեստոս Կրակի ու դարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին: Պատկերվում է որպես տգեղ, ծեր և կաղ: Ըստ դիցաբանության` Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան` զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան նետում է ծովը, սակայն վերջինս փրկվում է ծովային աստվածների կողմից:
  • 24. Հեփեստոսի արխետիպ ունեցող տղամարդը շատ ներփակ և նյարդային է: Նա ապրում է զգացմունքների փոթորիկի մեջ, սակայն չի կարողանում դրանք արտահայտել խոսքերով: Հիմնականում այսպիսի տղամարդը ներկայացնում է իր աշխարհը արվեստի կամ արհեստի միջոցով:
  • 25. Այս մարդը չի ապրում հասարակության կանոններով և չի կարողանում ծանոթություններ հաստատել: Նա դիտում է, բայց երբեք չի դառնում հասարակության մասնիկը: Այսպիսի տղամարդիկ շատ փխրուն են և նրանք ընտրում են անկախ և ուժեղ կանանց, որոնք և ապահովում են իրական և ներքին կյանքի կապը: Մանրամասն` այստեղ
  • 26. Աֆրոդիտե Սիրո և գեղեցկության աստվածուհի, հավերժ գարնան և կյանքի դիցուհի: Հեփեստոսի կինը և Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի արխետիպին պատկանող կանանց հիմնական առանձնահատկությունն աներևակայելի գրավչությունն է: Նա ջերմություն է ճառագում և ունի ներքին կախարդանք:
  • 27. Աֆրոդիտեն անհոգ է, ընկերասեր,հետաքրքիր է իր մտքերի բազմազանությամբ: Նա կարողանում է թաքցնել իր հույզերը և զգացմունքները` կապված հարաբերությունների և անգամ սիրո հետ` կարողանալով սիրուն տրվել ամբողջությամբ և անմնացորդ: Այսպիսի կինը շատ հեշտ է կարողանում գայթակղել տղամարդկանց և շատ կանայք նրան համարում են իրենց պոտենցիալ մրցակից:
  • 28. Աֆրոդիտեի արխետիպը մաքուր էներգիա է: Լիարժեքության և պլանների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև զարգացնել Աթենասի և Հերայի տիպերը: Աֆրոդիտեն կենսուրախ է և խանդավառ, ուղղակի պետք է սովորել նրան ղեկավարել: Մանրամասն կարող եք կարդալ այստեղ
  • 29. Դիոնիսոս Բնության արտադրող ուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված: Զևսի և Սեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ: Դիոնիսոսը շատ հակասական արխետիպ է, քանի որ նրա մեջ համադրվում են և միստիկ, վերերկրային ձգտումները, և երկրային կրքերը: Դիոնիսոսը էքստրովերտ և էքսցենտրիկ է, բայց նրա զգացմունքները կայուն չեն:
  • 30. Տղամարդ Դիոնիսոսը միշտ անհանգիստ է, նա փորձում է ամեն ինչ փոխել և կարող է պահել իրեն կանացի կամ վուլգար: Էքստրավագանտ է, վառ, թեթև: Նրա մոտ զարգացած է ավելի շուտ կանացի աշխարհընկալումը. Նա սիրում է կանանց և շատ ընկերուհիներ ունի: Սակայն Դիոնիսոսին սիրելը դժվար է, քանի որ նա ուղղված է դեպի ինքն իր անձը:
  • 31. Սովորաբար այսպիսի տղամարդը իրեն հասկացված չի զգում տղամարդկանց միջավայրում, վերջիններս ուղղակի նրա մեջ տղամարդ չեն տեսնում: Սակայն, այնուամենայնիվ, Դիոնիսոսը ունի մի քանի մտերիմ ընկեր, որոնց շատ հավատարիմ է: Կարդացեք ավելին…
  • 32. Ապոլլոն Արտաքին ներդաշնակություն և շփման մեջ հաճելի անձնավորություն է: Այն տղամարդիկ, որոնց մեջ գերակշռում է Ապոլլոնի արխետիպը, հիմնվում են իրենց մտածողության վրա, սիրում են հստակություն և կարգավորվածություն, օբյեկտիվ են գնահատում իրավիճակը և հազվադեպ են գործում ` ելնելով սուբյեկտիվ տպավորություններից: Որպես օրենք, այսպիսի տղամարդիկ հաջողակ են իրենց կարիերայում և պահանջված հասարակության կողմից:
  • 33. Այս արխետիպին պատկանող տղամարդը ունի տրամաբանական միտք, դնում է իր առաջ իրատեսական նպատակներ և գիտի, ինչպես հասնել դրանց: Չնայած նա ունի բոլոր հատկանիշները բարձր արդյունավետության համար, սակայն չունի ձգտում` հասնելու իր իսկ նպատակներին:
  • 34. Ապոլլոնը ապրում է բանականությամբ, այլ ոչ թե սրտով, անգամ կնոջ հետ շփման ժամանակ: Սովորաբար այսպիսի տղամարդուն ձգում են ուժեղ և անկախ կանայք, որոնց մեջ նա գտնում է ավելի շուտ հետաքրքրություն, քան վախ, չնայած որ երբեմն փորձում է նրան կառավարել: Ավելին կարդացեք այստեղ…
  • 35. Հին Հունական Աստվածները` որպես Արխետիպներ Թարգմանեցին և կազմեցին` Շուշան Բալայան, Մերի Շարոյան Խորհրդատու` Մարգարիտ Սարգսյան