2. 1945 թվականի հոկտեմբերի 24-ին 51 ստորագրող երկրների կողմից հաստատվեց ՄԱԿի կանոնադրությունը: Այդ օրվանից ի վեր ողջ աշխարհը հոկտեմբերի 24-ը տոնում
է որպես ՄԱԿ-ի հիմնադրման օր:
Այսօր ՄԱԿ-ն ունի 192 անդամ պետություն: Այս երկրների ներկայացուցիչները
հանդիպում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որն ասես համաշխարհային
խորհրդարան լինի:
ՄԱԿ-ն ունի 6 հիմնական մարմին, որոնք են` Գլխավոր ասամբլեան, Անվտանգության
խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը, Հոգաբարձուների
խորհուրդը, Միջազգային դատարանը և Քարտուղարությունը:
3. Հայաստանի Հանրապետության` 1992թ. հունվարի 23-ի պաշտոնական
խնդրանքին ի պատասխան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր
1992թ. հունվարի 29-ի 3035-րդ նիստի ընթացքում ընդունեց 735-րդ
բանաձևը հանձնարարելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամագրել
Հայաստանի Հանրապետությանը համաձայն վերջինիս 1992թ. հունվարի
23-ի դիմումի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992թ. մարտի 2-ին` իր 46-րդ
նստաշրջանում 46/227 բանաձևով հաստատեց Հայաստանի
Հանրապետության անդամակցությունը:
4. ՄԱԿ-ն ունի չորս նպատակ`
պահպանել միջազգային
խաղաղությունը և
անվտանգությունը, զարգացնել
բարեկամական
հարաբերություններ ազգերի
միջև, համագործակցել
միջազգային խնդիրներ լուծելիս
ու մարդու իրավունքների
նկատմամբ հարգանք խթանելիս
և ազգերի գործողությունները
ներդաշնակեցնելու կենտրոն
դառնալ: ՄԱԿ-ը
համաշխարհային
կառավարություն չէ և օրենքներ
չի ստեղծում: Այնուամենայնիվ
միջազգային
հակամարտությունների ուղիներ
է մատնանշում և
ռազմավարություններ մշակում
այն հարցերի վերաբերյալ, որոնք
կարող են անդրադառնալ
բոլորիս վրա:
5. 1992թ. սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց
Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի
Հանրապետության միջև: Պայմանագիրը վերաբերում էր Հայաստանում
ՄԱԿ-ի միջանկյալ գրասենյակի հիմնադրմանը. «...Նպատակ ունենալով
աջակցել և լրացնել տնտեսական զարգացման առավել կարևոր խնդիրների
լուծման, սոցիալական առաջընթացի օժանդակման, կենսամակարդակի
բարելավման ուղղությամբ պետության ջանքերը: Հայաստանի
Հանրապետության կառավարությունը համաձայնել է ապահովել
անհրաժեշտ պայմաններ՝ գրասենյակի գործառույթների լիակատար և
արդյունավետ իրականացման համար:
6. ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ
Գլխավոր անսամբլեան ուսումնասիրում է
համագործակցության սկզբունքները
միջազգային խաղաղության և անվտանգության
շրջանում` ընտրում է ՄԱԿ-ի Անվտանգության
Խորհրդի, Տնտեսական և Սոցիալական
խորհրդի ոչ մշտական
անդամներին, Անվտանգության Խորհրդի
առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր
քարտուղարին, Անվտանգության խորհրդի հետ
համատեղ ընտրում են ՄԱԿ-ի միջազգային
դատարանի անդամներին, կորդինացնում է
տնտեսական, սոցիալական, մ-ակութային և
հումանիտար ոլորտներում միջազգային
համագործակցությունը, իրականացնում է
ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ
լիազորություններֈ
7. ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Անվտանգության խորհուրդը
Պատասխանատվություն է կրում
միջազգային խաղաղություն և
անվտանգության համարֈ Խորհրդի
որոշումներին պարտավոր են ենթարկվել
ՄԱԿ-ի բոլոր անդամներըֈ
Անվտանգության Խորհրդի հինգ մշտական
անդամները (Ռուսաստանի
Դաշնություն, ԱՄՆ, Մեծ
Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան) ունեն
վետոյի ուժֈ Անվտանգության խորհուրդը
բաղկացած է 15 անդամներից, որից հինգը
մշտական են (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ
Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան), մնաց
ած տաս անդամները ընտրվում
են`համաձայն կանոնադրության (հոդված
23 կետ 2)։
8. ՄԱԿ-Ի ՏՍՏԵՍԱԿԱՆ և ՍՈՑ. ԽՈՐՀՈՒՐԴ
Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ համանման կառույցների միջազգային
Ասոցիացիան ստեղծվեց 1999թ.-ին` ի պատասխան մարդկության դեմ ծառացած
գլոբալ տնտեսական եւ սոցիալական խնդիրների, որը հնարավորություն կտար
տեղեկատվության անխոչնդոտ հոսքի եւ փաստաթղթերի տարբեր աղբյուրների ազատ
մուտքի հնարավորություն:
Եթե ստեղծման պահին նրան անդամակցում էին 24 եւ 3 ասոցիատիվ անդամներ,
ապա ներկայումս կառույցի կազմում են Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Աֆրիկայի 56
երկրների ազգային կառույցներ, որոնցից յուրաքանչյուրի անկախությունը ապահովվում է
Ասոցիացիայի կողմից: Սա ամենեւին «ստատիկ» թիվ չէ, քանի որ յուրաքանչյուր տարի
կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ անդամների թիվը համալրվում է.
9. ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Այս մարմինը հիմնվել է վիճարկելի տարածքների կառավարման նկատմամբ
վերահսկողություն իրականացնելու և նրանց ինքնավարությանն ու
ինքնիշխանությանն ուղղված ջանքերին աջակցելու համար:
Հոգաբարձուների խորհուրդը ունի 5 մշտական անդամ և ՄԱԿ-ի
հիմնական մարմիններից մեկն է: Ըստ կանոնադրության` այն լիազորված է
լսելու և քննարկելու իշխանությունների զեկույցները վիճարկելի
տարածքներում քաղաքական, տնտեսական, սոցիալական և կրթական
ոլորտներում արձանագրված առաջընթացի մասին, քննարկել այդ
տարածքներից ստացված դիմում-խնդրագրերը և այնտեղ ուղարկել
հատուկ հանձնաժողովներ:
10. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ
Սա ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է:
Դատարանն ունի 15 դատավոր, որոնք իրենց
հերթին ընտրվում են Գլխավոր ասամբլեայի
և Անվտանգության խորհրդի կողմից 9 տարի
ժամկետով: Դատարանը լիազորված է
դատական կարգով լուծելու անդամպետությունների միջև ծագած իրավական
խնդիրները և տալ խորհրդատվական
եզրակացություններ ՄԱԿ-ին և նրա
գործակալություններին: Գլխավոր
ասամբլեան և Անվտանգության խորհուրդը
լիազորված են Միջազգային դատարանից
հայցել խորհրդատվական եզրակացություն
ցանկացած իրավական հարցի
վերաբերյալ, իսկ ՄԱԿ-ի մյուս մարմիններն
ու մասնագիտացված հաստատությունները
իրենց գործունեության շրջանակի մեջ մտնող
հարցերի վերաբերյալ կարող են
հայցել խորհրդատվական եզրակացություն`
ստանալով Գլխավոր ասամբլեայի
հավանությունը:
11. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի միջազգային աշխատակազմն է, որն ամբողջ աշխարհում
իրականացնում է բազմաբնույթ աշխատանք: Այն, աշխատակազմին
հատուկ գործառույթներից բացի, միջազգային
լրատվամիջոցներին տեղեկատվություն է տրամադրում ՄԱԿ-ի
մասին: Ներկայումս աշխատակազմն ունի 170 երկրներում աշխատող
9000 անդամ, որոնք վարձատրվում են ՄԱԿ-ի բյուջեից: Կանոնադրության
համաձայն` ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ-պետություն պարտավորվում է
հարգել Գլխավոր քարտուղարության պարտականությունները և ձեռնպահ
մնալ որևէ կարգի ճնշումներից և անհարգալից վերաբերմունքից: