SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 2
Downloaden Sie, um offline zu lesen
ՀՈԳԵԲԱՆՈՒ


                                                                10.04.2012

Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

                                         Ամուսնալուծությունից հետո ուշքի գալը շատ դժվար է:
                                         Ապահարզանը ոչ միայն անձնական կյանքի ծրագրերի
                                         փլուզում է, այլ նաև սիրելի անձի, առհասարակ
                                         մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Այն
                                         ամենադժվար       փորձություններից     ինքդ   քեզ
                                         վերագտնելու տեսանկյունից: Արդյունքում ի հայտ են
                                         գալիս բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք
                                         հաղթահարելը միայնակ դժվար:

                                       Ամուսնալուծության հոգեբանական հետեւանքների
                                       վերաբերյալ LN-ի հարցերին պատասխանեց Երևանի
թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

- Հիմնականում ի՞նչ խնդիրներ են հանգեցնում ամուսնալուծության եւ որո՞նք են նրա հոգեբանական
 հետևանքները:

-Կարծում եմ, որ «հոգեբանական հետևանք» արտահայտությունը մի քիչ ճոխ է ասված: Նախ սկսենք
ամուսնալուծության պատճառներից: Իսկ դրանք շատ են: Ամենաառաջին և ամենակարևոր
պատճառներից մեկը ընտանիք կազմելուց առաջ սխալ պատկերացումների ձևավորումն է, որոնցից են
հաշվենկատությունը, սիրահարվածության ֆոնի վրա իմպուլսիվ որոշակի քայլերը, եղած վատ
գործոնի վրա ուշադրություն չդարձնելը և այլն, որոնք էլ հանգեցնում են ամուսնալուծության:

Երկրորդ և նույնպես կարևոր պատճառն այսօր գենդերային հավասարության սկզբունքն է, որը
լայնորեն ագիտացվում է Հայաստանում' բերելով բազում ընտանիքների քայքայման: Միգուցե սա
արևմտյան քաղաքականություն է, որն ընդունված է շատ երկրներում, բայց մեզ մոտ դա չի ընդունվում,
այլ հանգեցնում է տխուր իրավիճակների: Նման դեպքերում ենթադրվում է, որ ընտանիքում կա երկու
դոմինանտ, երկուսն էլ հավասար են և ունեն հավասար իրավունքներ, պահանջներ: Եվ երբ շփումը
սկսվում է նման ռակուրսից, ընտանիքում դա բնականաբար բերելու է անկման, որովհետև ոչ մի
կառույցում երկու դոմինանտ չի կարող գոյություն ունենալ: Այդ կառույցը կարող է ապրել մեկ
դոմինանտի դեպքում:

Երրորդը ծնողների դաստիարակության խնդիրն է, երբ ընտանիք կազմելուց չեն հասկանում, որ
փոխվում են ընտանիքի օրենքները, և պարտադիր չէ նոր ընտանիք ձևավորելու ժամանակ ամեն ինչ
նմանեցնել նախկին' հայրական ընտանիքին: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկու ընտանիքներից էլ
պետք է վերցնել որոշակի կոմպոնենտներ ու ստեղծել նորը, որն էլ իր հերթին պետք է լինի ավելի լավը,
քան նախկին երկու ընտանիքները: Եթե խորությամբ ուսումնասիրենք, կգտնենք բազում պատճառներ,
սակայն հիմնականում բաժանությունների մեծ մասը տեղի է ունենում նշված պատճառներով:
Այսինքն՝ կնոջ և տղամարդու ամուսնալուծության պատճառը ի սկզբանե ընտանիքի հիմքում սխալ
սկզբունքներ դնելու հետևանքն է: Այդպիսի ընտանիքները հիմնված չեն սիրո և առողջ կորիզի վրա:

-Արդյո՞ք կինը ամուսնալուծությունն ավելի դժվար է ապրում, քան տղամարդը:

-Իմ կարծիքով, տղամարդու տրավման նման դեպքերում միշտ ավելի մեծ է լինում: Տղամարդը շատ
դեպքերում ամուսնալուծության ընթացքում եղած էմոցիոնալ դժվարություններն ավելի դժվար է
ապրում, քան կինը, քանի որ ամուսնալուծության ընթացքում կինը կարող է չափազանց դաժան
գտնվել, գործի դնելով իր բոլոր զենքերը' երեխայից մինչև նյութական պահանջներ: Ապահարզանին
երկու կողմերը տարբեր կերպ են նայում. տղամարդը՝ որպես ապահարզանի, իսկ կինը' տղամարդու
ոչնչացման: Տղամարդը նման պահերի կրիտիկական քայլերի չի գնում, իսկ կինը' ընդհակառակը:
Կնոջ համար դժվար է լինում ամուսնալուծությունից սոցիալապես ադապտացվելն ու լիարժեք
ապրելը: Սակայն հանդիպում են այնքան հասուն ամուսնալուծություններ, երբ մինչև վերջ ընկերներ
են մնում:

-Ինչպե՞ս կարելի է օգնել ամուսնալուծված այն կանանց, ովքեր այնքան ծանր են ապրում այդ փաստը,
որ անգամ կարող են ինքնասպանության փորձ անել:

-Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց կինը հայտնվում է կոտրած տաշտակի առաջ: Նույնքան
ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ ինքը դեռ կարող է վերականգնել կորցրածը, նոր
ընտանիք ստեղծել: Սակայն կան նաև ինքնասպանություն գործող տղամարդիկ: Եթե
ամուսնալուծությամբ կյանքն ավարտված է համարվում, նշանակում է, որ տվյալ մարդու համար ուրիշ
իրադարձություններ չկան: Նշանակում է, որ նա թերացել է իր ինչպես անձնային, այնպես էլ
մասնագիտական աճի մեջ և այլևս չունի ոչ մի հետաքրքրություն: Նրա կյանքի միակ
հետաքրքրությունը ընտանիք ստեղծելն էր, և բնական է, որ եթե դա էլ չկա, ուրեմն կյանքը դառնում է
դատարկ: Դրա համար անհրաժեշտ է աշխատել միմյանց գոնե մաքսիմալ քիչ տրավմաներ հասցնել:
Խելացի ընտանիքը, որտեղ կոնֆլիկտն այնքան է հասունանում, որ պետք է արտաբերվի
«բաժանություն» բառը, որը խաղ չէ, որոշում են կայացնում դիմել հոգեբանի և փորձում մաքսիմալ
եզրեր գտնել չբաժանվելու համար: Իսկ եթե հնարավոր չէ ու պետք է բաժանվեն, ուրեմն քիչ
տրավմաներ պետք է միմյանց հասցնեն: Հաճախ մենք վիճաբանելու և կոնֆլիկտ լուծելու կուլտուրա
չունենք, և նման դեպքերում անդրադառնում ենք անձնական որակների, որն էլ իր հերթին բերում է
անձնային վիրավորվածության, ընկճվածության, թերարժեքության զգացումի: Խնդիրը լուծելու
փոխարեն, մենք սկսում են մեկս մյուսին վիրավորել և հեռանալ բուն խնդրից: Նամանավանդ
բաժանության դեպքում ավելի տհաճ բաներ են ասվում և արվում, որը կարող է բերել լուրջ
հոգեբանական տրավմաների: Լուծումը հոգեբանին դիմելն է, կյանքի ավելի ցիվիլ կազմակերպումը,
կյանքի որակի բարձրացումը:

-Ինչպե՞ս ամուսնալուծությունից հետո կրկին վերակառուցել կյանքը, ինչպե՞ս հաղթահարել
հետևանքները և պատրաստ լինել նոր հարաբերությունների, նոր կյանքի:

-Երբ ասում ենք՝ ինչպես, կարծես թե կա մի ստանդարտ բանալի, որը ես հիմա պետք է տամ, և բոլորն
այն կարդալով պետք է իմանան: Այդպիսի լուծում չկա: Ամուսնալուծությունը կյանքի մի մասնիկ է:
Կյանքը մարդու համար էֆորիկ մի իրավիճակ է, կոնկրետ իրադարձությունների մի շղթա: Եվ դա
նրանով է ունիկալ, որ հենց մեր իրադարձությունների շղթան է՝ թե ինչպես ենք աշխատանքի գնում,
շփվում, ամուսնանում, երեխա ունենում, նաև բաժանվում: Բաժանությունը կյանքի տեղի ունեցող
իրադարձություններից մեկն է: Նման դեպքում մարդու պոզիտիվ մտածելակերպից է կախված, թե
հետագայում ինքն իր կյանքը ինչպես կդասավորի. կամ կամսուսնանա, իհարկե արդեն ուրիշ
որակների մեջ, արդեն ուղղած սխալներով, կամ կբավարարվի ներկա կյանքով: Որոշումն իրենն է:

-Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնալուծության շեմին կանգնած զույգերին:

-Իմ միակ խորհուրդն է' մի’ ամուսնալուծվեք: Եթե կառուցվել է ընտանիք, նշանակում է՝ առաջին
պայմանը բավարարվել է, որն է' սիրահարվածությունը, միմյանց ոգևորված գնահատումը,
ցանկությունը միասին ապրելու: Եթե ամուսնությունը չի եղել նպատակային, ուրեմն այն անպայման
ունի այն կորիզը, որի վրա հիմնվելով՝ չպետք է ամուսնալուծվել: Ներկայում անիմաստ
բաժանություններն այնքան շատ են, բայց փորփրելով հասկանում ես, որ չկա ոչ մի կոնֆլիկտ: Դա
ընդամենը մի անիմաստ, մանր, ճղճիմ խնդիր է, որն ուղղակի դարձել է անձնական վիրավորանք:

Ես երբեմն կատակով ասում եմ, որ եթե հնարավորություն ունենայի, ամուսնության լիցենզավորման
կոմիտե կբացեի, որպեսզի ամուսնանալ ցանկացողները անպայման քննություն հանձնեին:

                                                                           Շողեր Գեւորգյան

Weitere ähnliche Inhalte

Mehr von drMadatyan

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
drMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
drMadatyan
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
drMadatyan
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
drMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
drMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
drMadatyan
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
drMadatyan
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
drMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
drMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
drMadatyan
 

Mehr von drMadatyan (10)

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 

Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

  • 1. ՀՈԳԵԲԱՆՈՒ 10.04.2012 Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները Ամուսնալուծությունից հետո ուշքի գալը շատ դժվար է: Ապահարզանը ոչ միայն անձնական կյանքի ծրագրերի փլուզում է, այլ նաև սիրելի անձի, առհասարակ մարդկանց նկատմամբ վստահության կորուստ: Այն ամենադժվար փորձություններից ինքդ քեզ վերագտնելու տեսանկյունից: Արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, որոնք հաղթահարելը միայնակ դժվար: Ամուսնալուծության հոգեբանական հետեւանքների վերաբերյալ LN-ի հարցերին պատասխանեց Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: - Հիմնականում ի՞նչ խնդիրներ են հանգեցնում ամուսնալուծության եւ որո՞նք են նրա հոգեբանական հետևանքները: -Կարծում եմ, որ «հոգեբանական հետևանք» արտահայտությունը մի քիչ ճոխ է ասված: Նախ սկսենք ամուսնալուծության պատճառներից: Իսկ դրանք շատ են: Ամենաառաջին և ամենակարևոր պատճառներից մեկը ընտանիք կազմելուց առաջ սխալ պատկերացումների ձևավորումն է, որոնցից են հաշվենկատությունը, սիրահարվածության ֆոնի վրա իմպուլսիվ որոշակի քայլերը, եղած վատ գործոնի վրա ուշադրություն չդարձնելը և այլն, որոնք էլ հանգեցնում են ամուսնալուծության: Երկրորդ և նույնպես կարևոր պատճառն այսօր գենդերային հավասարության սկզբունքն է, որը լայնորեն ագիտացվում է Հայաստանում' բերելով բազում ընտանիքների քայքայման: Միգուցե սա արևմտյան քաղաքականություն է, որն ընդունված է շատ երկրներում, բայց մեզ մոտ դա չի ընդունվում, այլ հանգեցնում է տխուր իրավիճակների: Նման դեպքերում ենթադրվում է, որ ընտանիքում կա երկու դոմինանտ, երկուսն էլ հավասար են և ունեն հավասար իրավունքներ, պահանջներ: Եվ երբ շփումը սկսվում է նման ռակուրսից, ընտանիքում դա բնականաբար բերելու է անկման, որովհետև ոչ մի կառույցում երկու դոմինանտ չի կարող գոյություն ունենալ: Այդ կառույցը կարող է ապրել մեկ դոմինանտի դեպքում: Երրորդը ծնողների դաստիարակության խնդիրն է, երբ ընտանիք կազմելուց չեն հասկանում, որ փոխվում են ընտանիքի օրենքները, և պարտադիր չէ նոր ընտանիք ձևավորելու ժամանակ ամեն ինչ նմանեցնել նախկին' հայրական ընտանիքին: Անհրաժեշտ է գիտակցել, որ երկու ընտանիքներից էլ պետք է վերցնել որոշակի կոմպոնենտներ ու ստեղծել նորը, որն էլ իր հերթին պետք է լինի ավելի լավը, քան նախկին երկու ընտանիքները: Եթե խորությամբ ուսումնասիրենք, կգտնենք բազում պատճառներ, սակայն հիմնականում բաժանությունների մեծ մասը տեղի է ունենում նշված պատճառներով: Այսինքն՝ կնոջ և տղամարդու ամուսնալուծության պատճառը ի սկզբանե ընտանիքի հիմքում սխալ սկզբունքներ դնելու հետևանքն է: Այդպիսի ընտանիքները հիմնված չեն սիրո և առողջ կորիզի վրա: -Արդյո՞ք կինը ամուսնալուծությունն ավելի դժվար է ապրում, քան տղամարդը: -Իմ կարծիքով, տղամարդու տրավման նման դեպքերում միշտ ավելի մեծ է լինում: Տղամարդը շատ դեպքերում ամուսնալուծության ընթացքում եղած էմոցիոնալ դժվարություններն ավելի դժվար է ապրում, քան կինը, քանի որ ամուսնալուծության ընթացքում կինը կարող է չափազանց դաժան գտնվել, գործի դնելով իր բոլոր զենքերը' երեխայից մինչև նյութական պահանջներ: Ապահարզանին երկու կողմերը տարբեր կերպ են նայում. տղամարդը՝ որպես ապահարզանի, իսկ կինը' տղամարդու
  • 2. ոչնչացման: Տղամարդը նման պահերի կրիտիկական քայլերի չի գնում, իսկ կինը' ընդհակառակը: Կնոջ համար դժվար է լինում ամուսնալուծությունից սոցիալապես ադապտացվելն ու լիարժեք ապրելը: Սակայն հանդիպում են այնքան հասուն ամուսնալուծություններ, երբ մինչև վերջ ընկերներ են մնում: -Ինչպե՞ս կարելի է օգնել ամուսնալուծված այն կանանց, ովքեր այնքան ծանր են ապրում այդ փաստը, որ անգամ կարող են ինքնասպանության փորձ անել: -Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց կինը հայտնվում է կոտրած տաշտակի առաջ: Նույնքան ժամանակ անց տղամարդը հասկանում է, որ ինքը դեռ կարող է վերականգնել կորցրածը, նոր ընտանիք ստեղծել: Սակայն կան նաև ինքնասպանություն գործող տղամարդիկ: Եթե ամուսնալուծությամբ կյանքն ավարտված է համարվում, նշանակում է, որ տվյալ մարդու համար ուրիշ իրադարձություններ չկան: Նշանակում է, որ նա թերացել է իր ինչպես անձնային, այնպես էլ մասնագիտական աճի մեջ և այլևս չունի ոչ մի հետաքրքրություն: Նրա կյանքի միակ հետաքրքրությունը ընտանիք ստեղծելն էր, և բնական է, որ եթե դա էլ չկա, ուրեմն կյանքը դառնում է դատարկ: Դրա համար անհրաժեշտ է աշխատել միմյանց գոնե մաքսիմալ քիչ տրավմաներ հասցնել: Խելացի ընտանիքը, որտեղ կոնֆլիկտն այնքան է հասունանում, որ պետք է արտաբերվի «բաժանություն» բառը, որը խաղ չէ, որոշում են կայացնում դիմել հոգեբանի և փորձում մաքսիմալ եզրեր գտնել չբաժանվելու համար: Իսկ եթե հնարավոր չէ ու պետք է բաժանվեն, ուրեմն քիչ տրավմաներ պետք է միմյանց հասցնեն: Հաճախ մենք վիճաբանելու և կոնֆլիկտ լուծելու կուլտուրա չունենք, և նման դեպքերում անդրադառնում ենք անձնական որակների, որն էլ իր հերթին բերում է անձնային վիրավորվածության, ընկճվածության, թերարժեքության զգացումի: Խնդիրը լուծելու փոխարեն, մենք սկսում են մեկս մյուսին վիրավորել և հեռանալ բուն խնդրից: Նամանավանդ բաժանության դեպքում ավելի տհաճ բաներ են ասվում և արվում, որը կարող է բերել լուրջ հոգեբանական տրավմաների: Լուծումը հոգեբանին դիմելն է, կյանքի ավելի ցիվիլ կազմակերպումը, կյանքի որակի բարձրացումը: -Ինչպե՞ս ամուսնալուծությունից հետո կրկին վերակառուցել կյանքը, ինչպե՞ս հաղթահարել հետևանքները և պատրաստ լինել նոր հարաբերությունների, նոր կյանքի: -Երբ ասում ենք՝ ինչպես, կարծես թե կա մի ստանդարտ բանալի, որը ես հիմա պետք է տամ, և բոլորն այն կարդալով պետք է իմանան: Այդպիսի լուծում չկա: Ամուսնալուծությունը կյանքի մի մասնիկ է: Կյանքը մարդու համար էֆորիկ մի իրավիճակ է, կոնկրետ իրադարձությունների մի շղթա: Եվ դա նրանով է ունիկալ, որ հենց մեր իրադարձությունների շղթան է՝ թե ինչպես ենք աշխատանքի գնում, շփվում, ամուսնանում, երեխա ունենում, նաև բաժանվում: Բաժանությունը կյանքի տեղի ունեցող իրադարձություններից մեկն է: Նման դեպքում մարդու պոզիտիվ մտածելակերպից է կախված, թե հետագայում ինքն իր կյանքը ինչպես կդասավորի. կամ կամսուսնանա, իհարկե արդեն ուրիշ որակների մեջ, արդեն ուղղած սխալներով, կամ կբավարարվի ներկա կյանքով: Որոշումն իրենն է: -Ի՞նչ խորհուրդ կտաք ամուսնալուծության շեմին կանգնած զույգերին: -Իմ միակ խորհուրդն է' մի’ ամուսնալուծվեք: Եթե կառուցվել է ընտանիք, նշանակում է՝ առաջին պայմանը բավարարվել է, որն է' սիրահարվածությունը, միմյանց ոգևորված գնահատումը, ցանկությունը միասին ապրելու: Եթե ամուսնությունը չի եղել նպատակային, ուրեմն այն անպայման ունի այն կորիզը, որի վրա հիմնվելով՝ չպետք է ամուսնալուծվել: Ներկայում անիմաստ բաժանություններն այնքան շատ են, բայց փորփրելով հասկանում ես, որ չկա ոչ մի կոնֆլիկտ: Դա ընդամենը մի անիմաստ, մանր, ճղճիմ խնդիր է, որն ուղղակի դարձել է անձնական վիրավորանք: Ես երբեմն կատակով ասում եմ, որ եթե հնարավորություն ունենայի, ամուսնության լիցենզավորման կոմիտե կբացեի, որպեսզի ամուսնանալ ցանկացողները անպայման քննություն հանձնեին: Շողեր Գեւորգյան