SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 2
Downloaden Sie, um offline zu lesen
Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն
                                      Միհրդատ Մադաթյանի հետ
                                 Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է կլինիկական հոգեբան`
                                             պարոն Միհրդատ Մադաթյանը

                                 Թեմա - Հաջողության հասնելը "բախտի" խնդիր է, թե արվեստ

                                 Պարոն Մադաթյան, հաճախ մարդիկ իրենց կյանքի այս կամ այն
                                փուլի որևէ իրադարձություն կապում են ճակատագրի հետ՝
                                բացառելով իրենց դերն այդտեղ: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է
                                արդյոք նետելը ֆատալիստական հայացք սեփական կյանքի
                                ընթացքի վրա:

                                 Բախտ կամ ճակատագիր ասածը, իր խոսքի այն իմաստով,
                                ինչպես ընկալում է լայն հասարակությունը՝ այսինքն որպես
                                պոզիտիվ ընկալված իրադարձություն, ինչը առաջանում է
                                պատահական,       անկանխատեսելի     կամ   հաշվի     չառնված
                                հանգամանքների բերման արդյունքում (այսպես է մեկնաբանվում
                                հանրագիտարաններում),     ինձ   համար    մի   անհասկանալի
                                հասկացություն է: Իմ խորը համոզմունքը կայանում է նրանում, որ
                                մարդը ինքն է կերտում իր հաջողությունը: Ի միջի այլոց՝
                                անհաջողությունները նույնպես:

Որպես հոգեբան ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդու հաջողակ լինելու գրավականը:

Մարդու հաջողակ լինելու գրավականը ,առաջին հերթին, իր պոզիտիվ մտածելակերպն է, սեփական
անձի նկատմամբ հավատը, ճիշտ նպատակներ դնելը և այդ նպատակների օգտավետ ձևակերպումը,
խնդրի պայմանները օբյեկտիվ և հստակ հասկանալը և ըստ այդ պայմանների լուծման ընթացքի ակտիվ
ձևակերպումը: Վերջին հաշվով կամայական մարդ կարող է հասնել կամայական՝ մարդու համար
հասանելի բանի, ուղղակի երբեմն ցանկությունն է քիչ լինում, երբեմն այդ ցանկությունը լինում է իր
կոնտեքստի մեջ չորոշված, իսկ երբեմն էլ խանգարում է նորին մեծություն ԱԼԱՐԿՈՏՈւԹՅՈւՆԸ:

Այսինքն, Դուք պնդում եք, որ ցանկացած մարդ կարող է հասնել հաջողությա՞ն:

Իհարկե, ուղղակի սովորաբար մենք լուրջ չենք վերաբերվում մեր ցանկություններին, դրանք ճիշտ չենք
ձևակերպում, երբեմն նույնիսկ ,արտահայտելով մեր ցանկությունները, չենք էլ կարողանում
պատկերացնել այդ ցանկություններն իրենց արդեն իրականացած վիճակի մեջ: Պետք է կարողանալ
ճիշտ գերակայություններ դնել կյանքում և այլն:

Հնարավո՞ր է արդյոք դրան հասնել ինքնուրույն, առանց կողմնակի (հոգեբանի) միջամտության:

Գիտեք ինչպես, կողմնակի միջամտությունը այստեղ պարտադիր պայման չէ: Երևի թե չեք կարծում, որ
այսօրվա բոլոր հաջողակ մարդիկ հոգեբանի օգնությամբ են հասել իրենց որոշակի երազանքների
իրականացմանը: Ես ճանաչում եմ միջնակարգ կրթություն ունեցող շատ հաջողակ մարդկանց, որոնց
իմացական հնարավորությունները թերևս շատ զիջում են ցանկացած քիչ թե շատ կրթված մարդու
իմացական հնարավորություններին: Սակայն եթե մարդը զգում է իր մեջ նման խնդիր, կամ համարում է
իրեն անհաջողակ, անկարող և սկսում է իր անհաջողությունը արդարացնել այնպիսի անիմաստ
արտահայտություններով, ինչպիսիք են՝ ճակատագիրը և այլն, ապա այս դեպքում ,իհարկե, առանց
հոգեբանի միջամտության գործը գլուխ չի գա:

Գոյություն ունի արդյոք հաջողության նկատմամբ վախ, ինչը կարող է ծնունդ տալ որոշակի պասիվ
կամ խուսափողական վարքագծի:

Հաճախ մեզ խանգարում է անհաջողությունների նկատմամբ ունեցած վախը: Եվ վերջապես այստեղ
էականը վախը չէ, այլ կյանքի նկատմամբ ունեցած մոտեցումը, կյանքի և աշխարհի ընկալման
սահմանափակությունը, անցյալի իրադարձությունների հուզական հիշողությունները, "աղետալի"
սպասումները և ակնկալիքները, ինչը և ստիպում է մարդուն մնալ անհաջողակ:

Արժե՞ արդյոք երեխաներին վաղ մանկությունից սովորեցնել հաջողության հասնելու տեխնիկան , թե
մարդը սկսում է տիրապետել ավելի հասուն տարիքում՝ որոշակի կենսափորձ ձեռք բերելուց հետո:
"Սովորեցնել" բառն այս կոնտեքստի մեջ ինձ այնքան էլ դուր չի գալիս, ես կասեի գոնե "ուսուցանել":
Երեխաներին պետք է մեծացնել՝ հաշվի առնելով, որ ծնված օրվանից նրանց ասված կամայական բառ և
վերաբերմունք, ծնողի ցույց տված օրինակ կամ նրանց նկատմամբ շրջապատի արտահայտած հույզ
լուրջ ազդեցություն են ունենալու նրա հետագա ճակատագրի վրա: Երբ մանուկ տարիքում դստերը
սիրելուց ասում ենք "մոխրոտիկս" և նման այլ բաներ, մենք ծրագրավորում ենք այդ երեխային: Երբ
հաճախ ասում ենք՝ "քեզ մոտ չի ստացվի և այլ նման նեգատիվ բաներ, դրանով մենք նախապես նրան
ծրագրավորում ենք անհաջողակության: Մարդը իր դաստիարակությունը ստանում է իր ծննդյան
օրվանից սկսած՝ առ իր մահվան օրը, այնպես որ, ինչքան շուտ, այնքան լավ:

ՆԼԾ-ն համարվում է հաջողության հասնելու հիմնական բանալիներից մեկը: Ձեր թրեյնինգների
ժամանակ ինչի՞ց եք սկսելու առաջին դասերը:

ՆԼԾ-ն հոգեբանության էյդետիկ ուղղություն է, որը ստեղծվել է բազմաթիվ, ես կասեի նույնիսկ,
հոգեբանության բոլոր ուղղություններից ծաղկաքաղի միջոցով: Այո, այսօր ՆԼԾ տեխնոլոգիաները իրոք
հաջողության հասնելու ամենապարզեցված գրավականն են դարձել ամբողջ աշխարհում: Իրականում,
ՆԼԾ-ն ավելի շատ տալիս է նոր մոտեցում այն հին բաներին, որոնց հետ մենք ծանոթ ենք, և հաճախ
դառնում է ապրելակերպ կամ աշխարհընկալում: Այսօր ՆԼԾ-ն լայնորեն կիրառվում է քաղաքական
տեխնոլոգիաների, մարքեթինգի, մենեջմենթի, լրատվության և շատ այլ բնագավառներում:

Կարո՞ղ ենք ակնկալել, որ մեր ընթերցողներին կտրամադրվեն ՆԼԾ-ի մասին թեկուզ հակիրճ
դասախոսություններ:

Դասախոսություններ խոսք չեմ տալիս, սակայն ՆԼԾ-ի մասին ընդհանուր պատկերացում ունենալու
համար մեկ հակիրճ հոդված անպայման կտրամադրեմ: Կփորձեմ հոդվածը ձևակերպել այնպես, որ
մաքսիմալ հասկանալի և հասանելի լեզվով ամբողջական պատկերացում ստեղծի ընթերցողի մոտ ՆԼԾ-
ի մասին:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:

                                                                         24 Փետրվարի 2012

Weitere ähnliche Inhalte

Mehr von drMadatyan

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
drMadatyan
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
drMadatyan
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
drMadatyan
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
drMadatyan
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
drMadatyan
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
drMadatyan
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
drMadatyan
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
drMadatyan
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
drMadatyan
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
drMadatyan
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
drMadatyan
 

Mehr von drMadatyan (11)

Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործությանԻ՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
Ի՞նչը կարող է անչափահասին դրդել հանցագործության
 
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտԻնտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
Ինտերնետը երեխային դարձնում է մելամաղձոտ
 
Արտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանությունԱրտամուսնական կապեր և դավաճանություն
Արտամուսնական կապեր և դավաճանություն
 
Գիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետԳիրք թե ինտերնետ
Գիրք թե ինտերնետ
 
Համացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքներըՀամացանցը և դրա հետևանքները
Համացանցը և դրա հետևանքները
 
Մտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածելՄտածելուց առաջ պետք է մտածել
Մտածելուց առաջ պետք է մտածել
 
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
Մամուլի ասուլիս "Ինքնասպանություն"
 
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
Պրեսս կոնֆերանս "Քննությունների ընթացքում սթրես"
 
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համարԻնչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
Ինչպե՞ս ճիշտ դայակ ընտրել երեխայի համար
 
Սեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումներըՍեռական կյանքի նոր ընկալումները
Սեռական կյանքի նոր ընկալումները
 
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձինԱմուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին
 

Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ

  • 1. Հարցազրույց կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանի հետ Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է կլինիկական հոգեբան` պարոն Միհրդատ Մադաթյանը Թեմա - Հաջողության հասնելը "բախտի" խնդիր է, թե արվեստ Պարոն Մադաթյան, հաճախ մարդիկ իրենց կյանքի այս կամ այն փուլի որևէ իրադարձություն կապում են ճակատագրի հետ՝ բացառելով իրենց դերն այդտեղ: Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք նետելը ֆատալիստական հայացք սեփական կյանքի ընթացքի վրա: Բախտ կամ ճակատագիր ասածը, իր խոսքի այն իմաստով, ինչպես ընկալում է լայն հասարակությունը՝ այսինքն որպես պոզիտիվ ընկալված իրադարձություն, ինչը առաջանում է պատահական, անկանխատեսելի կամ հաշվի չառնված հանգամանքների բերման արդյունքում (այսպես է մեկնաբանվում հանրագիտարաններում), ինձ համար մի անհասկանալի հասկացություն է: Իմ խորը համոզմունքը կայանում է նրանում, որ մարդը ինքն է կերտում իր հաջողությունը: Ի միջի այլոց՝ անհաջողությունները նույնպես: Որպես հոգեբան ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդու հաջողակ լինելու գրավականը: Մարդու հաջողակ լինելու գրավականը ,առաջին հերթին, իր պոզիտիվ մտածելակերպն է, սեփական անձի նկատմամբ հավատը, ճիշտ նպատակներ դնելը և այդ նպատակների օգտավետ ձևակերպումը, խնդրի պայմանները օբյեկտիվ և հստակ հասկանալը և ըստ այդ պայմանների լուծման ընթացքի ակտիվ ձևակերպումը: Վերջին հաշվով կամայական մարդ կարող է հասնել կամայական՝ մարդու համար հասանելի բանի, ուղղակի երբեմն ցանկությունն է քիչ լինում, երբեմն այդ ցանկությունը լինում է իր կոնտեքստի մեջ չորոշված, իսկ երբեմն էլ խանգարում է նորին մեծություն ԱԼԱՐԿՈՏՈւԹՅՈւՆԸ: Այսինքն, Դուք պնդում եք, որ ցանկացած մարդ կարող է հասնել հաջողությա՞ն: Իհարկե, ուղղակի սովորաբար մենք լուրջ չենք վերաբերվում մեր ցանկություններին, դրանք ճիշտ չենք ձևակերպում, երբեմն նույնիսկ ,արտահայտելով մեր ցանկությունները, չենք էլ կարողանում պատկերացնել այդ ցանկություններն իրենց արդեն իրականացած վիճակի մեջ: Պետք է կարողանալ ճիշտ գերակայություններ դնել կյանքում և այլն: Հնարավո՞ր է արդյոք դրան հասնել ինքնուրույն, առանց կողմնակի (հոգեբանի) միջամտության: Գիտեք ինչպես, կողմնակի միջամտությունը այստեղ պարտադիր պայման չէ: Երևի թե չեք կարծում, որ այսօրվա բոլոր հաջողակ մարդիկ հոգեբանի օգնությամբ են հասել իրենց որոշակի երազանքների իրականացմանը: Ես ճանաչում եմ միջնակարգ կրթություն ունեցող շատ հաջողակ մարդկանց, որոնց իմացական հնարավորությունները թերևս շատ զիջում են ցանկացած քիչ թե շատ կրթված մարդու իմացական հնարավորություններին: Սակայն եթե մարդը զգում է իր մեջ նման խնդիր, կամ համարում է իրեն անհաջողակ, անկարող և սկսում է իր անհաջողությունը արդարացնել այնպիսի անիմաստ արտահայտություններով, ինչպիսիք են՝ ճակատագիրը և այլն, ապա այս դեպքում ,իհարկե, առանց հոգեբանի միջամտության գործը գլուխ չի գա: Գոյություն ունի արդյոք հաջողության նկատմամբ վախ, ինչը կարող է ծնունդ տալ որոշակի պասիվ կամ խուսափողական վարքագծի: Հաճախ մեզ խանգարում է անհաջողությունների նկատմամբ ունեցած վախը: Եվ վերջապես այստեղ էականը վախը չէ, այլ կյանքի նկատմամբ ունեցած մոտեցումը, կյանքի և աշխարհի ընկալման սահմանափակությունը, անցյալի իրադարձությունների հուզական հիշողությունները, "աղետալի" սպասումները և ակնկալիքները, ինչը և ստիպում է մարդուն մնալ անհաջողակ: Արժե՞ արդյոք երեխաներին վաղ մանկությունից սովորեցնել հաջողության հասնելու տեխնիկան , թե մարդը սկսում է տիրապետել ավելի հասուն տարիքում՝ որոշակի կենսափորձ ձեռք բերելուց հետո:
  • 2. "Սովորեցնել" բառն այս կոնտեքստի մեջ ինձ այնքան էլ դուր չի գալիս, ես կասեի գոնե "ուսուցանել": Երեխաներին պետք է մեծացնել՝ հաշվի առնելով, որ ծնված օրվանից նրանց ասված կամայական բառ և վերաբերմունք, ծնողի ցույց տված օրինակ կամ նրանց նկատմամբ շրջապատի արտահայտած հույզ լուրջ ազդեցություն են ունենալու նրա հետագա ճակատագրի վրա: Երբ մանուկ տարիքում դստերը սիրելուց ասում ենք "մոխրոտիկս" և նման այլ բաներ, մենք ծրագրավորում ենք այդ երեխային: Երբ հաճախ ասում ենք՝ "քեզ մոտ չի ստացվի և այլ նման նեգատիվ բաներ, դրանով մենք նախապես նրան ծրագրավորում ենք անհաջողակության: Մարդը իր դաստիարակությունը ստանում է իր ծննդյան օրվանից սկսած՝ առ իր մահվան օրը, այնպես որ, ինչքան շուտ, այնքան լավ: ՆԼԾ-ն համարվում է հաջողության հասնելու հիմնական բանալիներից մեկը: Ձեր թրեյնինգների ժամանակ ինչի՞ց եք սկսելու առաջին դասերը: ՆԼԾ-ն հոգեբանության էյդետիկ ուղղություն է, որը ստեղծվել է բազմաթիվ, ես կասեի նույնիսկ, հոգեբանության բոլոր ուղղություններից ծաղկաքաղի միջոցով: Այո, այսօր ՆԼԾ տեխնոլոգիաները իրոք հաջողության հասնելու ամենապարզեցված գրավականն են դարձել ամբողջ աշխարհում: Իրականում, ՆԼԾ-ն ավելի շատ տալիս է նոր մոտեցում այն հին բաներին, որոնց հետ մենք ծանոթ ենք, և հաճախ դառնում է ապրելակերպ կամ աշխարհընկալում: Այսօր ՆԼԾ-ն լայնորեն կիրառվում է քաղաքական տեխնոլոգիաների, մարքեթինգի, մենեջմենթի, լրատվության և շատ այլ բնագավառներում: Կարո՞ղ ենք ակնկալել, որ մեր ընթերցողներին կտրամադրվեն ՆԼԾ-ի մասին թեկուզ հակիրճ դասախոսություններ: Դասախոսություններ խոսք չեմ տալիս, սակայն ՆԼԾ-ի մասին ընդհանուր պատկերացում ունենալու համար մեկ հակիրճ հոդված անպայման կտրամադրեմ: Կփորձեմ հոդվածը ձևակերպել այնպես, որ մաքսիմալ հասկանալի և հասանելի լեզվով ամբողջական պատկերացում ստեղծի ընթերցողի մոտ ՆԼԾ- ի մասին: Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար: 24 Փետրվարի 2012