SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 18
Մի արեք այն ինչը վնասում է ձեզ
Եվրամիության և  Առևտրի համաշխարհային կազմակերպության համապատասխան ստորաբաժանումները որոշում են կայացրել վարույթ սկսել Հայաստանի դեմ՝ ազատ առևտրի կանոնները խախտելու համար: Խոսքը ներմուծվող և Հայաստանում արտադրվող ծխախոտի և օղու հարկերի գործող տարբերության մասին է:
Հայաստանում ծխախոտ շատ են օգտագործում, քանի որ այն մատչելի է «Ծխախոտի օգտագործման ցուցանիշը Հայաստանում բավականին բարձր է` եթե համեմատում ենք հարևան երկրների և Բալթյան երկրների հետ»,- ասել է  Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը և հավելել, որ ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշը պետք է բոլորին հուշի, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել:
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ունի Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագիր և այդ ծրագրի շրջանակներում իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ, սակայն, ըստ նրա, ծխախոտի օգտագործման մակարդակը դեռևս բարձր է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարբեր երկրներում դիտարկումներ է իրականացրել և ծխախոտի օգտագործումը էականորեն կրճատելու համար կարևոր է համարել ծխախոտի բարձր գինը:
Չնայած ծխախոտը պարունակում է հազարավոր նյութեր, նիկոտինը կախվածության հետ ամենահաճախ ասոցիացվող նյութն է, քանի որ սա այն բաղադրիչն է, որն օժտված է հոգեներգործուն ազդեցությամբ եւ պատճառ է հանդիսանում վարքագծային փոփոխությունների, օրինակ` տրամադրության բարելավում, սթրեսի նվազեցում եւ աշխատունակության բարձրացում: 
Ծխելու ընթացքում նիկոտինով պայմանավորված վարքագծային ազդեցությունները ներառում են` գրգռվածության, ուշադրության և կենտրոնացման բարձրացում, հիշողության բարելավում, տագնապի մարում և  ախորժակի ընկճում: Նիկոտինի կիսահեռացման պարբերությունը կազմում է միջինը մոտավորապես 2 ժամ, բայց մարդկանց 35%-ի մոտ այն տեւում է ավելի երկար` կապված նիկոտինի առաջնային նյութափոխանակության ուղին ընկճող ֆերմենտի (CYP2A6) համար պատասխանատու գեների հազվադեպ հանդիպող տարբերակի առկայության հետ (օրինակ` ալելային), (Benowitz et al., 2002): Սկզբնական հետազոտություններով ենթադրվել է, որ CYP2A6 ալելի հանդիպման հաճախականությունն ավելի տարածված է ասիացիների, քան աֆրիկացիների և կովկասցիների շրջանում, և որ այս տարբերությամբ էլ մասամբ բացատրվում է ծխախոտի օրական գործածման մակարդակը և թոքերի քաղցկեղի առաջացման ավելի ցածր վտանգը` համեմատած աֆրիկացիների և կովկասցիների հետ (Ahijevych, 1999; Tyndale & Sellers, 2001; Be-nowitz et al., 2002): Սա հետագայում կքննարկվի 5-րդ Գլխում:
ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծխելու հետ ասոցիացվող կախվածության առաջացման ունակությունը ավելի բարձր է կամ հավասար այլ հոգեներգործուն նյութերի նույն ունակությանը: Կենդանական մոդելներում նիկոտինը հանդիսանում է ուժեղ և հզոր ամրապնդող ազդակ, որն առաջացնում է ներերակային ինքնուրույն ընդունում, նպաստում է ներգանգային ինքնախթանման ու տեղի նախապատվության դրսեւորմանը և օժտված է տարբերակիչ խթանող հատկությամբ (Goldberg et al., 1983; Goldberg & Henningfield, 1988; Corrigall, 1999; Di Chiara, 2000): Ինքնուրույն ընդունման մոդելներն ավելի նման են հոգեխթանիչների նույն մոդելներին (Griffiths, Bigelow & Henningfield, 1980):
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ Բջջային մակարդակում նիկոտինը կապում է ացետիլխոլինի նիկոտինային ընկալիչները (nAChRs): Գոյություն ունեն նեյրոնային nAChRs-ի տարբեր ենթատեսակներ: Կլոնավորող տեխնիկաներով կաթնասունների մոտ հայտնաբերվել են նեյրոնային nAChRs-ի տարբեր ենթամիավորներ (Lukas et al., 1999): Ընկալիչները կազմված են իոնային կանալը շրջապատող հինգ ենթամիավորներից: Ընկալիչի կապումն ագոնիստով (օրինակ` նիկոտին) առաջացնում է ենթամիավորների սկզբնական կառուցվածքի փոփոխություն` այսպես կոչված բացված կառուցվածք, որը եւ թույլ է տալիս նատրիումի իոններին հոսել դեպի ներս եւ առաջացնել բջջի ապաբեւեռացում (Miya-zawa et al., 1999; Corringer, Le Novere & Changeux, 2000):
Ուղեղում նիկոտինային ընկալիչներն ունեն նախասինապտիկ տեղադրություն և կարգավորում են մի շարք նեյրոմեդիատորների ազատումը: Այսինքն, նիկոտինի ազդեցությունները կարող են կապված լինել տարբեր նեյրոմեդիատորային համակարգերի հետ (զեկուցել են` Dani & De Biasi, 2001; Kenny & Markou, 2001; Malin, 2001): Հայտնի է, որ նիկոտինը նպաստում է թիրոզին հիդրօքսիլազայի միջոցով դոպամինի սինթեզի խթանմանը եւ սոմատոդենդրիտիկ nAChRs խթանման միջոցով դրա ազատմանը թե՛ նիգրոստրիատալ, թե՛ մեզոլիմբիկ դոպամինային ուղիներում (Clarke & Pert , 1985; Panagis et al., 2000):
Նիկոտինը բարձրացնում է դոպամինի արտադրությունը խորանարդաձեւ կորիզում եւ , արգելակելով դոպամինի ազատումը, առնետների մոտ նվազեցնում է նիկոտինի ինքնուրույն ընդունումը (Schilstrom et al., 1998; Dani & De Biasi, 2001): Նիկոտինը խթանում է դոպամինի տրանսմիսիան դեպի ուղեղի յուրահատուկ շրջաններ, այդ թվում` խորանարդաձեւ կորիզի խեցի և նշաձեւ կորիզը ձգվող դաշտեր, որոնք կապված են տարբեր թմրամիջոցներից կախվածության հետ (տե՛ս 3-րդ Գլուխ): Հետևաբար, նիկոտինի ամրապնդող հատկությունների համար էական դեր խաղացող վարքագծային ազդեցությունների դրսևորումը պայմանավորված է դոպամինով: Հավանաբար, սա էլ ընկած է ծխախոտի կախվածություն առաջացնող ունակության հիմքում: Այնուամենայնիվ, հոգեներգործուն նյութերից կախվածության հետ կապված այլ նեյրոնային համակարգերը (օփիոիդային, գլյուտամատային, սերոտոնինային եւ գլյուկոկորտիկոիդային) նույնպես կարող են կարգավորվել նիկոտինով (Dani & De Biasi, 2001; Kenny & Markou, 2001; Malin, 2001), հետեւաբար կարևոր նշանակություն ունեն կախվածության ձեւավորման համար:
Ծխախոտի գործածման դադարեցումը կարող է զուգակցվել զրկանքի այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են` գերգրգռվածություն, տագնապ, դիսֆորիկ եւ ընկճված տրամադրություն, բրադիկարդիա եւ ախորժակի բարձրացում: Ծխելու ցանկությունը կորելյացվում է արյան մեջ նիկոտինի ցածր մակարդակի հետ (Russell, 1987), ըստ որի կարելի է ենթադրել, որ անհատը ծխում է, որպեսզի նրա արյան մեջ պահպանվի նիկոտինի որոշակի մակարդակ եւ կանխարգելվեն զրկանքի ախտանշանները: Այսպիսով, ծխախոտի գործածման շարունակականությունը պետք է բացատրվի նիկոտինի թե՛ դրական, թե՛ բացասական ամրապնդող հատկություններով: Կենդանիների մոտ նիկոտինի երկարատեւ ընդունման կտրուկ դադարեցումն առաջացնում է այնպիսի վարքագծեր, որոնք ենթադրում են ընկճվածություն եւ անհանգստություն, ընտելացված վարքագծերի փոփոխություններ, ինչպես նաեւ մարմնի քաշի ավելացում: Կենդանական մոդելներում նկարագրվել են լոկոմոտոր ֆունկցիաների թուլացում, ինչպես նաեւ խորանարդաձեւ կորիզը եւ զոլավոր մարմինը ներկայացնող լիմբիկ կառուցվածքներում պարունակվող եւ ազատվող դոպամինի նվազեցում:
Երկու տարեկան ինդոնեզացի Արդի Ռիզալը, ով օրական 40 ծխախոտ էր ծխում, ծխախոտի օգտագործումը կրճատել է ավելի քան երկու անգամ։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, այժմ տղան սահմանափակվում է օրական 15 ծխախոտով։ Սումաթրա կղզու երկու տարեկան ծխող բնակչի մասին թերթերն առաջին անգամ գրել էին 2010թ. մայիսի վերջերին։ Հաղորդվում էր, որ տղային ծխել սովորեցրել է հայրը, ով համարում է, որ ծխախոտը վնասակար չէ իր տղայի առողջության համար։
Մի քանի օր առաջ տղային այցելել են մանկական հոգեբույժը և մանկաբույժը։ Մասնագետները նշել են, որ իրենց հեշտությամբ կհաջողվի հետ  սովորեցնել երեխային ծխելուց. «Նա կախվածություն ունի ծխախոտից, քանի որ անելու ոչինչ չունի. նրա հետ ոչ ոք չի խաղում և չի զբաղվում»:   Երկու տարեկան երեխան չի կարողանում թողնել ծխելը Ինդոնեզիացի երկու տարեկան Արդի Ռիզալը, ով օրական 2 տուփ ծխախոտ է ծխում, պետք է բուժվի նիկոտինային կախվածությունից։ Դրանում երեխային պետք է օգնի փորձառու մանկական հոգեբույժը։ Սումատրացի երկու տարեկան ծխող տղայի մասին հայտնի դարձավ 2010թ. մայիսի վերջին, երբ թերթերը տպագրել էին փոքրիկ Արդիի լուսանկարը՝ ծխելիս։ Երեխայի հայրը խոստովանել է, որ առաջինն ինքն է իր երկամյա որդուն ծխախոտ հյուրասիրել։ Արդեն վեց ամիս անց երեխան օրեկան սկսել է 40 ծխախոտ ծխել։ Մասնագետները նշում են, որ երեխան պարզապես որևէ զբաղմունք չունի, այդ պատճառով էլ ծխում է։
Կին և ծխախոտ  Ծխելը վնասակար է: Դա գիտեն համարյա բոլորը:Այն, որ տեսնում ենք տղաներին փողոցում ծխելուց, սրճարաններում կամ էլ զբոսնելուց ընկերուհու կամ կնոջ հետ, դա սովորական է մեզ համար: Բազմիցս նկատած կլինեք աղջիկների, ովքեր նույնպես ծխում են թե սրճարաններում, թե այգիներում: Կարելի է հանգել այն եզրակացության, որ աղջիկները փորձում են նմանվել տղաներին: Իսկ միգուցե ժամանակներն են փոխվել, կամ թե դարձել ենք ավելի աչքաբաց: Այս հարցին կպատասխանեք հենց դուք` հարգելի www.inmirage.com-ի այցելուներ:Հարցման նպատակն է իմանալ մեր հասարակության կարծիքը ծխող ՀԱՅ կանանց մասին, ընդունում եք այդ փաստը, թե ոչ:  
Ղեկավար` ՍուսաննաՍահակյան Պատրաստեցին ՂարիբյանՍիրանուշը ՀարությունյանՆաիրան և  ՄովսիսյանՆելլին  11-2 դասարան

Weitere ähnliche Inhalte

Andere mochten auch

Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]Artush Miqayelyan
 
ծխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրա
ծխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրածխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրա
ծխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրաdinuka-pinuka
 
մարսողական համակարգի հիվանդություն
մարսողական համակարգի հիվանդությունմարսողական համակարգի հիվանդություն
մարսողական համակարգի հիվանդությունanna-harutyunyan
 
53. повелительное наклонение. отрицательная форма
53. повелительное наклонение. отрицательная форма53. повелительное наклонение. отрицательная форма
53. повелительное наклонение. отрицательная формаtomer_moskova
 
Ենթաստամոքսային Գեղձեր
Ենթաստամոքսային ԳեղձերԵնթաստամոքսային Գեղձեր
Ենթաստամոքսային Գեղձերanna-harutyunyan
 
ԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸ
ԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ  և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ  և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸ
ԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸGohar Harutunyan
 
Բջջային ճառագայթում
Բջջային ճառագայթումԲջջային ճառագայթում
Բջջային ճառագայթումLaura Saribekyan
 
Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@mariqechechyan
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըAnnagspoyan
 
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf67gayane
 

Andere mochten auch (15)

Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
Cxaxoti azdecutyun@ [восстановлен]
 
ծխախոտ ...
ծխախոտ ...ծխախոտ ...
ծխախոտ ...
 
Cxaxot
CxaxotCxaxot
Cxaxot
 
ծխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրա
ծխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրածխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրա
ծխախոտի աղդեցությունը նյարդային համակարգի վրա
 
մարսողական համակարգի հիվանդություն
մարսողական համակարգի հիվանդությունմարսողական համակարգի հիվանդություն
մարսողական համակարգի հիվանդություն
 
53. повелительное наклонение. отрицательная форма
53. повелительное наклонение. отрицательная форма53. повелительное наклонение. отрицательная форма
53. повелительное наклонение. отрицательная форма
 
թրոմբոցիտներ
թրոմբոցիտներթրոմբոցիտներ
թրոմբոցիտներ
 
Ենթաստամոքսային Գեղձեր
Ենթաստամոքսային ԳեղձերԵնթաստամոքսային Գեղձեր
Ենթաստամոքսային Գեղձեր
 
ԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸ
ԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ  և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ  և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸ
ԾԽԱԽՈՏԸ,ԱԼԿՈՀՈԼԸ,ԹՄՐԱՄԻՋՈՑԸ և ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԸ
 
Բջջային ճառագայթում
Բջջային ճառագայթումԲջջային ճառագայթում
Բջջային ճառագայթում
 
Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@Sevana lchi himnaxndirner@
Sevana lchi himnaxndirner@
 
Սևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրներըՍևանա լճի հիմնախնդիրները
Սևանա լճի հիմնախնդիրները
 
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
%D4%be%d5%ad%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bf
 
Tmramijoc
TmramijocTmramijoc
Tmramijoc
 
Ծխախոտ
ԾխախոտԾխախոտ
Ծխախոտ
 

Cxaxoti dem

  • 1. Մի արեք այն ինչը վնասում է ձեզ
  • 2. Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության համապատասխան ստորաբաժանումները որոշում են կայացրել վարույթ սկսել Հայաստանի դեմ՝ ազատ առևտրի կանոնները խախտելու համար: Խոսքը ներմուծվող և Հայաստանում արտադրվող ծխախոտի և օղու հարկերի գործող տարբերության մասին է:
  • 3. Հայաստանում ծխախոտ շատ են օգտագործում, քանի որ այն մատչելի է «Ծխախոտի օգտագործման ցուցանիշը Հայաստանում բավականին բարձր է` եթե համեմատում ենք հարևան երկրների և Բալթյան երկրների հետ»,- ասել է Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը և հավելել, որ ծխախոտի օգտագործման բարձր ցուցանիշը պետք է բոլորին հուշի, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել:
  • 4. Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ունի Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագիր և այդ ծրագրի շրջանակներում իրականացվում են հանրային իրազեկման միջոցառումներ, սակայն, ըստ նրա, ծխախոտի օգտագործման մակարդակը դեռևս բարձր է:
  • 5. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարբեր երկրներում դիտարկումներ է իրականացրել և ծխախոտի օգտագործումը էականորեն կրճատելու համար կարևոր է համարել ծխախոտի բարձր գինը:
  • 6. Չնայած ծխախոտը պարունակում է հազարավոր նյութեր, նիկոտինը կախվածության հետ ամենահաճախ ասոցիացվող նյութն է, քանի որ սա այն բաղադրիչն է, որն օժտված է հոգեներգործուն ազդեցությամբ եւ պատճառ է հանդիսանում վարքագծային փոփոխությունների, օրինակ` տրամադրության բարելավում, սթրեսի նվազեցում եւ աշխատունակության բարձրացում: 
  • 7. Ծխելու ընթացքում նիկոտինով պայմանավորված վարքագծային ազդեցությունները ներառում են` գրգռվածության, ուշադրության և կենտրոնացման բարձրացում, հիշողության բարելավում, տագնապի մարում և ախորժակի ընկճում: Նիկոտինի կիսահեռացման պարբերությունը կազմում է միջինը մոտավորապես 2 ժամ, բայց մարդկանց 35%-ի մոտ այն տեւում է ավելի երկար` կապված նիկոտինի առաջնային նյութափոխանակության ուղին ընկճող ֆերմենտի (CYP2A6) համար պատասխանատու գեների հազվադեպ հանդիպող տարբերակի առկայության հետ (օրինակ` ալելային), (Benowitz et al., 2002): Սկզբնական հետազոտություններով ենթադրվել է, որ CYP2A6 ալելի հանդիպման հաճախականությունն ավելի տարածված է ասիացիների, քան աֆրիկացիների և կովկասցիների շրջանում, և որ այս տարբերությամբ էլ մասամբ բացատրվում է ծխախոտի օրական գործածման մակարդակը և թոքերի քաղցկեղի առաջացման ավելի ցածր վտանգը` համեմատած աֆրիկացիների և կովկասցիների հետ (Ahijevych, 1999; Tyndale & Sellers, 2001; Be-nowitz et al., 2002): Սա հետագայում կքննարկվի 5-րդ Գլխում:
  • 9. Ծխելու հետ ասոցիացվող կախվածության առաջացման ունակությունը ավելի բարձր է կամ հավասար այլ հոգեներգործուն նյութերի նույն ունակությանը: Կենդանական մոդելներում նիկոտինը հանդիսանում է ուժեղ և հզոր ամրապնդող ազդակ, որն առաջացնում է ներերակային ինքնուրույն ընդունում, նպաստում է ներգանգային ինքնախթանման ու տեղի նախապատվության դրսեւորմանը և օժտված է տարբերակիչ խթանող հատկությամբ (Goldberg et al., 1983; Goldberg & Henningfield, 1988; Corrigall, 1999; Di Chiara, 2000): Ինքնուրույն ընդունման մոդելներն ավելի նման են հոգեխթանիչների նույն մոդելներին (Griffiths, Bigelow & Henningfield, 1980):
  • 10. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ Բջջային մակարդակում նիկոտինը կապում է ացետիլխոլինի նիկոտինային ընկալիչները (nAChRs): Գոյություն ունեն նեյրոնային nAChRs-ի տարբեր ենթատեսակներ: Կլոնավորող տեխնիկաներով կաթնասունների մոտ հայտնաբերվել են նեյրոնային nAChRs-ի տարբեր ենթամիավորներ (Lukas et al., 1999): Ընկալիչները կազմված են իոնային կանալը շրջապատող հինգ ենթամիավորներից: Ընկալիչի կապումն ագոնիստով (օրինակ` նիկոտին) առաջացնում է ենթամիավորների սկզբնական կառուցվածքի փոփոխություն` այսպես կոչված բացված կառուցվածք, որը եւ թույլ է տալիս նատրիումի իոններին հոսել դեպի ներս եւ առաջացնել բջջի ապաբեւեռացում (Miya-zawa et al., 1999; Corringer, Le Novere & Changeux, 2000):
  • 11. Ուղեղում նիկոտինային ընկալիչներն ունեն նախասինապտիկ տեղադրություն և կարգավորում են մի շարք նեյրոմեդիատորների ազատումը: Այսինքն, նիկոտինի ազդեցությունները կարող են կապված լինել տարբեր նեյրոմեդիատորային համակարգերի հետ (զեկուցել են` Dani & De Biasi, 2001; Kenny & Markou, 2001; Malin, 2001): Հայտնի է, որ նիկոտինը նպաստում է թիրոզին հիդրօքսիլազայի միջոցով դոպամինի սինթեզի խթանմանը եւ սոմատոդենդրիտիկ nAChRs խթանման միջոցով դրա ազատմանը թե՛ նիգրոստրիատալ, թե՛ մեզոլիմբիկ դոպամինային ուղիներում (Clarke & Pert , 1985; Panagis et al., 2000):
  • 12. Նիկոտինը բարձրացնում է դոպամինի արտադրությունը խորանարդաձեւ կորիզում եւ , արգելակելով դոպամինի ազատումը, առնետների մոտ նվազեցնում է նիկոտինի ինքնուրույն ընդունումը (Schilstrom et al., 1998; Dani & De Biasi, 2001): Նիկոտինը խթանում է դոպամինի տրանսմիսիան դեպի ուղեղի յուրահատուկ շրջաններ, այդ թվում` խորանարդաձեւ կորիզի խեցի և նշաձեւ կորիզը ձգվող դաշտեր, որոնք կապված են տարբեր թմրամիջոցներից կախվածության հետ (տե՛ս 3-րդ Գլուխ): Հետևաբար, նիկոտինի ամրապնդող հատկությունների համար էական դեր խաղացող վարքագծային ազդեցությունների դրսևորումը պայմանավորված է դոպամինով: Հավանաբար, սա էլ ընկած է ծխախոտի կախվածություն առաջացնող ունակության հիմքում: Այնուամենայնիվ, հոգեներգործուն նյութերից կախվածության հետ կապված այլ նեյրոնային համակարգերը (օփիոիդային, գլյուտամատային, սերոտոնինային եւ գլյուկոկորտիկոիդային) նույնպես կարող են կարգավորվել նիկոտինով (Dani & De Biasi, 2001; Kenny & Markou, 2001; Malin, 2001), հետեւաբար կարևոր նշանակություն ունեն կախվածության ձեւավորման համար:
  • 13. Ծխախոտի գործածման դադարեցումը կարող է զուգակցվել զրկանքի այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են` գերգրգռվածություն, տագնապ, դիսֆորիկ եւ ընկճված տրամադրություն, բրադիկարդիա եւ ախորժակի բարձրացում: Ծխելու ցանկությունը կորելյացվում է արյան մեջ նիկոտինի ցածր մակարդակի հետ (Russell, 1987), ըստ որի կարելի է ենթադրել, որ անհատը ծխում է, որպեսզի նրա արյան մեջ պահպանվի նիկոտինի որոշակի մակարդակ եւ կանխարգելվեն զրկանքի ախտանշանները: Այսպիսով, ծխախոտի գործածման շարունակականությունը պետք է բացատրվի նիկոտինի թե՛ դրական, թե՛ բացասական ամրապնդող հատկություններով: Կենդանիների մոտ նիկոտինի երկարատեւ ընդունման կտրուկ դադարեցումն առաջացնում է այնպիսի վարքագծեր, որոնք ենթադրում են ընկճվածություն եւ անհանգստություն, ընտելացված վարքագծերի փոփոխություններ, ինչպես նաեւ մարմնի քաշի ավելացում: Կենդանական մոդելներում նկարագրվել են լոկոմոտոր ֆունկցիաների թուլացում, ինչպես նաեւ խորանարդաձեւ կորիզը եւ զոլավոր մարմինը ներկայացնող լիմբիկ կառուցվածքներում պարունակվող եւ ազատվող դոպամինի նվազեցում:
  • 14. Երկու տարեկան ինդոնեզացի Արդի Ռիզալը, ով օրական 40 ծխախոտ էր ծխում, ծխախոտի օգտագործումը կրճատել է ավելի քան երկու անգամ։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, այժմ տղան սահմանափակվում է օրական 15 ծխախոտով։ Սումաթրա կղզու երկու տարեկան ծխող բնակչի մասին թերթերն առաջին անգամ գրել էին 2010թ. մայիսի վերջերին։ Հաղորդվում էր, որ տղային ծխել սովորեցրել է հայրը, ով համարում է, որ ծխախոտը վնասակար չէ իր տղայի առողջության համար։
  • 15. Մի քանի օր առաջ տղային այցելել են մանկական հոգեբույժը և մանկաբույժը։ Մասնագետները նշել են, որ իրենց հեշտությամբ կհաջողվի հետ  սովորեցնել երեխային ծխելուց. «Նա կախվածություն ունի ծխախոտից, քանի որ անելու ոչինչ չունի. նրա հետ ոչ ոք չի խաղում և չի զբաղվում»:  Երկու տարեկան երեխան չի կարողանում թողնել ծխելը Ինդոնեզիացի երկու տարեկան Արդի Ռիզալը, ով օրական 2 տուփ ծխախոտ է ծխում, պետք է բուժվի նիկոտինային կախվածությունից։ Դրանում երեխային պետք է օգնի փորձառու մանկական հոգեբույժը։ Սումատրացի երկու տարեկան ծխող տղայի մասին հայտնի դարձավ 2010թ. մայիսի վերջին, երբ թերթերը տպագրել էին փոքրիկ Արդիի լուսանկարը՝ ծխելիս։ Երեխայի հայրը խոստովանել է, որ առաջինն ինքն է իր երկամյա որդուն ծխախոտ հյուրասիրել։ Արդեն վեց ամիս անց երեխան օրեկան սկսել է 40 ծխախոտ ծխել։ Մասնագետները նշում են, որ երեխան պարզապես որևէ զբաղմունք չունի, այդ պատճառով էլ ծխում է։
  • 16.
  • 17. Կին և ծխախոտ  Ծխելը վնասակար է: Դա գիտեն համարյա բոլորը:Այն, որ տեսնում ենք տղաներին փողոցում ծխելուց, սրճարաններում կամ էլ զբոսնելուց ընկերուհու կամ կնոջ հետ, դա սովորական է մեզ համար: Բազմիցս նկատած կլինեք աղջիկների, ովքեր նույնպես ծխում են թե սրճարաններում, թե այգիներում: Կարելի է հանգել այն եզրակացության, որ աղջիկները փորձում են նմանվել տղաներին: Իսկ միգուցե ժամանակներն են փոխվել, կամ թե դարձել ենք ավելի աչքաբաց: Այս հարցին կպատասխանեք հենց դուք` հարգելի www.inmirage.com-ի այցելուներ:Հարցման նպատակն է իմանալ մեր հասարակության կարծիքը ծխող ՀԱՅ կանանց մասին, ընդունում եք այդ փաստը, թե ոչ:  
  • 18. Ղեկավար` ՍուսաննաՍահակյան Պատրաստեցին ՂարիբյանՍիրանուշը ՀարությունյանՆաիրան և ՄովսիսյանՆելլին 11-2 դասարան