Աղմուկը և մեր առողջությունը (Էկո-հայրենագիտական ակումբ)
1.
2. Ձայն հասկացությունը, որպես
կանոն, ասոցացվում է մարդու
լսողական զգացողությունների
հետ, որը նորմալ լսողություն
ունի: Լսողական
զգացողությունները առաջ են
գալիս առաձգական
միջավայրի
տատանումներից, որոնք
իրենցից ներկայացնում են
գազանման, հեղուկ կամ պինդ
միջավայրում տարածվող և
մարդու լսողության
ապարատի վրա ազդող
մեխանիկական
տատանումներ:
3. Աղմուկը վտանգավոր է ոչ միայն մարդու առողջության, ալև շրջակա
միջավայրի համար: Աղմուկից կարող է մարդու թմբկաթաղանթը
պայթել, երբ այն գերազանցի 140 դեցիբելը (դբ): Մեր կյանքում ձայները
հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։Նորման, որ կարող
ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում,
աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։
5. Աղմուկը կարող է առաջացնել հարբած լինելու զգացում,
մարդու մոտ ստեղծել սթրեսային վիճակ: Այն ազդում է նաև
բույսերի և կենդանիների վրա:
6. Բարձր ձայնն ու աղմուկն ազդում են մարդու ինչպես ֆիզիկական,
այնպես էլ հոգեկան առողջության վրա։Աղմուկի ազդեցության տակ
մարդու եւ կենդանու օրգանիզմում առաջանում է ադրենալինի
որոշակի քանակություն, իսկ այն սպառելու առիթն իրականում չկա։
Գուցե նաեւ դա է պատճառը, որ մեծ ու աղմկաշատ քաղաքներում
մարդիկ ավելի անհանգիստ ու դյուրագրգիռ են։
7. • Երևանի մետրոյով 15-20 րոպե երթևեկելու դեպքում
(իսկ մետրոյում աղմուկը հասնում է 75 դեցիբելի)
մարդն իր օրգանիզմը որոշակի վտանգի է
ենթարկում:
8. • Օրինակ, Կանադայում աղմուկը բացառելու
նպատակով մետրոն աշխատում է ռետինե
անիվների կամ հատուկ բարձիկների վրա, մինչդեռ
մեզ մոտ մետրոյի և անիվները, և՛ ռելսերը երկաթյա
են, հետեւաբար՝ աղմուկը թունելում և վագոնների
մեջ հասնում է վտանգավոր շեմին
9. • Սովորաբար ցերեկը պետք է աղմուկը չգերազանցի 70դբ-ն,
իսկ գիշերը՝ 60դբ-ն: Սակայն Երևանի մի շարք վայրերում ու
փողոցներում աղմուկը նորման գերազանցում է 6-7
դեցիբելը, որի պատճառը տրանսպորտային միջոցները,
սրճարանները և սկավառակներ վաճառող խանութներն են:
Բազմաթիվ վարորդներ իրենց տրանսպորտային միջոցներ,
որոնք ոչ սարքին վիճակում են, երթևեկում են և արդյունքում
բացի աղմուկ ստեղծելուց օդն ախտոտում են ոչ պիտանի
գազեր արտանետելով:
10. • Պատկերացնելու համար, թե ուժգին ձայներն ինչպես են
ազդում լսողական օրգանի վրա, թարթչավոր բջիջները
կարելի է համեմատել ցորենի արտի, իսկ ձայնային ալիքները`
քամու հետ: Թեթև քամին նման է թույլ ձայնին. այն
թեթևակիորեն թեքում է ցորենի հասկերի գագաթները` առանց
վնասելու դրանց: Քամու ուժգնացմանը զուգընթաց` հասկերի
ցողուններն ավելի շատ են թեքվում, իսկ երկարատև և ուժգին
կամ կարճատև, բայց շատ ուժգին քամին կարող է լուրջ
վնասել արտը` ջարդելով ցողունները:
11. • Եթե երկու ժամ շարունակ 85 դԲ ուժգնությամբ աղմուկի
պայմաններում գտնվելիս լսողական օրգանը չի
վնասվում, ապա ականջակալներով կես ժամից ավելի
110 դԲ ուժգնությամբ երաժշտություն լսելիս` այն լրջորեն
վնասվում է: Գիտական հետազոտությունների
արդյունքում պարզվել է, որ ականջակալներով բարձր
երաժշտություն լսողների լսողական օրգանը 30
տարեկանում ենթարկվում է այնպիսի
փոփոխությունների, ինչ նման «բարիքներից» չօգտված
60-70 տարեկաններինը: