4. Բնակչության թիվը ՝34.634.650 մարդ:Երկրի
բնակչության 99%-ն աֆրիկացիներ են՝
բագանդա, բանյանկոլե, բասոգա և այլ
ժողովուրդներ:
5. Տնտեսություն
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն
է. մշակում են սրճենի,
բամբակենի, թեյ, ծխախոտ, բատատ,
ադամաթուզ և այլն, զբաղվում են քոչվոր
անասնապահությամբ և ձկնորսությամբ։
Արդյունաբերություն
Արդյունաբերության ճյուղերից
համեմատաբար զարգացած են
գյուղատնտեսական հումքի վերամշակումն
ու հանքարդյունահանումը։
7. Գյուղեր
Գյուղական բնակավայրերում ուգանդացիները
բնակվում են շրջանաձև, ճիպոտներով ու ձողերով
կապված հիմնակմախքով ու խոտով շրջահյուսված
սրածայր հյուղակներում։
8. Կլիմա
Կլիման հասարակածային մուսսոնային է։
Գլխավոր գետը Նեղոսն է, որը հատում է երկրի
տարածքը հարավից հյուսիս։ Ուգանդայի
տարածքում են գտնվում Աֆրիկայի
ամենախոշոր՝ Վիկտորիա, Մոբուտու Սեսե
Սեկո, Էդուարդ լճերի մի մասը, ինչպես նաև
Կիոգա, Կվանիա լճերը։ Տարածված են
սավաննաներն ու մշտադալար անտառները։
9. Կենդանական աշխարհ
Կենդանական աշխարհը
հարուստ և բազմազան է.
կան փիղ, ռնգեղջյուր, գետաձի, գ
ոմեշ, ընձուղտ, առյուծ, ընձառյու
ծ, կապիկ։ Շատ են թռչուններն ու
սողունները։ Նրանց
պահպանության համար
ստեղծվել են ազգային պարկեր։