2. Հայերի ծագման վերաբերյալ հին ու միջին
դարերում գրի են առնվել մի շարք
ավանդություններ , որոնցից որպես
սկզբնաղբյուրային արժեք ունեցողներ
առավել մեծ հետաքրքրություն են
ներկայացնում՝
1. հայկականը
2. հունականը
3. հին եբրայականը
4. վրացականը
5. արաբականը
3. Ստեղծվել է
դեռևս
վաղընջական
ժամանակներո
ւմ և մեզ
հասել Մովսես
Խորենացու գր
առմամբ:
4. Ավանդության մեջ
որոշակիորեն կարելի է
առանձնացնել երկու
շերտ: Առաջին` հնագույն
շերտը ստեղծվել և
գոյություն է ունեցել
նախաքրիստոնեական
ժամանակներում:
Հնավանդ զրույցի
համաձայն հայերը
սերվել են
աստվածազուն Հայկ
նահապետից, որն
առաջին արարչագործ
աստվածների հսկա
որդիներից էր:
5. <<Աստվածներից առաջիններն ահեղ
էին և երևելի, և աշխարհի մեծամեծ
բարիքների պատճառ, աշխարհի ու
բազմամարդության սկիզբ:
Սրանցից առաջ եկավ հսկաների
սերունդը... Սրանցից մեկն էր և
Հապետոսթյան Հայկը>>...:
6. Ըստ ավանդության նորացված,
քրիստոնեացված
տարբերակի Հայկ նահապետը համարվում է
Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի
որդին. այդտեղից էլ միջնադարյան գրավոր
աղբյուրներում Հայաստանին
տրված <<Թորգոմա տուն>> և հայերին
տրված <<Թորգոմյան ազգ>> անվանումները:
7. Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր
տոհմով պատերազմել է Միջագետքի
բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, և ի
նշանավորումն դրա այդ օրվանից հայերը
սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը (ըստ
հայագետնեի հաշվարկի` Բուն
Հայոց թվականի սկզբնավորումը տեղի է
ունեցել Ք.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին):
8. Հայկական ավանդության
համաձայն Հայկ նահապետի
անունով մեր ժողովուրդը կոչվեց
<<հայ>> և երկիրը`
<<Հայաստան>>, իսկ նրա
ժառանգներից Արամ նահապետի
անունից առաջացան Հայաստանի
<<Արմենիա>> և հայերի
<<արմեն>> անվանումները:
9. Հունական զրույցը կապվում է Հին
Հունաստանում սիրված ու տարածված
մի վիպաշարի` արգոնավորդների
մասին ավանդության հետ: Վերջինիս
համաձայն հայերի նախահայրը և
Հայաստանի անվանադիրը Արմենոս
Թեսալացին էր, որը մասնակցել է Ոսկե
գեղմի համար կատարված
նավարկությանը, հաստատվել
Հայաստանում, որն էլ նրա անվամբ
կոչվել է <<Արմենիա>>:
11. Վրացական
ավանդությունը
ստեղծվել է հայկականի
ազդեցությամբ և գրի է
առնվել IX- XI
դարերի վրաց
հեղինակների կողմից
(Անանուն պատմիչ,
Լեոնտի Մրովելի և
այլք):
12. Ըստ վրացական
ավանդության Թարգամոսի
(Թորգոմի) ութ որդիներից
առաջացան մի շարք
ժողովուրդներ. ավագ
որդի Հայոսից`
հայերը, Քարթլոսից` վրացիները,
մյուս որդիներից` կովկասյան մի
շարք ժողովուրդներ:
13. Շարադրված է XII-XIII դարերի արաբ
մատենագիրներ Յակուտիի և
Դիմաշկիի երկերում:
Ըստ այդ ավանդության Նոյի որդի
Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը,
ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի
որդին էր Արմինին (հայերի նախնին) և
որի եղբոր որդիներից սերում են
աղվաններն ու վրացիները:
14. • Գրի է
առնվել Հովսեպոս
Փլավիոսի (Ք .ա. I -
Ք .հ . I դդ .) <<Հրեական
հնախոսության>>
էջերում: Հաղորդման
համաձայն <<Ուրոսը
հաստատեց
Հայաստանը>>:
15. Նշվածներից բացի հայերի
ծագման մասին
պահպանվել են այլ
ավանդազրույցներ ևս,
որոնք, սակայն, այս կամ
այն չափով կրկնում են
արդեն
հիշատակվածներին,
չունեն սկզբնաղբյուրային
նշանակություն: