6. Դեռ երեկ քսան տարեկան էի ՈՒ վատնում էի ժամանակը իմ, Խաղում կյանքի հետ, Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ, ՈՒ գիշերները ցերեկդարձնում, Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում ՈՒ հալվում է այս ժամանակի մեջ: Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում, Եվ փայփայեցի ես այնքան հույսեր - այդ պատրանքները հօդս ցնդեցին, Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ, Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
7. Դեռ երեկ քսան տարեկան էի, ՈՒ մսխում եի ժամանակը իմ, Ես հույս ունեի կանգնեցնել նրան, Զսպել ու սանձել, ՈՒ առաջ անցնել նրանից անգամ, Բայց ես վազեցի, վազեցի միայն, Շունչս կտրվեց և ես հևասպառկանգնել եմ հիմա: Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում, Իմ "ես"-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից, Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից, Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում: Դեռ երեկ քսան տարեկան էի, Բայց ես կորցրեցի ժամանակը իմ՝ Հիմարություններ անելով միայն, Որոնք իմ հոգում բնավ չթողին Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք, ճակատիս վրա մի քանի կնճիր գոյացավ միայն, ՈՒ ձանձրույթի վախ:
8. Քանզի սերերս, լույսաշխարհ չեկած, իջան գերեզման, Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա, Մեղքը իմն է, որ շուրջսմարդ չկա, դատարկէայսօր, Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր: Իմլավն ու վատը ես չհասկացա, Դեն շպրտեցի ամենմի լավ բան, ՈՒ ինձ մնացին ժպիտներս պաղ, ՈՒ ինձ մնացին արցունքներս քար: