3. Հիմի բացել են հանդես Երգիչները իմ անտես. Ջան, հայրենի ծղրիդներ, Ով է արդյոք լսում ձեզ: Ետ եկեք…. Գարնան վարար գետ եկեք, Անցած օրեր, խինդ ու սեր, Դարձեք, իրար հետ եկեք:
4. Երազումս մի մաքի Մոտըս եկավ հարցմունքի. -Աստված պահի քո որդին, Ոնց էր համը իմ ձագի… Մի հավք զարկի ես մի օր. Թըռավ, գնաց վիրավոր: Թըռչում է միշտ իմ մտքում Թևը արնոտ ու մոլոր:
5. Աշնան ամպին ու զամպին, Մոլոր նըստած իր ճմբին, Լոռու հանդում` մի արտուտ Նայում է դեռ իմ ճամփին Կըլթացնում են, արոտում Արտուտները արտերում, Թըռչում մանուկ հոգուս հետ, Ճախրում, ճըխում եթերում: Աղբյուրները հընչում են ու անց կենում, Ծարավները տենչում են ու անց կենում, Ու երջանիկ ակունքներին երազուն` Պոեմները կանչում են ու անց կենում: