3. Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի սոլ,
առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի):
Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով աղեղը
սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից է պիցցիկատոն:
Չափսը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման ժամանակ
օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը, քանի որ
երեխաները սկսում են պարապել երեք տարեկանից: Նվագելուց
գործիքը պահում են ուսի վրա:
4. Ծագել է VIII դարում արաբների
կողմից Եվրոպական երկրներ բերված
աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ
վարկածի միջնադարյան
նվագարաններից՝ կրոտայից և
վիելայից: Ջութակի դասական տեսակը
մշակվել է XV - XVI դարերի ընթացքում
միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայո
ւմ, Լեհաստանում: XVI - XVIII դարերում
հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին
ջութակի վարպետների խոշորագույն
դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ.
Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա
և Նիկոլո. Ամատիներ, Ջ. Գվառների, Ա.
Ստրադիվարի): Վերջնականապես
հաստատվեց ջութակի կառուցվածքը,
մշակվեց գործիքների յուրահատուկ
տեմբրը:
5. Կրեմոնայի ջութակները
մինչև այսօր էլ
օգտագործվում են և
համարվում են
չգերազանցված: Ջութակը
որպես մենակատարային
համերգային գործիք, մեծ
դեր խաղաց երաժշտական
արվեստի պատմության մեջ:
XVII - XVIII դարերի
երաժշտական գործիքային
նոր ժանրերը (մենանվագ
սոնատ, կոնցերտ)
առաջացան սկզբնապես
որպես ջութակի
երաժշտական ժանրեր:
Ջութակների ընտանիքը
կազմում է սիմֆոնիկ
նվագախմբի կորիզը:
6. XVII - XVIII դարերում ստեղծվեց ջութակի
ընդարձակ երկացանկ: Ջութակի կատարողական
արվեստի զարգացման գործում մեծ դեր են
խաղացել՝ Ն. Պագանինին,Լ.Աուեր, Ջ. Վիոտին, Ռ.
Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ.
Վեյնյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ
Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆիցը, Ի.
Ստեռնը, Լ. Կոգանը:
7.
8. Կիթառ
Կիթառ՝ լարային երաժշտական գործիք, որը մեծ
տարածում է գտել ողջ աշխարհով մեկ :
Կիթառը օգտագօրծվում է որպես ուղեկցորդ
գործիք բազմաթիվ երաժշտական ոճերում:
Հիմնական գործիք է համարվում այնպիսի
երաժշտական ոճերի մեջ ինչպիսիք են Բլյուզը,
Կանտրին, Ռոկ – երաժշտությունը, Ֆլամենկոն: XX
դարում ստեղծում են էլեկտրոկիթառը, որը ևս մեծ
դեր ունեցավ երաժշտության լորտում :
9. «Կիթառ» բառը առաջացել է սանսկրիտ լեզվի «Կուտուր» բառից
և նշանակում է չորսլարանի : Այս գործիքը տարբեր երկրներում
հայտնի է տարբեր անվանումներով Հունաստանում` «կիֆարա
ϰιθάϱα», Իսպանիայում` «Cithara» : Առաջին անգամ Կիթառ
անվանումը հայտնվել է միջնադարյան եվրոպայի գրականության
մեջ XIII :Միջնադարում կիթառի զարգացման հիմնական
կենտրոնը Իսպանիան էր , որտեղ կիթառը բերվել էր Հռոմից :
XVIII դարում իսպանական կիթառը արդեն ստացել էր
հիմնական տեսք և կազմված էր 6 առանձին լարերից, և այն
ուներ նրանով կատարվող ստեղծագործությունների մեծ
քանակություն: Այս գործում իր ներդրումն է ունեցել XIX դարի
իտալացի կոմպոզիտոր և կիթառի մեծ վարպետ Մաուրո
Դժուլիանին:
10. Կիֆարա
Առաջին ապացույցները ժամանակակից
կիթառների «նախնիների» մասին գտել են
պեղումների ժամանակ և պատկանում են II
հազարամյակին : Հին եգիպտոսում և
Հնդկաստանում ևս գտել են նմանատիպ
գործիքներ: Եգիպտոսում դրանք հայտնի էին
նաբլա, նեֆեր, ցիտրա անվանումներով, իսկ
Հնդկաստանում՝ վինա և սիտար անվանումներով:
Հին Հունաստանում և Հռոմում հայտնի էր
այդպիսի մի գործիք կիֆարա անվանումով:
11. II հազարամյակի կիթառներ
II հազարամյակի կիթառները ունեցել են
երկարավուն իրան և երկար պարանոց
լարերը վրան քաշած: Իրանը պատրաստում
էին ամբողջական կրիայի վահանից, կամ էլ
ծառի ամբողջական կտորից :
12. «Յուան»
III-IV հազարամյակներում Չինաստանում
սկսում են պատրաստել մի գործիք «Յուան»
անունով, որի փայտի իրանը հավաքում էին
վերևի և ներքևի մասերը միացնելով իրար,
այլ ոչ թէ ամբողջական փայտից : Այնուհետև
Եվրոպայում սկսում են պատրաստել
մավրիտանական և լատինական կիթառներ
մոտ VI դարում:
13. Կլասիկ կիթառ
XVIII—XIX դարերի ընթացքում իսպանական
կիթառը կրել է ակնհայտ փոփոխություններ,
կիթառի վարպետները փորձարկումներ էին
կատարում չափսերի եվ տեսքի կապված: XIX
դարում կիթառի վարպետ Անտոնիո Տորրեսը
տալիս է կիթառին այժմյան տեսքը : Այդ
http://www.fromoldbooks.org/IllustratedLon
տեսքովdonNews-Vol56/pages/377-Guitar/377-
կիթառներին այսօր անվանում են
կլասսիկ կիթառներ:
Guitar-q75-2405x1801.jpg
14.
15. Դուդուկ
Դուդուկը փողային գործիք է, որը պատրաստվում է
ծիրանենուց: Դուդուկի երաժշտության
առանձնահատկությունը նրա լիրիկական
հնչեղությունն է: Դուդուկն ունի նուրբ և ջերմ ձայն, որն
առաջանում է ներս մղվող օդի օդի ազդեցության տակ
փայտյա թիթեղների տատանումներից:
16. Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա.
1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500
տարվա պատմություն ունի:Հայկական դուդուկի
պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից
արքա Տիգրան Մեծի ժամանակները: Ըստ
էթնոերաժշտագետ Պր. Ջոնաթան
ՄաքՔոլլումի:Հայաստանը դուդուկ նվագող բազմաթիվ
տաղանդավոր երաժիշտների երկիր է: Հայաստանի
լավագույն դուդուկահարներից են Ջիվան
Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը, Մկրտիչ
Մալխասյանը, Սերգեյ Կարապետյանը և այլք: