2. ԴԱՍ № 1
ԲՆԱԿԱՆ ԹՎԵՐ ԵՎ ԶՐՈ
Այն նշանները, որոնցով գրի են առնվում թվերը,
կոչվում են թվանշաններ :
Թվանշանները թվով տասն են.
0; 1; 2; 3; 4; 5; 6; 7; 8; 9:
Թվանշաններով գրված թվերի օրինակներ.
648; 3596; 15983; 236581; ...:
4. Ցանկացած թիվ կարելի է գրի առնել տասը
թվանշանների միջոցով այն բանի շնորհիվ, որ թվի
գրառման մեջ թվանշանի իմաստը կախված է նրա
գրաված դիրքից :
Թվերի գրառման այս եղանակը կոչվում է
դիրքային կամ տասական եղանակ :
5. ԴԱՍ № 3
ԿԱՐԳԵՐ, ԿԱՐԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ
Թվանշանի տեղը թվի դիրքային գրառման մեջ
կոչվում է կարգ :
Այն թվերը , որոնց ամենամեծ կարգում գրված է 1,
իսկ եղած մյուս կարգերում՝ 0 – ներ , կոչվում են
կարգային միավորներ.
1; 10; 100; 1000; 10000; ...:
7. ԴԱՍ № 5
ՀԱՇԻՎ ԵՎ ԹԻՎ. ԲՆԱԿԱՆ ԹՎԵՐ
Այն թվերը, որոնցով կարելի է առարկաներ
հաշվել , կոռվում են բնական թվեր .
1; 2; 3; 4; 5; 6; 7; 8; 9; 10; 11; 12; …:
Թվերի համեմատման նշանները .
< ; = ; > :
Թվային անհավասարություններ .
17 < 89; 26 = 26; 135 > 65:
8. ԴԱՍ № 6
ԲՆԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ
Ավելի մեծ է այն թիվը, որի կարգերի քանակն
ավելի շատ է .
8 186 957 > 956 785; 1 256 < 15 963:
Ավելի մեծ այն թիվը, որի ամենամեծ կարգում
գրված թիվն ավելի մեծ է .
865 < 918; 86 897 > 79 854: