Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ: 8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ:
http://college.top-lider.net/?p=1634
Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ: 8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈ
1. Բ Ա Ժ Ի Ն II
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ
Գ Լ Ո Ւ Խ 8
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ
Տնտեսության անցումը շուկայական հարաբերությունների արմատապես
փոխել է հաշվապահական հաշվառման մեթոդոլոգիան և տեսական սկզբունքները:
Դեռևս 50-ական թվականներից սկսած տնտեսապես զարգացած երկրներում
հաշվապահական հաշվառումը բաժանվել է երկու ճյուղերի (տեսակների),
ֆինանսական հաշվառում և կառավարչական հաշվառում: Այդպիսի բաժանում
կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում, որը թելադրված է 1998 թ.֊
ին սկսված հաշվապահական հաշվառման բարեփոխումներով:
Չնայած հաշվառման այս երկու ուղղություններն էլ գործում են միևնույն
հաշվային համակարգում զուգահեռաբար և խիստ փոխկապակցված են միմյանց
հետ, սակայն հանդես են գալիս իրենց ֆունկցիոնալ առանձնահատկություններով,
որոնք բխում են հաշվապահական տեղեկատվությունն օգտագործողների շահերից:
Ֆինանսական հաշվառումը տարվում է արտաքին բոլոր օգտագործողներին
համապատասխան տեղեկատվությամբ ապահովելու և կազմակերպության
հարկային պարտավորությունները կատարելու համար: Այն հաճախ անվանում են
նաև արտաքին հաշվառում:
Կառավարչական հաշվառումը տարվում է կազմակերպության
գործունեության կառավարման համար, նրա տվյալները համարվում են
առևտրական գաղտնիք, և օգտագործվում են հետագա որոշումների կայաց^ւսն
համար: Կառավարչական հաշվառումը կոչվում է նաև ներքին հաշվառում:
Կառավարչական հաշվառման կողմից ներկայացվող հաշվետվությունը
ստանդարտ ձև չունի և ժամանակագրական տեսանկյունից կազմվում է
ներտնտեսական մենեջմենտի պահանջներին համապատասխան: Կառավարչական
հաշվառումը հիմնականում գործում է արտադրանքի արտադրության և թողարկմւսն
ոլորտում:
Ներկայումս հաշվապահական հաշվառման համակարգում առանձնացվել և
վարվում է հարկային հաշվառումը:
ժամանակակից հաշվապահական հաշվառման կառուցվածքը ցույց տանք
ներքոհիշյալ գծապատկերով (գծապատկեր 8.1):
Քանի որ ֆինանսական և կառավարչական հաշվառումները
հաշվապահական հաշվառման ընդհանուր համակարգի տարրերն են, դրա համար
2. էլ երկու հաշվսաումներուս էլ օգտագործվում է միևնույն հաշվապահական
հաշիվների պլանը:
8.2. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ
Ֆինանսական հաշվառման տեղեկատվության օգտագործողներին կարելի է
բաժանել երկու խմբի.
ա) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար
անմիջական շահագրգիռ օգտագործողներ,
բ) կազմակերպության տնտեսական գործունեության արդյունքների համար
միջնորդավորված շահագրգիռ օգտագործողներ:
Գ5ԱՊԱՏԿԵՐ 8.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐ5ՈՂՆԵՐԸ
Առաջին խմբի մեջ մտնում են .
• կազմակերպության միջոցների տերերը, որոնք պետք է որոշեն իրենց
պատկանող կապիտալի ավելացումը կամ նվազեցումը,
• մատակարարները և վարկատուները, որպեսզի որոշեն իրենց վարկերի
օգտագործման արդյունավետությունը և մարման ժամկետները,
• հարկային մարմինները, որպեսզի որոշեն վճարվելիք հարկերի
մեծությունը,
• գնորդները, որպեսզի որոշեն և կանխատեսեն արտադրանքի գները,
• կազմակերպության վարչակառավարչական անձնակազմը, որպեսզի
որոշի կազմակերպության ֆինանսական ռեսուրսների պահանջը և
կառավարչական որոշումների ճշտությունը,
• կազմակերպության աշխատողները և ծառայողները, որպեսզի որոշեն
իրենց աշխատանքի հեռանկարը:
Երկրորդ խմբի մեջ մտնում են. արժեթղթերի բորսան, խորհրդատուները,
իրավաբանները, աուդիտորները, մամուլը, արհմիությունները և այլն:
96
3. Ֆինանսական հաշվառման վարման հիմնական սկզբունքները շարադրված
են 2002 թ.-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում,
դրանք տասն են.
1. Անրնդհատութւան սեօԸունբ. կազմակերպությունը սկսելով իր
գործունեությունը աշխատելու է անորոշ երկար ժամանակ և մտադրություն
չկա այն լուծարելու:
2. Հետևոոաևանուտւան սևցօունբ. հաշվետու ժամանակաշրջանում
ընտրելով հաշվային քաղաքականությունը կազմակերպությունը այն չպետք է
փոխի մինչև այդ ժամանակաշրջանի ավարտը:
3. Հա?Աեօոման սԱցբունբ. տնտեսական գործունեության արդյունքները
հաշվառման մեջ արտացոլվում են այն ժամանակ, երբ դրանք տեղի են
ունեցել անկախ դրանց հետ կապված դրամական միջոցների ստացումից
կամ վճարումից:
4. Հասևանաւհու&ւան սեօըունբ. ֆինանսական հաշվետվությունում
արտացոլված տեղեկատվությունը պետք է պարզ և հասկանալի լինի այն
օգտագործողների համար:
5. էանւսնու&ւան սևցօունբ. տեղեկատվությունը համարվում է էական, եթե
նրա չբացահայտումը ազդում է ֆինանսական հաշվետվությունները
օգտագործողների կողմից ընդունված տնտեսական որոշումների վրա:
6. ՄհասնաեանուԹւան սևօօունբ. հաշվապահական հաշվառման բնույթով և
գործառույթով նման հաշիվները ֆինանսական հաշվետվությունների մեջ
պետք է միավորվեն, եթե դրանց առանձին ներկայացումը չի պարունակում
էական տեղեկատվություն:
7. ԱոժանահաԱատուաան սնօռունբ . Ֆհնանսաևան հաշվետվությունները
պետք է բավարարեն հետևյալ պահանջներին'
ա) ձևի նկատմամբ բովանդակության գերակայություն,
բ) չեզոքություն,
գ) հաշվենկատություն,
դ) ամբողջականություն:
8. Համառոեւհու&ւան սևօտունբ. տարբեր ժամանակաշրջանների
ֆինանսական հաշվետվությունների տվյալներո և միևնույն
ժամանակաշրջանի տարբեր կազմակերպությունն)^ ֆինանսական
հաշվետվությունների տվյալները պետք է լինեն հւսմւսդրելք*
9. Հա?մանօման սևօօունբ. ակտիվների, սեփական կապիտալի և
պարտավորությունների, եկամուտների և ծախսերի միջև հաշվանցում չի
թույլատրվում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
10* Սահմանաօատման (հնբնամաոու&ւան) սնօռունբ. կազմակերպության
, ակտիվները և պարտավորությունները պետք է առանձնացված լինեն,
, կազմակերպության տերերի կամ նրանց աշխատողների ակտիվներից և
к պարտավորություններից:
8.3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
97