Առանց Ձեր կողմից տվյալների մուտքագրման, համակարգը հնարավորություն է տալիս հավաքագրել Ձեր կազմակերպության, բաժնի կամ վարչության կողմից օգտագործվող ակտիվ ծրագրերը կամ վեբ-կայքերը` ժամանակի ցանկացած կտրվածքում: Այս գործիքը օգտակար է Ձեր եւ Ձեր աշխատակիցների աշխատանքային, եւ ինչու չէ, հանգստի ժամանակի կառավարման համար: Ցանկացած գործունեության ընթացքում անհրաժեշտ եւ ծախսվող Ժամանակները միշտ չէ, որ համընկնում են: Լիարժեք տեղեկատվությունը ժամանակի օգտագործման մասին թույլ կտա անհրաժեշտ փոփոխություններ կատարել Ձեր գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Օգտագործեք Ժամանակի Կառավարման համակարգը Ձեր թիմի շրջանակներում եւ առանց անմիջական վերահսկման հասեք ժամանակի առավել օպտիմալ ծախսին: