Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

презентация Microsoft office power point (6)

62 Aufrufe

Veröffentlicht am

Երիկամ

Veröffentlicht in: Kunst & Fotos
  • Als Erste(r) kommentieren

  • Gehören Sie zu den Ersten, denen das gefällt!

презентация Microsoft office power point (6)

  1. 1. ԴԻԱՆԱ ՄԻՆԴԵԼԻ 8-2 ԴԱՍԱՐԱՆ Երիկամ
  2. 2.  Երիկամները զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։
  3. 3. Երիկամի արտաքին տեսք  Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ, դրսային ու միջային եզրեր և առաջային ու հետին երեսներ։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը, որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց , նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։
  4. 4.  Աջ ու ձախ երիկամների առաջային երեսների առնչությունը օրգանների հետ միատեսակ չէ։ Աջ կողմից վերևում երիկամի մակերեսի մի փոքր մաս հպվում է մակերիկամին, որի հետ երիկամը միացած է շարակցական հյուսվածքի մի միջնաշերտով։ Ավելի ցածր երիկամի առաջային երեսի մեծ մասը հպված է լյարդին, որի վրա դրա հետևանքով գոյանում է երիկամի պուճը։ Աջ երիկամի առաջային երեսի ստորին մեկ երրորդական մասին հպվում է հաստ աղիքի աջ ծունկը։ Աջ երիկամի առաջային երեսի միջային եզրի երկայնքով իջնում է duodenum-ի վայրէջ հատվածը։ Ձախ երիկամն իր վերին երրորդականի երկարությամբ հպվում է ստամոքսին, իսկ միջին երրորդականում՝ ենթաստամոքսային գեղձին։ Նրա առաջային երեսի դրսային եզրը իր վերին մասով հպվում է փայծաղին։ Ձախ երիկամի առաջային երեսի ստորին ծայրը միջայնորեն հպվում է նրբաղիքի գալաներին։
  5. 5. Երիկամների պատյաններ Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով, որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝մկանայաին պատյանը։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը, որն ունի երկու թերթիկ՝ առջևի և հետին։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են։
  6. 6. Երիկամների անշարժացում Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով՝ երիկամային փակեղ, ձուլվում է երիկամի պատյաններին, երիկամի մկանային բուն, որը կազմվում է գոտկի քառակուսի մկաններով, երիկամի անոթներ, որոնք արգելում են նրանց հեռանալը աորտայից և ստորին սիներակից, ներորովայնային ճնշում, որը պայմանավորված է որովայնի մամուլի մկանների կծկումներով։ Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել (թափառող երիկամ)։ Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են՝ դեպի ներքև բաց անկյուն կազմելով։
  7. 7. Երիկամի կառուցվածքը 1. Միջուկային նյութ և երիկամային բրգեր (Pyramides renales) 2. Արտատար բլթակային անոթ (Arteriola glomerularis efferens) 3. Երիկամային աորտա (Arteria renalis) 4. Երիկամային երակ (Vena renalis) 5. Երիկամային դարպասներ (Hilus renalis) 6. Երիկամային ավազան (Pelvis renalis) 7. Միզածորան (Ureter) 8. Երիկամային փոքր բաժակ (Calices minores renales) 9. Երիկամի ֆիբրոզային պատյան (Capsula fibrosa renalis) 10. Երիկամի ստորին բևեռ (Extremitas inferior) 11. Երիկամի վերին բևեռ (Extremitas superior) 12. Առբերիչ բլթակային անոթ (Arteriola glomerularis afferens) 13. Նեֆրոն (Nephron) 14. Երիկամային ծոց (Sinus renalis) 15. Երիկամային մեծ բաժակ (Calices majores renales) 16. Երիկամի բրգի գագաթ (Papillae renales) 17. Երիկամային սյունակ (Columna renalis)

×