Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

բանջարեղեն

sasq

  • Als Erste(r) kommentieren

բանջարեղեն

  1. 1. Բանջարեղեն Կարեն Մարգարյան
  2. 2. Լոլիկ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն)
  3. 3. Հազար  Դեղաբույս է։ Պարունակում է խեժ, վիտամիններ C, B, PP, կարոտին, երկաթի ևֆոսֆորի աղեր։ Օգտագործվում է սննդի մեջ։ Մշակության մեջ, որպես բանջարաբույս, տարածված է կաթնուկ մշակովին: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, օրգանական թթուներ, վիտամիններ C, B, PP, սեսկվիտերպենոիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի, ստամոքսի, աչքի և այլ հիվանդությունների, կոտրվածքների և թունավորումների ժամանակ։ Թախտաջյանի կաթնուկ հանդիպում է Վայոց ձորի մարզում և Երևանի շրջակայքում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:  Կաթնուկ թաթարական,  կաթնուկ Թախտաջյանի,  կաթնուկ վրացական,  կաթնուկ Վիլհելմսի և այլն։
  4. 4. Վարունգ  Այն համարվում է ամենատարածված և հնագույն աղցանային բանջարեղեններից մեկը։ Կարճ վեգետացիոն շրջանի շնորհիվ մշակվում է կլիմայական բոլոր գոտիների, ինչպես բաց, այնպես էլ պաշտպանված գրունտներում։ Վարունգի հայրենիքը համարվում է Հյուսիսային Հնդկաստանը։  Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ վարունգ ցանովի: Մշակվում է գրեթե բոլոր մարզերում։ 
  5. 5. Դդում  Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A նախավիտամին),օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

×