Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.
ԱՖՐԻԿԱԱյս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստզբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկր...
թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը ...
Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախպետություններ էին Եթովպիան, Լիբ...
Nächste SlideShare
Wird geladen in …5
×

աֆրիկա

  • Als Erste(r) kommentieren

  • Gehören Sie zu den Ersten, denen das gefällt!

աֆրիկա

  1. 1. ԱՖՐԻԿԱԱյս մայրցամաքը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստզբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մերթվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հինհռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտականփարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոսի վերին հոսանքները:Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է: Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասովանցնում է հասարակածը: Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով: Աֆրիկայի մեծ մասըգտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկարևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում): Նրա ծայրակետերն են. հյուսիսում` Էլ-Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում` Ասեղի(հվ. լ. 34°52’), արևմուտքում` Ալմադի (արմ. երկ. 17°32’),արևելքում` Ռաս-Հաֆուն (Հաֆուն) (արլ. երկ. 51°23’) հրվանդանները:Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկուարևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառությունեն կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվանույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը: Չորս կողմնանապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է
  2. 2. թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: ՕդըՍահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազըթափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկմետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայիընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ:Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանմանկապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր,փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա),մողեսներ, քարայծեր, շնագայլեր:Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ,սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով:Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայիբնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվելսավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստտեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցիցշատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ էԿրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքիկենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները:Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և ՀյուսիսարևելյանԱֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբներըև բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված էնեգրոիդ (սև) ռասայի բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը,գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է(աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելիլեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը ևկացարանները. շատ են նաև ընդհանրությունները:Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջաններիմիջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայիհարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութայինանցյալով:Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետև Եվրոպայի այլ երկրներաստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայիգաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհայինպատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան
  3. 3. Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախպետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպիտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թ-ից՝Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայիերկրների անկախացումը: 1960 թ-ին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականնանվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերըմիասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թ-ին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը(գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ: Աֆրիկայիմի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկարճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարեհատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացմանվրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի էհին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ:Բնակչությամբ Աֆրիկայի ամենամեծպետությունը Սուդանն է:

×