Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.

Hyusvacqner

saq

  • Als Erste(r) kommentieren

Hyusvacqner

  1. 1. Հյուսվածքներ Սարգիս Մարգարյան 8-4 դասարան
  2. 2. Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
  3. 3. Մկանային հյուսվածք  Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։ Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային։
  4. 4. Նյարդային հյուսվածք  Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։ Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են։ Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում ։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։ Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի, ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ։

×