2. Գևորգ Բաշինջաղյանը 1876–78 թթ-ին
սովորել է Թիֆլիսի Գեղարվեստը
խրախուսող կովկասյան ընկերության
գեղանկարչության և
քանդակագործության դպրոցում, 1879–
83 թթ-ին` Սանկտ Պետերբուրգի
Գեղարվեստի ակադեմիայում:
«Կեչիների պուրակ» բնանկարի
համար արժանացել է Սանկտ
Պետերբուրգի Գեղարվեստի
ակադեմիայի արծաթե մեդալի:
3. <<Սևանա լիճը և կղզին
գիշերով>> 1894թ <<Ծովային տեսարան>>1886 թ.
4. Ուսումն ավարտելուց հետո
վերադարձել է Թիֆլիս, ապա
շրջագայել է Հայաստանում. ստեղծել է
Դիլիջանի, Սևանի, Արարատյան
դաշտի բնապատկերներ, որոնք
ցուցադրել է Թիֆլիսում: 1884 թ-ին
Իտալիայում ծանոթացել է Վերածննդի
և հետագա շրջանների եվրոպական
արվեստին, ճամփորդել
Շվեյցիարիայում:
5. Բաշինջաղյանը հիմնականում ապրել
և ստեղծագործել է Թիֆլիսում, իսկ
1899–1901 թթ-ին՝ Փարիզում: Մոտ 40
տարի ցուցահանդեսներ է
կազմակերպել Կովկասի հայաբնակ
քաղաքներում, Սանկտ
Պետերբուրգում, Մոսկվայում ու
Փարիզում:Շուրջ 1000 նկարի հեղինակ
է, որոնց մեծ մասը բնանկար է:
7. Նկարչի արվեստը վերելք է ապրել
1890-ական թվականներին: Այդ
շրջանի գործերը՝ «Կազբեկ»,
«Դիլիջանի ճանապարհը», «Սևան»,
«Անձրևային օրը Սևանում» և այլն,
աչքի են ընկնում բնության հուզական
ընկալումներով, լայն
ընդհանրացումներով, լույսի և գույնի
հիասքանչ դրսևորումներով:
8. <<Հրդեհ հայկական <<Ձմեռային տեսարան
գյուղում>> 1919-թ ձյունակույտ>> 1914-1924
9. Բաշինջաղյանը խաղաղ բնության
նկարիչ է. նրա արվեստին խորթ են
փոթորկի, ալեկոծման տեսարանները:
«Անդորրություն», «Ալազանի
հովիտը», «Արարատը և Արաքս
գետը», «Սանահինի ձորը»,
«Զանգեզուրի լեռներում» և այլ
գործերում նա պատկերել է խաղաղ
ջրերի զուլալությունը, երկնաքեր
լեռների վեհությունը, կապուտակ
երկնքի և արևաշող դաշտերի
առասպելական գեղեցկությունը:
11. Բաշինջաղյանը նաև գրել է
պատմվածքներ, նովելներ, պիեսներ,
հոդվածներ՝ արվեստի ու
գրականության վերաբերյալ, եռանդուն
գործունեություն ծավալել Սայաթ-
Նովայի տաղերի հավաքման և
հրատարակման, նրա մահարձանի
կառուցման, հայ ճարտարապետական
կոթողների նորոգման համար: