2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
• Գլխուղեղը հսկում է մարդու վարքագիծը և գիտակցական
գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի
ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար
ազդակներից:
• Հասուն մարդու գլխուղեղի կշիռը 1200–1400 գ է՝
մարմնի կշռի 1/40 մասը, նորածնինը` 350գ` 1/8–1/10 մասը: Այն
վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
3. Տեսակները
• Գլխուղեղը կազմված է՝
• ծայրային ուղեղից (մեծ կիսագնդեր, առջևի ուղեղ),
• միջանկյալ ուղեղից
• միջին ուղեղից
• Կամուրջից
• երկարավուն ուղեղից
• ուղեղիկից
5. Վարոլյան կամուրջը
• Վարոլյան կամուրջը ներքևից սահմանակից է երկարավուն
ուղեղին, իսկ վերևից փոխակերպվում է միջին ուղեղի։ Կամրջում
գտնվում են որոշ գանգուղեղային նյարդերի կորիզներ, որոնք
նյարդավորում են գլխի առջևի մասը, դեմքի մաշկը, դիմախաղի
մկանները, ենթածնոտային, ենթալեզվային թքագեղձերը,
արցունքագեղձերը, ականջի, բերանի ու քթի խոռոչի
լորձաթաղանթը։
6. Միջին ուղեղը
• Միջին ուղեղը վարոլյան կամրջի շարունակությունն է։ Միջին
ուղեղը բաղկացած է քառաբլուրներից, որոնք ապահովում են
տեսողության ու լսողության առաջնային ռեակցիաները՝ ակնագնդի
շարժումը դեպի լույսի աղբյուրը, կենդանիների ականջախեցու և
մարդու գլխի թեքումը դեպի ձայնը։
7. Միջանկյալ ուղեղը
• Միջանկյալ ուղեղը տեղադրված է մեծ կիսագնդերի տակ։ Նրա
հիմնական բաժիններից են տեսաթումբը ու ենթատեսաթումբը։
8. Ուղեղիկը
• Ուղեղիկը համարվում է վարոլյան կամրջի խոշոր ելուստ։ Մարդու
ուղեղիկի զանգվածը մոտավորապես 150 գ է։ Ուղեղիկը կազմված է
երկու կիսագնդերից ու դրանք միացնող որդից։ Կիսագնդերը խոր
ակոսներով բաժանվում են բլթերի ու բազմաթիվ գալարների։