2. Կենաց կամ տիեզերական ծառը
դիցապաշտամունքային խորը իմաստ է իր մեջ
պարունակում: Այս աստվածային ծառը
խորհրդանշում էր ստորերկրյա
թագավորությունը կամ անդրաշխարհը, երկիրը
և երկինքը, ըստ այդմ էլ
համապատասխանաբար ծառի արմատները
գտնվում են երկրի ընդերքում, ծառի բունը՝
երկրի վրա, իսկ ճյուղերը՝ երկնքում:
3. Կենաց ծառը հին ժողովուրդների՝ հայերի, հին
եգիպտացիների, շումերների, աքքադացիների, հին
իրանցիների, ասորա-բաբելոնական հավատալիքային
համակարգում շատ մեծ տեղ է գրավել: Այն մեծապես
կապված է եղել նստակեցության, երկրագործության
զարգացման և պտղաբերության ավանդույթների հետ:
Տարբեր ժողովուրդների կյանքում տարբեր են եղել
կենաց ծառի մասին պատկերացումները:
4. Աստվածաշնչի համաձայն կենաց ծառը եղել է
այն բարու և չարի իմացության կամ
ճշմարտության ծառը, որի պտուղները Աստծո
կամքին հակառակ ճաշակեցին Ադամն ու Եվան,
Իրանում ըստ առասպելի կենաց ծառը տնկել է
գլխավոր աստված Ահուրամազդան, որը ծառի
միջով հետ է մղել չար ուժերին:
5. Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական
զարգացումը, որը բացատրվում է ծառի
արմատակալումից մինչև մեծանալու,
ճյուղակալման ու պտղաբերման ընթացքով: Եվ
ի վերջո ծառի հիմնական գաղափարը
հավերժությունն էր: Արևելքի ժողովուրդների
պատկերացմամբ՝ կենաց ծառը տալիս էր
տասներկու պտուղ, որոնք խորհրդանշել են
տարվա տասներկու ամիսները:
6. Որպես կենաց ծառ ընկալվել են ուռենին,
թթենին, արմավենին, թզենին, խնձորենին, իսկ
հայոց մեջ՝ ծիրանենին և նռնենին: Նման
ծառերի պատկերներ են պահպանվել հին հայոց
ձեռագիր մատյանների լուսանցքներում,
մեդալիոնների վրա, հին շումերական սալիկների
վրա, աքեմենյան արքաների պալատների
որմնաքանդակներում, հին արևելյան
դրամներում: Ծառի մասին շատ են խոսել նաև
Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին,
Գրիգոր Տաթևացին և այլք:
7. Հայկական պատկերացումների համաձայն
կենաց ծառ կարող են համարվել միայն նռնենին
և ծիրանենին: Այս երկուսից թերևս վճռորոշ
դերը պատկանում է ծիրանենուն բազմաթիվ
պատճառներով.
Ծիրան բառը միանգամայն հայկական ծագում
ունի և նշանակում է տիեզերական պտուղ,
այստեղից էլ այն, որ ծիրանենին ստանում է
պետական և արքայական իմաստ: