Diese Präsentation wurde erfolgreich gemeldet.
Wir verwenden Ihre LinkedIn Profilangaben und Informationen zu Ihren Aktivitäten, um Anzeigen zu personalisieren und Ihnen relevantere Inhalte anzuzeigen. Sie können Ihre Anzeigeneinstellungen jederzeit ändern.
<<Զանգեզուր>>
կենսոլորտային համալիր>>
ՊՈԱԿ
Հայաստանի Հանրապետության
Կառավարության 2013
թվականի դեկտեմբերի 19-ի
N1465-Ն որոշմամբ,
«Շիկահող» պետական
արգելոց» պետական ո...
«Զանգեզուր» Կենսոլորտային համալիր>>ՊՈԱԿ-ը իրականացնում է
պահպանության աշխատանքներ 79660.5հա բնության հատուկ
պահպանվող տարա...
<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>>
ՊՈԱԿ
կառուցվածքային սխեման
«Շիկահող» պետական արգելոց»
մասնաճյուղ – 12137հա
Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի
մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու
լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջե...
Քաջվարդ նեղտերև
(paeonia tenuifolia)
Մկնասոխ սիբիրյան (scilla sibirica),
մկնասոխ սպիտակ
Գնարբուկ Վորոնովի
(Primula Woronow...
Շիկահող արգելոցի տարածքում սողուններից հայտնի են
գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական
լեռնատափաս...
«Զանգեզուր» պետական
արգելավայր» մասնաճյուղ –
25870.64հա
"Զանգեզուր" արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-
ին, որի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Բարգուշատի
լեռնաշղթայի...
Կենդանական և բուսական աշխարհ
«Սոսու պուրակ» պետական
արգելավայր» մասնաճյուղ –
64.2հա
"Սոսու պուրակ" արգելավայրը իր մեջ ներառում է Կովկասում
ամենախոշոր արևելյան սոսու բնական պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ-
ին...
«Բողաքար» պետական
արգելավայր» մասնաճյուղ 4048 հա
Կազմավորվել է 1989թ-ին, ունի 2728հա տարածք։ Գտնվում է
ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին՝
1400...
«Արևիկ » ազգային պարկ
մասնաճյուղ» - 30353.8հա
Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի
զարգացման ու ընդլայնման նպատակով Սյունիքի մարզի Մեղրու
տարածաշրջանում ընդու...
«Խուստուփ» պետական
արգելավայր» մասնաճյուղ
6946.7հա
<<Զանգեզուր>> կեսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ստեղծման
հետ միասին ստեղծվել է «Խուստուփ» պետական արգելավայր մ/ճ: Այն
զբաղեցնո...
«Սև Լիճ» պետական
արգելավայր» մասնաճյուղ –
240.1հա
"Սև լիճ" արգելավայրը հիմնադրվել է 2001թ. հոկտեմբերի
12-ի ՀՀ կառավարության 17.10.1987թ. N717 որոշմամբ ստեղծված
արգելոցի բազ...
Տեսարժան վայրեր
ՊՈԱԿ-ի այցելուներ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
Nächste SlideShare
Wird geladen in …5
×

&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ

292 Aufrufe

Veröffentlicht am

<<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ

Veröffentlicht in: Umweltschutz
  • Als Erste(r) kommentieren

&lt;&lt;Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ

  1. 1. <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ
  2. 2. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1465-Ն որոշմամբ, «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միաձուլումից ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` ներառելով «Արևիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը։
  3. 3. «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր>>ՊՈԱԿ-ը իրականացնում է պահպանության աշխատանքներ 79660.5հա բնության հատուկ պահպանվող տարածքներում: «Շիկահող» պետական արգելոց» մասնաճյուղ – 12137 հա «Սև Լիճ» պետական արգելավայր» մասնաճյուղ – 240.1 հա «Զանգեզուր» պետական արգելավայր» մասնաճյուղ – 25870.64 հա «Խուստուփ» պետական արգելավայր» մասնաճյուղ 6946.7 «Բողաքար» պետական արգելավայր» մասնաճյուղ 4048 հա «Արևիկ ազգային պարկ» մասնաճյուղ» - 30353.8 հա «Սոսու պուրակ» պետական արգելավայր» մասնաճյուղ – 64.2 հա
  4. 4. <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>> ՊՈԱԿ կառուցվածքային սխեման
  5. 5. «Շիկահող» պետական արգելոց» մասնաճյուղ – 12137հա
  6. 6. Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին, Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800մ բարձրություններում։ Այն հիմնվել է 1958 թվականին։ Տարածքը կազմում է մոտ 10330հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները: Բուսական աշխարհը ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներով, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
  7. 7. Քաջվարդ նեղտերև (paeonia tenuifolia) Մկնասոխ սիբիրյան (scilla sibirica), մկնասոխ սպիտակ Գնարբուկ Վորոնովի (Primula Woronowii)
  8. 8. Շիկահող արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ գորշ արջը, գորշուկը, վարազը, այծյամը, գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը։ Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
  9. 9. «Զանգեզուր» պետական արգելավայր» մասնաճյուղ – 25870.64հա
  10. 10. "Զանգեզուր" արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15- ին, որի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումը: Այն զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության "Օրդուբադ" ազգային պարկին` հարավ- արևմուտքում:
  11. 11. Կենդանական և բուսական աշխարհ
  12. 12. «Սոսու պուրակ» պետական արգելավայր» մասնաճյուղ – 64.2հա
  13. 13. "Սոսու պուրակ" արգելավայրը իր մեջ ներառում է Կովկասում ամենախոշոր արևելյան սոսու բնական պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ- ին և այժմ զբաղեցնում է 64.2հա տարածք: Արգելավայրը գտնվում է "Շիկահող" արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ: Ծովի մակարդակից 700-800մ պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել, 30-35մ բարձրության վրա ծառեր: Այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն: Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը:
  14. 14. «Բողաքար» պետական արգելավայր» մասնաճյուղ 4048 հա
  15. 15. Կազմավորվել է 1989թ-ին, ունի 2728հա տարածք։ Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ 1400-2100մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ բուսական աշխարհի ու կենդական աշխարհի էնդեմիկ (Սոսնովսկու վարդկակաչ, Թախտաջյանի խլածաղիկ և այլն) և հազվագյուտ (խոլորձներ, արաքսյան կաղնի, սագասոխուկ) տեսակների պահպանության նպատակով։
  16. 16. «Արևիկ » ազգային պարկ մասնաճյուղ» - 30353.8հա
  17. 17. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ու ընդլայնման նպատակով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում ընդունվեց <<Արևիկ>> ազգային պարկ ստեղծելու որոշումը: <<Արևիկ>> ազգային պարկը ստեղծվել է 2010թ: Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը: Տարածքը կազմում է շուրջ 34401.8հա: Հատուկ ուշադրության առարկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակները: 60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում:
  18. 18. «Խուստուփ» պետական արգելավայր» մասնաճյուղ 6946.7հա
  19. 19. <<Զանգեզուր>> կեսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ստեղծման հետ միասին ստեղծվել է «Խուստուփ» պետական արգելավայր մ/ճ: Այն զբաղեցնում է 6946.74հա և ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ- արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը: <<Խուստուփ>> պետական արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:
  20. 20. «Սև Լիճ» պետական արգելավայր» մասնաճյուղ – 240.1հա
  21. 21. "Սև լիճ" արգելավայրը հիմնադրվել է 2001թ. հոկտեմբերի 12-ի ՀՀ կառավարության 17.10.1987թ. N717 որոշմամբ ստեղծված արգելոցի բազայի վրա: Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռան խառնարանային մասում` 2658մ բարձր. վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 240 հեկտար է, երկարությունը` 1,6կմ, լայնությունը` 1,2կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5մ է, ջրի ծավալը` ավելի քան 9մլն մ³: Լիճը կազմավորվել է ձնհալից և բնական աղբյուրներից, որոնք լցվել են լեռան խառնարանը: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի բույսեր: Արգելավայրի նպատակն է պահպանել բարձր լեռնային հրաբխային ծագման եզակի ջրավազանը և նրա հարակից բնատարածքները, 102 տիպի անոթավոր բույսերն ու ալպյան գոտու բուսական և կենդանական համակեցությունները:
  22. 22. Տեսարժան վայրեր
  23. 23. ՊՈԱԿ-ի այցելուներ
  24. 24. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

×