2. Ածխաթթու գազը՝ CO2 ածխածնի
երկօքսիդն է՝ ածխածնի և օրգանական
միացությունների այրման վերջնական
արդյունքը։
Ածխաթթու գազի հատկանիշները
Ածխաթթու գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5
անգամ ծանր գազ է։ Այդ պատճառով էլ այն կարելի
է հեղուկի նման մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի
մեջ։ Ածխաթթու գազը կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր
ճնշման տակ, իսկ մթնոլորտային ճնշման պայմաններում
պնդացնել
3. Ածխաթթու գազի առաջացումը
Բնության մեջ հանդիպում է հսկայական
քանակությամբ և միանգամից 3 ձևով՝
կավճի, կրաքարի և մարմարի։ Այդ
ապարների հզոր շերտերը հասնում են
մինչև երկրակեղևի խորքերը, որտեղ
ստորգետնյա խոր հորիզոնների
ջերմությունը քայքայում է կարբոնատները, և անջատվում է
ածխաթթվական գազ։ Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների
խառնարանների միջով՝ ածխաթթվական գազը դուրս է գալիս մթնոլորտ։
Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան նյութերի այրման և
փտման ժամանակ նույնպես անջատվում է ածխաթթվական գազ։
4. Ածխածնի
մոնօքսիդ (CO), ածխածնի և թթվածնի
միացություն, որտեղ ածխածինն ունի
+2 օքսիդացման աստիճան: Անգույն,
անհամ, անհոտ թունավոր գազ:
Շմոլ գազ` վտանգավոր հարևան
Շմոլ գազի նենգ հատկությունները հայտնի են վաղ
ժամանակներից: Մեր նախնիները գիտեին, որ շատ
վտանգավոր է փակել քարշը, ջերմությունը պահպանելու
համար, մինչև վերջ չայրված վառարանում: Փակ տանը
տաք է, հարմարավետ է, մարդը պառկում է
հանգստանալու և չի արթնանում, մահանում է:
Դժբախտության մեղավորը կրում է տարբեր անուններ`
ածխածնի օքսիդ, ածխածնի մենօքսիդ, շմոլ գազ, CO:
5. Որտեղ է առաջանում շմոլ գազը
Երբ փակում են քարշը, առաջանում է
թթվածնի անբավարարության
պատճառով թույլ վառվող ածուխների
օքսիդացում, որը թափանցում է սենյակ:
Մարդիկ չեն նկատում նրա
ներթափանցումը, քանի որ
ներթափանցող գազը ոչ հոտ ունի, ոչ էլ
գույն: Առաջին հերթին նա ազդում է
կենտրոնական նյարդային համակարգի
վրա և թունավորվողը ի վիճակի չէ
հասկանալու, թե ինչ է իր հետ
կատարվում, ինչ որ բան այն չէ:
6. Թունավորման նշաններն են.
- տուժածի հիվանդագին տեսքը,
- սրտխառնոցը,
- փսխումը,
- լուծը,
- որովայնի եւ կրծքավանդակի
ցավերը,
- սառը քրտինքը,
- շնչառության դժվարացումը,
- գիտակցության կորուստը,
- ցնցումները։
Թունավորման նշանները
Շատ կարեւոր է ժամանակին ախտորոշել թունավորումները։
Տուժածի վիճակի ուշադիր
զննումը կօգնեն ճիշտ ախտորոշել թունավորումները։
Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես բժիշկ
կանչեք։