2. Բոլորը գիտեն,որ դելֆինները ապրում են ջրում,բայց
նրանք ձկներ չեն, այլ ջրային կաթնասուններ:Նրանց
երկարությունը երկու մետր է, իսկ քաշը մոտ 300-400կգ,
ունեն ուղահայաց պոչ և հարթ մաշկ:Դելֆինները շատ
արագ են լողում և նրանց արագությունը հասնում է
մոտ37կմ/ժ նրանք հաճախ նաև ջրից դուրս են ցատկում,
այդ ցատկերը շատ մեծ են լինում և էլ ավելի են
արագացնում նրանց ընթացքը:
3. Նրանք ջրում եղած թթվածինը չեն կարող շնչել ,ուստի
դուրս են գալիս ջրի երես շնչելու,իսկ ջրի տակ եղած
ժամանակ բավարարվում են արյան մեջ պահեստավորած
թթվածնով:Դելֆինները շատ խելացի են,դա նրանց ուղեղի
մեծությունից է,որը նրանց մարմնի համեմատ շատ մեծ
է`1700գ է մինչդեռ մարդու ուղեղը կշռում է ընդամենը`
1400գ, իսկ ուղեղի ծալքերը երկու անգամ շատ են:Կա
դելֆինների մոտ քառասուն տեսակ:
4. Նրանք կարող են արտաբերել մոտ 14000 տեսակ
հնչյուն,որով նրանք շփվում են իրար հետ,արտահաիտում
հրճվանք և վախ:Դելֆինները ապրում են խմբերով 10-100 և
նույնիսկ մի քանի 1000 հոգով:Դելֆինները ձագ են ունենում
տարին մեկ անգամ: Ծնվելուց հետո մայրը հրելով ձագին
հանում է ջրի երես օդ շնչելու:Ուղիղ մեկ տարի ձագը մորից
չի հեռանում և սնվում է նրա կաթով:
5. Կան նաև հատուկ պատերազմների համար պատրաստած
դելֆիններ,որոնք պատերազմների ժամանակ գտնում են ծովի
հատակի ականները,փրկում պայթեցված նավերի
նավաստիներին,գտնում սուզանավեր:
6. Դելֆիններին սիրել և գնահատել են շատ վաղուց: Միջին
դարում նրանց որսը արգելված էր,նրանք սուրբ
կենդանիներ էին և նրանց պատկերները արծիվների և
առյուծների հետ զարդարում էին բարձր դասի
զինանշանները: