Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մեր Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից ստեղծված ատամնաբուժարանի ավտո-մատացված կառավարման համակարգը: Ծրագիրը թույլ է տալիս առանց մեծ ջանքեր ու ժամանակ վատնելու իրականացնել ատամնաբուժական գործում առկա պրո-ցեսների և գործառույթների լիարժեք էլեկտրոնային կառավարում: Այն ամբողջությամբ ու մանրամասնորեն ընդգրկում է ատամնաբուժարանում առկա բուժական պրոցեսների, հաշվապահության, հիվանդների հետ կապված աշխատանքային գործառույթները: Ծրագրում իրականացված հաշվետվությունների ճկուն ենթահամա-կարգը թույլ կտա ձեզ ոչ միայն վերահսկել իրականաց-ված աշխատանքների դինամիկան ու ֆինանսական շարժը, այլև ունենալ կայուն հենք ստատիստիկ վեր-լուծություն իրականացնելու համար: Համակարգը ներդրվելով ք. Երևանում գործող մի շարք հաստատություններում ` ժամանակի ընթացքում շտկվել և հարմարեցվել է պատվիրատուների պահանջներին, ինչի արդյունքում ստացված կայուն և համակարգված ծրագրային ապահովումը արդեն իսկ իրականացնում է հետևյալ ֆունկցիաները. Կլինիկա * Աշխատակազմի հաշվառում: * Հիվանդների գրանցում և հերթագրում: * Հիվանդությունների անվանումների ստեղծման բլոկ: * Բուժման մեթոդների և գնացուցակի հաշվառում: * Ախտորոշման գրանցում: * Բուժման պրոցեսի ամբողջական հաշվառում: * Հիվանդի բժշկական քարտը դիտելու և տպելու հնարավորություն: * Հիվանդների մասին ցանկացած տվյալի որոնում Հաշվապահություն * Դրամական հաշիվներ (բանկ, դրամարկղ): * Դրամարկղի մուտք, ելք, շարժ: * Ծախսերի հաշվառում նաև առանձնացված խմբերով: * Վճարում հիվանդից, վճարում բժշկին: * Փոխարժեքի սահմանում, դրամի փոխանակում Հաշվետվություններ * Կատարված աշխատանքների հաշվետվություն: * Հիվանդների պարտավորությունների հաշվետվություն: * Կլինիկայի եկամուտների հաշվետվություն: * Փաստաթղթերի պատրաստում և արտատպում