1. ԴԴՈՒՄ
Դդումը շատ առողջարար բանջարեղեն է և հարուստ է
հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ
հազվագյուտ վիտամիններով՝ T և K:
Բացի դրանից՝ այն պարունակում է այնպիսի միկրո և
մակրո էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի
նորմալ նյութափոխանակության համար:
Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի
օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է և
պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են
առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն
հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու
նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:
Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ
նրանց օրգանիզմը բավական թույլ է և հաճախ
մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում:
Դդումն օգտակար է աղեստամոքսային
հիվանդություններով տառապող մարդկանց համար:
Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով
տառապողներին: Լինելով միզամուղ՝ այն օրգանիզմից
հեռացնում է ավելորդ աղն ու ջուրը:
2. ԴԴՄԻ ՍԵՐՄԵՐԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ
ԴԴՄԻ ՍԵՐՄԵՐԸ ևՍ ՈՒՆԵՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՆՐԱՆՑԻՑ ՔԱՄՎԱԾ ՅՈՒՂԸ
ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ:
ԴԴՄԻ ՍԵՐՄԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԱԶԱՏՎԵԼ ՄԱՇԿԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ՝
ՍԵԲՈՐԵԱՆ, ՄԱՇԿԻ ԹԵՓՈՏՈՒՄԸ:
ԵՐԻԿԱՄՆԵՐԻ և ՄԻԶԱՊԱՐԿԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԴՈՒՄԻ ԿՈՐԻԶՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
ԵՆ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ″ՀՅՈՒԹ″, ՈՐԸ ԽՄՈՒՄ ԵՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ` ՔԱՑՐԱՑՆԵԼՈՎ ՄԵՂՐՈՎ ԿԱՄ ՇԱՔԱՐՈՎ:
ԻՍԿ ԱՅՆ, ՈՐ ԴԴՈՒՄԻ ՍԵՐՄԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՄԻՋՈՑ ԵՆ ՈՐԴԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ, ՀԱՅՏՆԻ Է ԳՐԵԹԵ
ԲՈԼՈՐԻՆ: ԱՅԴ ԻՍԿ ՊԱՏՃԱՌՈՎ ԴԴՈՒՄԻ ՍԵՐՄԵՐԸ ՀԱՃԱԽ ՏԱԼԻՍ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ`
ՃԻՃՎԱԿՐՈՒԹՅՈՒՆԸԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
ԴԴՄԻ ՍԵՐՄԵՐՆ ՈՒՆԵՆ ՄԱՔՐՈՂ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ: ԵԹԵ ԵՐԵԽԱՆ ՏԱՌԱՊՈՒՄ Է ՃԻՃՈՒՆԵՐԻՑ, ԱՊԱ ԴԴՄԻ
ՄԻ ՔԱՆԻ ՍԵՐՄԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՆՐԱՆ /ՍԵՐՄԵՐԸ ՄԱՔՐԵԼԻՍ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՆԵԼ ՆՐԱՆՑ ՎՐԱՅԻ ԿԱՆԱՉ ԲԱՐԱԿ
ԿԱՇԻՆ:
ԿՈՐԻԶՆԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է, ԱՅՆ ՈՐ ԿԱՐՈՂ Է ՔԱՅՔԱՅԵԼ ԱՏԱՄՆԵՐԻ ԷՄԱԼԸ:
3. Ինչու են սննդաբանները սիրում դդում
Շնորհիվ հազվադեպ հանդիպող վիտամին Т-ի բարձր պարունակության` դդումը կարելի
է համարել ամենալավ խավարտը տավարի կամ խոզի մսից պատրաստվող
կերակրատեսակների հետ, քանզի վիտամին Т-ն նպաստում է ծանր սննդի մարսմանը և
կանխարգելում է ճարպակալումը:
Այդ իսկ պատճառով սննդաբանները շատ են սիրում դդում, որը խորհուրդ են տալիս
օգտագործել նրանց, ովքեր վաղուց երազում են ձերբազատվել հավելյալ քաշից: Բացի
այդ, դդումը համարվում է ամենաշատ երկաթ պարունակող բանջարեղենը, ինչը
նշանակում է, որ դդումի սիրահարների դեմքի գույնը միշտ հիանալի է, իսկ
տրամադրությունն ուրախ:
4. Մասնագետները հավաստում են նաև, որ դդումի օգնությամբ կարելի
է լուծել ոչ միայն անձնական խնդիրները, այլև պայքարել մի շարք
հիվանդությունների դեմ: Թերևս սրտանոթային հիվանդություններով
տառապող մարդկանց համար ավելի օգտակար սնունդ չկա: Շնորհիվ
կալիումի բարձր պարունակության` դդումը կարգավորում է սրտի
աշխատանքը, ամրապնդում անոթները և ձերբազատում է
բորբոքումներից:
Լյարդի հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ուտել
հում դդում, իսկ եթե այն դուր չի գա, կարելի է ուտել, օրինակ, բրնձի
կամ ցորենի հետ միախառնված:
Անքնության դեմ միշտ էլ խորհուրդ է տրվել խմել դդումի հյութ կամ
դդումի եփուկ: Դդումի պտղամիսը դնում են վնասված կամ վառված
մասերում, ինչպես նաև մաշկի այլ բորբոքային գործընթացների վրա:
Դդումի պտղամիսը կօգնի ազատվել ոտքերի ցավից, եթե դուք օրվա
ընթացքում ստիպված եք լինում երկար ժամանակ կանգնած մնալ:
5. ԴԴումը կոսմետոլոգիայի մեջ
Չոր մաշկի համար
2 ճաշի գդալ դդմի եփուկը լավ հարել և խառնել ձիթայուղի կամ այլ բուսայուղի հետ:Քսել
դեմքին և 20 րոպե պահելուց հետո լվանալ սառը ջրով:
Սնուցող կրեմներ
3ճ.գդալ եփուկին ավելացնել 1ձվի դեղնուց և 1 թ գդալ մեղր: Քսել դեմքին և 10-15 ր հետո
լվանալ սկզբում տաք ,հետո սառը ջրով: Մաքրում է կորյակները (угри), նեղացնում է մաշկի
ծակոտիները,մաքրում է ճարպի շերտը այտերի և քթի շրջանում:
Բոլոր տեսակի մաշկերի համար
Եփված դդումը հարել թթվասերի հետ( յուղոտ մաշկի համար), յոգուրտի հետ( նորմալ մաշկի
համար),կաթնասերի (сливки) հետ չոր մաշկի համար: Ավելացնել 2-3 կաթիլ վիտամին
A:Քսել դեմքին և պահել 20 րոպե: Լվանալ տաք ջրով, հետո` սառը :Վերջում քսել
համապատասխան մաշկի համար կրեմ:
Ճարպոտ մաշկի համար
Դդմի պտուղը տրորել և խառնել սպիտակուցի հետ : Պահել 10 ր և լվանալ գոլ ջրով:
Կրեմ ձեռքերի համար
Քերել դդումը և խառնել դեղձի յուղի հետ 1:1 հարաբերությամբ: Քսել ձեռքերին հագնել
ռետինե ձեռնոցներ և պահել 1 ժամ:
Պիգմենտների և պեպենների համար
Դդմի կորիզները մաքրել կեղևից, տրորել և հավասար քանակությամբ խառնել ջրին :
Այնուհետև 2:1 հարաբերությամբ խառնել մեղր: Ամեն օր քսել դեմքին 30 ր:Գործողությունը
կատարել այնքան մինչև կստանաք ցանկացած արդյունքը:
Դեմքը օգտակար է տրորել դդմի խորանարդիկներով:
6. Խոհանոցային բաղադրատոմսեր
Դդմի ապուր
1կգ դդում,1 գլուխ սոխ, 3 ճ. գ ձիթայուղ, 100գ դդմի կորիզներ, աղ, պղպեղ:
Մաքրել դդումը կորիզներից և պտղամիսը կտրտել խորանարդիկների ձևով: Կտրել սոխը
մեծ կտորներով: Թեթև տապակել դդումն ու սոխը, լցնել ջուրն ու եռացնել թույլ կրակի
վրա 20 րոպե:Եփել մինչև խյուսի ստանալը, ավելացնել աղ ու պղպեղ:Առանձին
տապակել կորիզները առանց յուղի: Խյուսը լցնել ափսեները ավելացնել յուղ և
կորիզները:
Ապուր տավարի մսով,դդումով և կարմիր գինով
750 գ տավարի միս, 350 գ քաղցր սոխ, 200գ եփված դդմի պտղամիս, 3 ճ.գ յուղ, ½
բաժակ մսի արգանակ, 1 բաժակ կարմիր գինի, 4ճ. գ թթվասեր, աղ, պղպեղ:
Մսի փոքր խորանարդիկները եփել, ստանալ արգանակ: Մեծ տապակի մեջ երկու
կողմից տապակել մսի կտորները, ավելացնել սոխ,աղ, պղպեղ: Լցնել արգանակը և գինին
ու 1 ժամ եփել: Վերջում ավելացնել թթվասերն ու դդումը մի քիչ էլ եփել, մինչև եռալը ու
նորից աղ ու պղպեղ անել:
7. ԳՆԵԼ ԵՔ , ԿԱՄ ԲԱՆՋԱՐԱՆՈՑՈՒՄ ԱՃԵՑՐԵԼ ԵՔ ԴԴՈՒՄ- ԲԵՐԵԼ ԵՔ ՏՈՒՆ և ՆՐԱՆԻՑ
ՀԵՌԱՑՐԵԼ ԵՔ ՊՏՂԱՄԻՍԸ ,ԿԱՏԱՐԵԼ ԵՔ ԱՉՔԻ, ԲԵՐԱՆԻ ԿՏՐՎԱԾՔ: ՆԵՐՍՈՒՄ ԴՐԵԼ
ԵՔ ՎԱՌՎՈՂ ՄՈՄԸ : ՄՏԱԾԵԼՈՎ ,ՈՐ ԿՎԱԽԵՑՆԵՔ ՓՈՔՐԵՐԻՆ ԱՅՆ ԴՐԵԼ ԵՔ ՄՈՒԹ
ՍԵՆՅԱԿՈՒՄ: ՊԱՐԶ Է , ՉԷ՞ ՈՐ ՏՈՆՆ Է ՀԵԼԼՈՈՒԻՆԻ:ՄԻԹԵ ՍԱ ԷՐ ԴԴՈՒՄԻ ՎԵՐՋԸ:
ԱՐԴՅՈ՞Ք ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷՐ ՆԱ ՀԱՎԱՔԵԼ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ,ՓԱՓՈՒԿ ՊՏՂԱՄԻՍ, ՏԱՔԱՑԵԼ
ԱՐևԻ ՏԱԿ, ՏԱՐԵԼ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, ԴԴՄԻԿԻ ՈՒ ՍՄԲՈՒԿԻ ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ
ԿԱՏԱԿՆԵՐԸ ՈՒ ԱՅԴՊԵՍ………. ՈՉՆՉԱՆԱԼ: