2. ԳԼԱՈՒԿՈՄԱՆ
Գլաուկոման` տեսողական ֆունկցիաների խանգարման բերող
տեսանյարդն ախտահարող ակնային հիվանդությունների
խումբ է: Երկար տարիներ գլաուկոման համարվում էր
ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, քանի որ
անխուսափելիորեն բերում էր կուրության: Դեռ մինչև անցյալ
դարի կեսերը գլաուկոմայի ժամանակ նշանակվող միակ
դեղամիջոցը Պիլոկարպինն էր, որն այժմ շատ քիչ է կիրառվում`
նրա գործած մեծ քանակությամբ կողմնակի ազդեցությունների
պատճառով: Նույնիսկ հիվանդության բժշկական անվանման
«ոմա»`չարորակ ընթացք, մասնիկը վկայում է հիվանդի
վիճակի պրոգրեսիվող վատացման մասին, անգամ գտնվելով
բժշկի հսկողության տակ: Այդպես էր մինչև վերջին
ժամանակները:
3. ԸՍՏ ԾԱԳՄԱՆ
Ըստ ծագման հայտի են գլաուկոմայի բնածին, առաջնային և
երկրորդային ձևերը: Բնածին գլաուկոման կամ զարգացման
գլաուկոման կարող է ախտորոշվել երեխայի ծնվելու առաջին
օրից մինչև պատանեկական տարիքը: Այդ պատճառով նրան
բաժանում են բնածին (ախտորոշվում է մինչև 2 տարեկանը),
ինֆանտիլ (մինչև 7 տարեկանը) և յուվենիլ (մինչև 30
տարեկանը) ձևերի: Պատճառ է հանդիսանում էմբրիոգենեզի
խախտումը` դրենաժային համակարգի և աչքի արտաբերող
հավաքող խողովակների թերզարգացմամբ: Նորածինների
գլաուկոման հիմանականում բուժվում է վիրահատական
եղանակով, քանի որ միայն այդ ձևով է հնարավոր շտկել այն
անատոմիական փոփոխությունները, որոնք առաջ են բերում
նորածնի մոտ ճնշման բարձրացում:
4. ԲՈՒԺՈՒՄԸ
Այսօր կա գլաուկոմայի բուժման 3 հիմնական մեթոդ`
կոնսերվատիվ դեղամիջոցային, լազերային և վիրաբուժական:
Գլաուկոմայի բուժման համար նշանակվում են աչքի կաթիլներ,
որոնք կամ ճնշում են ներակնային հեղուկի արտադրումը կամ
հեշտացնում ներակնային հեղուկի արտահոսքը աչքից:
Լազերային բուժման մեթոդները ավելի հաճախ օժանդակ
բնույթ ունեն և ուղղված են կամ անկյան բացմանը կամ առկա
ուղու լայնացմանը: Բոլոր դեպքերում նրանք ուղղված են
արտահոսքի լավացմանը:Փակ անկյան ժամանակ լազերային
միջամտությունը հանդիսանում է առաջնային անհրաժեշտ և,
շատ հաճախ, բավարար մեթոդ ներակնային ճնշումը
կարգավորելու համար: Վիրահատություններն ուղղված են
աչքից դեպի ընդհանուր անոթային համակարգ հեղուկի
արտահոսքի համար հատուկ ուղիների ստեղծմանը:
5. ԼԱԶԵՐԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ
1.Արգոն կամ դիոդ լազերային տրաբեկուլոպլաստիկա,
էությունը կայանում է նրանում, որ տրաբեկուլյար հատվածի
վրա կատարվում են կետային լազերային կոագուլյացիաներ,
որը մեծացնում է ջրային հեղուկի արտահոսքը և իջեցնում է
ՆԱՃ-ն: Կիրառվում է առաջային խցիկի անատոմիորեն բաց
անկյան դեպքում:
2.YAG-լազերային իրիդէկտոմիա, որը կատարվում է փակ
անկյուն գլաուկոմաների դեպքում`2 աչքում փակ անկյուն
գլաուկոմայի նոպայի ժամանակ: