SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 11
Պատմություն
Կենսաբանության
հայտնագործությունները
Աշխարհի գիտական պատկերը




Աշխարհի գիտական պատկերը (մոդելը)
իրական գործունեության հատկությունների և
օրինաչափությունների համակարգ է, որը
ստեղծվել է գիտական հասկացությունների և
սկզբունքների համադրման ու սինթեզի
արդյունքում։Գիտության զարգացման
ընթացքում անընդհատ տեղի է ունենում
գիտելիքների, գաղափարների և
հիմնադրույթների նորացում։ Դրանց
ամբողջությունը մտնում է աշխարհի գիտական
պատկերի մեջ։
Կենսաբանության
զարգացումը Հայաստանում




Վաղ միջնադարի մտածողներ Եզնիկ
Կողբացին, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպեցին և Մովսես
Խորենացին դեռևս V դարում իրենց աշխատություններում
արծարծել են կենսաբանության հիմունքները:
Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստացել XII–XIII
դարերում: Բժշկապետ Մխիթար Հերացուն արդեն հայտնի էր
շատ հիվանդությունների վարակիչ բնույթը: Ամիրդովլաթ
Ամասիացին տիրապետում էր մարդու անատոմիային,
ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը:
ՀՀ-ում ներկայում գործում են կենսաբանության տարբեր
հարցերով զբաղվող մի շարք ինստիտուտներ՝ ՀՀ ԳԱԱ
Կենդանաբանության, Բուսաբանության, Մանրէաբանության,
Ֆիզիոլոգիայի, Կենսաքիմիայի, Մոլեկուլային
կենսաբանության և այլն:
3 ամերիկացի Նոբելյան մրցանակի է
արժանացել գենետիկայում հայտնագործության
համար




«Հոգեբանություն կամ բժշկություն 2009» Նոբելյան
մրցանակի են արժանացել երեք գիտնականներ: Նրանք
հայտնագործել են, թե ինչպես կարելի է կրկնօրինակել
քրոմոսոմը բջջի անջատման ժամանակ և թե ինչպես է
թելոմերը պաշտպանում քրոմոսոմը: Երեք
մրցանակակիրներն ել ԱՄՆ-ից են:
Քրոմոսոմները պարունակում են իրենց մեջ մարդու
ժառանգական գեները, իսկ թելոմերները շրջապատեւմ են
քրոմոսոմները և կանխում նրանց դեգրադացիան:








Քարոլ Գրեյդերը` մրցանակիրներից մեկը,
աշխատում է Բալտիմորի Ջոնս Հոփկինս
համալսարանում: Նա 1997թ. նշանակվել է այդ
համալսարանի մոլեկուլյար կենսաբանության
ու գենետիկայի ամբիոնի վարիչ:
Մյուս մրցանակակիրը՝Ջեք Սզոստակը, ծնված
1952թ., ներկայացրել է Մասսաչուսեթսի
գլխավոր հիվանդանոցն ու Հարվարդի
բժշկական դպրոցը:
Երրորդ մրցանակակիրը Էլիզաբեթ Բլեկբերնն
է, ով ծնվել է 1948թ. այժմ աշխատում է
Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկոյի
համալսարանում:
ԱՅՍ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱԽՏՈՐՈՇ
ԼԻՆԵԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ
ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
360 հազար դոլարի դրամաշնորհ հայ գիտնականին


Երեւանյան (պարբերական) հիվանդությունը
ավանդաբար համարվում է աշխարհագրական
առումով մերձավոր ժողովուրդների` հրեաների,
հույների, արաբների ու հայերի հիվանդությունը:
Հիվանդությունը «տարածքային»
դրդապատճառներով բացատրելու այլ հիմքեր էլ
կան: Արձանագրվել են բազում դեպքեր, որ
բնակավայրը փոխած հիվանդը կարողացել է
ձերբազատվել այդ հիվանդությունից: Թուրքերն
այս հիվանդությանը բավական խանդով են
վերաբերվում:


Հայ գիտնականների շրջանում ասելիք է
դարձել 1997 թվականին Երուսաղեմում
պարբերական հիվանդությանը նվիրված
միջազգային գիտաժողովի ժամանակ
կատարվածը: Թուրք գիտնականները
ելույթներ են ունեցել` փորձելով ապացուցել,
որ պարբերական հիվանդությունը միայն
հայերի կամ հույների մենաշնորհը չէ, որ
թուրքերն էլ են հիվանդանում այս
հիվանդությամբ: Կա այն տեսակետը, թե այս
ախտը հնագույն գենի, հին ազգերի
հիվանդությունն է, եւ գուցե այս հանգամանքն
է դրդում թուրքերին իրենց եւս վերագրելու
այս հիվանդությունը:






Հայ գիտնականների հետ նաեւ ամերիկացիներ,
ռուսներ ու անգլիացիներ են աշխատում:
Երեւանյան կամ պարբերական հիվանդությունը
մինչ օրս համարվել է գենետիկ հիվանդություն,
որ ժառանգաբար կարող է փոխանցվել հաջորդ
սերնդին:
Այս ախտը սովորաբար արտահայտվում է
որովայնի, կրծքավանդակի շրջանում ուժեղ
ցավերով, որոնք հետո լորձաթաղանթի
բորբոքային երեւույթներ են առաջացնում:
Հիվանդի համալիր հետազոտությունը, նույնիսկ
վիրահատությունները որպես կանոն որեւէ
շեղում չեն հայտնաբերում նրա օրգանիզմում:
Հայաստանում հիվանդների տարեկան միջին
թվի 15 տոկոսը պարբերական հիվանդությամբ է
տառապում:
Նոր մեթոդ` անպտղությունը
հաղթահարելու համար




Ճապոնացի գիտնականները անպտղությունից
բուժվելու նոր մեթոդ են հայտնաբերել: Նրանց
հաջողվել է սեռական բջիջներ ստանալ մաշկի
բջիջներից: Եթե այս մեթոդը զարգանա և լայնորեն
կիրառվի, ապա երեխա ունենալու խնդիրը լուծված
կլինի նաև միասեռ ամուսնությունների պարագայում:
Մոլեկուլյար կենսաբանության մասնագետ
Կաթսուխիկո Խայաշին լաբորատոր մկան մաշկային
բջիջների համապատասխան մշակումից կարողացել է
ստանալ սերմնահեղուկ և ձվաբջիջ, ապա դրանք
խաչասերելով` նոր, լաբորատոր մկներ ստեղծել: Այն,
ինչ հիմա հնարավոր է նկարագրել երկու
նախադասությամբ, Խայաշին և իր գործընկեր
Միտինորի Սաիտուն կարողացել են ստանալ 10
տարվա լաբորատոր փորձարկումներից և քրտնաջան
աշխատանքից հետո:
Մրցանակներ


Կենսաբանության ու աստղագիտություն ոլորտների
ընդհանուր մրցանակ է ստացել գիտնականների
միջազգային խումբը, որը պարզել է, որ մոլորված
բզեզները կարողանում են գտնել տան ճամփան՝
կողմնորոշվելով Ծիր Կաթինով։






Մրցանակի դափնեկիր են դարձել նաև գիտնականներ՝
Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից ու Կանադայից,
ովքեր ապացուցել են, որ որքան երկար է կովը պառկած
գետնին, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ
նա մոտ ժամանակները վեր կկենա։ Բացի այդ, նրանք
պարզել են, որ եթե կովը վեր է կացել, ապա չափից
ավելի բարդ է կանխատեսել, թե երբ նա նորից
կպառկի։
Օգտվել եմ՝
համացանցից,հանրագիտարաններից և արել
եմ թարգմանություններ:

Weitere ähnliche Inhalte

Mehr von Էդուարդ Հակոբյան (20)

Liana (1)
Liana (1)Liana (1)
Liana (1)
 
Liana mecutyun
Liana mecutyunLiana mecutyun
Liana mecutyun
 
Նախագիծ
ՆախագիծՆախագիծ
Նախագիծ
 
Նախագիծ
ՆախագիծՆախագիծ
Նախագիծ
 
Նախագիծ
ՆախագիծՆախագիծ
Նախագիծ
 
Ես կարողանում եմ
Ես կարողանում եմԵս կարողանում եմ
Ես կարողանում եմ
 
Davit
DavitDavit
Davit
 
Gor
GorGor
Gor
 
Աղայան և Թումանյան
Աղայան և ԹումանյանԱղայան և Թումանյան
Աղայան և Թումանյան
 
Քիմիա
ՔիմիաՔիմիա
Քիմիա
 
Չարլզ Դարվին
Չարլզ ԴարվինՉարլզ Դարվին
Չարլզ Դարվին
 
17.2013
17.201317.2013
17.2013
 
հասարակագիտություն
հասարակագիտությունհասարակագիտություն
հասարակագիտություն
 
սասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոսսասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոս
 
սասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոսսասնա ծռեր էպոս
սասնա ծռեր էպոս
 
փուլ2
փուլ2փուլ2
փուլ2
 
կայծակներ
կայծակներկայծակներ
կայծակներ
 
կայծակներ
կայծակներկայծակներ
կայծակներ
 
կայծակներ
կայծակներկայծակներ
կայծակներ
 
կայծակներ
կայծակներկայծակներ
կայծակներ
 

պատմություն կենսաբ.

  • 2. Աշխարհի գիտական պատկերը   Աշխարհի գիտական պատկերը (մոդելը) իրական գործունեության հատկությունների և օրինաչափությունների համակարգ է, որը ստեղծվել է գիտական հասկացությունների և սկզբունքների համադրման ու սինթեզի արդյունքում։Գիտության զարգացման ընթացքում անընդհատ տեղի է ունենում գիտելիքների, գաղափարների և հիմնադրույթների նորացում։ Դրանց ամբողջությունը մտնում է աշխարհի գիտական պատկերի մեջ։
  • 3. Կենսաբանության զարգացումը Հայաստանում   Վաղ միջնադարի մտածողներ Եզնիկ Կողբացին, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպեցին և Մովսես Խորենացին դեռևս V դարում իրենց աշխատություններում արծարծել են կենսաբանության հիմունքները: Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստացել XII–XIII դարերում: Բժշկապետ Մխիթար Հերացուն արդեն հայտնի էր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը: Ամիրդովլաթ Ամասիացին տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը: ՀՀ-ում ներկայում գործում են կենսաբանության տարբեր հարցերով զբաղվող մի շարք ինստիտուտներ՝ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության, Բուսաբանության, Մանրէաբանության, Ֆիզիոլոգիայի, Կենսաքիմիայի, Մոլեկուլային կենսաբանության և այլն:
  • 4. 3 ամերիկացի Նոբելյան մրցանակի է արժանացել գենետիկայում հայտնագործության համար   «Հոգեբանություն կամ բժշկություն 2009» Նոբելյան մրցանակի են արժանացել երեք գիտնականներ: Նրանք հայտնագործել են, թե ինչպես կարելի է կրկնօրինակել քրոմոսոմը բջջի անջատման ժամանակ և թե ինչպես է թելոմերը պաշտպանում քրոմոսոմը: Երեք մրցանակակիրներն ել ԱՄՆ-ից են: Քրոմոսոմները պարունակում են իրենց մեջ մարդու ժառանգական գեները, իսկ թելոմերները շրջապատեւմ են քրոմոսոմները և կանխում նրանց դեգրադացիան:
  • 5.     Քարոլ Գրեյդերը` մրցանակիրներից մեկը, աշխատում է Բալտիմորի Ջոնս Հոփկինս համալսարանում: Նա 1997թ. նշանակվել է այդ համալսարանի մոլեկուլյար կենսաբանության ու գենետիկայի ամբիոնի վարիչ: Մյուս մրցանակակիրը՝Ջեք Սզոստակը, ծնված 1952թ., ներկայացրել է Մասսաչուսեթսի գլխավոր հիվանդանոցն ու Հարվարդի բժշկական դպրոցը: Երրորդ մրցանակակիրը Էլիզաբեթ Բլեկբերնն է, ով ծնվել է 1948թ. այժմ աշխատում է Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում:
  • 6. ԱՅՍ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԲԱԽՏՈՐՈՇ ԼԻՆԵԼ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ 360 հազար դոլարի դրամաշնորհ հայ գիտնականին  Երեւանյան (պարբերական) հիվանդությունը ավանդաբար համարվում է աշխարհագրական առումով մերձավոր ժողովուրդների` հրեաների, հույների, արաբների ու հայերի հիվանդությունը: Հիվանդությունը «տարածքային» դրդապատճառներով բացատրելու այլ հիմքեր էլ կան: Արձանագրվել են բազում դեպքեր, որ բնակավայրը փոխած հիվանդը կարողացել է ձերբազատվել այդ հիվանդությունից: Թուրքերն այս հիվանդությանը բավական խանդով են վերաբերվում:
  • 7.  Հայ գիտնականների շրջանում ասելիք է դարձել 1997 թվականին Երուսաղեմում պարբերական հիվանդությանը նվիրված միջազգային գիտաժողովի ժամանակ կատարվածը: Թուրք գիտնականները ելույթներ են ունեցել` փորձելով ապացուցել, որ պարբերական հիվանդությունը միայն հայերի կամ հույների մենաշնորհը չէ, որ թուրքերն էլ են հիվանդանում այս հիվանդությամբ: Կա այն տեսակետը, թե այս ախտը հնագույն գենի, հին ազգերի հիվանդությունն է, եւ գուցե այս հանգամանքն է դրդում թուրքերին իրենց եւս վերագրելու այս հիվանդությունը:
  • 8.    Հայ գիտնականների հետ նաեւ ամերիկացիներ, ռուսներ ու անգլիացիներ են աշխատում: Երեւանյան կամ պարբերական հիվանդությունը մինչ օրս համարվել է գենետիկ հիվանդություն, որ ժառանգաբար կարող է փոխանցվել հաջորդ սերնդին: Այս ախտը սովորաբար արտահայտվում է որովայնի, կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավերով, որոնք հետո լորձաթաղանթի բորբոքային երեւույթներ են առաջացնում: Հիվանդի համալիր հետազոտությունը, նույնիսկ վիրահատությունները որպես կանոն որեւէ շեղում չեն հայտնաբերում նրա օրգանիզմում: Հայաստանում հիվանդների տարեկան միջին թվի 15 տոկոսը պարբերական հիվանդությամբ է տառապում:
  • 9. Նոր մեթոդ` անպտղությունը հաղթահարելու համար   Ճապոնացի գիտնականները անպտղությունից բուժվելու նոր մեթոդ են հայտնաբերել: Նրանց հաջողվել է սեռական բջիջներ ստանալ մաշկի բջիջներից: Եթե այս մեթոդը զարգանա և լայնորեն կիրառվի, ապա երեխա ունենալու խնդիրը լուծված կլինի նաև միասեռ ամուսնությունների պարագայում: Մոլեկուլյար կենսաբանության մասնագետ Կաթսուխիկո Խայաշին լաբորատոր մկան մաշկային բջիջների համապատասխան մշակումից կարողացել է ստանալ սերմնահեղուկ և ձվաբջիջ, ապա դրանք խաչասերելով` նոր, լաբորատոր մկներ ստեղծել: Այն, ինչ հիմա հնարավոր է նկարագրել երկու նախադասությամբ, Խայաշին և իր գործընկեր Միտինորի Սաիտուն կարողացել են ստանալ 10 տարվա լաբորատոր փորձարկումներից և քրտնաջան աշխատանքից հետո:
  • 10. Մրցանակներ  Կենսաբանության ու աստղագիտություն ոլորտների ընդհանուր մրցանակ է ստացել գիտնականների միջազգային խումբը, որը պարզել է, որ մոլորված բզեզները կարողանում են գտնել տան ճամփան՝ կողմնորոշվելով Ծիր Կաթինով։    Մրցանակի դափնեկիր են դարձել նաև գիտնականներ՝ Մեծ Բրիտանիայից, Նիդեռլանդներից ու Կանադայից, ովքեր ապացուցել են, որ որքան երկար է կովը պառկած գետնին, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ նա մոտ ժամանակները վեր կկենա։ Բացի այդ, նրանք պարզել են, որ եթե կովը վեր է կացել, ապա չափից ավելի բարդ է կանխատեսել, թե երբ նա նորից կպառկի։
  • 11. Օգտվել եմ՝ համացանցից,հանրագիտարաններից և արել եմ թարգմանություններ: