2. Գեղձեր
• Կա գեղձերի երեք տեսակ` արտազատական
ներզատական և խառը: Արտազատական
գեղձերը ունեն ծորաններ, որոնցով նյութերը
ազատվում են մարմնի խոռոչից կամ մաշկի
տակից: Օր.` արտազատական գեղձ կան մեր
թևատակում: Ներզատական գեղձերը չունեն
ծորաններ և նրանց արտադրած նյութերը գնում
են արյան մեջ(նրանց արտադրած նյութը
անվանվում է հորմոն): Ներզատական գեղձ է նաև
վահանաձև գեղձը: Այն գեղձերը, որոնք
կատարում են և’ արտազատական, և’
ներզատական Ֆունկցիաներ` կոչվում են խառը
գեղձեր(օր. Ստամոքսային գեղձը):
3. Վահանաձև գեղձ
• Վահանաձև գեղձը
գտնվում է պարանոցի
առջևի կողմում,
շնչափողից առաջ:
Վահանաձև գեղձը
արտադրում է թիրոքսին`
յոդ պարունակող
հորմոնը: Թիրոքսին
հորմոնը ապահովում է
օրգանիզմի
նյութափոխանակությունը
, զարգացումն ու աճը և
նյարդային ու սիրտ-
անոթային համակարգերի
գործունեությունը:
4. Վահանաձև գեղձի թերֆունկցիայից
առաջացող հիվանդությունները
• Փոքր հասակում
թիրոքսինի
անբավարարու-
թյուը առաջացնում է
գաճաճություն
հիվանդությունը,
որի հետևանքով
մարմինը դառնում է
անհամաչափ:
5. • Մեծ հասակում
վահանագեղձի
թերֆունկցիայի
ժամանակ առաջանում
է լորձայտուց, որի
ախտանշաններն են.
դեմքի բութ
արտահայտությունը,
անտարբերությունը
շրջապատին և
հիշողության
վատացումը:
6. • Այնտեղերում, որտեղ ջրի
և հողի մեջ յոդ քիչ կա
հանդիպում է
վահանագեղձի
մեծացում, այլ կերպ
ասած տեղային խպիպ:
Այս հիվանդության
կանխման համար
գոյություն ունի կերակրի
յոդացված աղ:
7. • Քանի որ խոսք գնաց յոդից եկեք մի փոքր
խոսենք դրա մասին: Հաստատ գիտեմ, որ
բոլորդ էլ տանը ունեցել եք և ունեք յոդ: Իսկ
երբևէ մտածել եք, թե ինչու են դեղատանը
վաճառվող բոլոր յոդերը գտնվում մուգ գույնի
շշիկի մեջ: Այս հարցի պատասխանը կարող
ենք գտնել փորձով: Մի քանի կաթիլ յոդ ենք
լցնում կտորի կամ հատակի վրա ու դնենք մի
տեղ: Երբ մի քանի օր հետո նայենք այդ նույն
կտորին, որը մի քանի օր առաջ յոդոտ էր հիմա
լիովին մաքուր է: Այսինքն փորձը ցույց է
տալիս, որ յոդը լուսավորությունից
քայքայվում է: