SlideShare a Scribd company logo
1 of 131
ՀԱՅՈՑ ՓԱՌԱՊԱՆՑ ԵՐԿԻՐ
ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԻՆԱՍՏՅԱՆՆԵՐ
Երվանդունիներ Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մ.թ.ա. VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի ՏիգրանըՄարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։
Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես IIարքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ ՍտրաբոնըԵրվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա.IIIդ. վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։
Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560 Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535 Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես Երվանդ Բ մ.թ.ա. 404-360 Երվանդ Գ մ.թ.ա. 330-300 Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ
Երվանդ Ա Սակավակյաց Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդը իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա– Վանը։
Մ.թ.ա. 585-550 Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել: Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Սաբարիսը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության տվել Աժդահակին։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառակներ։
Տիգրան Երվանդյան Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։ Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։
Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Երվանդ Գ Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IVդ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայակական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Դարեհ III–ի պարտությունից հետո Երվանդ Գ լքել է նրան, հռչակվել Հայոց թագավոր՝ վերահաստատվելով մ.թ.ա. VIդ. վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայակական անկախ պետականաությունը։ Հայակական թագավորությունն ընդգրկել է հիմնականում սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Մայրաքաղաքն էր Արմավիրը։ Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։
Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմեններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։
Երվանդ Դ Վերջին Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. IIIդ. վերջին։ Ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա.IIIդ. սկզբից հայակական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է Հայաստանի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ և Ախուրյան գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։
Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եաբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։ Սելևկյան Անտիոքոս III թագավորի խրախուսանքով նրա հայ զորավար Արտաշեսը, օգտվելով Երվանդի դեմ երկրում ծավալված ժողովրդական դժգոհություններից, մ.թ.ա. մոտ 200–ին կռվով տապալել է նրան։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։
ՈՐՈՇ ԱՐՔԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ
Արտաշեսյաններ
Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա.189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես Ա–ի անունով։ Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա.IIIդ. վերջին կամ IIդ. սկզբին Երվանդունիների պետությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Արտաշես Ա ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Բ Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։
Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի հետ պատերազմներում Տիգրան Բ կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
Արտաշես Ա մ.թ.ա.189-մոտ մ.թ.ա. 160 Արտավազդ Ա մոտ մ.թ.ա.160 - մոտ մ.թ.ա.115 Տիգրան Ա մոտ մ.թ.ա.115 - մ.թ.ա.95 Տիգրան Բ մ.թ.ա.95 - մ.թ.ա. 55 Արտավազդ Բ մ.թ.ա.55 - մ.թ.ա.34 Արտաշես Բ մ.թ.ա.30 - մ.թ.ա.20, Տիգրան Գ մ.թ.ա.20 - մոտ մ.թ.ա.8 Տիգրան Դ և Էրատո մոտ մ.թ.ա.8 - մ.թ.ա.5 և մ.թ.ա.2 - մ.թ.1 Արտավազդ Գ մոտ մ.թ.ա.5 - մ.թ.ա.2 ( ըստ Հայկական Համառոտ Հանրագիտարանի, Երևան 1990, էջ 418)
Արտաշես Ա Արտաշես Ա Բարեպաշտ (ծն. թ. Անհայտ– մ.թ.ա. մետ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին. իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը,որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպեից երկիրը:
Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը և Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։
Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքակաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն,որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների : Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը :
Արևելքում տարածված սովորույթ էր , երբ նոր արքայատոհմը , գահ բարձրանալով ,նոր մայրաքաղաք էր կառուցում: Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185թ. Արարատյան դաշտում Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Քաղաքի անառիկ դիրքը նկադի ունենալով հունհռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն» :Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն: վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:
Արտավազդ Ա Արտավազդ Ա (ծն.և մահ.թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115–ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։
Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
Տիգրան Ա Տիգրան Ա, (ծն.թ. անհայտ – մ.թ.ա. 96), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 123–ից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։ Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։
Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղախ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիգրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։
Տիգրան Մեծ Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83-մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։
Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:
Արտավազդ Բ Արտավազդ Բ (ծն. թ.անհայտ– մ.թ.ա.31), Հայոց թագավոր մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկըէ գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։
Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ.թ.ա. 53-ին, Քառայի –ակատամարտում հռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։ Մ.թ.ա. 37-ին Արտավազդի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV–ի հակահայկական դաշինքից հետո, հայ–պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։
Երբ մ.թ.ա. 36–ին հռոմեական նոր եռապետ և զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Արտավազդը խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավորության պատճառով Ատրպատականում հռոմեական բանակի պետությունից հետո Արտավազդը գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Արտավազդի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խորդախորեն ձերբակալել Արտավազդին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ.թ.ա. 34-ին, երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան և շարժվել Արտաշատի վրա, Արտավազդը հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Արտավազդին և տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։
Արտավազդի հանդեպ Անտոնիասի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Արտավազդի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդը գլխավորել է Անտոնիոսի և Կլեոպատրայի հրամանով։ Արտավազդը ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասելմեզ։
Արտաշես Բ Արտաշես Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IVթագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայակական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատակարանի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։
Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամականվերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներԿրասոսի և Անտոնիոսի պատությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, Իբերիական ու աղվանական ցեղերին։ Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով բանակով մտել է Ասորիք։
Արտաշեսի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոները ներխուժել են Հայաստան՝ Արտաշեսին տապալելու, հայկական գահին Արտաշեսի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տրգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական թագավորը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։
Տիգրան Գ Տիգրան Գ,(ծն.թ. անհայտ–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31–ի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20–ին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։
Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ իսկ մ.թ.ա. 10–ին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն ր դուստրը՝ Էրատոն։
Տիգրան Դ Տիգրան Դ (ծն.թ. անհայտ–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5–ին և մ.թ.ա. 2–մ.թ. 1–ին։ Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոց Օկտավիանոսկայսրը մ.թ.ա. 5–ին Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2–ին ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։
Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1–ին Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների ասպատակիչ հարձակումները ետ մղելու ժամանակ։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները կտրված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորութով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, հակառակ կողմում Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։
Էրատո Էրատո (ծն. և մահվան թ. անհայտ), Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2-մ.թ.1, մոտ 6-11։ Արտաշեսյան հարստության վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին։ Հայերն ապստամբեցին և Պարթևաց արքային սատարմամբ մ.թ.ա. 2 թ. Էրատոին և եղբորը վերահաստատեցին Հայոց գահին։
Մ.թ. 1–ին Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմի դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ. վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 11-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։
Արտավազդ Գ Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ2), Հայոց թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական բանակը ներխուժել է Հայաստան, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Հայաստանից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։
Արշակունիներ
Գահակալման հետագա տարիներին (66 – մոտ 88 ) Տրդատ Ա թագավորը նշանավորվել է շինարարական և բարենորոգչական գործունեությամբ։ Տրդատին հաջորդել է Սանատրուկը, որը 91-ին գրավել է նաև Եդեսիայի թագավորությունը (Օսրոենե)՝ կրելով «Մեծ Թագաւոր Հայոց Մեծաց և Եդեսիոյ» տիտղոսը։ Նա արքունիքը փոխադրել է նորակերտ Մծուրք (Մծուռն, ըստ Խորենացու սակայն՝ Մծբին) քաղաքը։ Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր IIթագավորի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը։ Վերջինս գահակալել է առանց Հռոմի նախնական համաձայնության։ Տրայանոս կայսրը Պարթամասիրի գահակալությունը դիտելով իբրև Հռանդեայի պայմանագրի խախտում, 114-ին տապալել է նրան և խոշոր բանակով հարձակվել Մեծ Հայքի վրա, այն դարձնելով հռոմեական նահանգ։ Տրայանոսի արկածախնդրության ձախողումից և Հռանդեայի պայմանագրի վերահաստատումից հետո (117) Մեծ Հայքում թագավորել է Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ն։ Նա արքունիքը հաստատել է նորաշեն Վաղարշապատ քաղաքում, կառուցել է նաև Վաղարշավան (Բասեն գավառում) և Վաղարշակերտ (հետագայի Ալաշկերտ՝ Բագրևանդ գավառում) քաղաքները, կատարել է պետական բարենորոգումներ։ Անտոնինոս Պիոս կայսրը, խախտելով Հռանդեայի պայմանագիրը, 140-144-ի միջև գահազրկել է Վաղարշ Ա-ին և Մեծ Հայքի գահին կարգել Էմեսայի իշխանատոհմի ներկայացուցիչ Սոհեմոսին։
161-163-ին ընդմիջվել է Սոհեմոսի գահակալությունը. Պարթևաց Վաղարշ IIIթագավորը տապալել է նրան և գահ բարձրացրել Բակուր Բ Արշակունուն։ Հռոմի ջանքերով Սոհեմոսը երկրորդ անգամ է գրավել Մեծ Հայքի գահը։ Նրա մահից (186) հետո Մեծ Հայքում թագավորել է Վաղարշ Բ-ն։ Ներքին անկայուն վիճում գտնվող Հռոմը համաձայնել է Մեծ Հայքում կատարված այս փոփոխությանը, պարտավորվել հայկական մեծաթիվ հեծելազորին ռոճիկ վճարել՝ կովկասյան հրոսակ ցեղերի ներխուժումներից Կովկասի լեռնային կիրճերը հսկելու համար։ Վաղարշ Բ-ով վերջնականապես հիմնավորվել է հայ Արշակունիների ժառանգական հարստությունը։ Մեծ Հայքում գահակալող Արշակունիները հայացել են՝ հետևելով հայոց մեջ արմատավորված ինքնուրույն պետականության և հելլենիստական մշակույթի նախկին ավանդներին՝ հակադրվելով թե՛ Հռոմի, թե՛ Պարթևստանի զարգացման միտումներին։ Վաղարշ Բ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Ա-ն, որը խոշոր արշավանքով պատժել է կովկասյան ցեղերին և ամրացրել լեռնային կապանները։ 216-ին Հռոմի կայսր Կարակալան, խարդախությամբ ձերբակալելով Խոսրով Ա-ին, փորձել է Մեծ Հայքը դարձնել հռոմեական պրովինցիա։ Սակայն հայկական զորքերը հաղթանակ են տարել Հայք ներխուժած հռոմեական զորքերի նկատմամբ և պաշտպանել նրա անկախությունը՝ թագավոր հռչակելով Խոսրով Ա-ի որդուն՝ Տրդատ Բ-ին։ Հռոմի նոր կայսր Մակրինոսը 217 թվականին հարկադրաբար ճանաչել է Տրդատ Բ-ի թագավորությունը։
224-227-ին Պարսից Սասանյանների տոհմը, խլելով հյուծված Պարթևաց Արշակունիների գահը, հետևողականորեն պայքարել է Արշակունյաց մյուս ճյուղերի դեմ՝ նրանց համարելով գահի հակառակորդներ։ Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր I-ը մոտ 230-ին հարձակվել է Մեծ Հայքի վրա՝ այն նվաճելու նպատակով, սակայն պարտվել է և նահանջել։ Սասանյանների դեմ պայքարում հայ Արշակունիները դաշնակցել են Հռոմի հետ։ Շապուհ IIՍասանյանը, օգտվելով Հռոմեական կայսրության ժամանակավոր թուլացումից, նվաճել է Մեծ Հայքը և այնտեղ թագավոր նշանակել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին (իշխել է 262-272 թթ.), որին հաջորդել է իր եղբայր Ներսեհը, որն իշխել է 272-293 թվականներին։ Մեծ Հայքում վերջիններիս վարած հակաարշակունի քաղաքականությունը, ինչպես նաև զրադաշտականության ներմուծման փորձերն անցել են ապարդյուն։ 297-ին հայ-հռոմեական զորքերը, Դիոկղետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից արքա Ներսեհի բանակին և վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։ 298-ին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասնյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը և նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ Տրդատ Գ-ի օրոք երկիրը վայելել է խաղաղություն և բարգավաճել։ 301-ին քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։
Տրդատ Գ-ի որդին և հաջորդը՝ Խոսրով Գ Կոտակը, վարելով պետության կենտրոնացման քաղաքականություն, հսկել է հզոր նախարարների գործունեությունը՝ նրանց մշտապես բնակեցնելով արքունիքում, բնաջնջել է պառակտիչ տոհմերին՝ բռնագրավելով նրանց կալվածքները։ Խոսրով Գ-ն շինարարություն է ծավալել. հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338-ին հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։
Խոսրովի մահից հետո, 338-ի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ Տիրանը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղոցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ Գրիգոր Լուսավորչի տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ։ րշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ Հայր Մարդպետը։ Երկրի ներքին և արտաքի դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկակստանի միջև կնքված հակահայկական համաձայնագրի ստորագրումից հետո («Ամոթալի դաշնագիր» 363), երբ Արշակ Բ-ն մաքառել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ II-ի խրախուսմամբ աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368-ին Արշակ Բ-ն հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։
Արշակի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը։ 371-ի գարնանը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխումներ։ Հռոմեական իշխանությունը, երկյուղելով Հայող երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374-ի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրել Վարազդատին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ Մանուել Մամիկոնյանի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387-ին Հռոմի հետ համաձայնվել է բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5-ը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի Արշակ Գ-ի մահով (389) հռոմեական մասը վեր է ածվել պրովինցիայի։ Պարսկական մասում մինչև 428-ը հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ, Վռամշապուհ և Արտաշես Գ արքաները։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկական հատվածը վեր է ածվել մարզպանության։ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները Մազքթաց Արշակունիների պետության տարածքի միասին կազմեցին Աղվանից մարզպանությունը։ Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։ Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ։
Տրդատ Ա (52-ից, պաշտոնապես՝ 66-88) Սանատրուկ (88-110) Աշխադար (110-113) Պարթամասիր (113-114) Վաղարշ Ա (117-140/4) Բակուր Բ (161-163) Վաղարշ Բ (186-198) Խոսրով Ա (198-216) Տրդատ Բ (217-252) Խոսրով Բ Մեծ (279-287) Տրդատ Գ Մեծ (287-330) Խոսրով Գ Կոտակ (330-338) Տիրան (338-350) Արշակ Բ (350-368) Պապ (369-374) Վարազդատ (374-378) Արշակ Գ (378-389) Խոսրով Դ (384-389) Վռամշապուհ (389-417) Արտաշես Գ (422-428)
Տրդատ Ա Տրդատ Ա (ծն. Թ. անհայտ– մոտ 75), Մեծ Հայքի թագավոր 52–ից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն II–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ I–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ 52–ին Մեծ Հայքն ազատագրել է հռոմեական զավթիչներից։ 54–ին Տրդատ Ա հաստատվել է հայկական գահին, որով փաստորեն տապալել է հռոմեական երկարամյա տիրապետությունը Մեծ Հայքում, և այնտեղ հիմնադրվել է հայ Արշակունիների արքայատունը։ Տրդատ Ա–ին տապալելու և Հայաստանը վերանվաճելու մտադրությամբ, հռոմեական զորքերը 58–ի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել են Մեծ Հայք։ Տրդատ Ա, օգնություն չստանալով Վաղարշ I–ից, մարտերով նահանջել է Ատրպատական։ 59–ի գարնանը հռոմեական զորքերը գրավել, ավերել և հրկիզել են Արտաշատը։ Նվաճված Մեծ Հայքի գահին դրվել է հռոմեական արքունիքի կամակատար Տիգրան Զ։ Վաղարշ I շտապ հաշտություն է կնքելՎրկանաց աշխարհի հետ և ռազմական ուժեր կենտրոնացրել Հայոց միջագետքում։ Վերջինս հարկադրված է եղել Մծբին քաղաքում Վաղարշ I–ի հետ ստորագրել զինադադար՝ Տրդատ Ա–ի գահի ներքո Մեծ Հայքի թագավորության անկախությունն ու ինքնուրույնությունը ճանաչելու, այնտեղից իր զորքերը հեռացնելու պայմանով։ Սակայն Ներոն կայսրը չի վավերացրել զինադադարի պայմանները և Արևելք է ուղարկել նոր զորաբանակ։
62–ի գարնանը Տրդատ Ա–ի և Վաղարշ I–ի միացյալ զորքերը շրջապատել են թշնամուզորաճամբարը և լուրջ կորուստներ պատճառել նրան։ Հռոմեացիները խնդրել են հաշտություն, նրանց զորքերը զինաթաձվել են, վերադարձել Հայաստանից կողոպտած ավարը, ազատել գերիներին և խուճապահար փախել կոպադովկիա։ Ներոնի ցուցումով շուտով հռոմեական Արևելքի գլխավոր հրամանատար Կուրբուլոնը Տրդատ Ա–ի հետ ստորագրել է հաշտություն, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, պայմանով, որ Տրդատ Ա մեկնի Հռոմ և թագադրվի կայսեր ձեռքով։ 65–ին Տրդատ Ա՝ իր ընտանիքով և 3000 հեծյալ շքախմբով մեկնում է Հռոմ։ Նրան ամենուր ցուցաբերվել է ճոխ ընդունելություն։ Տրդատ Ա Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում, բազմության և զորքի ներկայությամբ։ 66–ին Տրդատ Ա վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով։ 72–ին և 75–ին Տրդատ Ա հակահարված է հասցրել կովկասյան հրոսակ ցեղերին, որոնք ասպատակել են երկրի հյուսիս–արևելյան շրջանները։ Տրդատ Ա–ի հետագա գործունեության և մահվան տարեթվի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
Սանատրուկ Սանատրուկ (ծն.թ.անհայտ–մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 75-ից։ Հաջորդել է Տրդատ Ա արքային։ Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաղաքակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը գրավել և Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Սանատրուկ բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։
Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրն քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։ Ըստ Փավստոս Բյուզանդի, IVդ. 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։
Աշխադար Աշխադար (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113–ին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113–ին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114–ին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։
Պարթամասիր Պարթամասիր (ծն.թ. անհայտ–114), Հայոց թագավոր 113–ից։ Պարթև Արշակունի արքա Բակուր IIորդին։ Առանց Հռոմի գիտության,Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խափտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որը ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանո
Վաղարշ Ա Վաղարշ Ա (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 116-144–ին։ Սանատրուկ թագավորի որդին։ 116–ի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 նրա մահից հետո, նոր կայսր Ադրիանոսը հարկադրված է եղել Հայաստանից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
Վաղարշ Բ Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։
Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըսն որի, Հայաստանից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Խոսրով Ա Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ– 259), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 211–ից։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ–ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովը անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215–ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216–ին Խոսրովը Պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Իրանում պարթև Արշակունիների դեմ Սասանյանների մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է Արտավան V Արշակունուն։
Արշավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I–ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ 230–ին պարսկական բանակը մտել է Հայոց Միջագետք և հռոմեացվոց Ասորիք՝ պատերազմ սկսելով Հայաստանի և Հռոմի դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսի դաշնակցությամբ 232–ի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առիթով Խոսրովը Ատրպատականում հիմնել է Դավրեժ քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի կռվել է Սասանյանների դեմ և պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից կազմակերպած դավադրության։
Տրդատ Բ Տրդատ Բ, Հայոց Արշակունի թագավոր, որն արդի պատմագրության մեջ նույնացվում է Խոսրով Ա Մեծին։
Խոսրով Բ Խոսրով Բ (ծն.թ. անհայտ – վ. 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ): «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»: Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով` Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը: Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ ՊարսիցՇապուհ IIարքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխԲակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը; բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները
Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։ Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացիեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։
Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։
Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։
Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։
Տրդատ Գ Տրդատ Գ Մեծ (250-ական թթ.– մոտ 330), Հայոց թագավոր 287–ից։ Կրթվել և դաստիարակվել է հռոմական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետել ով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում և Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Պարսից տերության դեմ Ավրելիանոս կայսեր հաղթական արշավանքին մասնակցած Տրդատ Գ ժամանակավորապես (274-276) տիրել է Հայոց գահին 287–ին Հռոմեական կայսր Դիոկղետիանոսը նրան ճանաչել է Հայոց թագավոր։ Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ–ն Հայաստանից դուրս է մղել պարսկական նվաճողներին և հաստատվել հայրենի գահին։
Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին։ Սակայն շուտով նա, ի դեմս տարածում գտած քրիստոնեության, տեսել է Հայաստանը պարսկական ազդեցությունից զերծ պահելու հզոր միջոց և միապետական իշխանությունն ամրապնդելու գաղափար ամրապնդելու գաղափարական հիմք։ 301–ին Տրդատ Գ քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն։ Նրա անմիջական մասնակցությամբ հայոց հին հավատի տաճարները կործանվել են, և դրանց տեղում հիմնադրվել եկեղեցիներ։ Պարսկաստանում Շապուհ II–ի գահակալմամբ կրկին սրվել են հայ պարսկական հարաբերությունները։
Վերջինիս հաջողվել է Տրդատ Գ–ի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Սակայն Տրդատ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Սրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել նար պարսկական զորքերի դեմ։ Տրդատ Գ թունավոևվել է թշնամի նախարարների ձեռքով։ Հայկական եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը։ Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ ՀայքՄեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։
Խոսրով Գ Խոսրով Գ (ծն.թ. անհայտ– 359), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385-388–ին և 414–ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև. պարսկական մասում իշխեց Խոսրովը, հռոմեականում՝ Արշակ Գ։ Շապուհ III–ի մահից հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբեն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։
Տիրան Տիրան (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Բ Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338–ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրաը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատորդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Սիրանի գահակալության վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։
345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։
Արշակ Բ Արշակ Բ (ծն.թ. անհայտ– մոտ 368), Հայոց Արշակունի թագավոր 350–ից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։ 350–ին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են Պարսից Սասանյան արքա Շապուհ II–ին և հարկադրել գերությունից ազատել Հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիոս կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրին իր սպանված եղբոր հարսնացու Ոլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին, Գնելը խաղտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դուստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հեր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը:
Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը և թե՛ եղբորորդիներին։ 350–ական թթ. և՛ Հռոմը և՛ Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Հայաստանի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումներըսանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են Արշակավանը, կոտորել բնակիչներին, ձախողել Արշակի՝ թագավորական իշխանությունը հզորացնելու ծրագրերը։
359–ին պատերազմը վերսկսվել է Պարսկաստանի և Հռոմի միջև։ Հայաստանի դիրքը պատերազմող կողմերի համար ունեցել է կարևոր նշանակություն։ Արշակունյաց Հայաստանի սահմանները պարսիկներից վտանգվել էին, ուստի Արշակը ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ 360–ին Կեսարիա է ժամանել Կոստանդիոս կայսրը և այնտեղտեսակցել Արշակի հետ։ 361–ին վախճանված Կոստանդիոսին փոխարինած Հոլիանոսը նորոգել է Արշակի հետ դաշինքը և 363–ի գարնանը խոշոր զորաբանակով մտել Միջագետք։ Արշակը իր բանակով հարձակվել է Մարաստանի Խիլիոգոմ կոչվող գավառի վրա՝ նպատակ ունենալով Կորդուքի ու Մոքսի վրայով մտնել Հայոց Միջագետք, այն ազատագրել պարսկական զորքից, այնտեղից միանալ Հուլիանոսի բանակին։ Սակայն նույն թվականի հունիսի 26–ին Հուլիանոսը զոհվել է, և նոր կայսրՀովիանոսը դավաճանաբար լքել է Հռոմի դաշնակից Արշակին՝ ընդունելով Շապուհի առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները։ 364–ին Շապուհը հարձակվել է Հայաստանի վրա։ Արշակը չորս տարի հերոսաբար դիմադրել է, պահպանել Մեծ Հայքի սահմանները։ Պարսից դեմ նրա մղած պատերազմի մանրամասնությունները նկարագրել է Փավստոս Բյուզանդը։ Արշակը կուրացվել է և բանտարկվել, ապա և տանջամատ արվել։
Պապ Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ[[1]], եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավան էր կառուցում` Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը:
Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը` Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային` նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի: Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։
Վարազդատ Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բատ Սահառունին։ Պատանեկության տարներին ապրել և կրթվել է Հռոմում։ Հահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպրապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Սահառունուն։
377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գեևիշխանությունը։Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բատ Սահաունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներումհայտնի է նաև որպես բազմզկողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
ԱՐՇԱԿ Գ Արշակ Գ (ծն.թ. անհայտ– մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապոտը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռ
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc
Haioc

More Related Content

What's hot

Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտՏիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտMarina Ghorghanyan
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթStellawinx
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծErik Telunc
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքsargis_1979
 
Bagratuniner
BagratuninerBagratuniner
Bagratuninervardik_95
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթganyan
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունmanushak
 
Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02Saro Iskenian
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունElen Eranosyan
 
երվանդունիներ
երվանդունիներերվանդունիներ
երվանդունիներa-r-e-n-2004
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունtun200427
 
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըԱրշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըelladababayan
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըmerop-onanyan
 

What's hot (20)

Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և ՏիգրանակերտՏիգրան Մեծ և Տիգրանակերտ
Տիգրան Մեծ և Տիգրանակերտ
 
մշակույթ
մշակույթմշակույթ
մշակույթ
 
Haioc
HaiocHaioc
Haioc
 
Տիգրան մեծ
Տիգրան մեծՏիգրան մեծ
Տիգրան մեծ
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
 
Bagratuniner
BagratuninerBagratuniner
Bagratuniner
 
Ananan
AnananAnanan
Ananan
 
աշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթաշոտ բ երկաթ
աշոտ բ երկաթ
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորություն
 
Tigran mec
Tigran mec Tigran mec
Tigran mec
 
Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02Random 121116004515-phpapp02
Random 121116004515-phpapp02
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորություն
 
երվանդունիներ
երվանդունիներերվանդունիներ
երվանդունիներ
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորություն
 
Bagratuniner
BagratuninerBagratuniner
Bagratuniner
 
Ti gran mec
Ti gran mecTi gran mec
Ti gran mec
 
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքըԱրշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
Արշակունյաց Հայաստանի պետական կառուցվածքը
 
Արտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալներըԱրտաշիսյան վերջին գահակալները
Արտաշիսյան վերջին գահակալները
 
Patm
PatmPatm
Patm
 
Artashes a
Artashes aArtashes a
Artashes a
 

Viewers also liked

Menangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid Transit
Menangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid TransitMenangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid Transit
Menangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid TransitEko Juniarto
 
10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だった
10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だった10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だった
10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だったKiichi Kajiura
 
アジャイルサムライ読書会湯島道場会場
アジャイルサムライ読書会湯島道場会場アジャイルサムライ読書会湯島道場会場
アジャイルサムライ読書会湯島道場会場Kiichi Kajiura
 
Prezentacia netbuk
Prezentacia netbukPrezentacia netbuk
Prezentacia netbukcovul15
 
հաըկական լեռնաշխարհ
հաըկական լեռնաշխարհհաըկական լեռնաշխարհ
հաըկական լեռնաշխարհEmanuella99
 
アジャイルサムライ他流試合 - 道場紹介
アジャイルサムライ他流試合 - 道場紹介アジャイルサムライ他流試合 - 道場紹介
アジャイルサムライ他流試合 - 道場紹介Kiichi Kajiura
 
Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...
Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...
Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...Kari Laine
 
テスト駆動開発始めました!
テスト駆動開発始めました!テスト駆動開発始めました!
テスト駆動開発始めました!Kiichi Kajiura
 
アジャイルサムライDevLOVE道場
アジャイルサムライDevLOVE道場アジャイルサムライDevLOVE道場
アジャイルサムライDevLOVE道場Kiichi Kajiura
 
Hasarakagitutyun
HasarakagitutyunHasarakagitutyun
HasarakagitutyunEmanuella99
 
アジャイルサムライ読書会湯島道場第一回Lt
アジャイルサムライ読書会湯島道場第一回Ltアジャイルサムライ読書会湯島道場第一回Lt
アジャイルサムライ読書会湯島道場第一回LtKiichi Kajiura
 
アジャイルサムライ読書会湯島道場開催概要
アジャイルサムライ読書会湯島道場開催概要アジャイルサムライ読書会湯島道場開催概要
アジャイルサムライ読書会湯島道場開催概要Kiichi Kajiura
 
アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)
アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)
アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)Kiichi Kajiura
 
ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)
ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)
ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)Kiichi Kajiura
 

Viewers also liked (17)

Menangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid Transit
Menangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid TransitMenangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid Transit
Menangani Kemacetan Jakarta dengan Bus Rapid Transit
 
10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だった
10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だった10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だった
10年かけたたどり着いた一つの場所はアジャイル開発の扉だった
 
Php apocalypse
Php apocalypsePhp apocalypse
Php apocalypse
 
アジャイルサムライ読書会湯島道場会場
アジャイルサムライ読書会湯島道場会場アジャイルサムライ読書会湯島道場会場
アジャイルサムライ読書会湯島道場会場
 
Նետբուք
ՆետբուքՆետբուք
Նետբուք
 
Prezentacia netbuk
Prezentacia netbukPrezentacia netbuk
Prezentacia netbuk
 
հաըկական լեռնաշխարհ
հաըկական լեռնաշխարհհաըկական լեռնաշխարհ
հաըկական լեռնաշխարհ
 
アジャイルサムライ他流試合 - 道場紹介
アジャイルサムライ他流試合 - 道場紹介アジャイルサムライ他流試合 - 道場紹介
アジャイルサムライ他流試合 - 道場紹介
 
Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...
Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...
Research collaboration fostering mutual value of universities and sm es 2016 ...
 
テスト駆動開発始めました!
テスト駆動開発始めました!テスト駆動開発始めました!
テスト駆動開発始めました!
 
秀丸最強化計画
秀丸最強化計画秀丸最強化計画
秀丸最強化計画
 
アジャイルサムライDevLOVE道場
アジャイルサムライDevLOVE道場アジャイルサムライDevLOVE道場
アジャイルサムライDevLOVE道場
 
Hasarakagitutyun
HasarakagitutyunHasarakagitutyun
Hasarakagitutyun
 
アジャイルサムライ読書会湯島道場第一回Lt
アジャイルサムライ読書会湯島道場第一回Ltアジャイルサムライ読書会湯島道場第一回Lt
アジャイルサムライ読書会湯島道場第一回Lt
 
アジャイルサムライ読書会湯島道場開催概要
アジャイルサムライ読書会湯島道場開催概要アジャイルサムライ読書会湯島道場開催概要
アジャイルサムライ読書会湯島道場開催概要
 
アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)
アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)
アジャイルサムライ他流試合(ワールドカフェ)
 
ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)
ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)
ユーザーストーリー作り(DevLOVE道場第二回)
 

Similar to Haioc

презентация1
презентация1презентация1
презентация1hovo1999
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոքNazik Hovasapyan
 
արքայատոհմեր
արքայատոհմերարքայատոհմեր
արքայատոհմերAnush Maria
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոքNazik Hovasapyan
 
արտաշես և սաթենիկ
արտաշես և սաթենիկարտաշես և սաթենիկ
արտաշես և սաթենիկAnahit Hovhannisian
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքsargis_1979
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...Nazik Hovasapyan
 
տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)susannachalikyan
 
Հին Սպարտա
Հին ՍպարտաՀին Սպարտա
Հին ՍպարտաErik Telunc
 
դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5
դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5
դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5sargis_1979
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունNazik Hovasapyan
 
Շիրակավանի Մասին
Շիրակավանի ՄասինՇիրակավանի Մասին
Շիրակավանի ՄասինAnn Isakhanyan
 
Մեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունՄեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունAni Gareginyan
 
Երվանդունիներ
ԵրվանդունիներԵրվանդունիներ
ԵրվանդունիներVictoria Mikail
 
450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունը
450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունը450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունը
450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունըeminemakon
 
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմՌուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմArtavazd97
 
Aleqsandr Makedonaci
Aleqsandr MakedonaciAleqsandr Makedonaci
Aleqsandr Makedonacinordprocmskh
 

Similar to Haioc (20)

презентация1
презентация1презентация1
презентация1
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-ի օրոք
 
արքայատոհմեր
արքայատոհմերարքայատոհմեր
արքայատոհմեր
 
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոքՄեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ Երկրորդի օրոք
 
արտաշես և սաթենիկ
արտաշես և սաթենիկարտաշես և սաթենիկ
արտաշես և սաթենիկ
 
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոքհայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
հայ հռոմեական հարաբերությունները արտաշեսյանների օրոք
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
 
Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...Տրդատ Առաջինի գահակալումը...
Տրդատ Առաջինի գահակալումը...
 
տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)տրդատ I (հետազոտական, պատմ.)
տրդատ I (հետազոտական, պատմ.)
 
Հին Սպարտա
Հին ՍպարտաՀին Սպարտա
Հին Սպարտա
 
դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5
դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5
դրվագներ հայաստանի դրամի պատմությունից 10 5
 
Երվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորությունԵրվանդունիների թագավորություն
Երվանդունիների թագավորություն
 
Aaaa
AaaaAaaa
Aaaa
 
Շիրակավանի Մասին
Շիրակավանի ՄասինՇիրակավանի Մասին
Շիրակավանի Մասին
 
Մեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորությունՄեծ հայքի թագավորություն
Մեծ հայքի թագավորություն
 
Երվանդունիներ
ԵրվանդունիներԵրվանդունիներ
Երվանդունիներ
 
Արտավազդ Բ
Արտավազդ ԲԱրտավազդ Բ
Արտավազդ Բ
 
450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունը
450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունը450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունը
450 451 վարդանանց պատերազմը եվ հայ ժողովրդի ապստամբությունը
 
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմՌուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
Ռուս-Պարսկական 1826-1828թթ. պատերազմ
 
Aleqsandr Makedonaci
Aleqsandr MakedonaciAleqsandr Makedonaci
Aleqsandr Makedonaci
 

Haioc

  • 3. Երվանդունիներ Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մ.թ.ա. VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի ՏիգրանըՄարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։
  • 4. Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես IIարքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ ՍտրաբոնըԵրվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մ.թ.ա.IIIդ. վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։
  • 5. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560 Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535 Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես Երվանդ Բ մ.թ.ա. 404-360 Երվանդ Գ մ.թ.ա. 330-300 Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ
  • 6. Երվանդ Ա Սակավակյաց Երվանդ Ա Սակավակյաց (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. 570-560–ական թվականներին։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։ Խորենացին նրան անվանում է «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը։ Երվանդը ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ։ Երվանդը իր արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»։ Ելնելով Երվանդունիք գավառի տեղադրությունից՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ Երվանդի օրոք հայկական թագավորության մայրաքաղաքը եղել է Տուշպա– Վանը։
  • 7. Մ.թ.ա. 585-550 Աժդահակ թագավորի դեմ կռվում պարտվելով՝ Երվանդը ճանաչել է նրա գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին։ Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել: Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն. Երվանդը վերստին ճանաչել է Աժդահակի գերիշխանությունը, տարեկան վճարել 100 տաղանդ հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։ Ըստ ավանդական պատմության, Երվանդի որդիներն էին Տիգրանը և Սաբարիսը, իսկ դուստր Տիգրանուհուն կնության տվել Աժդահակին։ Մարաստանի դեմ Երվանդի և նրա որդի Տիգրանի պայքարը արտացոլվել է հին հայկական բանահյուսության մեջ, որից պահպանվել են պատառակներ։
  • 8. Տիգրան Երվանդյան Տիգրան Երվանդյան (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 560-535–ին։ Հաջորդել է հորը՝ Երվանդ Ա Սակավակյացին։ Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ Այդ մասին են վկայում Տիգրան Երվանդյանի և Աքեմենյան տերության հիմնադիր Կյուրոսի անձնական բարեկամության վերաբերյալ պահպանված ավանդախառն տեղեկությունները։ Տիգրան Երվանդյանը մասնակցել է Մարաստանի թագավոր Աստիագեսի դեմ Կյուրոսի պատերազմին, որն ավարտվել է Մարաստանի պարտությամբ և Աքեմենյան պետության հիմնադրմամբ։
  • 9. Ըստ հայկական ավանդության, Տիգրան Երվանդյանը այդ հաղթական մարտում սպանել է Աժդահակին։ Տիգրան Երվանդյանի օրոք Հայաստանը, պահպանելով ներքին անկախությունը, տուրք է վճարել Աքեմենյան Պարսկաստանին և իր զորքերով մասնակցել նրա մղած պատերազմներին։ Տիգրան Երվանդյանը կարողացել է հպատակեցնել հայաստանի հյուսիս–արևմուտքի սահմանին բնակվող խալդայների ռազմատենչ ցեղախմբին։ Տիգրան Երվանդյանի տերության տարածքը մոտավորապես համապատասխանել է Հայկական լեռնաշխարհի սահմաններին։ Հետագայում Կյուրոսը Հայաստանը վերածել է Աքեմենյան պետությանը ենթակա մարզի՝ սատրապության։ Տիգրան Երվանդյանի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
  • 10. Երվանդ Գ Երվանդ Գ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայաստանի սատրապ մ.թ.ա. 336-331–ին, այնուհետև թագավոր մինչև մ.թ.ա. IVդ. վերջը։ Երվանդ Բ–ի որդին կամ թոռը։ Սատրապի պաշտոնում հաջորդել է Դարեհին։ Մ.թ.ա. 331–ին հայակական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Դարեհ III–ի պարտությունից հետո Երվանդ Գ լքել է նրան, հռչակվել Հայոց թագավոր՝ վերահաստատվելով մ.թ.ա. VIդ. վերջին Աքեմենյանների միջամտությամբ ընդհատված հայակական անկախ պետականաությունը։ Հայակական թագավորությունն ընդգրկել է հիմնականում սատրապության տարածքը։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։ Մայրաքաղաքն էր Արմավիրը։ Երվանդի թագավորությունը եռանդուն մասնակցել է Առաջավոր Ասիայի քաղաքական կյանքին։
  • 11. Նրա օգնությամբ Կապադովկիայի թագավոր է հռչակվել նախկին սատրապ Արիարաթեսը։ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո Առաջավոր Ասիայում ստեղծված իրավիճակում Երվանդը համակրել է այն խմբավորման առաջնորդներին, որոնք փորձել են պահպանել մակեդոնական տիրակալության ամբողջությունը և երաշխավորել Աքեմեններից անկախացած պետությունների ինքնուրույնությունը։
  • 12. Երվանդ Դ Վերջին Երվանդ Դ Վերջին (ծն.թ. անհայտ–մ.թ.ա. մոտ 200), Երվանդունիների արքայատան վերջին թագավորը Մեծ Հայքում մ.թ.ա. IIIդ. վերջին։ Ըստ Մովսես Խորենացու, գահակալել է 20 տարի։ Մ.թ.ա.IIIդ. սկզբից հայակական միացյալ թագավորության տրոհման հետևանքով Երվանդի իշխանությունը սահմանափակվել է Հայաստանի կենտրոնական և արևելյան շրջաններով։ Նրա գահակալման տարիները նշանավորվել են շինարարական աշխատանքներով, որոնք ծավալվել են գլխավորապես Այրարարատ նահանգում։ Արմավիրի մոտից Երասխի հունի հեռացման պատճառով, Երասխ և Ախուրյան գետախառնուրդների մոտ, Երվանդը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Երվանդաշատը։
  • 13. Երկրի գերագույն քրմապետի պաշտոնը վարել է Երվանդի եաբայր Երվազը։ Երվանդը շրջապատվել է հունասեր վերնախավի ներկայացուցիչներով, խրախուսել հելլենիստական մշակույթը։ Արքունի դիվանի գործերը վարվել են հունարենով։ Սելևկյան Անտիոքոս III թագավորի խրախուսանքով նրա հայ զորավար Արտաշեսը, օգտվելով Երվանդի դեմ երկրում ծավալված ժողովրդական դժգոհություններից, մ.թ.ա. մոտ 200–ին կռվով տապալել է նրան։ Երվանդը սպանվել է Երվանդաշատում, Արտաշեսի զինվորներից մեկի ձեռքով։
  • 14.
  • 15. ՈՐՈՇ ԱՐՔԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱ
  • 17. Արտաշեսյաններ, թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա.189–մ.թ.1։ Կոչվում է հիմնադիր՝ Արտաշես Ա–ի անունով։ Արտաշես Ա վերամիավորվել է մ.թ.ա.IIIդ. վերջին կամ IIդ. սկզբին Երվանդունիների պետությունից անջատված ծայրագավառները, ստեղծել համազգային, միաձույլ պետություն։ Արտաշես Ա ետ է մղել սելևկյանների հարձակումները, պահպանել Մեծ Հայքի քաղաքական անկախությունը, նպաստել երկրի ընդհանուր բարգավաճմանը։ Արտաշես Ա ունեցել է վեց որդի, որոնցից Արտավազդը և Տիրանը հաջորդաբար թագավորել են իրենց հոր մահից հետո։ Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդ Ա–ի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։ Հարստության ականավոր ներկայացուցիչը եղել է Տիգրան Բ Մեծը, որի ժամանակ Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություն։
  • 18. Արտաշեսյաններից մի քանիսի անունով հատած հայկական դրամները շրջանառության մեջ են եղել թե՛ ներքին և թե՛ միջազգային շուկաներում։ Հռոմի հետ պատերազմներում Տիգրան Բ կորցրել է նվաճած հողերը, բայց պահպանել է Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը։ Արտավազդ Բ և Արտաշես Բ թագավորները զոհվել են Հռոմի դեմ մղվող այդ պայքարում։ Արտաշեսյանների վերջին հզոր ներկայացուցիչը եղել է Արտաշես Բ, որից հետո հարստությունն անկում է ապրել։ Հաջորդ Արտաշեսյանները եղել են գլխավորապես Հռոմի դրածոներ՝ անընդունակ գլխավորելու երկրի քաղաքական կյանքը։ Երկրի պաշտպանությունը ստանձնել է հայ ժողովուրդը, որի համառ ջանքերի շնորհիվ Հայաստանը չի վերածվել հռոմեական նահանգի։
  • 19. Արտաշես Ա մ.թ.ա.189-մոտ մ.թ.ա. 160 Արտավազդ Ա մոտ մ.թ.ա.160 - մոտ մ.թ.ա.115 Տիգրան Ա մոտ մ.թ.ա.115 - մ.թ.ա.95 Տիգրան Բ մ.թ.ա.95 - մ.թ.ա. 55 Արտավազդ Բ մ.թ.ա.55 - մ.թ.ա.34 Արտաշես Բ մ.թ.ա.30 - մ.թ.ա.20, Տիգրան Գ մ.թ.ա.20 - մոտ մ.թ.ա.8 Տիգրան Դ և Էրատո մոտ մ.թ.ա.8 - մ.թ.ա.5 և մ.թ.ա.2 - մ.թ.1 Արտավազդ Գ մոտ մ.թ.ա.5 - մ.թ.ա.2 ( ըստ Հայկական Համառոտ Հանրագիտարանի, Երևան 1990, էջ 418)
  • 20. Արտաշես Ա Արտաշես Ա Բարեպաշտ (ծն. թ. Անհայտ– մ.թ.ա. մետ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189–ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։ Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200–ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա–ին։ Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա–ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։Հույն աշխարհագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին. իր թագավորության սկզբում արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը,որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպեից երկիրը:
  • 21. Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը և Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։ Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմին, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդ՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165–ին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։ Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։
  • 22. Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնց կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքակաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա։Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն,որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների : Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը :
  • 23. Արևելքում տարածված սովորույթ էր , երբ նոր արքայատոհմը , գահ բարձրանալով ,նոր մայրաքաղաք էր կառուցում: Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա.185թ. Արարատյան դաշտում Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում: Քաղաքի անառիկ դիրքը նկադի ունենալով հունհռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն» :Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն: վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի:
  • 24.
  • 25. Արտավազդ Ա Արտավազդ Ա (ծն.և մահ.թթ. անհայտ), Հայոց թագավոր մ.թ.ա. մոտ 160-115–ին։ Հաջորդել է հորը՝ Արտաշես Ա–ին։ Արտավազդի գահակալման տարիների և գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են։ Մովսես Խորենացին գրում է, որ Արտավազդի հոր կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացանների նախարարական տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ Դարանաղյաց Անիի քրմապետ Մաժանին։
  • 26. Գահակալման տարիներին եղբայրներին, բացի գահաժառանգ Տիրանից, բնակության վայր է հատկացրել Աղիովիտ և Առբերանի գավառները՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից։ Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ Գահաժառանգ Տիգրանին։ Ըստ ժողովրդական ավանդության, Արտավազդը որսի ժամանակ գետնակուլ է եղել Մասյաց վիհում։
  • 27.
  • 28. Տիգրան Ա Տիգրան Ա, (ծն.թ. անհայտ – մ.թ.ա. 96), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 123–ից։ Արտաշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ Ա–ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։ Տիգրան Ա–ի գործունեության վերաբերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արևմտյան զորավարությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։
  • 29. Տիգրան Ա գահակալել է համեմատաբար խաղախ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկրի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտեսական զարգացմանը, հատել դրամներ։ Տիգրան Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկական թագով, դեմքով դեպի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, Արամազդ աստծո պատկերները։ Ըստ ավանդության, Տիգրան Ա մահացել է ճանապարհորդության ժամանակ։
  • 30.
  • 31. Տիգրան Մեծ Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ.թ.ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ.թ.ա. 83-մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։
  • 32. Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:
  • 33. Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:
  • 34.
  • 35. Արտավազդ Բ Արտավազդ Բ (ծն. թ.անհայտ– մ.թ.ա.31), Հայոց թագավոր մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկըէ գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։
  • 36. Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ.թ.ա. 53-ին, Քառայի –ակատամարտում հռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։ Մ.թ.ա. 37-ին Արտավազդի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV–ի հակահայկական դաշինքից հետո, հայ–պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։
  • 37. Երբ մ.թ.ա. 36–ին հռոմեական նոր եռապետ և զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Արտավազդը խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավորության պատճառով Ատրպատականում հռոմեական բանակի պետությունից հետո Արտավազդը գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Արտավազդի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խորդախորեն ձերբակալել Արտավազդին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ.թ.ա. 34-ին, երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան և շարժվել Արտաշատի վրա, Արտավազդը հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Արտավազդին և տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։
  • 38. Արտավազդի հանդեպ Անտոնիասի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Արտավազդի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդը գլխավորել է Անտոնիոսի և Կլեոպատրայի հրամանով։ Արտավազդը ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասելմեզ։
  • 39.
  • 40. Արտաշես Բ Արտաշես Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. 20), Հայոց թագավոր մ.թ.ա. 30–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հոր և եղբայրների գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IVթագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մ.թ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայակական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատակարանի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ։ Այնուհետև Արտաշես Բ մտել է Հայաստան, պարտության մատնել այնտեղ գտնվող հռոմեացիներին և հաստատվել հայրենական գահին։ Նա Հայաստանին է միացրել նաև Ատրպատակարանը։ Մ.թ.ա. 29-ին Արտաշեսը դեսպանություն է ուղարկել Հռոմ և պահանջել ազատել եղբայրներին՝ Տիգրանին ու Արտավազդին, որոնք Ակտիումի ճակատամարտից հետո Եգիպտոսից Հռոմ էին տարվել։ Արտաշեսը չի ցանկացել, որ հայ արքայազունները հռոմեական դաստիարակություն ստանան և դիվանագիտական զենք դառնան թշնամու ձեռքին։ Քանի որ Արտաշեսը ժառանգորդ չի ունեցել, ապա եղբայրներին գերությունից ազատելու փորձը եղել է նաև Արտաշեսյան գահի պահպանման մտահոգություն։ Օկտավիոսը մերժել է Արտաշեսի պահանջը՝պատճառաբանելով, որ նա կոտորել է հռոմեացիներին։
  • 41. Մերժողական պատասխանը եղել է անկախ Հայաստանի նկատմամբ Հռոմի թշնամականվերաբերմունքի արտահայտություն։ Սակայն Օկտավիոսը չի համարձակվել պատերազմել հայ–պարթևական միացյալ ուժերի դեմ՝ հաշվի առնելով հռոմեական նախկին զորավարներԿրասոսի և Անտոնիոսի պատությունների փորձը։ Հռոմը սկսել է վարել Հայաստանը Պարթևաստանից մեկուսացնելու, այն ներսից պառակտելու և թշնամի դրացիներով օղակելու դիվանագիտություն։ Նա Փոքր Հայքի թագավոր է կարգել Արտաշեսի թշնամի՝ Ատրպատակարանի նախկին թագավոր Արտավազդ Մեդացուն։ Դավերի, կաշառքի ու զանազան խոստումների միջոցով Հռոմը Հայաստանի դեմ է գրգռել Կապադովկիային, Պոնտոսին, Իբերիական ու աղվանական ցեղերին։ Մ.թ.ա. 20-ին Օկտավիանոս Օգոստոս կայսրը մեծաթիվ բանակով բանակով մտել է Ասորիք։
  • 42. Արտաշեսի դաշնակից Հրահատ IV, պարթևական թագավորության անկայուն վիճակից դրդված, անջատ հաշտություն է կնքել Օգոստոսի հետ, որից հետո հռոմեական լեգեոները ներխուժել են Հայաստան՝ Արտաշեսին տապալելու, հայկական գահին Արտաշեսի գերյալ եղբորը՝ Հռոմի կամակատար Տրգրանին նստեցնելու և Հայաստանը հռոմեական նահանգ դարձնելու նպատակով։Հայաստանի մեկուսի և վտանգավոր կացությունը խուճապ է առաջացրել հայ ավագանու շրջանում։ Պատերազմից խույս տալու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հույսերով նրանք դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և պատգամավորություն ուղարկել Օգոստոսի մոտ՝ խնդրելով Տիգրանին տալ Հայաստանի գահը։ Հռոմեական թագավորը մտել է Հայաստան, Տիգրան Գ–ին թագավոր հռչակել՝ այնտեղ հաստատելով Հռոմի գերիշխանությունը։ Հայաստանից անջատել է Ատրպատակարանը։Արտաշես Բ եղել է Արտաշեսյան հարստության վերջին հզոր ներկայացուցիչը, որից հետո սկսվել է այդ հարստության անկման ժամանակաշրջանը։
  • 43. Տիգրան Գ Տիգրան Գ,(ծն.թ. անհայտ–մ.թ.ա. 8), Հայոց թագավոր մոտ մ.թ.ա. 20–ից։ Արտաշեսյան հարստությունից, Արտավազդ Բ–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտաշես Բ–ին։ Մ.թ.ա. 34-ին հոր և կրտսեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիոսը գերեվարել է Եգիպտոս։ Մ.թ.ա. 31–ի Ակտիումի ճակատամարտից հետո Գայոս Օկտավիանոս կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմի և դաստիարակվել նրա պալատում։ Տիգրան Գ Հռոմի ձեռքին դարձել է հայկական գահի հավակնորդ, ընդդեմ Արտաշես Բ–ի, որը վարում էր հակահռոմեական քաղաքականություն։ Արտաշես Բ–ին տապալելու և Տիգրան Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ.թ.ա. 20–ին Օգոստոս Օկտավիանոսը իր որդիների գլխավորությամբ խոշոր բանակ է ուղարկել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմեական կողմնորոշում ունեցող ուժերը դավադրաբար սպանել են Արտաշես Բ–ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տիգրան Գ–ին հռչակել Հայոց թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշել։
  • 44. Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տիգրան Գ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ իսկ մ.թ.ա. 10–ին ընդհանրապես հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն։ Տիգրան Գ–ի վերակողմնորոշման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա ի տարբերություն արտաշեսյան ավանդական դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արևելյան հանդերձանքով։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում այն դրամները, որոնց մի երեսին Տիգրան Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատմուճան, գլխին՝ Հայոց ավանդական թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առյուծի գլուխ։ Տիգրան Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն ր դուստրը՝ Էրատոն։
  • 45. Տիգրան Դ Տիգրան Դ (ծն.թ. անհայտ–1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5–ին և մ.թ.ա. 2–մ.թ. 1–ին։ Արտաշեսյան հարստությունից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական նկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոց Օկտավիանոսկայսրը մ.թ.ա. 5–ին Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2–ին ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։
  • 46. Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1–ին Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների ասպատակիչ հարձակումները ետ մղելու ժամանակ։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները կտրված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորութով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, հակառակ կողմում Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։
  • 47. Էրատո Էրատո (ծն. և մահվան թ. անհայտ), Հայոց թագուհի մ.թ.ա. մոտ 8-5, մ.թ.ա. 2-մ.թ.1, մոտ 6-11։ Արտաշեսյան հարստության վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին։ Հայերն ապստամբեցին և Պարթևաց արքային սատարմամբ մ.թ.ա. 2 թ. Էրատոին և եղբորը վերահաստատեցին Հայոց գահին։
  • 48. Մ.թ. 1–ին Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմի դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ. վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 11-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ։
  • 49.
  • 50. Արտավազդ Գ Արտավազդ Գ (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ2), Հայոց թագավոր մ.թ.ա. 5–ից։ Արտավազդ Բ–ի որդին։ Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից, մ.թ.ա. 5–ին կայսերական բանակը ներխուժել է Հայաստան, Տիգրան Դ–ին և Էրատոյին հարկադրել գահը զիջել Հռոմի դրածո Արտավազդին։ Մ.թ.ա. հայերն ապստամբել են, գահընկեց արել Արտավազդին և կրկին թագավոր հռչակել Տիգրան Դ–ին և Էրատոյին։ Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Հայաստանից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։
  • 52. Գահակալման հետագա տարիներին (66 – մոտ 88 ) Տրդատ Ա թագավորը նշանավորվել է շինարարական և բարենորոգչական գործունեությամբ։ Տրդատին հաջորդել է Սանատրուկը, որը 91-ին գրավել է նաև Եդեսիայի թագավորությունը (Օսրոենե)՝ կրելով «Մեծ Թագաւոր Հայոց Մեծաց և Եդեսիոյ» տիտղոսը։ Նա արքունիքը փոխադրել է նորակերտ Մծուրք (Մծուռն, ըստ Խորենացու սակայն՝ Մծբին) քաղաքը։ Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր IIթագավորի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը։ Վերջինս գահակալել է առանց Հռոմի նախնական համաձայնության։ Տրայանոս կայսրը Պարթամասիրի գահակալությունը դիտելով իբրև Հռանդեայի պայմանագրի խախտում, 114-ին տապալել է նրան և խոշոր բանակով հարձակվել Մեծ Հայքի վրա, այն դարձնելով հռոմեական նահանգ։ Տրայանոսի արկածախնդրության ձախողումից և Հռանդեայի պայմանագրի վերահաստատումից հետո (117) Մեծ Հայքում թագավորել է Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ն։ Նա արքունիքը հաստատել է նորաշեն Վաղարշապատ քաղաքում, կառուցել է նաև Վաղարշավան (Բասեն գավառում) և Վաղարշակերտ (հետագայի Ալաշկերտ՝ Բագրևանդ գավառում) քաղաքները, կատարել է պետական բարենորոգումներ։ Անտոնինոս Պիոս կայսրը, խախտելով Հռանդեայի պայմանագիրը, 140-144-ի միջև գահազրկել է Վաղարշ Ա-ին և Մեծ Հայքի գահին կարգել Էմեսայի իշխանատոհմի ներկայացուցիչ Սոհեմոսին։
  • 53. 161-163-ին ընդմիջվել է Սոհեմոսի գահակալությունը. Պարթևաց Վաղարշ IIIթագավորը տապալել է նրան և գահ բարձրացրել Բակուր Բ Արշակունուն։ Հռոմի ջանքերով Սոհեմոսը երկրորդ անգամ է գրավել Մեծ Հայքի գահը։ Նրա մահից (186) հետո Մեծ Հայքում թագավորել է Վաղարշ Բ-ն։ Ներքին անկայուն վիճում գտնվող Հռոմը համաձայնել է Մեծ Հայքում կատարված այս փոփոխությանը, պարտավորվել հայկական մեծաթիվ հեծելազորին ռոճիկ վճարել՝ կովկասյան հրոսակ ցեղերի ներխուժումներից Կովկասի լեռնային կիրճերը հսկելու համար։ Վաղարշ Բ-ով վերջնականապես հիմնավորվել է հայ Արշակունիների ժառանգական հարստությունը։ Մեծ Հայքում գահակալող Արշակունիները հայացել են՝ հետևելով հայոց մեջ արմատավորված ինքնուրույն պետականության և հելլենիստական մշակույթի նախկին ավանդներին՝ հակադրվելով թե՛ Հռոմի, թե՛ Պարթևստանի զարգացման միտումներին։ Վաղարշ Բ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Ա-ն, որը խոշոր արշավանքով պատժել է կովկասյան ցեղերին և ամրացրել լեռնային կապանները։ 216-ին Հռոմի կայսր Կարակալան, խարդախությամբ ձերբակալելով Խոսրով Ա-ին, փորձել է Մեծ Հայքը դարձնել հռոմեական պրովինցիա։ Սակայն հայկական զորքերը հաղթանակ են տարել Հայք ներխուժած հռոմեական զորքերի նկատմամբ և պաշտպանել նրա անկախությունը՝ թագավոր հռչակելով Խոսրով Ա-ի որդուն՝ Տրդատ Բ-ին։ Հռոմի նոր կայսր Մակրինոսը 217 թվականին հարկադրաբար ճանաչել է Տրդատ Բ-ի թագավորությունը։
  • 54. 224-227-ին Պարսից Սասանյանների տոհմը, խլելով հյուծված Պարթևաց Արշակունիների գահը, հետևողականորեն պայքարել է Արշակունյաց մյուս ճյուղերի դեմ՝ նրանց համարելով գահի հակառակորդներ։ Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր I-ը մոտ 230-ին հարձակվել է Մեծ Հայքի վրա՝ այն նվաճելու նպատակով, սակայն պարտվել է և նահանջել։ Սասանյանների դեմ պայքարում հայ Արշակունիները դաշնակցել են Հռոմի հետ։ Շապուհ IIՍասանյանը, օգտվելով Հռոմեական կայսրության ժամանակավոր թուլացումից, նվաճել է Մեծ Հայքը և այնտեղ թագավոր նշանակել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին (իշխել է 262-272 թթ.), որին հաջորդել է իր եղբայր Ներսեհը, որն իշխել է 272-293 թվականներին։ Մեծ Հայքում վերջիններիս վարած հակաարշակունի քաղաքականությունը, ինչպես նաև զրադաշտականության ներմուծման փորձերն անցել են ապարդյուն։ 297-ին հայ-հռոմեական զորքերը, Դիոկղետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից արքա Ներսեհի բանակին և վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։ 298-ին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասնյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը և նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ Տրդատ Գ-ի օրոք երկիրը վայելել է խաղաղություն և բարգավաճել։ 301-ին քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։
  • 55. Տրդատ Գ-ի որդին և հաջորդը՝ Խոսրով Գ Կոտակը, վարելով պետության կենտրոնացման քաղաքականություն, հսկել է հզոր նախարարների գործունեությունը՝ նրանց մշտապես բնակեցնելով արքունիքում, բնաջնջել է պառակտիչ տոհմերին՝ բռնագրավելով նրանց կալվածքները։ Խոսրով Գ-ն շինարարություն է ծավալել. հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338-ին հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։
  • 56. Խոսրովի մահից հետո, 338-ի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ Տիրանը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղոցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ Գրիգոր Լուսավորչի տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ։ րշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ Հայր Մարդպետը։ Երկրի ներքին և արտաքի դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկակստանի միջև կնքված հակահայկական համաձայնագրի ստորագրումից հետո («Ամոթալի դաշնագիր» 363), երբ Արշակ Բ-ն մաքառել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ II-ի խրախուսմամբ աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368-ին Արշակ Բ-ն հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։
  • 57. Արշակի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը։ 371-ի գարնանը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխումներ։ Հռոմեական իշխանությունը, երկյուղելով Հայող երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374-ի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրել Վարազդատին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ Մանուել Մամիկոնյանի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387-ին Հռոմի հետ համաձայնվել է բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5-ը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի Արշակ Գ-ի մահով (389) հռոմեական մասը վեր է ածվել պրովինցիայի։ Պարսկական մասում մինչև 428-ը հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ, Վռամշապուհ և Արտաշես Գ արքաները։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկական հատվածը վեր է ածվել մարզպանության։ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները Մազքթաց Արշակունիների պետության տարածքի միասին կազմեցին Աղվանից մարզպանությունը։ Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։ Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ։
  • 58. Տրդատ Ա (52-ից, պաշտոնապես՝ 66-88) Սանատրուկ (88-110) Աշխադար (110-113) Պարթամասիր (113-114) Վաղարշ Ա (117-140/4) Բակուր Բ (161-163) Վաղարշ Բ (186-198) Խոսրով Ա (198-216) Տրդատ Բ (217-252) Խոսրով Բ Մեծ (279-287) Տրդատ Գ Մեծ (287-330) Խոսրով Գ Կոտակ (330-338) Տիրան (338-350) Արշակ Բ (350-368) Պապ (369-374) Վարազդատ (374-378) Արշակ Գ (378-389) Խոսրով Դ (384-389) Վռամշապուհ (389-417) Արտաշես Գ (422-428)
  • 59. Տրդատ Ա Տրդատ Ա (ծն. Թ. անհայտ– մոտ 75), Մեծ Հայքի թագավոր 52–ից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն II–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ I–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։ 52–ին Մեծ Հայքն ազատագրել է հռոմեական զավթիչներից։ 54–ին Տրդատ Ա հաստատվել է հայկական գահին, որով փաստորեն տապալել է հռոմեական երկարամյա տիրապետությունը Մեծ Հայքում, և այնտեղ հիմնադրվել է հայ Արշակունիների արքայատունը։ Տրդատ Ա–ին տապալելու և Հայաստանը վերանվաճելու մտադրությամբ, հռոմեական զորքերը 58–ի գարնանը Կարին–Կարս–Արտաշատ ուղիով ներխուժել են Մեծ Հայք։ Տրդատ Ա, օգնություն չստանալով Վաղարշ I–ից, մարտերով նահանջել է Ատրպատական։ 59–ի գարնանը հռոմեական զորքերը գրավել, ավերել և հրկիզել են Արտաշատը։ Նվաճված Մեծ Հայքի գահին դրվել է հռոմեական արքունիքի կամակատար Տիգրան Զ։ Վաղարշ I շտապ հաշտություն է կնքելՎրկանաց աշխարհի հետ և ռազմական ուժեր կենտրոնացրել Հայոց միջագետքում։ Վերջինս հարկադրված է եղել Մծբին քաղաքում Վաղարշ I–ի հետ ստորագրել զինադադար՝ Տրդատ Ա–ի գահի ներքո Մեծ Հայքի թագավորության անկախությունն ու ինքնուրույնությունը ճանաչելու, այնտեղից իր զորքերը հեռացնելու պայմանով։ Սակայն Ներոն կայսրը չի վավերացրել զինադադարի պայմանները և Արևելք է ուղարկել նոր զորաբանակ։
  • 60. 62–ի գարնանը Տրդատ Ա–ի և Վաղարշ I–ի միացյալ զորքերը շրջապատել են թշնամուզորաճամբարը և լուրջ կորուստներ պատճառել նրան։ Հռոմեացիները խնդրել են հաշտություն, նրանց զորքերը զինաթաձվել են, վերադարձել Հայաստանից կողոպտած ավարը, ազատել գերիներին և խուճապահար փախել կոպադովկիա։ Ներոնի ցուցումով շուտով հռոմեական Արևելքի գլխավոր հրամանատար Կուրբուլոնը Տրդատ Ա–ի հետ ստորագրել է հաշտություն, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, պայմանով, որ Տրդատ Ա մեկնի Հռոմ և թագադրվի կայսեր ձեռքով։ 65–ին Տրդատ Ա՝ իր ընտանիքով և 3000 հեծյալ շքախմբով մեկնում է Հռոմ։ Նրան ամենուր ցուցաբերվել է ճոխ ընդունելություն։ Տրդատ Ա Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում, բազմության և զորքի ներկայությամբ։ 66–ին Տրդատ Ա վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով։ 72–ին և 75–ին Տրդատ Ա հակահարված է հասցրել կովկասյան հրոսակ ցեղերին, որոնք ասպատակել են երկրի հյուսիս–արևելյան շրջանները։ Տրդատ Ա–ի հետագա գործունեության և մահվան տարեթվի մասին տեղեկություններ չեն պահպանվել։
  • 61. Սանատրուկ Սանատրուկ (ծն.թ.անհայտ–մոտ 110), Հայոց Արշակունի թագավոր 75-ից։ Հաջորդել է Տրդատ Ա արքային։ Հույն պատմիչ Արիանոսը Սանատրուկին բնութագրում է որպես բոլոր գործերում խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաղաքակորով, կենցաղավարությամբ զուսպ ու չափավոր անձ։ Ըստ Մովսես Խորենացու, Սանատրուկը գրավել և Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Գուտշմիդը դրանով է բացատրում Աբգարյան արքայացանկի ընդհատման տարիները (91–109)։ Սանատրուկ բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։
  • 62. Տարոն գավառի արևմտյան կողմում հիմնել է նոր արքայանիստ Մծուրն քաղաքը, նպաստել երկրում առևտրի, արհեստների զարգացմանը։ Մի վկայաբանության մեջ Սանատրուկը ներկայացվում է իբրև իր Սանդուխտ դստեր և Թադեոս առաքյալի սպանող։ Թաղվել է Արշակունյաց արքայական դամբարանում։ Ըստ Փավստոս Բյուզանդի, IVդ. 2-րդ կեսին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը, որը «հսկայաշեն էր, ամրապինդ և ճարտարագործ»։
  • 63. Աշխադար Աշխադար (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր՝ 110-113–ին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։ Պարթևաց Խոսրով I թագավորը 113–ին Աշխադարին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114–ին արշավում է Արևելք, նվաճում Պաթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։
  • 64. Պարթամասիր Պարթամասիր (ծն.թ. անհայտ–114), Հայոց թագավոր 113–ից։ Պարթև Արշակունի արքա Բակուր IIորդին։ Առանց Հռոմի գիտության,Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խափտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 114–ին հռոմեական բանակը Սատաղից ներխուժել է Մեծ Հայք և շարժվել է դեպի Արտաշատ։ Չկարողանալով դիմադրություն կազմակերպել՝ Պարթամասիրը ներկայացել է Տրայանոսին։ Պարթամասիրը գլխից հանել է թագը և դրել կայսեր ոտքերի մոտ՝ այն ետ ստանալու ակնկալությամբ։ Սակայն Տրայանոսը նրան հայտարել է գահընկեց և Հայաստանը հռչակել նվաճված նահանգ։ Պարթամասիրը, որը ազատ է արձակվել՝ Հայաստանից հեռանալու պայմանով, փորձել է խույս տալ իրեն ուղեկցող հռոմեական հեծելազորից, սակայն ձերբակալվել և գլխատվել է Տրայանոսի հրամանո
  • 65. Վաղարշ Ա Վաղարշ Ա (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 116-144–ին։ Սանատրուկ թագավորի որդին։ 116–ի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Տրայանոս կայսեր արկածախնդիր քաղաքականության ձախողումից և 117 նրա մահից հետո, նոր կայսր Ադրիանոսը հարկադրված է եղել Հայաստանից դուրս բերել հռոմեական զորքերը և ճանաչել Վաղարշի անկախությունը։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու, Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշակին գահընկեց է արել Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
  • 66. Վաղարշ Բ Վաղարշ Բ (ծն. թ. անհայտ – մոտ 198), Հայոց Արշակունի թագավոր 186–ից։ Ենթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո, օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից, Վաղարշ Բ երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193–ին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։
  • 67. Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըսն որի, Հայաստանից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին՝ կովկասյան լեռնանցքները հրոսական ցեղերի ներխուժումից պաշտպանելու համար։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանդական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
  • 68.
  • 69. Խոսրով Ա Խոսրով Ա Մեծ, Քաջ (ծն.թ. անհայտ– 259), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 211–ից։ Հաջորդել է հորը՝ Վաղարշ Բ–ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովը անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215–ին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216–ին Խոսրովը Պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Իրանում պարթև Արշակունիների դեմ Սասանյանների մղած գահակալական կռիվների ժամանակ Խոսրովը պաշտպանել է Արտավան V Արշակունուն։
  • 70. Արշավանի պարտությունից հետո Խոսրովը գլխավորել է հակասասանյան ուժերի պայքարը Արտաշիր I–ի դեմ։ Աքեմենյան աշխարհակալությունը վերականգնելու մտադրությամբ 230–ին պարսկական բանակը մտել է Հայոց Միջագետք և հռոմեացվոց Ասորիք՝ պատերազմ սկսելով Հայաստանի և Հռոմի դեմ։ Խոսրովը Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսի դաշնակցությամբ 232–ի գարնանը հաղթել է պարսկական զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդական պատմության, Արտաշիրի դեմ հաղթական պատերազմի առիթով Խոսրովը Ատրպատականում հիմնել է Դավրեժ քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի կռվել է Սասանյանների դեմ և պաշտպանել երկրի սահմանները։ Խոսրովը զոհ է դարձել պարսից կազմակերպած դավադրության։
  • 71. Տրդատ Բ Տրդատ Բ, Հայոց Արշակունի թագավոր, որն արդի պատմագրության մեջ նույնացվում է Խոսրով Ա Մեծին։
  • 72. Խոսրով Բ Խոսրով Բ (ծն.թ. անհայտ – վ. 338), Մեծ Հայքի Արշակունի թագավոր մոտ 330–ից։ «Խոսրով Մեծի թոռը, քաջ և հզոր Տրդատ թագավորի որդին» (Բյուզանդ, Գ, գ): «Կոտակ» պահլավերեն բառ է, նշանակում է «մանուկ, երեխա, փոքր»: Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով` Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը: Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ ՊարսիցՇապուհ IIարքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխԲակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը; բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները
  • 73. Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։ Հայաստանից Հռոմի ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսյանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրովը կաթողիկոսի հետ փակվել էր Կագովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։ Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացիեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն։
  • 74. Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։ 337–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Հայաստան։
  • 75. Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։
  • 76. Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ կայսրությանը։ Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Հայաստան։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրովը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։
  • 77. Տրդատ Գ Տրդատ Գ Մեծ (250-ական թթ.– մոտ 330), Հայոց թագավոր 287–ից։ Կրթվել և դաստիարակվել է հռոմական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետել ով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում և Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Պարսից տերության դեմ Ավրելիանոս կայսեր հաղթական արշավանքին մասնակցած Տրդատ Գ ժամանակավորապես (274-276) տիրել է Հայոց գահին 287–ին Հռոմեական կայսր Դիոկղետիանոսը նրան ճանաչել է Հայոց թագավոր։ Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ–ն Հայաստանից դուրս է մղել պարսկական նվաճողներին և հաստատվել հայրենի գահին։
  • 78. Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին։ Սակայն շուտով նա, ի դեմս տարածում գտած քրիստոնեության, տեսել է Հայաստանը պարսկական ազդեցությունից զերծ պահելու հզոր միջոց և միապետական իշխանությունն ամրապնդելու գաղափար ամրապնդելու գաղափարական հիմք։ 301–ին Տրդատ Գ քրիստոնեությունը հռչակել է պետական կրոն։ Նրա անմիջական մասնակցությամբ հայոց հին հավատի տաճարները կործանվել են, և դրանց տեղում հիմնադրվել եկեղեցիներ։ Պարսկաստանում Շապուհ II–ի գահակալմամբ կրկին սրվել են հայ պարսկական հարաբերությունները։
  • 79. Վերջինիս հաջողվել է Տրդատ Գ–ի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Սակայն Տրդատ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Սրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել նար պարսկական զորքերի դեմ։ Տրդատ Գ թունավոևվել է թշնամի նախարարների ձեռքով։ Հայկական եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը։ Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ ՀայքՄեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։
  • 80.
  • 81. Խոսրով Գ Խոսրով Գ (ծն.թ. անհայտ– 359), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 385-388–ին և 414–ից։ Արշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև. պարսկական մասում իշխեց Խոսրովը, հռոմեականում՝ Արշակ Գ։ Շապուհ III–ի մահից հետո Պարսից արքունիքը Խոսրովին կանչեց Տիզբեն և Հայոց պետական միասնությունը վերականգնելու ամբաստանությամբ բանտարկեց Անհուշ բերդում։ Խոսրովը բանտից ազատվեց և երկրորդ անգամ գահ բարձրացավ Հայոց Կաթողիկոս Սահակ Պարթևի միջնորդությամբ՝ իր եղբայր Վռամշապուհ թագավորի մահից հետո։
  • 82. Տիրան Տիրան (ծն.թ.անհայտ–մոտ 358), Հայոց թագավոր 338–350–ին։ Հաջորդել է հորը՝ Խոսրով Բ Կոտակին, քաղաքական անբարենպաստ ու խառնակ պայմաններում։ 338–ի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրաը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339–ի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատորդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։ Սիրանի գահակալության վերջին տարիներին Հայաստանի քաղաքական կացությունը բարդացել է՝ կապված նոր պարսկա–հռոմեական հակամարտությունների հետ։
  • 83. 345–ի պարսկա–հռոմեական պատերազմի ժամանակ Տիրանը դաշնակցել է հռոմեացիներին։ 350–ին, օգտվելով Հռոմեական կայսրության արևմուտքում ծագած պատերազմից, Շապուհ II ներխուժել է Հայաստան, խարդախությամբ ձերբակալել և կուրացրել է Տիրանին, ապա տարել և բանտարկել է Տիզբոնում։ Շուտով հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսկական բանակին և Շապուհ II–ին հարկադրել գերությունից ազատել Տիրանին։ Սակայն վերջինս կուրության պատճառով անկարող էր զբաղվել պետական գործունեությամբ, ուստի թագավոր է հռչակվել նրա որդին՝ Արշակ Բ–ն։
  • 84. Արշակ Բ Արշակ Բ (ծն.թ. անհայտ– մոտ 368), Հայոց Արշակունի թագավոր 350–ից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։ 350–ին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են Պարսից Սասանյան արքա Շապուհ II–ին և հարկադրել գերությունից ազատել Հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիոս կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Հայաստանի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրին իր սպանված եղբոր հարսնացու Ոլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին, Գնելը խաղտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Կվաշ ավանում, կուրացված պապի՝ Տիրանի մոտ, ամուսնացել Սյունիքի նախարար Անդովկի դուստեր՝ Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջը համախմբել նախարարներին և սեպուհներին։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հեր՝ Տիրանի և Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծի համակրանքը:
  • 85. Զգուշանալով դավադրությունից՝ Արշակն ասպարեզից հեռացրել է թե՛ հորը և թե՛ եղբորորդիներին։ 350–ական թթ. և՛ Հռոմը և՛ Պարսկաստանը զբաղվել են իրենց սահմանների պաշտպանությամբ և չեն միջամտել Հայաստանի գործերին։ Շուրջ մեկ տասնամյակ Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել։ Արշակը հետամտել է նախարարներին համախմբելու, նրանց կետրոնախույս հակումներըսանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Արշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական հողատիրություններին։ Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են Արշակավանը, կոտորել բնակիչներին, ձախողել Արշակի՝ թագավորական իշխանությունը հզորացնելու ծրագրերը։
  • 86. 359–ին պատերազմը վերսկսվել է Պարսկաստանի և Հռոմի միջև։ Հայաստանի դիրքը պատերազմող կողմերի համար ունեցել է կարևոր նշանակություն։ Արշակունյաց Հայաստանի սահմանները պարսիկներից վտանգվել էին, ուստի Արշակը ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը։ 360–ին Կեսարիա է ժամանել Կոստանդիոս կայսրը և այնտեղտեսակցել Արշակի հետ։ 361–ին վախճանված Կոստանդիոսին փոխարինած Հոլիանոսը նորոգել է Արշակի հետ դաշինքը և 363–ի գարնանը խոշոր զորաբանակով մտել Միջագետք։ Արշակը իր բանակով հարձակվել է Մարաստանի Խիլիոգոմ կոչվող գավառի վրա՝ նպատակ ունենալով Կորդուքի ու Մոքսի վրայով մտնել Հայոց Միջագետք, այն ազատագրել պարսկական զորքից, այնտեղից միանալ Հուլիանոսի բանակին։ Սակայն նույն թվականի հունիսի 26–ին Հուլիանոսը զոհվել է, և նոր կայսրՀովիանոսը դավաճանաբար լքել է Հռոմի դաշնակից Արշակին՝ ընդունելով Շապուհի առաջարկած ծանր ու ստորացուցիչ հաշտության պայմանները։ 364–ին Շապուհը հարձակվել է Հայաստանի վրա։ Արշակը չորս տարի հերոսաբար դիմադրել է, պահպանել Մեծ Հայքի սահմանները։ Պարսից դեմ նրա մղած պատերազմի մանրամասնությունները նկարագրել է Փավստոս Բյուզանդը։ Արշակը կուրացվել է և բանտարկվել, ապա և տանջամատ արվել։
  • 87. Պապ Պապ (մոտ 353-374), Հայոց Արշակունի թագավոր 370-ից։ 17 տարեկանում հաջորդել է Հայոց նախավերջին Մեծ Արքային` Արշակ Բ–ին։ Մայրն էր Սյունյաց Անդոկ մեծ իշխանի հայրենասեր դուստրը` Փառանձեմ թագուհին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ՝ հայ–հռոմեական միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը։ Չնայած Պապը իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ Պապը ստեղծել է մեծաքանակ` 90.000-անոց բանակ[[1]], եկեղեցուց բռնագրաված հողերը շնորհել զինված ծառայություն կրող մանր ազնվականությունը, վանական զանազան հաստատություններից քշել ձրիակերներին, կուսանոցներից իրենց տներն ուղարկել կույսերին, որպեսզի ազգի համար զինվորներ ծնեն։ Եթե Արշակ Բ-ն մի Արշակավան էր կառուցում` Մեծ Հայքի հզորացման համար, ապա Պապը ամբողջ Մեծ Հայքն էր վերածում Արշակավանի, ինչով վաստակելու էր արտաքին ու ներքին թշնամիների կատաղի ատելությունը:
  • 88. Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը` Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով, փաստորեն, դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։ Դրա համար Հայ եկեղեցին պետք է Պապին սրբոց շարքը դասեր, բայց դրա փոխարեն, Հայ երիտասարդ ու տաղանդավոր արքային` նրա պետականամետության ու անկախ ներքին քաղաքականության համար արժանացրել է անեծքների ու պատմական անհիմն բացասական գնահատականի: Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղես կայսրը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական լեգեոնից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։
  • 89. Վարազդատ Վարազդատ (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց Արշակունի թագավոր 374-378–ին։ Հաջորդել է հորեղբորը՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բատ Սահառունին։ Պատանեկության տարներին ապրել և կրթվել է Հռոմում։ Հահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Մամիկոնյանը, որը պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնել է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայստանում նրա զորքերի ավելացման մեջ։ Մինչդեռ Վարազդատը, լարելով թշնամի տերությունների միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376–ին նրան սպանել է տալիս խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազդատը, խախտելով ավանդական կարգը, սպրապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Սահառունուն։
  • 90. 377–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գեևիշխանությունը։Շուտով պարսկական գերիշխանությունից ազատված Մանվել Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Բատ Սահաունուն։ Վարազդատը հարկադրաբար ապաստանել Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազդատը աղբյուրներումհայտնի է նաև որպես բազմզկողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
  • 91. ԱՐՇԱԿ Գ Արշակ Գ (ծն.թ. անհայտ– մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապոտը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկական զորաբանակը դուրս է վանել երկրից։ Այնուհետև առժամանակ Հայաստանում տիրել է համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Սակայն 384–ից հետո Պարսկաստանի ու Հռ