6. Առաջին մարգից հավաքեցին 18 գազար: Երկրորդ մարգից` 3
անգամ քիչ: Քանի գազար հավաքեցին երկու մարգերից:
Թթու դնելու համար անհրաժեշտ է 2 կգ աղ: Մայրիկը գնեց 0,5
կգ: Որքան ևս պիտի ավելացնի, որպեսզի կարողանա թթվի համար
աղաջուր պատրաստել:
Տատիկը գնեց 5 կգ ծաղկակաղամբ, իսկ հայրիկը` 5 անգամ շատ:
Քանի կգ ծաղկակաղամբ գնեցին նրանք:
7. 4 կգ վարունգը և 7 կգ լոլիկը միասին քանի՞ կգ կկշռեն: Կշռի’ր և
համոզվի’ր:
Մեր դասարանում կա 20 աշակերտ: Թթու պատրաստելու համար
յուրաքանչյուրս բերեցինք 1 կգ բանջարեղեն: Քանի՞ կգ բանջարեղեն
թթու դրեցինք:
1 կգ վարունգն արժե 600 դրամ, իսկ լոլիկը 500 դրամ: Որքա±ն
գումար է անհրաժեշտ 5 կգ լոլիկ և 3 կգ վարունգ գնելու համար:
Թթու պատրաստելու համար անհրաժեշտ է 10 լ աղաջուր: Ինչպես
կարող ենք չափել ջուրը, եթե ունենք 9 լ և 2 լ տարողությամբ
ամաններ:
10. Ինչո՞ ւ է պղպեղը կծու
Մի օր սխտորին և պղպեղին միասին թթու դրեցին, այն էլ ինչ դուրս եկավ: Սխտորը թթու
էր, իսկ պղպեղը` քաղցր: Մարդիկ չգիտեին , որ ձմեռ է եկել: Պղպեղին և սխտորին
հանեցին աղաջրի միջից և տեսան, որ պղպեղը դարձել է կծու, սխտորը` նույնպես: Այդ
օրվանից նրանք ընկերացան: Նրանց վրա սկսեցին դեմքի մասեր աճել: Աչքերը` խնձորից
էին, բերանն ու քիթը` բանանից: Երբ նրանց դեմքին փոշի էր նստում, մրգերով գլուխը
դառնում էր սարսափելի դիմակ:
Մարտիրոսյան Բելլա
11. Կանաչ ճակնդեղը
Հնում ճակնդեղը շատ կանաչ էր , կարծես փոքրիկ կաղամբ լիներ: Նա սոխիկի նման
պոչիկ ուներ: Երկուսի պոչիկներն էլ կարմիր և նարնջագույն էին ու շատ երկարուկ:
Սոխիկն ու ճակնդեեղն էլ քառակուսի էին և անչափ գեղեցիկ: Տասնվեց տարի անց
նրանց վրա փոշի նստեց ու երկուն էլ կարմրիկացան: Երբ քսանմեկերորդ դարը եկավ,
ճակնդեղը վարդագույն դարձավ և նրան գցեցին բորշի մեջ, որ բորշը կարմրի:
Մարտիրոսյան Բելլա
12. Ծաղկակաղամբը ծաղկի նման փնջերով ու թերթիկներով է, այդ պատճառով էլ կոչվում է
ծաղկակաղամբ: Նա հողից է ծաղկում և խուճուճիկ մազեր է ունենում:
Հ . Անի , Վարդան և Ն .
Դավիթ
Մի օր ձյուն էր գալիս և երեք փոքրիկ փաթիլիկ իրար կպած ընկան պատուհանի գոգին :
Մայրիկը տեսավ և անվանեց ծաղկակաղամբ: Սակայն նա այդքան էլ ծաղկի նման չէր,
դրա համար էլ տատիկը գնաց բակ և երիցուկ հավաքեց: Պոկեց երիցուկի թերթիկները և
այն ճիտ ու ճիշտ նմանվեց ծաղկակաղամբի:
Սիլվի
13. Վարունգը կանաչ միջատի նման է: Նրա անունը դրել են վարունգ, որովհետև նա վարդի
նման փշեր ունի և սկսվում է վ տառով: Նրան ստեղծել է ոզնին: Իսկ դուք գիտե՞ք, որ
վարունգի անունը գիտունիկ է: Նա ամեն ինչ գիտի : Սկզբում այն բաց կանաչ էր:
Մարդիկ ցանկացան, որ նա մուգ կանաչ լինի: Նրանք մտածեցին թթու դնեն վարունգին
ու տեսան, որ թթու դնելուց հետո այն մուգ կանաչ դարձավ
Մերի և Բելլա
14. Մի անգամ մի մարդ գնաց որսի և կրակեց մի նապաստակի , որը Արամուսի լավ
գազար էր ուտում: Հենց այդ պահին գազարը թռավ նապաստակի բերանից: Որսորդը
վերցրեց գազարը, տարավ տուն և խառնեց թթու դրված բանջարեղենների վրա:
Էրիկ
Կաղամբը եկել է կլորների աշխարհից, որ ծանոթանա մարդկան
աշխարհի հետ:
15. Ճակնդեղը հայտնվել է հողի տակից, որ իրենով բորշ պատրաստեն, ու ինքը բորշը
կարմրացնի: Ճակնդեղը կանաչ ճավիկներ ունի: Դրանք ճակնդեղի մազերն են: Նրան
անվանում են ճակնդեղ, որովհետև այն ճարպիկ դեղ է: Երբ դեռ ճակնդեղը չէր հայտնվել,
մարդիկ բորշի մեջ կարմիր գնդակ էին գցում, բայց բորշը չէր կարմրում: Հետո
հայտնվեց գազարը ու բորշը դարձրեց նարնջագույն: Ճակնդեղը եկավ ու կարմրացրեց
այն:
18. Լոլիկը մորմազգիների ընտանիքի բուսատեսակ է: Հայտնի են լոլիկների երեք տեսակ: Լոլիկի
հայրենիքը Հարավային Ամերիկան է: Լոլիկը լավ աճում է ավազոտ հողերում: Լոլիկ կարելի է
աճեցնել նաև սենյակում: Ցողունի բարձրությունը հասնում է մինչև 3 մ-ի: Պտուղները տափակ
են, կլորավուն, երկարացված - ձվաձև, գույնը` կարմիր, վարդագույն, դեղին: Լոլիկը լինում է
վաղահաս, միջահաս և ուշահաս: Լոլիկը ջերմասեր, լուսասեր է: Լոլիկի սածիլը հարկավոր է
շատ ջրել: Տաք օրերին սածիլը պահում են բաց, իսկ գիշերը և ցուրտ եղանակին` ծածկում են:
Սածիլների աճը տևում է 60 - 70 օր: Եթե բույսը լավ չի աճում, ուրեմն հողը պետք է
պարարտացնել կամ գոմաղբ լցնել: Լոլիկի ամենահամեղ տեսակն Անահիտն է: Լոլիկն
օգտագործում են թարմ, աղը դրած վիճակում: Պատրաստում են աղցաններ, մարինադ, հյութ և
մածուկ:
19. Պղպեղը ջերմասեր բույս է: Այն շատ պահանջկոտ է արևի լույսի և ջերմության
նկատմամբ: Հիմնականում հանդիպում են երեք տեսակի պղպեղներ: Խոշոր, հյութալի
պտղամսով, երկարավուն և բարակ պատերով պղպեղներ:
Գիտե՞ ք որ ...
Պղպեղի հայրենիքը Ամերիկան է: Պղպեղի մեջ վիտամինները պահպանվում են 70
-80 օր: Հասուն պտուղներում վիտամինների քանակը երեք անգամ պակաս է , քան
կիսահաս պտուղներում: Պղպեղը ամրացնում է արյունատար անոթների պատերը:
Ստամոքսային տրակտի, լյարդի, երիկամային հիվանդությունների դեպքում խորհուրդ է
տրվում պղպեղն օգտագործել քիչ քանակությամբ:
Պղպեղը պարունակում է ...
Վիտամին C
Հարուստ է E, B1, B2 վիտամիններով:
Հարուստ է եթերայուղերով
20. Ծաղկակաղամբ
Ծաղկակաղամբը պատկանում է խաչածաղկավորների ընտանիքին: Մինչ
այժմ բնագետնեըր վիճարկում են, թե որն է ծաղկակաղամբի հայրենիքը:
Շատերը պնդում են, որ այն համարվում է Կիպրոսը, մյուսները
համարում են Չինաստանը, ոմանք էլ պնդում են, որ ծաղկակաղամբն
առաջին անգամ հայտնաբերել են արաբները և 12 –րդ դարում
տեղափոխել են Իսպանիա, որտեղից էլ 14- րդ դարում իսպանացիները
տեղափոխել են Իտալիա: Ծաղկակաղամբը Եվրոպա է հասել 17-18
դարերում:
Օգտակար հատկությունները
Կարգավորում է մարսողական համակարգը
Հարուստ է ֆոսֆորով և բազմաթիվ վիտամիններով:
Հարուստ է
Վիտամիններով՝ A, C, PP, B, K
Սպիտակուցներով
21. Կաղամբ
Կաղամբը վիտամինների հարուստ աղբյուր է: Պարունակում է բազմաթիվ օգտակար
նյութեր, որոնք կանխարգելում են շատ հիվանդություններ, պահպանում են աչքերի
տեսողությունը: Կաղամբը համարվում է հաստ աղիի և ստամոքսի գործունեությունը
կարգավորող միջոց: Խոցային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է
տրվում ուտելուց առաջ,1 - 2 բաժակ կաղամբի հյութ խմել: Անգինայով հիվանդանալու
դեպքում կարելի է կոկորդը ողողել կաղամբի հյութով: Օդի ազդեցությունից կաղամբի
վերին տերևները դանդաղ չորանում են, պաշտպանում և չեն թողնում, որ կաղամբը
փչանա: Կաղամբը պարունակում է նյութ, որը քայքայում է օրգանիզմում եղած
ճարպերը: Չաղլիկ և գեր մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել թարմ կաղամբ,
քանի որ այն նիհարեցնում է: Թարմ կաղամբը վաճառվում է ամառվա կեսից մինչև ուշ
աշուն:
22. Սմբուկը ջերմասեր և խոնավասեր բանջարեղեն է: Սմբուկները լինում են
կլորավուն, տանձաձև, և երկարավուն: Պտուղների գունավորումը լինում է բաց
կանաչավունից մինչև մուգ մանուշակագույն: Կեղևները հիմնականում փայլուն են:
Հանդիպում են սմբուկի դեկորատիվ տեսակներ, սպիտակ, դեղին, կարմրավուն և
գծավոր պտուղներով: Պտղամիսը լինում է սպիտակ կամ բաց կանաչավուն: Սերմերը
գտնվում են պտղամսում, որոնց քանակը հասնում է 150-200 և ավելի քանակության:
23. Գիտեք՞ որ ...
Սմբուկի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ
այս բանջարեղենը հայտնի է եղել դեռևս 1000 տարի
մթա: Սմբուկը VIII դարում տեղափոխվել է Հարավային
Եվրոպա, որտեղ մինչև 18 դարը օգտագործվել է
որպես դեղաբույս: Սմբուկի ծաղիկները խոշոր են, բաց
կանաչավուն: Օժտված է բուժական և համային բարձր
հատկանիշներով: Այն օրգանիզմում նվազեցնում է
խոլեստերինի քանակը: Օգտակար է
սակավարյունության, շաքարային դիաբեդի,
աթեոսկլերոզի և սրտի հիվանդությունների դեպքում:
Սմբուկը նպաստում է նաև օրգանիզմից հեղուկների
հեռացմանը:
25. Վարունգը պատկանում է դդմազգիների ընտանիքին: Վարունգի հայրենիքը
համարվում է Հնդկաստանը: Այսօր էլ Հնդկաստանի անտառներում կարելի է
հանդիպել վարունգի վայրի տեսակների, որոնք աճում են ծառերին փաթաթված:
Ինչ գիտեինք վարունգի մասին
•Հայրենիքը Հայաստանն է , որովհետև մենք հայ ենք ու վարունգ շատ ենք սիրում
• Ուտում են թթու դրված և մարինացված վիճակում
•Դեղին և փոքրիկ ծաղիկներ է ունենում
•Սև պուտիկներ ու փշիկներ է ունենում
• Աճում է ամռանը և աշնանը
•Սերմիկներ է ունենում
• Թփիկի վրա է աճում
•Կճեպը շատ համեղ է և օգտակար
•Փշոտ պոչիկ է ունենում
•Պտղամիսը բաց կանաչ է, իսկ կճեպը` մուգ
•Ուտում են հասած ժամանակ
•Կանաչ է լինում
26. ճակնդեղ
Ինչ գիտեինք ճակնդեղի մասին
•Վիտամիններ ունի
•Կարմիր է ու հյութալի
•Հողի տակ է աճում
•Կանաչ պոչիկներ ունի
•Երբ կտրում ես, ձեռքերդ կարմրում են
•Որ ուտում ես, առողջ ես լինում
•Հյութը արյուն է դառնում, որ առողջանաս
27. Դեռևս 2000 տարի մ.թ.ա ասորիներրին , բաբելացիներին ու պարսիկներին ճակնդեղը
հայտնի էր որպես դեղաբույս: Մոտ 500 տարի մ.թ.ա. Եվրոպայում օգտագործում էին
ճակնդեղի միայն ցողունները: Արմատներն առաջին անգամ օգտագործել են Ասիայում:
Այնուհետև Հիպոկրատը ճակնդեղը համարել է ամենաարդյունավետ դեղամիջոցներից
մեկը:
Գիտե՞ք որ…
Ճակնդեղի հյութը երիտասարդացնում և թարմացնում է դեմքի մաշկը: Օրգանիզմը
մաքրում է շլակներից: Ճակնդեղի արմատները հարուստ են սախարոզայով,այդ
պատճառով էլ այն օգտագործվում է շաքարի արդյունաբերության մեջ:
28. Ինչ գիտեինք գազարի մասին
•Գեղեցիկ է ու գազարագույն
•Մանր մազիկներ ունի
•Հողի մեջ է աճում
•Ծառի վրա չի աճում
•Սուր քիթիկ ունի
•Դանակի նման է
•Օգտակար է ու համեղ
•Լվանում են, նոր են ուտում
•Թթու են դնում
•Աղցաններ ու ճաշ են պատրաստում
•Փայլուն, գազարագույն կճեպ ունի
•Հարուստ է վիտամիններով
29. Գազարն աշխարհի ամենահայտնի, ամենահամեղ և ամենասիրելի բանջարեղենների
շարքին է պատկանում : Գազարի մշակությունն ունի 3000 տարվա պատմություն:
Մինչև յոթերորդ դարը այն Եվրոպայում օգտագործում էին որպես անասնակեր:
Գազարը սննդի մեջ առաջին անգամ օգտագործել են իսպանացիները, համեմելով այն
ձեթով և քացախով:
Անգլիացիներն էլ օգտագործում էին գազարի կանաչ տերևները, մազերը զարդարելու
նպատակով:
Վայրի գազարն ուներ մանուշակագույն երանգավորում: Գազարի հայրենիքը
համարվում է Աֆղանստանը: Գյուղատնտեսական փորձարարությունների արդյունքում,
գազարը շարունակ փոխում էր երանգավորումը: Մանուշակագույնից այն դարձել է
սպիտակ, հետո կարմիր և միայն 1700 թվականների ընթացքում դանիացի
գյուղատնտեսների շնորհիվ ստացավ իր վառ գազարագույն երանգավորումը:
Գազարագույնը պայմանավորված է գազարի մեջ պարունակվող կարոտինի
առկայությամբ:
30. Գիտե՞ ք , որ
Գազարը եփած ժամանակ ավելի օգտակար է, քան թարմ վիճակում:
Օգտակար հատկությունները
Գազարի հյութը օրգանիզմից հեռացնում է վնասակար նյութերը: Մաքրում է արյունը և
կարգավորում նյութափոխանակությունը:
Բարձրացնում է դիմադրողականությունը:
Գազարի հյութը երիտասարդացնում է մաշկը:
Նպաստում է հասակի աճին և նվազեցնում քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Ամրացնում է արյունատար անոթների պատերը:
Օգտակար է լյարդի և երիկամների համար, քանի որ ունի զտող հատկություն և նպաստում է
ավազի կամ քարերի հեռացմանն օրգանիզմից:
Վերականգնում է տեսողույթունը:
Ունի հակաբորբոքային հատկություններ:
Օգտակար խորհուրդներ
Եթե հանկարծ հիվանդանաք անգինայով, գազարն անցկացրեք քերիչով և խառնելով մի քանի թեյի
գդալ մեղրի հետ, կուլ տվեք:
Հարուստ է
A, C, B, D, E վիտամիններով :
Կարոտինով
Եթերայուղերով
ֆերմենտներով
31. Սխտոր
Սխտորը պատկանում է սոխուկազգիների ընտանիքին: Սխտորի հայրենիքը միջին
Ասիան է: Սխտորը ցրտադիմացկուն բույս է: Այն հայտնի է իր բուժիչ հատկություններով:
Սխտորի սոխուկը կազմված է ատամիկներից, որոնք ծածակված են ամուր կեղևով: Սխտորը
հավաքում են դեռևս կիսահաս վիճակում, երբ տերևներն արդեն սկսում են դեղնել: Սխտորի
սոխուկները պահպանվում են ողջ ձմռան ընթացքում:
Գիտեք որ ...
Աշխարհում առաջին գործադուլը կազմակերպվել է սխտորի պատճառով: Այն
կազմակերպել են Քեոփսի բուրգը կառուցող ստրուկները, երբ նրանց արգելել են սխտոր
ուտել: Սխտորն ունի երիտասարդացնող հատկություններ: Այն կարգավորում է հորմոնների
սինթեզը, բարձրացնւմ է ախորժակը: Օգտակար է ատամների և ստամոքսի համար:
32. Սխտորը պարունակում է ...
Սպիտալուցներ – 8 %
Շաքար - 27 %
Վիտամին -C %
Եթերայուղեր
Ինուլին
Ֆիտոնցիդներ
Ֆիտոստերիններ
Օգտակար խորհուրդներ
Սխտոր կերեք
•Երբ
•Երբ
•Եթե
•Եթե
ախորժակ չունեք ,
ցավում են ձեր ատամները
ցանկանաում եք երիտասարդ և առողջ լինել
չեք ցանկանում գրիպով հիվանդանալ
Զգուշացում
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ , հատկապես սխտոր
ուտելը :
34. Թթվելուց փախչող բանջարեղենները
Մի անգամ վարունգն ու գազարը միասին խաղալիս՝ մի ապակե տարրա գտան ու մտան մեջը:
Մարդիկ վերցրեցին ապակե տարան , տարան տուն, աղաջուր պատրաստեցին , լցրեցին նրանց վրա
ու պահեցին նկուղում: Երբ բոլորը քնած էին, կաղամբը թաքուն մտավ աղաջրի մեջ, որպեսզի
խաղա իր ընկերների հետ: Նրանք մի քիչ խաղացին , հետո կաղամբը ուժ հավաքեց ու այնպես
հարվածեց կափարիչին, որ այն թռավ մի կողմ ու բոլորը միասին փախան:
Էրիկ
Բանջարեղենները շատ համեղ էին: Մարդիկ ցանկացան ձմռանն էլ ուտել դրանց, այդ պատճառով
էլ աղաջրում պահեցին: Մեկ ամիս հետո հանեցին ու կերան: Այնքան համեղ էին դարձել
բանջարեղենները, որ մատներդ էլ հետը կուտեիր:
Ռազմիկ
Մի օր մարդիկ ցանկացան թթու ստանալ : Նրանք բանջարեղենները և աղը գցեցին ջրի մեջ և
խառնեցին: Մինչև ձմեռ սպասեցին, հետո երբ կերան, տեսան, որ թթու է ստացվել:
Մերի
35. Մի օր մարդիկ աղաջուր պատրաստեցին և բանջարեղեններին խաբեցին ու ասացին.
- Եկե'ք, լողացե'ք, սա ձեր լողավազանն է:
Կաղամբը մտավ և հասկացավ, որ իրենց խաբում են, բայց դուրս գալ չկարողացավ,
որովհետև շատ ծանր էր: Միանգամից սուզվեց ջրի հատակը: Մյուս բանջարեղեններն էլ
արագ- արագ լցվեցին ջուրը և սկսեցին լողալ: Մարդիկ շտապ նրանց վրա ծանր քար
դրեցին, որ չփախչեն: Մի քանի օրից հանեցին ծանրոցը ու փակեցին ամանի բերանը:
Այդպես բանջարեղենները մնացին աղաջրի մեջ ու թթվեցին: Բանջարեղենները աղաջրում
ավելի ուրախ էին, որովհետև խաղում էին իրար հետ, համ էլ գիտեին, որ ավելի էին
համովանալու:
Արթուր
Մի անգամ բանջարեղենները տեսան, որ ջուր կա ու էս ջուրն էլ աղի է, որոշեցին մի քիչ
լողալ: Երբ մտան ջուրը, մի քիչ լողացին, վարունգը փոխեց իր գույնը: Գազարը լպստում էր
համեղացած վարունգի ձեռքը ու հասկանում, որ այն ավելի է համեղացել: Այդպես բոլորն էլ
որոշեցին նորից մտնել աղաջրի մեջ, որ ավելի համովանան:
36. Հարյուր տարի առաջ, մարդիկ պանիրն իրենք էին
պատրաստում և պահում էին մեծ կճուճներում`աղաջրի մեջ:
Մի օր էլ, պատահաբար աղաջրի մեջ է ընկնում ձմռան համար
պահ տված բանջարեղեններից մեկը: Կճուճից պանիր
հանելիս՝ գյուղացին համտեսում է աղաջրի մեջ ընկած
բանջարեղենը և զարմանքից քար է կտրում:
Պարզվում է, որ աղաջրի մեջ ընկած բանջարեղենը
ավելի է համեղացած լինում: Ուրախանում է, ու իր գյուտը
բոլորին պատմում: Այդ օրվանից էլ գյուղացիք որոշում են
ձմռան բանջարեղեններն էլ պանրի նման՝ աղաջրում պահել:
37. Պատրաստվում ենք գնումների
Գնումներ կատարելու համար հավաքեցինք 300-ական
դրամ:
Ընդհանուր գումարը կազմեց՝
19 x 300= 10x 300+ 9x300=
3000+2700=5700դրամ
38. Սա էլ մեր կազմած ցուցակը
Ապրանք
Քանակը
Ընդհանուր
արժեքը
2 կգ
3 x150=450 դրամ
Ծաղկակաղամբ
2 կգ
2x 350=700դրամ
Կանաչ լոլիկ
5 կգ
5x 120=600դրամ
Վարունգ
2 կգ
2x 500= 1000դրամ
Լոբի
0,5 կգ= 1000: 2 =
500 գր
600:2=300դրամ
Կաղամբ
Կգ -ի արժեքը
42. Եկեք միասին հաշվենք
Ունեինք 5.400 դրամ: Գնումներ կատարելուց հետո ավելացավ
1.480 դրամ:
Որքան գումար ծախսեցինք գնումներ կատարելու համար:
Ընդամենը քանի կգ բանջարեղեն գնեցինք: