2. • Հայաստանի Հանրապետության` 1992թ.
հունվարի 23-ի պաշտոնական խնդրանքին ի
պատասխան՝ ՄԱԿ-ի Անվտանգության
խորհուրդը իր 1992թ. հունվարի 29-ի 3035-րդ
նիստի ընթացքում ընդունեց 735-րդ
բանաձևըհանձնարարելով ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեային անդամագրել Հայաստանի
Հանրապետությանը համաձայն վերջինիս 1992թ.
հունվարի 23-ի դիմումի: ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեան 1992թ. մարտի 2-ին` իր 46-րդ
նստաշրջանում 46/227 բանաձևով հաստատեց
Հայաստանի Հանրապետության
անդամակցությունը:
3.
4. • 1992թ. սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում
պայմանագիր ստորագրվեց Միավորված ազգերի
կազմակերպության ու Հայաստանի
Հանրապետության միջև: Պայմանագիրը վերաբերում
էր Հայաստանում ՄԱԿ-ի միջանկյալ գրասենյակի
հիմնադրմանը. «...Նպատակ ունենալով աջակցել և
լրացնել տնտեսական զարգացման առավել կարևոր
խնդիրների լուծման, սոցիալական առաջընթացի
օժանդակման, կենսամակարդակի բարելավման
ուղղությամբ պետության ջանքերը: Հայաստանի
Հանրապետության կառավարությունը համաձայնել է
ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ գրասենյակի
գործառույթների լիակատար և արդյունավետ
իրականացման համար»
5.
6. • 1992թ. դեկտեմբերին ՄԱԿ-ը
Հայաստանում հիմնեց իր գրասենյակը:
1995թ. հոկտեմբերին ՄԱԿ-ի գրասենյակը
տեղափոխվեց Երևանի կենտրոն՝
Պետրոս Ադամյան 14 հասցեով: 1998թ.
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից
հաստատվեց որպես ՄԱԿ-ի շենք:
7.
8. ՀԶՆ-ների իրագործումը
Հայաստանում
• Համաշխարհային պատերազմից հետո միավորված
պետությունները, որոնք հիմնեցին մի կառույց ավելի
անվտանգ ու արդար աշխարհ ստեղծելու համար, ևս
մեկ անգամ միավորվեցին 2000 թվականին Նյու
Յորքում: Այս անգամ նրանք
ստորագրեցին Հազարամյակի հռչակագիրը և
համաձայնության եկան ութ ընդհանուր`
Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ-ներ)
շուրջ, որոնց ամբողջ աշխարհը պետք է հասնի մինչև
2015 թ.: Զարգացած և զարգացող երկրները, Հյուսիսն
ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը խոստացան
իրագործել ՀԶՆ-ների ներկայացրած հազարամյակի
զարգացման նվազագույն օրակարգը:
9. • Հայաստանն այն 189 երկրներից մեկն
էր, որ ստորագրեց Հազարամյակի
Հռչակագիրը: Այսպիսով, խոստանալով
մինչև 2015 թ. իրագործել հետևյալ
նպատակները.
10. • Տեղայնացված նպատակներ, թիրախներ և ցուցանիշներ
• Նպատակ 1. Ծայրահեղ աղքատության և սովի վերացում:
Կիսով չափ նվազեցնելով օրական ԱՄՆ 1 դոլարից պակաս
եկամուտ ունեցող մարդկանց թիվը և թերսնումը:
• Նպատակ 2. Տարրական ընդհանուր կրթության
ապահովում: Ամբողջական տարրական կրթության
ապահովումը բոլոր երեխաների համար:
• Նպատակ 3. Գենդերային հավասարության խթանում և
կանանց լիազորությունների ընդլայնում: Վերացնել սեռերի
միջև խտրականությունը տարրական և միջնակարգ
կրթության ոլորտներում, նախընտրելի է մինչև 2005 թ., 2015
թ. ոչ ուշ:
• Նպատակ 4. Երեխաների մահացության նվազեցում: Երկու
երրորդով կրճատել մինչև 5 տարեկան երեխաների
մահացության մակարդակը:
11. • Նպատակ 5. Մայրական առողջության բարելավում: Երեք
քառորդով կրճատել մայրական մահացության մակարդակը:
• Նպատակ 6. Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ
հիվանդությունների դեմ: Արգելակել և ետ շրջել ՄԻԱՎ/
ՁԻԱՀ-ի և այլ հիվանդությունների տարածման ընթացքը:
• Նպատակ 7. Շրջակա միջավայրի պահպանման
ապահովում: Կիսով չափ կրճատել անվտանգ խմելու
ջրին հասանելիություն չունեցող մարդկանց թիվը:
• Նպատակ 8. Զարգացման նպատակով
համաշխարհային համագործակցության
ձևավորում: Բարեփոխել օգնությունն ու հատուկ
վերաբերմունքն ամենաաղքատ երկրներին:
12. • Շնորհավորում ենք ձեզ Հայաստանի
ՄԱԿ-ի անդամակցության 20 - ամյակի
առթիվ:
• Նյութը պատրաստողներ՝ Արաբյան
Մհեր, Ղահրիյան Հրայր: Խորհրդատու և
օգնական՝ Արսեն Գալստյան