SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 61
Երևանի պատմությունը
Ծնվել է 1860 թվի Շուշի քաղաքում, Արցախում, սովորել է իր ծննդավայրի
քաղաքային դպրոցում: Պատանեկական տարիներից Լեոն աշխատակցել է
«Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ
ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ
հրապարակախոսական հոդվածներ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները,
Լեոն իր գրական գործնեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական–
հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ,
նաև «Վարդանանք» պիեսը։
Եղել է ԵՊՀ-ի պրոֆեսոր 1924—1932 թթ․-ին։
Վախճանվել է 1932 թ. նոյեմբերին՝ Երևանում։
Մեծանուն պատմաբանը իր “Հայոց պատմություն” աշխատության մեջ անդրադարձել
է նաև Երևանի պատմությանը: Ստորև ներկայացնում ենք ծաղկաքաղ և
ուսումնասիրման փորձ այդ պատմությունից:
Լեո
Երևանի խանության կենտրոնը Երևան քաղաքն էր։ Սկզբնական շրջանում Երևանը վարչական այդպիսի
կենտրոն էր դարձել հավանաբար XIV դարի վերջերին կամ XV դարի սկզբներին։ Իբրև խանության
կենտրոն, Երևանը վարչական առումով առանձին միավոր էր և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Երևանը
միաժամանակ բերդաքաղաք էր։ Նրա բերդը մի քանի դար շարունակ Արևելքում հռչակված էր որպես
անառիկ։ Թուրք–պարսկական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Երևանի բերդը պարսկական
խաների և թուրքական փաշաների նստավայրն էր։ Այստեղ էին գտնվում խանի ապրանքները, զինանոցները,
զորանոցները, մթերային պահեստները, կային նաև մզկիթներ, բաղնիքներ, խանի հարեմը և բնակելի
բազմաթիվ տներ։ Երևանի խաներն ու փաշաները Երևանի բերդը պարբերաբար վերանորոգել, վերակառուցել
ու ամրացրել են։ Այդ բերդը XVII դարի 70-ական թվականների դրությամբ բավական մանրամասն
նկարագրել է ֆրանսիական վաճառական ու ճանապարհորդ Ժ. Շարդենը, ըստ որի բերդը ձվաձև էր, չորս
հազար ոտնաչափ արտաքին շրջագծով, ուներ եռաշարք աշտարակավոր պարիսպներ, մինչև 800 տուն,
բերդապաշտպան հրետանի, բավական մարդաշատ կայազոր, որը բաղկացած էր մշտական վարձու
զինվորներից։ Խանը սովորաբար հաստատվում էր (իսկ երբեմն ուղղակի նշանակվում էր) շահի կողմից,
բայց դա ըստ էության ձևականություն էր և նա օժտված էր ներքին լայն իրավունքներով ու հարմար
պահերին իրեն համարում էր միանգամայն անկախ իշխող։
Երևանի խաները կիսանկախ դարձան XVIII դարի առաջին կեսի վերջերից՝ Նադիր-շահի մահից հետո։
Խանության տերիտորիայում եղած ժառանգական մանր տիրապետությունների՝ մելիքությունների և
«ուլկա»-ների իշխանավորները ենթակա էին Երևանի խանին, որն այդ պատճառով էլ կոչվել է
«բեյլերբեյ» ( բեգերի բեգ, իշխանաց իշխան)։ Բեյլերբեյը խանության գերագույն կառավարիչն էր և
զորքերի գլխավոր հրամանատարը։ Նա ուներ լայնատարած կալվածքներ և հարկերից ու տուրքերից,
կենցաղ դարձած կաշառքից ու «նվիրատվություններից» (փեշքեշներից) ստանում էր հսկայական
եկամուտներ։ Խաներն օժտված էին բռնակալական բոլոր իրավունքներով։ Կամայականությունը,
դաժանությունը, բռնությունները, թալանը, կաշառքը, ծեծը և մարդկանց ֆիզիկապես պատուհասելը
խաների համար դարձել էին սովորույթ։ Այս կամ այն խանի «գործունյա» կամ «անբան», «չար» կամ
«բարի», «քաջ» կամ «վախկոտ» լինելը և բնակչության նկատմամբ նրանց անհատական վերաբերմունքի
բնույթը ամենևին չէին փոխում պարսից բռնապետության և նրա փոքրիկ կրկնօրինակը կազմող Երևանի
խանության դաժան կարգերը, նրա խաների բռնակալական իրավունքները։ Խանի գերագույն
իշխանությանն էին ենթակա մյուս բոլոր պաշտոնյաները՝ մահալների կառավարիչները, քալանթարները,
պալատական ծառայողները, միրաբները և մյուսները։
Երևանի խանությունը սեֆևյան Պարսկաստանի կազմում կարևոր նշանակություն ուներ
ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. այն պարսից պետության մեջ
համարվում էր ամենաեկամտաբեր կուսակալությունը։ Ժ. Շարդենը այդ պատճառով
Երևանի խանին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ և ամենաերջանիկ
ազնվատոհմ իշխանը», որի տարեկան եկամուտներն ամենահամեստ հաշիվներով կազմում
էին 46 հազար թուման կամ ավելի քան 466.000 արծաթ ռուբլի։ Սակայն ո՛չ ընդարձակ
արգավանդ հողատարածությունները և ո´չ էլ զանազան եղանակներով խանի ստացած
հսկայական եկամուտները չէին կարող չափանիշ լինել երկրի տնտեսական վիճակի
համար։ Պարսկական ու թուրքական ֆեոդալական հետամնաց բռնապետությունների ծանր
տիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում և Երևանի խանությունն ու
ամբողջ Հայաստանը, տնտեսապես գտնվում էին ամենաանպաստ պայմաններում և
հնարավորություն չունեին բարգավաճելու։ Ֆեոդալական հետամնաց
հարաբերությունների, կողոպտիչ
քաղաքականության, կամայականությունների ու կաշառակերության,
խաների ու փաշաների ընչաքաղցության, պարբերաբար մղվող թուրք-պարսկական
պատերազմների,
ֆեոդալական երկպառակությունների հետևանքով Երևանի խանությունն ու նրա
կենտրոնը բազմիցս ենթարկվել են ավերման և զրկվել իրենց բուն բնակիչների զգալի
մասից։ Սակայն մեր աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատև
խաղաղության շրջան, օգտագործում էր իր տնտեսությունը, վերականգնելու, գյուղերն ու
քաղաքները վերաշինելու, մշակույթը զարգացնելու։ Երկրի տնտեսական կյանքի համար
կարևոր նշանակություն է ունեցել 1639 թվականի հաշտությամբ ստեղծված
համեմատաբար խաղաղ շրջանը, որը տևել է ավելի քան 80 տարի։ Որոշ խաղաղ
տարիներ հաջորդել են նաև ուրիշ ժամանակներում՝ 1555, 1612 և այլ թվականներին
կնքված պայմանագրերին, սակայն դրանք շատ կարճատև են եղել և շուտով նոր ուժով
բռնկվել են պատերազմներն ու կործանել այդ տարիներին ստեղծվածը։ XVIII դարի 20-
ական թվականներին նորից բորբոքվեցին թուրք-պարսկական պատերազմները, որոնց
հաջորդեցին լեզգիների ավերիչ ասպատակությունները, վրաց Հերակլ թագավորի
կրկնակի հարձակումները և Աղա-Մամեդ խանի ավերիչ արշավանքները, որոնց
հետևանքով նույնպես երկիրը ենթարկվեց ավերման։ Այնպես որ մերթ ընդ մերթ կարճ
ժամանակով հաստատված խաղաղության
տարիներին ժողովուրդը հազիվ էր հասցնում վերականգնել երկրի տնտեսական նախկին վիճակը,
երբ նորից էին բռնկվում պատերազմները։ Այնուամենայնիվ, առանձին խաների օրոք Երևանի
խանությունն ու Երևան քաղաքն ապրել են տնտեսական կյանքի որոշ աշխուժացում։ Այդպիսի
մասնակի զարգացում է եղել, օրինակ, Ամիրգունա խանի (1604 — 1625), Խոսրով-խանի, Զալ-
խանի և մի քանի այլ խաների օրոք։ Երևանի տնտեսական կյանքում կարևոր դեր էին խաղում
արհեստները, որոնք սակայն պատերազմների ու գերեվարումների հետևանքով չէին կարող
զարգանալ իրենց բնական ընթացքով։
Սկզբնաղբյուրների վկայություններից երևում է, որ Երևանում արհեստագործությունը բավական
զարգացել էր XVII դարի երկրորդ կեսին և հաջորդ դարի սկզբներին։ XVI—XVIII դարերում
Երևանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ՝ քարտաշություն, հյուսնություն,
ոսկերչություն, պղնձագործություն, արծաթագործություն, դերձակություն, գդակագործություն,
բրուտագործություն, ժամագործություն, դրամահատություն, որմնադրություն և այլն։ Քաղաքի
արհեստավորները գրեթե բացառապես հայերն էին, որոնք իրենց արհեստները միջնադարյան մյուս
քաղաքների արհեստավորների նման ժառանգում էին իրենց որդիներին։ Քաղաքի արհեստավորների
արտադրած ապրանքները
հիմնականում սպառվում էին տեղում, եթե բացառելու լինենք գինին, օղին և մի քանի ուրիշ
ապրանքներ, որոնք ամբողջությամբ չէին կարող սպառվել տեղում և դրանց համար մեծ
պահանջարկ կար հարևան ու հեռավոր շրջաններում։ Արհեստավորները բավական լավ էին
տիրապետում իրենց արհեստներին և տալիս էին համեմատաբար բարձրորակ արտադրանք։
Միևնույն արհեստավորը կարող էր տիրապետել մի քանի արհեստների։ Արհեստի ներսում
աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված՝ հումքի նախնական վերամշակումից մինչև
պատրաստի արտադրանք տալը կարող էր կատարել միևնույն արհեստավորը։ Արհեստավորներն
ըստ զբաղմունքի կազմում էին համքարություններ, որոնք այնքան խոշոր դեր էին խաղում
արհեստավորական արտադրության և արտադրված ապրանքների վաճառման ասպարեզում։ Սակայն
արհեստավորների մի զգալի մասը չէր ընդգրկված համքարություններում։
XVI—XVIII դարերի երևանի քաղաքային արտադրությունը չէր սահմանափակվում միայն
արհեստներով։ Այստեղ գոյություն ունեին շատ տնայնագործական տիպի ձեռնարկություններ՝
ջրաղացներ, դինգեր, կաշեգործական ձեռնարկություններ, ներկատներ և այլն։
Արհեստավորները ենթակա էին ծանր հարկադրման։ Հարկերը նշանակելու համար
ամեն տարի կատարում էին աշխարհագիր։ Արհեստավորներից ու առևտրականներից գանձվող
ուղղակի և անուղղակի հարկերի տեսակները հասնում էին ավելի քան 20-ի։ Այնպես որ, չնայած
Երևանի բնակչությունն ազատված էր բնատուրքային հարկերից, սակայն դրամական տուրքերն
այնքան մեծ էին, որ քաղաքացու տուրքերն ընդհանուր առմամբ շատ քիչ էին տարբերվում
գյուղական բնակչությունից գանձվող հարկերից ու տուրքերից։ Պետական տուրքերի մեջ
նշանակալի տեղ էին գրավում պարհակները։ Քաղաքի բնակչությունը շրջակայքի գյուղերի
բնակչության հետ միասին հավասար հարկադիր աշխատանքներ էր կատարում սարդարի համար։
Պետական հարկերով ու պարհակներով չէին սահմանափակվում բնակչության վրա բարդված
պարտականությունները։ Բնակչությունից ուղղակի և անուղղակի եղանակներով հսկայական
միջոցներ էր կլանում նաև քրիստոնեական ու մահմեդական հոգևորականությունը։
Ֆեոդալական Պարսկաստանում և նրա կազմի մեջ մտնող Երևանի խանությունում տիրապետող
էր փակ բնատնտեսությունը։ Առևտրի լայն զարգացման համար չկային համապատասխան
սոցիալ-տնտեսական պայմաններ, նրա ծավալմանը խանգարում էին ֆեոդալական մաքսային
սիստեմը, ճանապարհների անբարեկարգությունն ու վտանգավորությունը, չափ ու կշիռների
անորոշությունն ու բազմազանությունը, բնակչության ցածր գնողունակությունր և, մանավանդ,
պատերազմները։ Երևանի խաներն իրենց կողոպտիչ հարկային քաղաքականությամբ
գյուղացիությանը հասցրել էին ծայր աղքատության։ Գյուղացին շուկա դուրս բերելու համար
չուներ ավելցուկ մթերքներ, այն աննշան քանակությամբ մթերքներն էլ որ նա հանում էր
վաճառքի, անում էր հարկադրաբար՝ դրամական որոշ հարկեր տալու և իր տնտեսության մեջ
պակասող իրեր ձեռք բերելու համար։ Մի փոքր այլ էին պայմանները Երևանում։ Երևանը
տարանցիկ առևտրի կարևոր կետ էր։ Նրա վրայով եվրոպական ապրանքները առաքում էին դեպի
Արևելք, իսկ Հնդկաստանից եկողները՝ Արևմուտք։ Իբրև խանության կենտրոն Երևանում կար
մեծ պահանջներ ունեցող սպառողների մի բազմամարդ խումբ, որի մեջ մտնում էին՝ սարդարը,
նրա պալատականներն ու սպասարկուները, հարեմը, կայազորը, խաներ, միրզաներ, բեկեր,
մելիքներ, տարբեր կարգի հոգևորականներ ու աստիճանավորներ ։ Ինքր՝ սարդարը նույնպես
մասնակցել է խոշոր վաճառականների գործարքներին։ Նրա օրինակին հետևել են մյուս խաները,
որոնք իրենց շահերից ելնելով, դրամ են մատակարարել վաճառականներին և նրանց վերցրել
իրենց հովանավորության տակ։ Մյուս կողմից սարդարը որոշ ապրանքներով կատարվող
առևտուրը համարելով իր մենաշնորհ իրավունքը, դրանով իսկ խանգարել է առևտրի ազատ
զարգացմանը։
Այնուամենայնիվ, Երևանի առևտարը կրում էր աշխույժ բնույթ։ Նրա շուկաներում ու
խանութներում վաճառվում ու գնվում էին գյուղատնտեսական ապրանքներ, արհեստավորական
արտադրանքներ, ինչպես և ներմուծված ապրանքներ։ Նրա ներքին առևտուրը գերազանցապես
մանրածախ բնույթ ուներ և կենտրոնացած էր հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում՝
Ղանթարում։ Առևտրի կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն էին ձեռք բերել
նաև երթևեկ վաճառականներին սպասարկող քարավանատները, որոնք XVIII դարի վերջերին
թվով 7 էին և ունեին տասնյակներով մանր խանութներ։
Ինչպես երևում է, Երևանում գյուղատնտեսական մթերքների գները հարևան խանությունների և
շրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Այդ են ապացուցում Զաքարիա
Սարկավագի, Զաքարիա Ագուլեցու, Աբրահամ Կրետացու և մյուսների վկայությունները։ Բայց
անբերրիությունների, սովի և պատերազմների ժամանակ Երևանի շուկայում ապրանքների գները
բարձրացել են անհավատալի չափերով։ Բացի դրանից, առաջին անհրաժեշտության մի շարք
ապրանքների՝ գարու, ցորենի, կտավի և այլ ապրանքների գներն ընդհանրապես անշեղորեն
բարձրացել են։ Այսպես, օրինակ, 1740 —1820 թվականների ընթացքում գարու գինը
բարձրացել է 7,5 անգամ,
ցորենինը՝ մոտ 6 անգամ, մսինը՝ 5 անգամ, կտավինը՝ 4 անգամ և այլն։
Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում շրջանառության մեջ էին գտնվում տարբեր
երկրների դրամները։ Բայց Երևանն ուներ նաև իր դրամահատարանը՝ զառաբխանան։ Դրամ
հատելու և հատանելիք դրամական միավորների տեսակները ու մետաղի պարունակության չափը
սահմանում էր ինքը՝ շահը, ելնելով պետության ընդհանուր ֆինանսական դրությունից և
երկրում շրջանառության մեջ գտնվող օտարերկրյա դրամների քանակից ու նրանց
պարունակությունից։ Երևանի զառաբխանան տրվում էր կապալով։ Մինչև XVII դարի կեսերը
կապալառուները պարսիկ վաճառականներից էին, իսկ այնուհետև հայ վաճառականները՝
խոջաները։
Ըստ նշանակության և ծավալի մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի առևտրի մեջ
առաջին տեղը գրավում էր արտաքին և տարանցիկ առևտուրը։ Դրա համար նպաստավոր
պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված 1639 թվականի
հաշտությամբ։ Երևանի արտաքին առևտրի համար կարևոր նշանակություն ունեին
Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրերը։ Դրանցից առանձնապես
ուշադրության արժանի է 1729 թվականի փետրվարի 13-ին կնքվածը, ըստ որի սովորական
մաքսի վճարումով
թույլատրվում էր երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առևտուր կատարել
պայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։
Երևանից դուրս էին գալիս դեպի տարբեր երկրներ գնացող մի քանի ճանապարհներ։ Դրանցից
քաղաքի համար ամենակարևորը Թավրիզ—Ջուղա—Երևան — Էջմիածին—Կարս—Էրզրում
ճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվելով ավելի արևմուտք, հասնում էր Միջերկրական
ծովի ափերը, իսկ արևելքում Թավրիզից դիմում էր դեպի Պարսկաստանի խորքերը և ապա
Հնդկաստան ու Միջին Ասիա։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչև Կարս ընկած հատվածում
XVII—XVIII դարերում կառուցված էին 9 կամուրջներ, որոնց թվում էր և Ջուղայի հայտնի
կամուրջը (Արաքս գետի վրա)։ Մեր պատմագիրների մոտ մի շարք վկայություններ կան այդ
կամուրջների և նշված ճանապարհի կայանների մասին։ Քարավանային ճանապարհներով
հիմնականում երթևեկում էին ուղտերով ու ձիերով։ Թավրիզից մինչև Երևան բարձած ուղտերով
կամ ձիերով հասնում էին 12 օրվա ընթացքում։ Տարանցիկ առևտրի ապրանքները բնական է, որ
մեծ զանգվածներ չունեին և դրանք բաղկացած էին բացառապես չփչացող ապրանքներից։
Ճանապարհներն անբարեկարգ էին և անապահով. ավազակային բանդաները միշտ ահ ու սարսափի
մեջ էին պահում քարավանները։ Երևանի վաճառականներն առևտրական գործերով
լինում էին Արևմտյան Եվրոպայի երկրներում, Լեհաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և
այլուր։
Առևտրով զբաղվում էին շատ-շատերը՝ արհեստավորներից ու մանր առևտրականներից սկսած
մինչև հարուստ վաճառականներն ու ինքը՝ սարդարը։ Պրոֆեսիոնալ վաճառականությունն ըստ իր
կապիտալի մեծության, կատարած առևտրի ծավալի և երկրի կյանքում խաղացած դերի,
բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարների, բինախտարների, բազազների և չարչիների։
Սովդաքյարներն ամենահարուստ, բարձր գիրք ունեցող վաճառականներն էին։ Նրանք զբաղվում
էին մեծածախ առևտրով, և մաքսից բացի, ազատված էին բոլոր կարգի հարկերից։ Իրենց
հարստությամբ և իրավունքներով սովդաքյարներից հետո գալիս էին բինախտարները, որոնք
նույնպես զբաղվում էին մեծածախ առևտրով, իսկ բազազներն ու չարչիները զբաղվում էին
մանրածախ առևտրով։ Երևանում բազազները կազմում էին ամենաուժեղ համքարությունը և
քաղաքի առևտրի մեջ արտակարգ մեծ դեր էին խաղում։ Աղբյուրներում սովորաբար բոլոր կարգի
խոշոր վաճառականները հիշատակվում են մի ընդհանուր՝ խոջա անվան տակ։ Երևանում մեզ
հետաքրքրող ժամանակներում մեծահարուստ խոջաների համբավ ունեին Զաքարիա Ագուլեցու
եղբայր Շմավոնը, որը վերջում սնանկացավ, խոջա Գրիգորը, որը առևտրական գործերով քսան
տարի մնացել էր Լեհաստանամ և մեծ կապիտալներ կուտակել, և ուրիշներ։
Հայաստանում մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ունեին
հողատիրության հինգ տեսակներ՝ պետական կամ դիվանին պատկանող հողեր, շահի ընտանիքի
սեփական հողեր, քրիստոնեական և մահմեդական կրոնական հիմնարկներին կտակված հողեր
(վակիֆ), մասնատիրական հողեր (մուլք կամ արբաբի) և գյուղական համայնքներին պատկանող
հողեր։ Անդրկովկասի խանություններում, որոնց թվում նաև Երևանի խանությունում պետական
հողերն իրականում ենթակա էին խանի իրավասությանը։ Երևան քաղաքում կար երեք կարգի
հողատիրություն խանական (սարդարական) կամ պետական, վանքապատկան և
մասնատիրական։ Երևան քաղաքում այգիներ, բանջարանոցներ, հողանդակներ, ջրաղացներ,
դինգեր, խանութներ ունեին Էջմիածինն և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Վանքերն ու
եկեղեցիներն իրենց կալվածքներն ընդարձակում էին անժառանգ մնացած ունեցվածքներին ու
կալվածքներին տեր դառնալով, նվիրատվությամբ և դրամով գնելու միջոցով։ Սակայն
Երևանում ամենատարածված հողատիրության ձևը մասնատիրականն էր. քաղաքի հողերի
մեծագույն մասը պատկանում էր մասնավոր անձանց, որոնք սոցիալական ու տնտեսական
տեսակետից պատկանում էին հասարակության տարբեր խավերի։ Երևանի մասնավոր խոշոր
հողատերերը ընդարձակ կալվածքներ ունեին նաև քաղաքից դուրս՝ Երևանի խանության
գյուղերում։ Ֆեոդալական հողատիրությունր հիմնականում ուներ երկու ձև՝ մուլքադարություն
և թիուլդարություն
Մեծ տարածում էր ստացել հողի առ ու վաճառքը։ Իբր հողատարածության չափի հիմնական
միավորներ հիշատակվում են խալվարը, սոմարը, լիտրը, բաթմանը, օրավարը և այլն։
Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի ոռոգման ջրանցքներից որոշ ընդհատումներով
գործում էին Մամռին, Աբուհայաթը և Դալման։ Դրանցից բացի, ոռոգման համար օգտագործում
էին քաղաքում եղած ընդգետնյա և Գետառի ջրերը։ Պատերազմների և 1679 թվականի
կործանիչ երկրաշարժի հետևանքով մի քանի անգամ խափանվել են քաղաքի ջրանցքները, բայց
դրանք նորից վերականգնվել են։ Քաղաքի մեծ ջրանցքները համարվում էին խանի
սեփականությունը, որը դրա վրա հսկելու համար սահմանել էր հատուկ պաշտոն։
Նախորդ ժամանակների նման XVI—XVIII դարերում Երևանը դարձյալ այգեգործական մեծ
բնակավայր էր։ Այստեղ կային մրգատու և խաղողի բազմաթիվ այգիներ, որոնց գրաված
տարածությունը հասնում էր ավելի քան 2.000 հեկտարի։ Բնակիչների մեծ մասն ուներ իր
այգիները։ Քաղաքի այգեգործությունն ու խաղողագործությունը զգալի առաջադիմություն են
կատարել հատկապես XVII դարի սկզբներին՝ Ամիրգունա-խանի իշխանության տարիներին և
նույն դարի վերջերին՝ Զալ-խանի օրոք։ Բուն քաղաքից բացի, ընդարձակ այգիներ կային նաև
նրա
շրջակայքի գյուղերում՝ Ձորագյուղում, Նորագյուղում, Նորքում և այլուր, որոնք տնտեսապես
այնքան ձուլված էին քաղաքի հետ, որ փաստորեն վեր էին ածվել նրա արվարձանների։
Հաճախակի կրկնվող պատերազմներից, ներքին կռիվներից, հարկային ծանր
քաղաքականությունից և այլ պատճառներից բացի, երկրի ու քաղաքի գյուղատնտեսության
ճյուղերի զարգացումը մեծապես խափանում էին նաև բնական աղետները՝ մորեխը,
երկրաշարժները, կարկուտը, անբերրիությանը, որոնց հետևանքով պարբերաբար կրկնվում էր
մեծ թվով մարդկային կյանքեր խլող սովը։
Մեզ հետաքրքրող ժամանակներում ամբողջ երկրի հետ միասին
Երևանը նույնպես գտնվում էր ֆեոդալիզմի
ժամանակաշրջանում։ Ինչ խոսք, որ օտարների՝ մոնղոլների,
թեմուրյանների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների,
սեֆևյանների ու թուրքերի երկարատև տիրապետությունն իր
ազդեցությունն է թողել Հայաստանի ֆեոդալական
հարաբերությունների վրա։ Երկրի ֆեոդալական հասարակարգի
համապատասխան
թե´ գյուղական և թե՛ քաղաքային բնակչությունը մասնատված էր տնտեսական ու իրավական
տարբեր դիրք ու վիճակ ունեցող խմբերի՝ շահագործողների (խաներ, բեկեր, աղալարներ,
մելիքներ, բարձրաստիճան հոգևորականներ, խոշոր վաճառականներ) և շահագործվողների
(կախյալ վիճակի մեջ գտնվող գյուղացիներ, արհեստավորներ, մանր առևտրականներ, վարձու
աշխատողներ)։ Իրենց տնտեսական ու իրավական վիճակով իրարից տարբերվում էին ոչ միայն
հասարակության այդ մեծ խմբերը՝ շահագործողներն ու շահագործվողները, այլև դրանցից
յուրաքանչյուրի մեջ մտնող ենթախմբերը՝ արհեստավորները, առևտրականները, գյուղացիները և
այլն։ Իր սոցիալ-տնտեսական վիճակով ամենացածր աստիճանի վրա գտնվում էր
հասարակության ամենաբազմամարդ դասակարգը՝ գյուղացիությունը, որն իր հերթին նույնպես
ենթարկված էր շերտավորման։
Երևանում և Երևանի խանության մեջ արտոնյալ խավի աստիճանավորության բարձրագույն
կետում գտնվում էր սարդարը։ Նրան էին ենթակա հայ, թուրք և պարսիկ մյուս բոլոր
մեծամեծները՝ ժառանգական ու անձնական բոլոր ազնվականները, խաները, մելիքները,
աղալարները, պարոնները, բեկերը և այլք։ Այդ էր եղել պատճառը, որ Երևանի խանը սարդար
(զորագլուխ) տիտղոսից բացի, սովորաբար կոչվում էր նաև բեյլերբեյ (բեգերի բեգ)։ Երևանի
խանը մեծ
իշխանություն ունենալուց բացի, խանության ամենահարուստ անձնավորությունն էր՝ խոշոր
կալվածատեր և վաճառական։
Արտաքին և տարանցիկ առևտրի ծավալման հիմքի վրա, հասարակության դասակարգային
տրոհվածության խորացման հետևանքով գոյություն ուներ նաև վաճառականության և
պրոֆեսիոնալ խոշոր առևտրականների խումբը, որը, ճիշտ է, զանգվածորեն չէր մտնում
արտոնյալ դասակարգի մեջ, բայց ուներ բավական լայն արտոնություններ։
Պարսկական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանում XVI—XVIII դարերում
հարկատու բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի և զանազան տեսակի հարկադիր
աշխատանքների ընդհանուր թիվը հասնում էր 35-ի։ Ընդ որում այդ բոլորը ռուս պատմաբան Ի.
Պ. Պետրուշևսկին բաժանում է 5 խմրի՝ հողային ու եկամտահարկերի (11 տեսակ), զորքերը և
վարչական ապարատի տարբեր օղակները պահպանելու համար սահմանված տուրքերի ու
բնահարկերի (14 տեսակ), աստիճանավորներին և ֆեոդալներին տրվող զանազան «ընծաների»
(3 տեսակ), գլխահարկի և ծխահարկի (3 տեսակ) և պետության ու ֆեոդալների օգտին կատարվող
պարտադիր աշխատանքների ու զինվորական ծառայության (3 տեսակ)։ Դրանց մեծագույն մասը
գոյություն ուներ նաև Երևանի խանությունում։
Խանության ֆինանսական աշխատողները պարբերաբար կատարում էին աշխարհագիր՝
հարկերը նշանակելու համար։ նրանք ստուգում ու գրանցում էին հարկադրման ենթակա բոլոր
կարգի օբյեկտներն ու մարդկանց՝ տները, այգիները, ցանքերը, անասունները, գլխահարկի
ենթակա մարդկանց և այլն։ Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ պատմագիրը
մանրամասնությամբ նկարագրել է պարսկական տիրապետության շրջանի ծանր հարկերի
նշանակումն ու գանձումը։ Նրա վկայության համաձայն, պարսկական աշխարհագիրներին
ուղեկցում էին բռնությունները, ծեծը, ֆիզիկական խեղումները, ահն ու սարսափը։ Ժողովրդի
ցասումից ահաբեկված՝ հարկային վերակացուները երկրում շրշում էին զինվորական
ջոկատների ուղեկցությամբ՝ հարկադրելով հնարավոր բոլոր օբյեկտները այգիները,
պարտեզները, ցանքերը, անասունները, ձիթհանքերը, ջրաղացները, արհեստները, մարդկանց
և այլն։ Բռնությունները, կաշառքը և անօրինականությունը մեծ չափերի էին հասնում
մանավանդ հարկերի հավաքման ժամանակ։ Հարկերը հավաքում էին աստիճանավորները մեծ
խմբեր կազմած։ Նրանք հարկերը գանձելու պատրվակի տակ ամիսներ շարունակ կարող էին
մնալ միևնույն գյուղում և հարկատուների հաշվին ապրել արևելյան ճոխությամբ։ Բազմաթիվ
հարկերի մեջ իրենց ծանրությամբ ժողովրդի համար առանձնապես անտանելի էին բահրան
(պետական՝ եկամտային հարկը), գլխահարկը
և հավատքի համար հայերից բռնագանձվող «ջիզիա» կամ «ջաղիա» կոչված հարկը։
Թուրք-պարսկական պատերազմների, խաների ու փաշաների միջև տեղի ունեցող կռիվների և
կիսանկախ խաների ժամանակ վրաց Հերակլ թագավորի կրկնակի արշավանքների հետևանքով
Երևանի բնիկ բնակչության զգալի զանգվածները գերեվարվել ու քշվել են օտար երկրներ՝
Պարսկաստան, Թուրքիա, ինչպես նաև Արևմտյան Հայաստան ու Վրաստան։ Առաջին մեծ
գերեվարությունը կատարվել է 1579 թվականին, թուրքական նվաճման հետևանքով։ Սակայն
գերեվարության և բռնի տեղահանությունների մեջ ահավոր չափեր է ունեցել Շահ-Աբաս I-ի
հրամանով 1604 թվականի ամառը կատարված տեղահանությունը։ Բռնագաղթի ենթարկվեց նաև
Երևանի բնակչության զգալի մասը։ Տեղահան արված և Պարսկաստանի խորքերը քշված
երևանցիները նախ, բնակեցվում են Սպահանի ծայրամասում, իսկ 50 տարի անց՝ 1655
թվականին Նոր Ջուղայի մոտակայքում, որտեղ նրանք կառուցեցին իրենց Նոր Երևան
թաղամասը։
Հայերին իրենց բուն երկրից ու հայրենի քաղաքներից արտաքսելու քաղաքականությունը
շարունակվում էր նաև XVIII դարում Նադիր-շահի և կիսանկախ խաների տիրապետության
ժամանակներում։ Նադիր-շահի հրամանով Երևանի խանությունից հարյուրավոր հայ
ընտանիքներ են քշվել Խորասան։ Այդպիսի բռնագաղթ է եղել նաև Հուսեին-Ալի-խանի
ժամանակ, ինչպես նաև մեծ թվով հայ գերիներ տարվեցին Վրաստան՝ Հերակլ
թագավորի արշավանքների ժամանակ։ Բռնագաղթերից բացի, Երևան քաղաքից գաղթ է
եղել նաև «կամովին» օտարի տիրապետության ծանր պայմանների հետևանքով,
ինչպես նաև վաճառականական ու այլ նպատակներով Երևանից դուրս են եկել և ուրիշ
երկրներում բնակվել հարյուրավոր երևանցիներ։
Զանազան եղանակներով տեղի ունեցած քաղաքի բնակչության արտահոսքի
համեմատությամբ ներհոսքն ավելի թույլ է եղել։ Բայց և այնպես Հայաստանի ուրիշ
շրջաններից ու քաղաքներից մի քանի անգամ զգալի թվով բնակիչներ են եկել ու
բնակվել Երևանում։ Դրանց մի մասը բերվել է Ամիրգունայի և Հասան-Ալի խանի՝
դեպի Արևմտյան Հայաստան կատարված արշավանքների ընթացքում, իսկ մյուս
մասն իրենք են կամովին գաղթել ու բնակություն հաստատել
Երևանում։
Մինչև 1604 թվականի մեծ բռնագաղթը քաղաքի
բնակչության բացարձակ
մեծամասնությունը կազմում էին հայերը։ Հետագայում դրանց թիվը բավականաչափ նվազում է,
բայց և այնպես նրանք մյուս ազգությունների նկատմամբ իրենց թվով դարձյալ գրավում էին
առաջին տեղը։ Քաղաքի բնակչության մյուս մասը կազմված էր թաթարներից (ադրբեջանցիներ),
օսմանական թուրքերից և պարսիկներից։ Չնայած փոքրամասնությանը՝ թուրքերն ու պարսիկները
որպես իշխողներ ունեին մի շարք արտոնություններ։ Առանձնապես ծանր էին հայերի
պայմանները։ Նրանք ամենուրեք ենթակա էին հալածանքների ու բռնությունների։ Տիրողները
բոլոր միջոցներով ձգտում էին նրանց հավատափոխ անել և ձուլել: Մահմեդական
իշխանավորներից բացի, մեծ վտանգ էին սպառնում նաև ճիզվիտ քարոզիչները, որոնք օգտվելով
մեր ժողովրդի ծանր կացությունից՝ նույնպես ամեն կերպ ձգտում էին վերացնել հայկական
եկեղեցու ինքնուրույնությունը և այն ենթարկել Հռոմի պապի իշխանությանը՝ կաթոլիկական
եկեղեցուն։
Մեզ հետաքրքրող ժամանակների Երևանի բնակչության ընդհանուր թվի վերաբերյալ
տեղեկություններ չկան։ Միայն անառարկելի է, որ XVI—XVIII դարերում Երևանը չուներ
աճելու և բազմամարդ քաղաք դառնալու հնարավորություններ։ Ամենայն հավանականությամբ այդ
դարերում Երևանն ուներ 10000 —12500 բնակիչ։
Պարսկաստանի, Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի մյուս քաղաքների նման Երևանը ևս
չուներ բուժական որևէ ձեռնարկություն։ Նրա բնակչության առողջապահական պայմանները
վատթարագույն էին։ Հայկական բժշկության բավական զարգացած շրջանում՝ XVIII դարում
Երևանում հիշատակվում են միայն երկու ոչ հայտնի բժիշկ՝ Հարութիսը (Հարություն) և Թաթուլը:
Գործնական բժշկությունը մեծամասամբ գտնվում էր բժշկական տարրական գիտելիքներից զուրկ
հեքիմների ձեռքին։ Քաղաքում ամռանը մեծ տարածում ուներ դողերոցքը, պարբերաբար բռնկվում
էին մահասփյուռ հիվանդություններ։ Տնտեսական ծանր պայմանները, պատերազմներն ու
անբերրիությունները, կոմունալ տարրական պայմանների բացակայությունը, դաժան շոգերը,
փոշին, կեղտը, լավորակ ջրի բացակայությունը՝ այդ բոլորը Պարսկաստանի, Անդրկովկասի և
Առաջավոր Ասիայի մյուս շատ քաղաքների նման Երևանը դարձնում էին վարակի բույն։ Դրանց
վրա գումարվում էին տիրողների գործադրած հալածանքներն ու բռնությունները, որոնք
ընդհանուր գծերով նկարագրել է Նաղաշ Հովնաթանն իր «Գովասանութիւն Երևանայ քաղաքին»
երգիծական բանաստեղծության մեջ։
Երևանին բախտ չէր վիճակված բնականոն ընթացքով զարգանալու։ Այն բազմաթիվ անգամ
ավերվել է ու ձեռքից-ձեռք անցել։
Յուրաքանչյուր այդպիսի ավերումից հետո հարկ է եղել ավերակների կույտից քաղաքը նորից
վերաշինել ու տեսքի բերել։ Պատերազմներից բացի, Երևանը շատ էր տուժում նաև բնական
աղետներից՝ երկրաշարժներից ու Գետառի սելավներից։ 1679 թվականի հունիսի 4-ին տեղի
ունեցած երկրաշարժի հետևանքով Երևանը վեր է ածվել ավերակների կույտի և մի քանի
տասնյակ տարվա ընթացքում հազիվ են վերացրել դրա հետևանքները։ Ընդհանուր առմամբ,
Երևանում մեզ հետաքրքրոդ ժամանակներում շինարարական զգալի աշխատանքներ են կատարվել
Ամիրգունա-խանի, Զալ-խանի, Խոսրով-խանի, Հուսեին-Ալի խանի և մի քանի ուրիշ խաների օրոք։
Սակայն Երևանը մնում էր որպես ասիական հետամնաց քաղաք, առանց որևէ հատակագծման,
խառնիխուռն կավակերտ տներով, կեղտոտ ու ծուռումուռ փողոցներով մի տգեղ քաղաք, որի
ընդհանուր գորշ ֆոնի վրա նշմարելի էին բերդի աշտարակները, եկեղեցիների գմբեթները և
մզկիթների մինարեները։ Քաղաքը որոշ չափով գեղեցիկ տպավորություն էր թողնում միայն
ամռանը, երբ այն թաղվում էր այգիների ու բանջարանոցների կանաչ ծովի մեջ։ Քաղաքը
բաժանված էր մի քանի թաղամասերի։ Նրա շրջակայքի գյուղերից մի քանիսը՝ Նորքը,
Ձորագյուղը, Նորագյուղը նույնպես աստիճանաբար ձուլվել են քաղաքի հետ՝ կազմելով առանձին
թաղամասեր։
Քաղաքի գլխավոր կառավարիչը՝ քաղաքագլուխը, քալանթարն էր, որին ստորագրված էին
քաղաքային մյուս բոլոր պաշտոնյաները՝ մելիքները, դարուղան (ոստիկանապետը) և մյուսները։
Իրականում քալանթարն ու մելիքները իրենց ձեռքում պահում էին դատավորի ու կառավարիչի
իրավունքները, իսկ քաղաքի կառավարման մյուս կարևոր օղակները գտնվում էին դարուղայի,
շուկայապետի (բազարբաշի), կշռապետի (միզանդար) և ուրիշ ցածրադիր պաշտոնյաների
ձեռքին։ Դարուղան իր իշխանությունն իրագործում էր հարյուրապետների (յուզբաշի) և
տասնապետների (չաուշ) միջոցով։ Համաքաղաքայինից բացի, կար նաև գիշերային
պահպանության ոստիկանություն, որի գլուխ կանգնած էր գիշերային ոստիկանության պետը՝
հասաս-բաշին, իսկ շուկան ուներ իր առանձին հասասները։ Ոստիկանական և պահպանության
այդ բոլոր ծառայողները պահվում էին ժողովրդի հաշվին։ Դրանք փոքրից մինչև մեծը կատարում
էին անօրինականություններ և չարաշահումներ։ Եթե այդ բոլորի փոխարեն քաղաքային
ոստիկանությունը գտնվեր իր
բարձրության վրա և թեկուզ նվազագույն չափով ապահովեր քաղաքի և շուկայի խաղաղ
առօրյան, բնակիչների կյանքն ու գույքը, դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր քաղաքի ներքին
կյանքը համարել բնականոն և տանելի։ Այնինչ պարսկական տիրապետության շրջանի Երևանի
ներքին կյանքը միանգամայն անապահով էր, հասարակության ապադասակարգային տարրերը,
ոստիկանական ծառայողների թողտվությամբ, խուլիգանական բանդաներ կազմած՝ գիշերվա
պահին ցրվում էին քաղաքով մեկ և մինչև լույս ահ ու սարսափի մեջ պահում քաղաքացիներին։
Արևելյան շատ քաղաքների նման Երևանը ևս հատուկ զբոսայգիներ չի ունեցել։ Բնակիչները
սովորաբար զբոսնել են կամ իրենց հանգիստն անցկացրել եկեղեցիների և մզկիթների
ստվերախիտ բակերում։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվում էր մեծ հրապարակը՝ մեծ
մեյդանը, որը շրջապատված էր ծառերով և որը նույնպես որոշ չափով ծառայում էր որպես
զբոսավայր։ Նրան կից գտնվում էր քաղաքի շուկան՝ առևտրի և բոլոր տեսակի տնտեսական
գործարքների կենտրոնը։
Քաղաքում կային մի շարք բաղնիքներ (համամներ) և քարավանատներ, որոնք գտնվում էին
անմխիթար վիճակում։ Բացառություն էր կազմում միայն սարդարի հարեմին պատկանող
մարմարապատ բաղնիքը, որը գտնվում էր բերդում։
Հնագույն ժամանակներից ի վեր Երևանի բնակիչները միշտ անհանգստացել են խմելու լավորակ
ջուր ունենալու հարցով։ Քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար առանձին
անհատներ կոնկրետ քայլեր են կատարել նաև մեզ հետաքրքրող ժամանակներում։ Երևանցի խոջա
Գրիգորը, որ կրում էր Մոծակ մականունը, 1652—1653 թվականներին Գետառից խմելու ջուր
է բերել Կաթողիկե եկեղեցու բակը և քաղաքի այդ եկեղեցուն հարող թաղերը։ 1793 թվականին
Տեր-Գրիգորյան եղբայրները նույն Գետառից ագուգաներով ջուր են բերում Կոնդի ս. Հովհաննես
եկեղեցու բակը և այդտեղից բաշխում քաղաքի այդ մասի թաղերի միջև։ Սակայն դրանցով,
այնուամենայնիվ, արմատապես չէր լուծվում Երևանի խմելու ջրի հարցը։ Մեծ միջոցներ և
հսկայական աշխատանք պահանջող այդ հարցը լուծվել է միայն XX դարի սկզբներին։
Երևանի XVI—XVIII դարերի ճարտարապետական կոթողները սահմանափակվում էին
եկեղեցիներով, մզկիթներով, Հրազդանի ու Գետառի կամուրջներով, խանի բերդով ու պալատով և
հնից իր գոյությունը մինչև 1679 թ. երկրաշարժը պահապկած մի աշտարակով, որը նկարագրել
է Շարդենը։
Առաջին հայացքից թվում է, թե XVI—XVIII դարերում Երևանում մշակութային առումով
հիշատակության արժանի ոչինչ չպետք է ստեղծվեր։ Անվերջ ու ավերաբեր պատերազմները,
պարբերաբար կրկնվող
բնական աղետները, ֆեոդալական հետամնաց Թուրքիայի ու Պարսկաստանի ծանր լուծը, խաների
ու փաշաների սահման չունեցող կամայականությունները՝ այդ բոլորը խափանում էին նաև
Երևանի մշակութային կյանքի զարգացումը։ Այդ դարերում բազմաթիվ անգամ ավերվել են հնից
եկող նրա ճարտարապետական կոթողները՝ եկեղեցիները, կամուրջները, ոռոգման առուները,
ավարի են ենթարկվել տասնյակներով ձեռագրեր, խափանվել են եկեղեցիներին կից եղած
դպրոցները, գերեվարվել կամ ոչնչացել են հազարավոր մարդիկ։ Այնուամենայնիվ, XVI— XVIII
դարերում ևս Երևանում մշակութային կյանքը չէր ընդհատվել։ Նույնիսկ այդպիսի դաժան
պայմաններում Երևանում ստեղծվել են հիշատակության արժանի գործեր և գիտության ու
մշակույթի տարբեր բնագավառներում հանդես են եկել ականավոր շատ ներկայացուցիչներ։
Երևանի մշակութային կյանքի վրա իր բարերար ազդեցությունն էր թողնում Էջմիածինը։ Քաղաքի
մշակութային կյանքի զարգացմանը մեծապես նպաստել է XVII դարի 20-ական թվականներին
Մովսես Սյունեցու կողմից հիմնված ս. Անանիա անապատի դպրոցը, որն իր բնույթով և կարգ ու
կանոնով նման էր Սյունիքի հռչակավոր Մեծ Անապատի դպրոցին։
Երևանի եկեղեցիներին և մի քանի մզկիթներին կից գործում էին հոգևորական դպրոցներ։
Եկեղեցական դպրոցների մեջ
ամենահայտնին ս. Անանիա անապատի դպրոցն էր, իսկ մզկիթներին կից եղած դպրոցների մեջ
համեմատաբար մշտական ու կանոնավոր գործողը Գյոյ-ջամիի դպրոցն էր։ Ս. Անանիա անապատի
սաներից շատերը՝ Մելքիսեթ վարդապետը, Ոսկան Երևանցին և շատ ուրիշներ դարձան այն
ժամանակվա հայկական մշակույթի հայտնի գործիչներ։
Երևանի և նրա շրջակայքի գյուղերի եկեղեցիներում XVI— XVIII դարերում կուտակվել էին
տասնյակներով ձեռագրեր, դրանցում տարբեր գրիչների կողմից ընդօրինակվել են բազմաթիվ
ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մինչև մեր օրերը։ Բացառելով անանուն և XIX դարի
գրիչներին (որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են, բայց մեծ արժեք չեն ներկայացնում)
մեզ հետաքրքրող ժամանակների երևանցի և Երևանում գործունեություն ունեցած, բայց ուրիշ
տեղից եկած գրիչների թիվը անցնում է մեկ և կես տասնյակից։ Դրանցից էին Հակոբ Երևանցին
(XVI դ.) Պողոսը, Զաքարիան, Եսայի սարկավագը, Մինաս գրիչը, Մկրտիչը, Ավետիս երեցը և
ուրիշներ։
Սակայն միայն գրչությամբ չի սահմանափակվում նշված ժամանակաշրջանի Երևանի գրի ու
գրականության արվեստը։ Այդ նույն ժամանակներում է տարիներ շարունակ Երևանում ապրել ու
ստեղծագործել միջնադարյան Հայաստանի մշակույթի մեջ այնքան մեծ դեր խաղացած
Հովնաթանյանների հայտնի ընտանիքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Նաղաշ
Հովնաթանը, տաղասաց Սաֆարօղլին, այդ նույն ժամանակներում Երևանում գրվել են
գրականության պատմության առումով ուշադրության արժանի չափածո արձանագրություններ և
հիշատակարաններ, ստեղծվել վկայաբանություններ, զրույցներ և այլն։ Մեր պատմագիրների և
եվրոպական ճանապարհորդների վկայություններից երևում է, որ XVI—XVIII դարերում
Երևանում պարբերաբար փողոցային ներկայացումներ էին տալիս միմոսներն ու
կատակերգակները։ Դրանց ներկայացումները, աշուղների ու լարախաղացների ելույթները մեծ
բավականություն են պատճառել բնակիչներին։ Դրանք օպերայի, ասմունքի ու կրկեսի
նախասկզբնական ձևերն են, որոնք մեր քաղաքում հարատևել են բավական երկար ժամանակ։
Արվեստի ճյուղերի մեջ Երևանում իր տեղն ուներ նկարչությունը։ Դրա ականավոր
ներկայացուցիչը Նաղաշ Հովնաթանյանն է, որը ըստ մասնագետների կարծիքի, իր նկարներով
զարդարել է Երևանի եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի, Կաթողիկեի
հիմնադիրն է Երևանի ս. Անանիա անապատի բարձր տիպի դպրոցի և հեղինակ ու դասախոս։
1604 թվականի մեծ բռնագաղթով Պարսկաստան քշված երևանցիներն իրենց նոր
բնակավայրում՝ Նոր Երևան թաղում նույնպես ստեղծում են հիշատակության արժանի
մշակութային գործեր, դրանով իսկ նպաստելով հայկական մշակույթի ընդհանուր
առաջադիմությանը։
Մեծանուն պատմաբան Լեոի «Երևանի պատմությունը» ես ընթերցել եմ անցած դարի
70 – ական թվականներին, երբ դեռ ուսանող էի: Գրքի այժմյան ընթերցանությունը նոր
ըմբռնումների ու ընկալումների հանգեցրեց: Շատ բան ես տեսա նորովի և մտովին զուգահեռներ
անցկացրի միջնադարյան Երևանի և այսօրվա մեր մայրաքաղաքի միջև: Նույնիսկ այն, որ
նախկինում Երևանի խանությունը կառավարում էի բեգլարբեգը, իսկ այսօր` Բեգլարյանը, երևի
թե իր գաղտնի խորհուրդն ունի: Երկու հարյուրից չորս հարյուր տարի է անցել մեզ հետաքրքրող
ժամանակներից, բայց հին երևանցիներին հուզող շատ հարցեր այսօր ել այժմեական են: Դրանք
վերաբերվում են թե հարկերին ու տուրքերին, որոնք հիմա էլ շատ են ու անհասկանալի, թե ջրի
խնդրին, որ հիմա էլ սակավ ու թանկ է, ինչպես
հարյուրամյակներ առաջ, թե կաշառակերությանը, որ ինչպես ֆրանսիացի վաճառական և
ճանապարհորդ Ժ. Շարդենն էր նշում, Երևանի խանությունում դարձել էր կենցաղ: Ցավոք, այն մեզ
մոտ էլ դեռ դուրս չի եկել կենցաղից:
Զուգահեռները շատ են ու զարմանալի: Այսօր էլ, ինչպես հարյուրամյակներ առաջ օրախնդիր է
Երևանի մաքրությունը` մի ոչ շատ էական տարբերությամբ: Եթե XVI - XVIII դարերում Երևանի
փողոցները աղտոտված էին կեղտաջրերով, մրգի և ուտելիքի մնացորդներով, կենդանական ու
կենցաղային աղբով, ապա մեր օրերում դրանց ավելացել են պոլիէթիլային ու պլաստիկե օգտագործած
տարաները, շինարարական աղբը, ծխախոտի մնացորդները և այլն: Եթե վերը նշված ժամանակներում
պատմիչները Երևանը նկարագրում էին որպես այգիների ու կանաչի մեջ կորած քաղաք, այժմ մեր
քաղաքի կանաչ գոտիները ոչնչացվում են հանուն մեր իշխանական էլիտայի «էլիտար»
քմահաճույքների:
Մերօրյա օլիգարխներն ու մարզա – քաղաքա – համայնապետերը համահունչ են նախկին մահալների
կառավարիչներին, քալանթարներին, խոջաներին, միրաբներին և այլ պաշտոնյաներին: Ինչպես դարեր
առաջ, այսօր էլ օրվա հաց վաստակելու համար հայը, տվյալ դեպքում` երևանցին բռնում է
պանդխտության ճանապարհը: Ինչպես հիմա, այն ժամանակներում էլ գոյություն ունեին արտադրական
ու առևտրական մենաշնորհներ, որոնք գտնվում էին Երևանի խանի և նրա մերձավոր մարդկանց
ձեռքին: Սակայն այն դարերում Երևանն ունեցել է նաև խիզախ, գործունյա, հայրենասեր խաներ,
որոնք մեծ գործեր են կատարել Երևանի խանության և երևանցիների համար: Դրանցից են եղել
Ամիրգունա խանը, Խոսրով խանը, Զոլա խանը և
ուրիշներ, որոնց գովերգել է ժողովուրդը: Զուգահեռներ տանել նրանց և մեր օրերի կառավարիչների
միջև մի քիչ դժվար է:
Հետաքրքիր զուգահեռներ են գծվում նաև Հին Երևանի և մեր այսօրվա մայրաքաղաքի մշակութային
կյանքի միջև: XVIII դարի ֆրանսիացի նշանավոր հետազոտող և ճանապարհորդ Ժոզե Պիթոն դե
Տուրնեֆորը գրում է, որ ինքը Երևանում ականատես է եղել հայ և օտարազգի գուսանների
մրցույթին: Նման մրցույթների մասին նշում են նաև այլ աղբյուրներ: Մասնավորապես խոսվում են
նաև լարախաղացների, ծաղրածուների, գուշակների, դեվրիշների, աշուղների ելույթների մասին:
Դրանք հիմնականում տեղի էին ունենում ուշ աշնանը և ձմռանը, երբ մարդիկ,ավելի ազատ էին
լինում: Այս ժամանակ էին կատարվում նաև հարսանիքները, որոնք հին երևանցու մշակութային
կյանքի մաս էին կազմում: Մշակութային օջախներ, որպես այդպիսիք Հին Երևանում չկային:
Մրցությունները և ելույթները, որպես կանոն, տեղի էին ունենում կամ եկեղեցու բակում, կամ
շուկայի` Ղանթարի հրապարակում (մեյդանում): Ձմռան երկար գիշերները կարճեցնելու նպատակով
երևանցիները հավաքվում էին թաղի հարուստներից մեկի հացատանը` օդայում և թոնիրի շուրջը
«քուրսի» նստելով պատմում հայկական ու պարսկական հեքիաթներ, լսում երգեր Աշուղ Ղարիբի ու
Շահ Իսմաիլի մասին, խոսում օրվա նորություններից ու իրենց դարդ ու ցավից: Այդ արժեքներից
շատերը մենք կորցրել ենք և երևի թե անդարձ: Հեքիաթները մեզ էլ չեն հուզում, Աշուղ Ղարիբի ու
Շահ Իսմաիլի մասին չենք լսել, մերձավորի դարդ ու ցավն էլ մեզ չի հետաքրքրում:
Հատկապես հարուստ երևանցիների կենցաղի ու հանգստի անբաժան մասն էր կազմում բաղնիքը:
Բաղնիք գնալը նման էր արարողակարգի, ծեսի, որն
ուղեկցվում էր երկար նախապատրաստական աշխատանքով: Կանայք լվանում և կարկատում էին
ներքնաշորերը, սնդուկից հանում տոնական հագուստը, համապատասխան խորտիքներ և խմիչքներ
պատրաստում բաղնիքի համար: Բաղնիքները թուրքական և պարսկական էին, որոնք որոշակի
նմանություն ունեն այսօրվա շոգեբաղնիքների` սաունաների հետ: Մեր սերնդի մարդկանց, որոնք
ամենօրյա առնչություն ունեն բաղնիքի և հիգենիայի այլ պարագաների հետ, դժվար է հասկանալ հին
երևանցիների այդքան լուրջ և, ես կասեի, փիլիսոփայական վերաբերմունքը բաղնիքների նկատմամբ:
Երևանցիները եղել են մեր ժողովրդի ավանգարդը հայ ազգային ազատագրական պայքարում, ամուր
կառչել են հայրենի հողին և քրտնքով ու արյունով սնել ու պաշտպանել այն:
Պատմաբան Լեոի այս ստեղծագործությունը ոչ միայն թույլ է տալիս համեմատել Երևանի անցյալն ու
ներկան, այլև ուսանում է չկրկնել անցյալում թույլ տրված սխալները, թերություններն ու
բացթողումները: Այն, իմ համոզմամբ, պիտի լինի Երևանի ճակատագիրը տնօրինողների և
երևանցիների սեղանի գիրքը:
Գիրքը գրված է նյութի խոր իմացությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով, կենդանի ու ճոխ
լեզվով: Գրողի նուրբ հեգնաքն ու հումորը ավելի են մեծացնում երկի արժեքը:
Հետաքրքիր զուգահեռներ են գնում Հին ու Նոր Երևանի այն նկարների միջև, որոնք հայթայթել եմ
նյութն ուսումնասիրելու ժամանակ:Ահա նրանցից մի քանիսը.
Սա Երևանի հատակագիծն է ըստ ֆրանսիացի Շարդենի 1672թիվ
Զավեն Արշակունու ծավալանկարը: Կոչվում է Հին Երևանը
Մեր օրերի երևանյան համայնապատկեր
Երևանի բերդը 1796թ.: Երևում է Հրազդան գետը (Զանգուն) և հին կամուրջը,
որը մինջև հիմա էլ գործում է Հրազդանի ձորում:
Ռուս նշանավոր նկարիչ, համայնապատկերների մեծ վարպետ
Ֆրանց Ալեքսեևիչ Ռուբոյի ստեղծած Երևանի բերդի գրավման մանրակերտը:
Երևանի բերդի տեղում կառուցվել է Երևանի գինու – կոնյակի գործարանը:
Երևանի բերդի դիմաց, Հրազդան գետի աջ ափին
գտնվում է Պասկեվիչի բլուրը, որի
վրա սկզբից կառուցվել է Շուստովի գինու, կոնյակի
գործարանը, այնուհետև կոնյակի «Արարատ»
տրեստը:
Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցը XIX դարի վերջին XX դարի սկզբին: Քաղաքային հիմնական
փոխադրամիջոցը ձիաքարշներն էին, որոնք նման էին տրամվայների, որոնց վագոնը երկաթգծերի վրայով
քաշում էին ձիերը:
Ձիաքարշերը գնում էին մինչև այժմյան Աբովյան պւրակ (Պլանի գլուխ)
Նախկին Ցարսկայա հետո Ալավերդյան այժմյան Հանրապետության փողոց:
Փողոցի այս հատվածը իր տեսքը պահպանել է մինչև մեր օրերը
Աբովյան փողոցը նախորդ դարի 30 – 40-ական թվականներին:
Աշխատավորների ցույց և միտինգ նոյեմբերի 7-ին:
Աբովյան փողոցը մեր օրերում
Սուրբ Պողոս – Պետրոս եկեղեցին 1920 – ական թվականների կեսերին
Շինհրապարակ նույն եկեղեցու տարածքում: Եկեղեցու տեղում կառուցվեց
«Безбожник» կինոթատրոնը, որը հետագայում վերանվանվեց կինո Մոսկվա
Ահա այն`կինո Մոսկվան իր ողջ հմայքով:
Սա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որ խորհրդային տարիներին քանդեցին
և նրա տեղում կառուցեցին Եղիշե Չարենցի անվան դպրոցը:
Իսկ սա Եղիշե Չարենցի անվան դպրոցն է, որի տեղում եղել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Կապույտ մզկիթը XIX դարի սկզբին
Կապույտ մզկիթը մեր օրերում: Այն պարսկական հոգևոր – կրոնական կենտրոն է
Ղանթարի շուկան: Պատկերը անհայտ նկարչի:
Ղանթար, արաբերեն նշանակել է շուկայի մեծ կշեռք:
,Ղանթարի շուկայի տեղում հիմա Երևանի մանկական այգին է Շահումյանի
հրապարակի և Կոմայգու հարևանությամբ
:Երևանի Կոնդ թաղամասը Հարյուրամյակներ շարունակ այստեղ ոչինչ չի
:փոխվել
Այդ է վկայում Մերուժան Խաչատրյանի այս կտավը` Հին Կոնդը
Երևանյան կոնտրաստ` Կոնդի հյուղակները բարձրահարկերի ֆոնի վրա:

Weitere ähnliche Inhalte

Mehr von Sona Arsenyan

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памятиSona Arsenyan
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевSona Arsenyan
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон ВершовскийSona Arsenyan
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanSona Arsenyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանSona Arsenyan
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենSona Arsenyan
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Sona Arsenyan
 
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներՀամլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներSona Arsenyan
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհասSona Arsenyan
 
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունՀամո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունSona Arsenyan
 
Աստղամանուկը
ԱստղամանուկըԱստղամանուկը
ԱստղամանուկըSona Arsenyan
 
Աստղամանուկը
ԱստղամանուկըԱստղամանուկը
ԱստղամանուկըSona Arsenyan
 

Mehr von Sona Arsenyan (20)

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памяти
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
 
книги
книгикниги
книги
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон Вершовский
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik Nikoghosyan
 
Henrik Edoyan
Henrik EdoyanHenrik Edoyan
Henrik Edoyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն Գալֆայան
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
 
Ekotur
EkoturEkotur
Ekotur
 
Antashyan
AntashyanAntashyan
Antashyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-Հայերեն
 
Anna xechoyan
Anna xechoyanAnna xechoyan
Anna xechoyan
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?
 
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներՀամլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհաս
 
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկությունՀամո Սահյան: Մի քիչ մանկություն
Համո Սահյան: Մի քիչ մանկություն
 
Աստղամանուկը
ԱստղամանուկըԱստղամանուկը
Աստղամանուկը
 
Աստղամանուկը
ԱստղամանուկըԱստղամանուկը
Աստղամանուկը
 

Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան

  • 1. Երևանի պատմությունը Ծնվել է 1860 թվի Շուշի քաղաքում, Արցախում, սովորել է իր ծննդավայրի քաղաքային դպրոցում: Պատանեկական տարիներից Լեոն աշխատակցել է «Մշակին», թողել է պատմագիտական, գրական և հրապարակախոսական մեծ ժառանգություն, հայոց պատմության մեծահատոր գործեր և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Մինչև պատմագիտական իր աշխատությունները, Լեոն իր գրական գործնեության առաջին տասնամյակում զբաղվել է գրական– հրապարակախոսական աշխատանքներով, գրել է վեպեր, պատմվածքներ, վիպակներ, նաև «Վարդանանք» պիեսը։ Եղել է ԵՊՀ-ի պրոֆեսոր 1924—1932 թթ․-ին։ Վախճանվել է 1932 թ. նոյեմբերին՝ Երևանում։ Մեծանուն պատմաբանը իր “Հայոց պատմություն” աշխատության մեջ անդրադարձել է նաև Երևանի պատմությանը: Ստորև ներկայացնում ենք ծաղկաքաղ և ուսումնասիրման փորձ այդ պատմությունից: Լեո
  • 2. Երևանի խանության կենտրոնը Երևան քաղաքն էր։ Սկզբնական շրջանում Երևանը վարչական այդպիսի կենտրոն էր դարձել հավանաբար XIV դարի վերջերին կամ XV դարի սկզբներին։ Իբրև խանության կենտրոն, Երևանը վարչական առումով առանձին միավոր էր և չէր մտնում որևէ մահալի մեջ։ Երևանը միաժամանակ բերդաքաղաք էր։ Նրա բերդը մի քանի դար շարունակ Արևելքում հռչակված էր որպես անառիկ։ Թուրք–պարսկական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Երևանի բերդը պարսկական խաների և թուրքական փաշաների նստավայրն էր։ Այստեղ էին գտնվում խանի ապրանքները, զինանոցները, զորանոցները, մթերային պահեստները, կային նաև մզկիթներ, բաղնիքներ, խանի հարեմը և բնակելի բազմաթիվ տներ։ Երևանի խաներն ու փաշաները Երևանի բերդը պարբերաբար վերանորոգել, վերակառուցել ու ամրացրել են։ Այդ բերդը XVII դարի 70-ական թվականների դրությամբ բավական մանրամասն նկարագրել է ֆրանսիական վաճառական ու ճանապարհորդ Ժ. Շարդենը, ըստ որի բերդը ձվաձև էր, չորս հազար ոտնաչափ արտաքին շրջագծով, ուներ եռաշարք աշտարակավոր պարիսպներ, մինչև 800 տուն, բերդապաշտպան հրետանի, բավական մարդաշատ կայազոր, որը բաղկացած էր մշտական վարձու զինվորներից։ Խանը սովորաբար հաստատվում էր (իսկ երբեմն ուղղակի նշանակվում էր) շահի կողմից, բայց դա ըստ էության ձևականություն էր և նա օժտված էր ներքին լայն իրավունքներով ու հարմար պահերին իրեն համարում էր միանգամայն անկախ իշխող։
  • 3. Երևանի խաները կիսանկախ դարձան XVIII դարի առաջին կեսի վերջերից՝ Նադիր-շահի մահից հետո։ Խանության տերիտորիայում եղած ժառանգական մանր տիրապետությունների՝ մելիքությունների և «ուլկա»-ների իշխանավորները ենթակա էին Երևանի խանին, որն այդ պատճառով էլ կոչվել է «բեյլերբեյ» ( բեգերի բեգ, իշխանաց իշխան)։ Բեյլերբեյը խանության գերագույն կառավարիչն էր և զորքերի գլխավոր հրամանատարը։ Նա ուներ լայնատարած կալվածքներ և հարկերից ու տուրքերից, կենցաղ դարձած կաշառքից ու «նվիրատվություններից» (փեշքեշներից) ստանում էր հսկայական եկամուտներ։ Խաներն օժտված էին բռնակալական բոլոր իրավունքներով։ Կամայականությունը, դաժանությունը, բռնությունները, թալանը, կաշառքը, ծեծը և մարդկանց ֆիզիկապես պատուհասելը խաների համար դարձել էին սովորույթ։ Այս կամ այն խանի «գործունյա» կամ «անբան», «չար» կամ «բարի», «քաջ» կամ «վախկոտ» լինելը և բնակչության նկատմամբ նրանց անհատական վերաբերմունքի բնույթը ամենևին չէին փոխում պարսից բռնապետության և նրա փոքրիկ կրկնօրինակը կազմող Երևանի խանության դաժան կարգերը, նրա խաների բռնակալական իրավունքները։ Խանի գերագույն իշխանությանն էին ենթակա մյուս բոլոր պաշտոնյաները՝ մահալների կառավարիչները, քալանթարները, պալատական ծառայողները, միրաբները և մյուսները։
  • 4. Երևանի խանությունը սեֆևյան Պարսկաստանի կազմում կարևոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. այն պարսից պետության մեջ համարվում էր ամենաեկամտաբեր կուսակալությունը։ Ժ. Շարդենը այդ պատճառով Երևանի խանին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ և ամենաերջանիկ ազնվատոհմ իշխանը», որի տարեկան եկամուտներն ամենահամեստ հաշիվներով կազմում էին 46 հազար թուման կամ ավելի քան 466.000 արծաթ ռուբլի։ Սակայն ո՛չ ընդարձակ արգավանդ հողատարածությունները և ո´չ էլ զանազան եղանակներով խանի ստացած հսկայական եկամուտները չէին կարող չափանիշ լինել երկրի տնտեսական վիճակի համար։ Պարսկական ու թուրքական ֆեոդալական հետամնաց բռնապետությունների ծանր տիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում և Երևանի խանությունն ու ամբողջ Հայաստանը, տնտեսապես գտնվում էին ամենաանպաստ պայմաններում և հնարավորություն չունեին բարգավաճելու։ Ֆեոդալական հետամնաց հարաբերությունների, կողոպտիչ քաղաքականության, կամայականությունների ու կաշառակերության, խաների ու փաշաների ընչաքաղցության, պարբերաբար մղվող թուրք-պարսկական պատերազմների,
  • 5. ֆեոդալական երկպառակությունների հետևանքով Երևանի խանությունն ու նրա կենտրոնը բազմիցս ենթարկվել են ավերման և զրկվել իրենց բուն բնակիչների զգալի մասից։ Սակայն մեր աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատև խաղաղության շրջան, օգտագործում էր իր տնտեսությունը, վերականգնելու, գյուղերն ու քաղաքները վերաշինելու, մշակույթը զարգացնելու։ Երկրի տնտեսական կյանքի համար կարևոր նշանակություն է ունեցել 1639 թվականի հաշտությամբ ստեղծված համեմատաբար խաղաղ շրջանը, որը տևել է ավելի քան 80 տարի։ Որոշ խաղաղ տարիներ հաջորդել են նաև ուրիշ ժամանակներում՝ 1555, 1612 և այլ թվականներին կնքված պայմանագրերին, սակայն դրանք շատ կարճատև են եղել և շուտով նոր ուժով բռնկվել են պատերազմներն ու կործանել այդ տարիներին ստեղծվածը։ XVIII դարի 20- ական թվականներին նորից բորբոքվեցին թուրք-պարսկական պատերազմները, որոնց հաջորդեցին լեզգիների ավերիչ ասպատակությունները, վրաց Հերակլ թագավորի կրկնակի հարձակումները և Աղա-Մամեդ խանի ավերիչ արշավանքները, որոնց հետևանքով նույնպես երկիրը ենթարկվեց ավերման։ Այնպես որ մերթ ընդ մերթ կարճ ժամանակով հաստատված խաղաղության
  • 6. տարիներին ժողովուրդը հազիվ էր հասցնում վերականգնել երկրի տնտեսական նախկին վիճակը, երբ նորից էին բռնկվում պատերազմները։ Այնուամենայնիվ, առանձին խաների օրոք Երևանի խանությունն ու Երևան քաղաքն ապրել են տնտեսական կյանքի որոշ աշխուժացում։ Այդպիսի մասնակի զարգացում է եղել, օրինակ, Ամիրգունա խանի (1604 — 1625), Խոսրով-խանի, Զալ- խանի և մի քանի այլ խաների օրոք։ Երևանի տնտեսական կյանքում կարևոր դեր էին խաղում արհեստները, որոնք սակայն պատերազմների ու գերեվարումների հետևանքով չէին կարող զարգանալ իրենց բնական ընթացքով։ Սկզբնաղբյուրների վկայություններից երևում է, որ Երևանում արհեստագործությունը բավական զարգացել էր XVII դարի երկրորդ կեսին և հաջորդ դարի սկզբներին։ XVI—XVIII դարերում Երևանում կային մի քանի տասնյակ արտադրական արհեստներ՝ քարտաշություն, հյուսնություն, ոսկերչություն, պղնձագործություն, արծաթագործություն, դերձակություն, գդակագործություն, բրուտագործություն, ժամագործություն, դրամահատություն, որմնադրություն և այլն։ Քաղաքի արհեստավորները գրեթե բացառապես հայերն էին, որոնք իրենց արհեստները միջնադարյան մյուս քաղաքների արհեստավորների նման ժառանգում էին իրենց որդիներին։ Քաղաքի արհեստավորների արտադրած ապրանքները
  • 7. հիմնականում սպառվում էին տեղում, եթե բացառելու լինենք գինին, օղին և մի քանի ուրիշ ապրանքներ, որոնք ամբողջությամբ չէին կարող սպառվել տեղում և դրանց համար մեծ պահանջարկ կար հարևան ու հեռավոր շրջաններում։ Արհեստավորները բավական լավ էին տիրապետում իրենց արհեստներին և տալիս էին համեմատաբար բարձրորակ արտադրանք։ Միևնույն արհեստավորը կարող էր տիրապետել մի քանի արհեստների։ Արհեստի ներսում աշխատանքի բաժանումը թույլ էր արտահայտված՝ հումքի նախնական վերամշակումից մինչև պատրաստի արտադրանք տալը կարող էր կատարել միևնույն արհեստավորը։ Արհեստավորներն ըստ զբաղմունքի կազմում էին համքարություններ, որոնք այնքան խոշոր դեր էին խաղում արհեստավորական արտադրության և արտադրված ապրանքների վաճառման ասպարեզում։ Սակայն արհեստավորների մի զգալի մասը չէր ընդգրկված համքարություններում։ XVI—XVIII դարերի երևանի քաղաքային արտադրությունը չէր սահմանափակվում միայն արհեստներով։ Այստեղ գոյություն ունեին շատ տնայնագործական տիպի ձեռնարկություններ՝ ջրաղացներ, դինգեր, կաշեգործական ձեռնարկություններ, ներկատներ և այլն։ Արհեստավորները ենթակա էին ծանր հարկադրման։ Հարկերը նշանակելու համար
  • 8. ամեն տարի կատարում էին աշխարհագիր։ Արհեստավորներից ու առևտրականներից գանձվող ուղղակի և անուղղակի հարկերի տեսակները հասնում էին ավելի քան 20-ի։ Այնպես որ, չնայած Երևանի բնակչությունն ազատված էր բնատուրքային հարկերից, սակայն դրամական տուրքերն այնքան մեծ էին, որ քաղաքացու տուրքերն ընդհանուր առմամբ շատ քիչ էին տարբերվում գյուղական բնակչությունից գանձվող հարկերից ու տուրքերից։ Պետական տուրքերի մեջ նշանակալի տեղ էին գրավում պարհակները։ Քաղաքի բնակչությունը շրջակայքի գյուղերի բնակչության հետ միասին հավասար հարկադիր աշխատանքներ էր կատարում սարդարի համար։ Պետական հարկերով ու պարհակներով չէին սահմանափակվում բնակչության վրա բարդված պարտականությունները։ Բնակչությունից ուղղակի և անուղղակի եղանակներով հսկայական միջոցներ էր կլանում նաև քրիստոնեական ու մահմեդական հոգևորականությունը։ Ֆեոդալական Պարսկաստանում և նրա կազմի մեջ մտնող Երևանի խանությունում տիրապետող էր փակ բնատնտեսությունը։ Առևտրի լայն զարգացման համար չկային համապատասխան սոցիալ-տնտեսական պայմաններ, նրա ծավալմանը խանգարում էին ֆեոդալական մաքսային սիստեմը, ճանապարհների անբարեկարգությունն ու վտանգավորությունը, չափ ու կշիռների
  • 9. անորոշությունն ու բազմազանությունը, բնակչության ցածր գնողունակությունր և, մանավանդ, պատերազմները։ Երևանի խաներն իրենց կողոպտիչ հարկային քաղաքականությամբ գյուղացիությանը հասցրել էին ծայր աղքատության։ Գյուղացին շուկա դուրս բերելու համար չուներ ավելցուկ մթերքներ, այն աննշան քանակությամբ մթերքներն էլ որ նա հանում էր վաճառքի, անում էր հարկադրաբար՝ դրամական որոշ հարկեր տալու և իր տնտեսության մեջ պակասող իրեր ձեռք բերելու համար։ Մի փոքր այլ էին պայմանները Երևանում։ Երևանը տարանցիկ առևտրի կարևոր կետ էր։ Նրա վրայով եվրոպական ապրանքները առաքում էին դեպի Արևելք, իսկ Հնդկաստանից եկողները՝ Արևմուտք։ Իբրև խանության կենտրոն Երևանում կար մեծ պահանջներ ունեցող սպառողների մի բազմամարդ խումբ, որի մեջ մտնում էին՝ սարդարը, նրա պալատականներն ու սպասարկուները, հարեմը, կայազորը, խաներ, միրզաներ, բեկեր, մելիքներ, տարբեր կարգի հոգևորականներ ու աստիճանավորներ ։ Ինքր՝ սարդարը նույնպես մասնակցել է խոշոր վաճառականների գործարքներին։ Նրա օրինակին հետևել են մյուս խաները, որոնք իրենց շահերից ելնելով, դրամ են մատակարարել վաճառականներին և նրանց վերցրել իրենց հովանավորության տակ։ Մյուս կողմից սարդարը որոշ ապրանքներով կատարվող առևտուրը համարելով իր մենաշնորհ իրավունքը, դրանով իսկ խանգարել է առևտրի ազատ զարգացմանը։
  • 10. Այնուամենայնիվ, Երևանի առևտարը կրում էր աշխույժ բնույթ։ Նրա շուկաներում ու խանութներում վաճառվում ու գնվում էին գյուղատնտեսական ապրանքներ, արհեստավորական արտադրանքներ, ինչպես և ներմուծված ապրանքներ։ Նրա ներքին առևտուրը գերազանցապես մանրածախ բնույթ ուներ և կենտրոնացած էր հիմնականում գլխավոր շուկա-հրապարակում՝ Ղանթարում։ Առևտրի կազմակերպման համար առանձնահատուկ նշանակություն էին ձեռք բերել նաև երթևեկ վաճառականներին սպասարկող քարավանատները, որոնք XVIII դարի վերջերին թվով 7 էին և ունեին տասնյակներով մանր խանութներ։ Ինչպես երևում է, Երևանում գյուղատնտեսական մթերքների գները հարևան խանությունների և շրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Այդ են ապացուցում Զաքարիա Սարկավագի, Զաքարիա Ագուլեցու, Աբրահամ Կրետացու և մյուսների վկայությունները։ Բայց անբերրիությունների, սովի և պատերազմների ժամանակ Երևանի շուկայում ապրանքների գները բարձրացել են անհավատալի չափերով։ Բացի դրանից, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների՝ գարու, ցորենի, կտավի և այլ ապրանքների գներն ընդհանրապես անշեղորեն բարձրացել են։ Այսպես, օրինակ, 1740 —1820 թվականների ընթացքում գարու գինը բարձրացել է 7,5 անգամ,
  • 11. ցորենինը՝ մոտ 6 անգամ, մսինը՝ 5 անգամ, կտավինը՝ 4 անգամ և այլն։ Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանում շրջանառության մեջ էին գտնվում տարբեր երկրների դրամները։ Բայց Երևանն ուներ նաև իր դրամահատարանը՝ զառաբխանան։ Դրամ հատելու և հատանելիք դրամական միավորների տեսակները ու մետաղի պարունակության չափը սահմանում էր ինքը՝ շահը, ելնելով պետության ընդհանուր ֆինանսական դրությունից և երկրում շրջանառության մեջ գտնվող օտարերկրյա դրամների քանակից ու նրանց պարունակությունից։ Երևանի զառաբխանան տրվում էր կապալով։ Մինչև XVII դարի կեսերը կապալառուները պարսիկ վաճառականներից էին, իսկ այնուհետև հայ վաճառականները՝ խոջաները։ Ըստ նշանակության և ծավալի մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի առևտրի մեջ առաջին տեղը գրավում էր արտաքին և տարանցիկ առևտուրը։ Դրա համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված 1639 թվականի հաշտությամբ։ Երևանի արտաքին առևտրի համար կարևոր նշանակություն ունեին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրերը։ Դրանցից առանձնապես ուշադրության արժանի է 1729 թվականի փետրվարի 13-ին կնքվածը, ըստ որի սովորական մաքսի վճարումով
  • 12. թույլատրվում էր երկու կողմերի քաղաքացիներին ու վաճառականներին ազատ առևտուր կատարել պայմանադիր կողմերի ցանկացած շրջանում ու քաղաքում։ Երևանից դուրս էին գալիս դեպի տարբեր երկրներ գնացող մի քանի ճանապարհներ։ Դրանցից քաղաքի համար ամենակարևորը Թավրիզ—Ջուղա—Երևան — Էջմիածին—Կարս—Էրզրում ճանապարհն էր, որն Էրզրումից շարունակվելով ավելի արևմուտք, հասնում էր Միջերկրական ծովի ափերը, իսկ արևելքում Թավրիզից դիմում էր դեպի Պարսկաստանի խորքերը և ապա Հնդկաստան ու Միջին Ասիա։ Այս ճանապարհի միայն Ջուղայից մինչև Կարս ընկած հատվածում XVII—XVIII դարերում կառուցված էին 9 կամուրջներ, որոնց թվում էր և Ջուղայի հայտնի կամուրջը (Արաքս գետի վրա)։ Մեր պատմագիրների մոտ մի շարք վկայություններ կան այդ կամուրջների և նշված ճանապարհի կայանների մասին։ Քարավանային ճանապարհներով հիմնականում երթևեկում էին ուղտերով ու ձիերով։ Թավրիզից մինչև Երևան բարձած ուղտերով կամ ձիերով հասնում էին 12 օրվա ընթացքում։ Տարանցիկ առևտրի ապրանքները բնական է, որ մեծ զանգվածներ չունեին և դրանք բաղկացած էին բացառապես չփչացող ապրանքներից։ Ճանապարհներն անբարեկարգ էին և անապահով. ավազակային բանդաները միշտ ահ ու սարսափի մեջ էին պահում քարավանները։ Երևանի վաճառականներն առևտրական գործերով
  • 13. լինում էին Արևմտյան Եվրոպայի երկրներում, Լեհաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և այլուր։ Առևտրով զբաղվում էին շատ-շատերը՝ արհեստավորներից ու մանր առևտրականներից սկսած մինչև հարուստ վաճառականներն ու ինքը՝ սարդարը։ Պրոֆեսիոնալ վաճառականությունն ըստ իր կապիտալի մեծության, կատարած առևտրի ծավալի և երկրի կյանքում խաղացած դերի, բաժանվում էր չորս խմբի՝ սովդաքյարների, բինախտարների, բազազների և չարչիների։ Սովդաքյարներն ամենահարուստ, բարձր գիրք ունեցող վաճառականներն էին։ Նրանք զբաղվում էին մեծածախ առևտրով, և մաքսից բացի, ազատված էին բոլոր կարգի հարկերից։ Իրենց հարստությամբ և իրավունքներով սովդաքյարներից հետո գալիս էին բինախտարները, որոնք նույնպես զբաղվում էին մեծածախ առևտրով, իսկ բազազներն ու չարչիները զբաղվում էին մանրածախ առևտրով։ Երևանում բազազները կազմում էին ամենաուժեղ համքարությունը և քաղաքի առևտրի մեջ արտակարգ մեծ դեր էին խաղում։ Աղբյուրներում սովորաբար բոլոր կարգի խոշոր վաճառականները հիշատակվում են մի ընդհանուր՝ խոջա անվան տակ։ Երևանում մեզ հետաքրքրող ժամանակներում մեծահարուստ խոջաների համբավ ունեին Զաքարիա Ագուլեցու եղբայր Շմավոնը, որը վերջում սնանկացավ, խոջա Գրիգորը, որը առևտրական գործերով քսան տարի մնացել էր Լեհաստանամ և մեծ կապիտալներ կուտակել, և ուրիշներ։ Հայաստանում մեզ հետաքրքրող ժամանակներում գոյություն ունեին
  • 14. հողատիրության հինգ տեսակներ՝ պետական կամ դիվանին պատկանող հողեր, շահի ընտանիքի սեփական հողեր, քրիստոնեական և մահմեդական կրոնական հիմնարկներին կտակված հողեր (վակիֆ), մասնատիրական հողեր (մուլք կամ արբաբի) և գյուղական համայնքներին պատկանող հողեր։ Անդրկովկասի խանություններում, որոնց թվում նաև Երևանի խանությունում պետական հողերն իրականում ենթակա էին խանի իրավասությանը։ Երևան քաղաքում կար երեք կարգի հողատիրություն խանական (սարդարական) կամ պետական, վանքապատկան և մասնատիրական։ Երևան քաղաքում այգիներ, բանջարանոցներ, հողանդակներ, ջրաղացներ, դինգեր, խանութներ ունեին Էջմիածինն և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Վանքերն ու եկեղեցիներն իրենց կալվածքներն ընդարձակում էին անժառանգ մնացած ունեցվածքներին ու կալվածքներին տեր դառնալով, նվիրատվությամբ և դրամով գնելու միջոցով։ Սակայն Երևանում ամենատարածված հողատիրության ձևը մասնատիրականն էր. քաղաքի հողերի մեծագույն մասը պատկանում էր մասնավոր անձանց, որոնք սոցիալական ու տնտեսական տեսակետից պատկանում էին հասարակության տարբեր խավերի։ Երևանի մասնավոր խոշոր հողատերերը ընդարձակ կալվածքներ ունեին նաև քաղաքից դուրս՝ Երևանի խանության գյուղերում։ Ֆեոդալական հողատիրությունր հիմնականում ուներ երկու ձև՝ մուլքադարություն և թիուլդարություն
  • 15. Մեծ տարածում էր ստացել հողի առ ու վաճառքը։ Իբր հողատարածության չափի հիմնական միավորներ հիշատակվում են խալվարը, սոմարը, լիտրը, բաթմանը, օրավարը և այլն։ Մեզ հետաքրքրող ժամանակներում Երևանի ոռոգման ջրանցքներից որոշ ընդհատումներով գործում էին Մամռին, Աբուհայաթը և Դալման։ Դրանցից բացի, ոռոգման համար օգտագործում էին քաղաքում եղած ընդգետնյա և Գետառի ջրերը։ Պատերազմների և 1679 թվականի կործանիչ երկրաշարժի հետևանքով մի քանի անգամ խափանվել են քաղաքի ջրանցքները, բայց դրանք նորից վերականգնվել են։ Քաղաքի մեծ ջրանցքները համարվում էին խանի սեփականությունը, որը դրա վրա հսկելու համար սահմանել էր հատուկ պաշտոն։ Նախորդ ժամանակների նման XVI—XVIII դարերում Երևանը դարձյալ այգեգործական մեծ բնակավայր էր։ Այստեղ կային մրգատու և խաղողի բազմաթիվ այգիներ, որոնց գրաված տարածությունը հասնում էր ավելի քան 2.000 հեկտարի։ Բնակիչների մեծ մասն ուներ իր այգիները։ Քաղաքի այգեգործությունն ու խաղողագործությունը զգալի առաջադիմություն են կատարել հատկապես XVII դարի սկզբներին՝ Ամիրգունա-խանի իշխանության տարիներին և նույն դարի վերջերին՝ Զալ-խանի օրոք։ Բուն քաղաքից բացի, ընդարձակ այգիներ կային նաև նրա
  • 16. շրջակայքի գյուղերում՝ Ձորագյուղում, Նորագյուղում, Նորքում և այլուր, որոնք տնտեսապես այնքան ձուլված էին քաղաքի հետ, որ փաստորեն վեր էին ածվել նրա արվարձանների։ Հաճախակի կրկնվող պատերազմներից, ներքին կռիվներից, հարկային ծանր քաղաքականությունից և այլ պատճառներից բացի, երկրի ու քաղաքի գյուղատնտեսության ճյուղերի զարգացումը մեծապես խափանում էին նաև բնական աղետները՝ մորեխը, երկրաշարժները, կարկուտը, անբերրիությանը, որոնց հետևանքով պարբերաբար կրկնվում էր մեծ թվով մարդկային կյանքեր խլող սովը։ Մեզ հետաքրքրող ժամանակներում ամբողջ երկրի հետ միասին Երևանը նույնպես գտնվում էր ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Ինչ խոսք, որ օտարների՝ մոնղոլների, թեմուրյանների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների, սեֆևյանների ու թուրքերի երկարատև տիրապետությունն իր ազդեցությունն է թողել Հայաստանի ֆեոդալական հարաբերությունների վրա։ Երկրի ֆեոդալական հասարակարգի համապատասխան
  • 17. թե´ գյուղական և թե՛ քաղաքային բնակչությունը մասնատված էր տնտեսական ու իրավական տարբեր դիրք ու վիճակ ունեցող խմբերի՝ շահագործողների (խաներ, բեկեր, աղալարներ, մելիքներ, բարձրաստիճան հոգևորականներ, խոշոր վաճառականներ) և շահագործվողների (կախյալ վիճակի մեջ գտնվող գյուղացիներ, արհեստավորներ, մանր առևտրականներ, վարձու աշխատողներ)։ Իրենց տնտեսական ու իրավական վիճակով իրարից տարբերվում էին ոչ միայն հասարակության այդ մեծ խմբերը՝ շահագործողներն ու շահագործվողները, այլև դրանցից յուրաքանչյուրի մեջ մտնող ենթախմբերը՝ արհեստավորները, առևտրականները, գյուղացիները և այլն։ Իր սոցիալ-տնտեսական վիճակով ամենացածր աստիճանի վրա գտնվում էր հասարակության ամենաբազմամարդ դասակարգը՝ գյուղացիությունը, որն իր հերթին նույնպես ենթարկված էր շերտավորման։ Երևանում և Երևանի խանության մեջ արտոնյալ խավի աստիճանավորության բարձրագույն կետում գտնվում էր սարդարը։ Նրան էին ենթակա հայ, թուրք և պարսիկ մյուս բոլոր մեծամեծները՝ ժառանգական ու անձնական բոլոր ազնվականները, խաները, մելիքները, աղալարները, պարոնները, բեկերը և այլք։ Այդ էր եղել պատճառը, որ Երևանի խանը սարդար (զորագլուխ) տիտղոսից բացի, սովորաբար կոչվում էր նաև բեյլերբեյ (բեգերի բեգ)։ Երևանի խանը մեծ
  • 18. իշխանություն ունենալուց բացի, խանության ամենահարուստ անձնավորությունն էր՝ խոշոր կալվածատեր և վաճառական։ Արտաքին և տարանցիկ առևտրի ծավալման հիմքի վրա, հասարակության դասակարգային տրոհվածության խորացման հետևանքով գոյություն ուներ նաև վաճառականության և պրոֆեսիոնալ խոշոր առևտրականների խումբը, որը, ճիշտ է, զանգվածորեն չէր մտնում արտոնյալ դասակարգի մեջ, բայց ուներ բավական լայն արտոնություններ։ Պարսկական տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանում XVI—XVIII դարերում հարկատու բնակչությունից գանձվող հարկերի ու տուրքերի և զանազան տեսակի հարկադիր աշխատանքների ընդհանուր թիվը հասնում էր 35-ի։ Ընդ որում այդ բոլորը ռուս պատմաբան Ի. Պ. Պետրուշևսկին բաժանում է 5 խմրի՝ հողային ու եկամտահարկերի (11 տեսակ), զորքերը և վարչական ապարատի տարբեր օղակները պահպանելու համար սահմանված տուրքերի ու բնահարկերի (14 տեսակ), աստիճանավորներին և ֆեոդալներին տրվող զանազան «ընծաների» (3 տեսակ), գլխահարկի և ծխահարկի (3 տեսակ) և պետության ու ֆեոդալների օգտին կատարվող պարտադիր աշխատանքների ու զինվորական ծառայության (3 տեսակ)։ Դրանց մեծագույն մասը գոյություն ուներ նաև Երևանի խանությունում։
  • 19. Խանության ֆինանսական աշխատողները պարբերաբար կատարում էին աշխարհագիր՝ հարկերը նշանակելու համար։ նրանք ստուգում ու գրանցում էին հարկադրման ենթակա բոլոր կարգի օբյեկտներն ու մարդկանց՝ տները, այգիները, ցանքերը, անասունները, գլխահարկի ենթակա մարդկանց և այլն։ Քանաքեռցի Զաքարիա Սարկավագ պատմագիրը մանրամասնությամբ նկարագրել է պարսկական տիրապետության շրջանի ծանր հարկերի նշանակումն ու գանձումը։ Նրա վկայության համաձայն, պարսկական աշխարհագիրներին ուղեկցում էին բռնությունները, ծեծը, ֆիզիկական խեղումները, ահն ու սարսափը։ Ժողովրդի ցասումից ահաբեկված՝ հարկային վերակացուները երկրում շրշում էին զինվորական ջոկատների ուղեկցությամբ՝ հարկադրելով հնարավոր բոլոր օբյեկտները այգիները, պարտեզները, ցանքերը, անասունները, ձիթհանքերը, ջրաղացները, արհեստները, մարդկանց և այլն։ Բռնությունները, կաշառքը և անօրինականությունը մեծ չափերի էին հասնում մանավանդ հարկերի հավաքման ժամանակ։ Հարկերը հավաքում էին աստիճանավորները մեծ խմբեր կազմած։ Նրանք հարկերը գանձելու պատրվակի տակ ամիսներ շարունակ կարող էին մնալ միևնույն գյուղում և հարկատուների հաշվին ապրել արևելյան ճոխությամբ։ Բազմաթիվ հարկերի մեջ իրենց ծանրությամբ ժողովրդի համար առանձնապես անտանելի էին բահրան (պետական՝ եկամտային հարկը), գլխահարկը
  • 20. և հավատքի համար հայերից բռնագանձվող «ջիզիա» կամ «ջաղիա» կոչված հարկը։ Թուրք-պարսկական պատերազմների, խաների ու փաշաների միջև տեղի ունեցող կռիվների և կիսանկախ խաների ժամանակ վրաց Հերակլ թագավորի կրկնակի արշավանքների հետևանքով Երևանի բնիկ բնակչության զգալի զանգվածները գերեվարվել ու քշվել են օտար երկրներ՝ Պարսկաստան, Թուրքիա, ինչպես նաև Արևմտյան Հայաստան ու Վրաստան։ Առաջին մեծ գերեվարությունը կատարվել է 1579 թվականին, թուրքական նվաճման հետևանքով։ Սակայն գերեվարության և բռնի տեղահանությունների մեջ ահավոր չափեր է ունեցել Շահ-Աբաս I-ի հրամանով 1604 թվականի ամառը կատարված տեղահանությունը։ Բռնագաղթի ենթարկվեց նաև Երևանի բնակչության զգալի մասը։ Տեղահան արված և Պարսկաստանի խորքերը քշված երևանցիները նախ, բնակեցվում են Սպահանի ծայրամասում, իսկ 50 տարի անց՝ 1655 թվականին Նոր Ջուղայի մոտակայքում, որտեղ նրանք կառուցեցին իրենց Նոր Երևան թաղամասը։ Հայերին իրենց բուն երկրից ու հայրենի քաղաքներից արտաքսելու քաղաքականությունը շարունակվում էր նաև XVIII դարում Նադիր-շահի և կիսանկախ խաների տիրապետության ժամանակներում։ Նադիր-շահի հրամանով Երևանի խանությունից հարյուրավոր հայ
  • 21. ընտանիքներ են քշվել Խորասան։ Այդպիսի բռնագաղթ է եղել նաև Հուսեին-Ալի-խանի ժամանակ, ինչպես նաև մեծ թվով հայ գերիներ տարվեցին Վրաստան՝ Հերակլ թագավորի արշավանքների ժամանակ։ Բռնագաղթերից բացի, Երևան քաղաքից գաղթ է եղել նաև «կամովին» օտարի տիրապետության ծանր պայմանների հետևանքով, ինչպես նաև վաճառականական ու այլ նպատակներով Երևանից դուրս են եկել և ուրիշ երկրներում բնակվել հարյուրավոր երևանցիներ։ Զանազան եղանակներով տեղի ունեցած քաղաքի բնակչության արտահոսքի համեմատությամբ ներհոսքն ավելի թույլ է եղել։ Բայց և այնպես Հայաստանի ուրիշ շրջաններից ու քաղաքներից մի քանի անգամ զգալի թվով բնակիչներ են եկել ու բնակվել Երևանում։ Դրանց մի մասը բերվել է Ամիրգունայի և Հասան-Ալի խանի՝ դեպի Արևմտյան Հայաստան կատարված արշավանքների ընթացքում, իսկ մյուս մասն իրենք են կամովին գաղթել ու բնակություն հաստատել Երևանում։ Մինչև 1604 թվականի մեծ բռնագաղթը քաղաքի բնակչության բացարձակ
  • 22. մեծամասնությունը կազմում էին հայերը։ Հետագայում դրանց թիվը բավականաչափ նվազում է, բայց և այնպես նրանք մյուս ազգությունների նկատմամբ իրենց թվով դարձյալ գրավում էին առաջին տեղը։ Քաղաքի բնակչության մյուս մասը կազմված էր թաթարներից (ադրբեջանցիներ), օսմանական թուրքերից և պարսիկներից։ Չնայած փոքրամասնությանը՝ թուրքերն ու պարսիկները որպես իշխողներ ունեին մի շարք արտոնություններ։ Առանձնապես ծանր էին հայերի պայմանները։ Նրանք ամենուրեք ենթակա էին հալածանքների ու բռնությունների։ Տիրողները բոլոր միջոցներով ձգտում էին նրանց հավատափոխ անել և ձուլել: Մահմեդական իշխանավորներից բացի, մեծ վտանգ էին սպառնում նաև ճիզվիտ քարոզիչները, որոնք օգտվելով մեր ժողովրդի ծանր կացությունից՝ նույնպես ամեն կերպ ձգտում էին վերացնել հայկական եկեղեցու ինքնուրույնությունը և այն ենթարկել Հռոմի պապի իշխանությանը՝ կաթոլիկական եկեղեցուն։ Մեզ հետաքրքրող ժամանակների Երևանի բնակչության ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Միայն անառարկելի է, որ XVI—XVIII դարերում Երևանը չուներ աճելու և բազմամարդ քաղաք դառնալու հնարավորություններ։ Ամենայն հավանականությամբ այդ դարերում Երևանն ուներ 10000 —12500 բնակիչ։
  • 23. Պարսկաստանի, Անդրկովկասի և Արևելյան Հայաստանի մյուս քաղաքների նման Երևանը ևս չուներ բուժական որևէ ձեռնարկություն։ Նրա բնակչության առողջապահական պայմանները վատթարագույն էին։ Հայկական բժշկության բավական զարգացած շրջանում՝ XVIII դարում Երևանում հիշատակվում են միայն երկու ոչ հայտնի բժիշկ՝ Հարութիսը (Հարություն) և Թաթուլը: Գործնական բժշկությունը մեծամասամբ գտնվում էր բժշկական տարրական գիտելիքներից զուրկ հեքիմների ձեռքին։ Քաղաքում ամռանը մեծ տարածում ուներ դողերոցքը, պարբերաբար բռնկվում էին մահասփյուռ հիվանդություններ։ Տնտեսական ծանր պայմանները, պատերազմներն ու անբերրիությունները, կոմունալ տարրական պայմանների բացակայությունը, դաժան շոգերը, փոշին, կեղտը, լավորակ ջրի բացակայությունը՝ այդ բոլորը Պարսկաստանի, Անդրկովկասի և Առաջավոր Ասիայի մյուս շատ քաղաքների նման Երևանը դարձնում էին վարակի բույն։ Դրանց վրա գումարվում էին տիրողների գործադրած հալածանքներն ու բռնությունները, որոնք ընդհանուր գծերով նկարագրել է Նաղաշ Հովնաթանն իր «Գովասանութիւն Երևանայ քաղաքին» երգիծական բանաստեղծության մեջ։ Երևանին բախտ չէր վիճակված բնականոն ընթացքով զարգանալու։ Այն բազմաթիվ անգամ ավերվել է ու ձեռքից-ձեռք անցել։
  • 24. Յուրաքանչյուր այդպիսի ավերումից հետո հարկ է եղել ավերակների կույտից քաղաքը նորից վերաշինել ու տեսքի բերել։ Պատերազմներից բացի, Երևանը շատ էր տուժում նաև բնական աղետներից՝ երկրաշարժներից ու Գետառի սելավներից։ 1679 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Երևանը վեր է ածվել ավերակների կույտի և մի քանի տասնյակ տարվա ընթացքում հազիվ են վերացրել դրա հետևանքները։ Ընդհանուր առմամբ, Երևանում մեզ հետաքրքրոդ ժամանակներում շինարարական զգալի աշխատանքներ են կատարվել Ամիրգունա-խանի, Զալ-խանի, Խոսրով-խանի, Հուսեին-Ալի խանի և մի քանի ուրիշ խաների օրոք։ Սակայն Երևանը մնում էր որպես ասիական հետամնաց քաղաք, առանց որևէ հատակագծման, խառնիխուռն կավակերտ տներով, կեղտոտ ու ծուռումուռ փողոցներով մի տգեղ քաղաք, որի ընդհանուր գորշ ֆոնի վրա նշմարելի էին բերդի աշտարակները, եկեղեցիների գմբեթները և մզկիթների մինարեները։ Քաղաքը որոշ չափով գեղեցիկ տպավորություն էր թողնում միայն ամռանը, երբ այն թաղվում էր այգիների ու բանջարանոցների կանաչ ծովի մեջ։ Քաղաքը բաժանված էր մի քանի թաղամասերի։ Նրա շրջակայքի գյուղերից մի քանիսը՝ Նորքը, Ձորագյուղը, Նորագյուղը նույնպես աստիճանաբար ձուլվել են քաղաքի հետ՝ կազմելով առանձին թաղամասեր։
  • 25. Քաղաքի գլխավոր կառավարիչը՝ քաղաքագլուխը, քալանթարն էր, որին ստորագրված էին քաղաքային մյուս բոլոր պաշտոնյաները՝ մելիքները, դարուղան (ոստիկանապետը) և մյուսները։ Իրականում քալանթարն ու մելիքները իրենց ձեռքում պահում էին դատավորի ու կառավարիչի իրավունքները, իսկ քաղաքի կառավարման մյուս կարևոր օղակները գտնվում էին դարուղայի, շուկայապետի (բազարբաշի), կշռապետի (միզանդար) և ուրիշ ցածրադիր պաշտոնյաների ձեռքին։ Դարուղան իր իշխանությունն իրագործում էր հարյուրապետների (յուզբաշի) և տասնապետների (չաուշ) միջոցով։ Համաքաղաքայինից բացի, կար նաև գիշերային պահպանության ոստիկանություն, որի գլուխ կանգնած էր գիշերային ոստիկանության պետը՝ հասաս-բաշին, իսկ շուկան ուներ իր առանձին հասասները։ Ոստիկանական և պահպանության այդ բոլոր ծառայողները պահվում էին ժողովրդի հաշվին։ Դրանք փոքրից մինչև մեծը կատարում էին անօրինականություններ և չարաշահումներ։ Եթե այդ բոլորի փոխարեն քաղաքային ոստիկանությունը գտնվեր իր
  • 26. բարձրության վրա և թեկուզ նվազագույն չափով ապահովեր քաղաքի և շուկայի խաղաղ առօրյան, բնակիչների կյանքն ու գույքը, դեռ ոչինչ, մի կերպ կարելի էր քաղաքի ներքին կյանքը համարել բնականոն և տանելի։ Այնինչ պարսկական տիրապետության շրջանի Երևանի ներքին կյանքը միանգամայն անապահով էր, հասարակության ապադասակարգային տարրերը, ոստիկանական ծառայողների թողտվությամբ, խուլիգանական բանդաներ կազմած՝ գիշերվա պահին ցրվում էին քաղաքով մեկ և մինչև լույս ահ ու սարսափի մեջ պահում քաղաքացիներին։ Արևելյան շատ քաղաքների նման Երևանը ևս հատուկ զբոսայգիներ չի ունեցել։ Բնակիչները սովորաբար զբոսնել են կամ իրենց հանգիստն անցկացրել եկեղեցիների և մզկիթների ստվերախիտ բակերում։ Քաղաքի կենտրոնական մասում գտնվում էր մեծ հրապարակը՝ մեծ մեյդանը, որը շրջապատված էր ծառերով և որը նույնպես որոշ չափով ծառայում էր որպես զբոսավայր։ Նրան կից գտնվում էր քաղաքի շուկան՝ առևտրի և բոլոր տեսակի տնտեսական գործարքների կենտրոնը։ Քաղաքում կային մի շարք բաղնիքներ (համամներ) և քարավանատներ, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում։ Բացառություն էր կազմում միայն սարդարի հարեմին պատկանող մարմարապատ բաղնիքը, որը գտնվում էր բերդում։
  • 27. Հնագույն ժամանակներից ի վեր Երևանի բնակիչները միշտ անհանգստացել են խմելու լավորակ ջուր ունենալու հարցով։ Քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար առանձին անհատներ կոնկրետ քայլեր են կատարել նաև մեզ հետաքրքրող ժամանակներում։ Երևանցի խոջա Գրիգորը, որ կրում էր Մոծակ մականունը, 1652—1653 թվականներին Գետառից խմելու ջուր է բերել Կաթողիկե եկեղեցու բակը և քաղաքի այդ եկեղեցուն հարող թաղերը։ 1793 թվականին Տեր-Գրիգորյան եղբայրները նույն Գետառից ագուգաներով ջուր են բերում Կոնդի ս. Հովհաննես եկեղեցու բակը և այդտեղից բաշխում քաղաքի այդ մասի թաղերի միջև։ Սակայն դրանցով, այնուամենայնիվ, արմատապես չէր լուծվում Երևանի խմելու ջրի հարցը։ Մեծ միջոցներ և հսկայական աշխատանք պահանջող այդ հարցը լուծվել է միայն XX դարի սկզբներին։ Երևանի XVI—XVIII դարերի ճարտարապետական կոթողները սահմանափակվում էին եկեղեցիներով, մզկիթներով, Հրազդանի ու Գետառի կամուրջներով, խանի բերդով ու պալատով և հնից իր գոյությունը մինչև 1679 թ. երկրաշարժը պահապկած մի աշտարակով, որը նկարագրել է Շարդենը։ Առաջին հայացքից թվում է, թե XVI—XVIII դարերում Երևանում մշակութային առումով հիշատակության արժանի ոչինչ չպետք է ստեղծվեր։ Անվերջ ու ավերաբեր պատերազմները, պարբերաբար կրկնվող
  • 28. բնական աղետները, ֆեոդալական հետամնաց Թուրքիայի ու Պարսկաստանի ծանր լուծը, խաների ու փաշաների սահման չունեցող կամայականությունները՝ այդ բոլորը խափանում էին նաև Երևանի մշակութային կյանքի զարգացումը։ Այդ դարերում բազմաթիվ անգամ ավերվել են հնից եկող նրա ճարտարապետական կոթողները՝ եկեղեցիները, կամուրջները, ոռոգման առուները, ավարի են ենթարկվել տասնյակներով ձեռագրեր, խափանվել են եկեղեցիներին կից եղած դպրոցները, գերեվարվել կամ ոչնչացել են հազարավոր մարդիկ։ Այնուամենայնիվ, XVI— XVIII դարերում ևս Երևանում մշակութային կյանքը չէր ընդհատվել։ Նույնիսկ այդպիսի դաժան պայմաններում Երևանում ստեղծվել են հիշատակության արժանի գործեր և գիտության ու մշակույթի տարբեր բնագավառներում հանդես են եկել ականավոր շատ ներկայացուցիչներ։ Երևանի մշակութային կյանքի վրա իր բարերար ազդեցությունն էր թողնում Էջմիածինը։ Քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը մեծապես նպաստել է XVII դարի 20-ական թվականներին Մովսես Սյունեցու կողմից հիմնված ս. Անանիա անապատի դպրոցը, որն իր բնույթով և կարգ ու կանոնով նման էր Սյունիքի հռչակավոր Մեծ Անապատի դպրոցին։ Երևանի եկեղեցիներին և մի քանի մզկիթներին կից գործում էին հոգևորական դպրոցներ։ Եկեղեցական դպրոցների մեջ
  • 29. ամենահայտնին ս. Անանիա անապատի դպրոցն էր, իսկ մզկիթներին կից եղած դպրոցների մեջ համեմատաբար մշտական ու կանոնավոր գործողը Գյոյ-ջամիի դպրոցն էր։ Ս. Անանիա անապատի սաներից շատերը՝ Մելքիսեթ վարդապետը, Ոսկան Երևանցին և շատ ուրիշներ դարձան այն ժամանակվա հայկական մշակույթի հայտնի գործիչներ։ Երևանի և նրա շրջակայքի գյուղերի եկեղեցիներում XVI— XVIII դարերում կուտակվել էին տասնյակներով ձեռագրեր, դրանցում տարբեր գրիչների կողմից ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց մի մասը հասել է մինչև մեր օրերը։ Բացառելով անանուն և XIX դարի գրիչներին (որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են, բայց մեծ արժեք չեն ներկայացնում) մեզ հետաքրքրող ժամանակների երևանցի և Երևանում գործունեություն ունեցած, բայց ուրիշ տեղից եկած գրիչների թիվը անցնում է մեկ և կես տասնյակից։ Դրանցից էին Հակոբ Երևանցին (XVI դ.) Պողոսը, Զաքարիան, Եսայի սարկավագը, Մինաս գրիչը, Մկրտիչը, Ավետիս երեցը և ուրիշներ։
  • 30. Սակայն միայն գրչությամբ չի սահմանափակվում նշված ժամանակաշրջանի Երևանի գրի ու գրականության արվեստը։ Այդ նույն ժամանակներում է տարիներ շարունակ Երևանում ապրել ու ստեղծագործել միջնադարյան Հայաստանի մշակույթի մեջ այնքան մեծ դեր խաղացած Հովնաթանյանների հայտնի ընտանիքի նշանավոր ներկայացուցիչներից մեկը՝ Նաղաշ Հովնաթանը, տաղասաց Սաֆարօղլին, այդ նույն ժամանակներում Երևանում գրվել են գրականության պատմության առումով ուշադրության արժանի չափածո արձանագրություններ և հիշատակարաններ, ստեղծվել վկայաբանություններ, զրույցներ և այլն։ Մեր պատմագիրների և եվրոպական ճանապարհորդների վկայություններից երևում է, որ XVI—XVIII դարերում Երևանում պարբերաբար փողոցային ներկայացումներ էին տալիս միմոսներն ու կատակերգակները։ Դրանց ներկայացումները, աշուղների ու լարախաղացների ելույթները մեծ բավականություն են պատճառել բնակիչներին։ Դրանք օպերայի, ասմունքի ու կրկեսի նախասկզբնական ձևերն են, որոնք մեր քաղաքում հարատևել են բավական երկար ժամանակ։ Արվեստի ճյուղերի մեջ Երևանում իր տեղն ուներ նկարչությունը։ Դրա ականավոր ներկայացուցիչը Նաղաշ Հովնաթանյանն է, որը ըստ մասնագետների կարծիքի, իր նկարներով զարդարել է Երևանի եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի, Կաթողիկեի
  • 31. հիմնադիրն է Երևանի ս. Անանիա անապատի բարձր տիպի դպրոցի և հեղինակ ու դասախոս։ 1604 թվականի մեծ բռնագաղթով Պարսկաստան քշված երևանցիներն իրենց նոր բնակավայրում՝ Նոր Երևան թաղում նույնպես ստեղծում են հիշատակության արժանի մշակութային գործեր, դրանով իսկ նպաստելով հայկական մշակույթի ընդհանուր առաջադիմությանը։ Մեծանուն պատմաբան Լեոի «Երևանի պատմությունը» ես ընթերցել եմ անցած դարի 70 – ական թվականներին, երբ դեռ ուսանող էի: Գրքի այժմյան ընթերցանությունը նոր ըմբռնումների ու ընկալումների հանգեցրեց: Շատ բան ես տեսա նորովի և մտովին զուգահեռներ անցկացրի միջնադարյան Երևանի և այսօրվա մեր մայրաքաղաքի միջև: Նույնիսկ այն, որ նախկինում Երևանի խանությունը կառավարում էի բեգլարբեգը, իսկ այսօր` Բեգլարյանը, երևի թե իր գաղտնի խորհուրդն ունի: Երկու հարյուրից չորս հարյուր տարի է անցել մեզ հետաքրքրող ժամանակներից, բայց հին երևանցիներին հուզող շատ հարցեր այսօր ել այժմեական են: Դրանք վերաբերվում են թե հարկերին ու տուրքերին, որոնք հիմա էլ շատ են ու անհասկանալի, թե ջրի խնդրին, որ հիմա էլ սակավ ու թանկ է, ինչպես
  • 32. հարյուրամյակներ առաջ, թե կաշառակերությանը, որ ինչպես ֆրանսիացի վաճառական և ճանապարհորդ Ժ. Շարդենն էր նշում, Երևանի խանությունում դարձել էր կենցաղ: Ցավոք, այն մեզ մոտ էլ դեռ դուրս չի եկել կենցաղից: Զուգահեռները շատ են ու զարմանալի: Այսօր էլ, ինչպես հարյուրամյակներ առաջ օրախնդիր է Երևանի մաքրությունը` մի ոչ շատ էական տարբերությամբ: Եթե XVI - XVIII դարերում Երևանի փողոցները աղտոտված էին կեղտաջրերով, մրգի և ուտելիքի մնացորդներով, կենդանական ու կենցաղային աղբով, ապա մեր օրերում դրանց ավելացել են պոլիէթիլային ու պլաստիկե օգտագործած տարաները, շինարարական աղբը, ծխախոտի մնացորդները և այլն: Եթե վերը նշված ժամանակներում պատմիչները Երևանը նկարագրում էին որպես այգիների ու կանաչի մեջ կորած քաղաք, այժմ մեր քաղաքի կանաչ գոտիները ոչնչացվում են հանուն մեր իշխանական էլիտայի «էլիտար» քմահաճույքների: Մերօրյա օլիգարխներն ու մարզա – քաղաքա – համայնապետերը համահունչ են նախկին մահալների կառավարիչներին, քալանթարներին, խոջաներին, միրաբներին և այլ պաշտոնյաներին: Ինչպես դարեր առաջ, այսօր էլ օրվա հաց վաստակելու համար հայը, տվյալ դեպքում` երևանցին բռնում է պանդխտության ճանապարհը: Ինչպես հիմա, այն ժամանակներում էլ գոյություն ունեին արտադրական ու առևտրական մենաշնորհներ, որոնք գտնվում էին Երևանի խանի և նրա մերձավոր մարդկանց ձեռքին: Սակայն այն դարերում Երևանն ունեցել է նաև խիզախ, գործունյա, հայրենասեր խաներ, որոնք մեծ գործեր են կատարել Երևանի խանության և երևանցիների համար: Դրանցից են եղել Ամիրգունա խանը, Խոսրով խանը, Զոլա խանը և
  • 33. ուրիշներ, որոնց գովերգել է ժողովուրդը: Զուգահեռներ տանել նրանց և մեր օրերի կառավարիչների միջև մի քիչ դժվար է: Հետաքրքիր զուգահեռներ են գծվում նաև Հին Երևանի և մեր այսօրվա մայրաքաղաքի մշակութային կյանքի միջև: XVIII դարի ֆրանսիացի նշանավոր հետազոտող և ճանապարհորդ Ժոզե Պիթոն դե Տուրնեֆորը գրում է, որ ինքը Երևանում ականատես է եղել հայ և օտարազգի գուսանների մրցույթին: Նման մրցույթների մասին նշում են նաև այլ աղբյուրներ: Մասնավորապես խոսվում են նաև լարախաղացների, ծաղրածուների, գուշակների, դեվրիշների, աշուղների ելույթների մասին: Դրանք հիմնականում տեղի էին ունենում ուշ աշնանը և ձմռանը, երբ մարդիկ,ավելի ազատ էին լինում: Այս ժամանակ էին կատարվում նաև հարսանիքները, որոնք հին երևանցու մշակութային կյանքի մաս էին կազմում: Մշակութային օջախներ, որպես այդպիսիք Հին Երևանում չկային: Մրցությունները և ելույթները, որպես կանոն, տեղի էին ունենում կամ եկեղեցու բակում, կամ շուկայի` Ղանթարի հրապարակում (մեյդանում): Ձմռան երկար գիշերները կարճեցնելու նպատակով երևանցիները հավաքվում էին թաղի հարուստներից մեկի հացատանը` օդայում և թոնիրի շուրջը «քուրսի» նստելով պատմում հայկական ու պարսկական հեքիաթներ, լսում երգեր Աշուղ Ղարիբի ու Շահ Իսմաիլի մասին, խոսում օրվա նորություններից ու իրենց դարդ ու ցավից: Այդ արժեքներից շատերը մենք կորցրել ենք և երևի թե անդարձ: Հեքիաթները մեզ էլ չեն հուզում, Աշուղ Ղարիբի ու Շահ Իսմաիլի մասին չենք լսել, մերձավորի դարդ ու ցավն էլ մեզ չի հետաքրքրում: Հատկապես հարուստ երևանցիների կենցաղի ու հանգստի անբաժան մասն էր կազմում բաղնիքը: Բաղնիք գնալը նման էր արարողակարգի, ծեսի, որն
  • 34. ուղեկցվում էր երկար նախապատրաստական աշխատանքով: Կանայք լվանում և կարկատում էին ներքնաշորերը, սնդուկից հանում տոնական հագուստը, համապատասխան խորտիքներ և խմիչքներ պատրաստում բաղնիքի համար: Բաղնիքները թուրքական և պարսկական էին, որոնք որոշակի նմանություն ունեն այսօրվա շոգեբաղնիքների` սաունաների հետ: Մեր սերնդի մարդկանց, որոնք ամենօրյա առնչություն ունեն բաղնիքի և հիգենիայի այլ պարագաների հետ, դժվար է հասկանալ հին երևանցիների այդքան լուրջ և, ես կասեի, փիլիսոփայական վերաբերմունքը բաղնիքների նկատմամբ: Երևանցիները եղել են մեր ժողովրդի ավանգարդը հայ ազգային ազատագրական պայքարում, ամուր կառչել են հայրենի հողին և քրտնքով ու արյունով սնել ու պաշտպանել այն: Պատմաբան Լեոի այս ստեղծագործությունը ոչ միայն թույլ է տալիս համեմատել Երևանի անցյալն ու ներկան, այլև ուսանում է չկրկնել անցյալում թույլ տրված սխալները, թերություններն ու բացթողումները: Այն, իմ համոզմամբ, պիտի լինի Երևանի ճակատագիրը տնօրինողների և երևանցիների սեղանի գիրքը: Գիրքը գրված է նյութի խոր իմացությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով, կենդանի ու ճոխ լեզվով: Գրողի նուրբ հեգնաքն ու հումորը ավելի են մեծացնում երկի արժեքը: Հետաքրքիր զուգահեռներ են գնում Հին ու Նոր Երևանի այն նկարների միջև, որոնք հայթայթել եմ նյութն ուսումնասիրելու ժամանակ:Ահա նրանցից մի քանիսը.
  • 35. Սա Երևանի հատակագիծն է ըստ ֆրանսիացի Շարդենի 1672թիվ
  • 36. Զավեն Արշակունու ծավալանկարը: Կոչվում է Հին Երևանը
  • 37. Մեր օրերի երևանյան համայնապատկեր
  • 38. Երևանի բերդը 1796թ.: Երևում է Հրազդան գետը (Զանգուն) և հին կամուրջը, որը մինջև հիմա էլ գործում է Հրազդանի ձորում:
  • 39. Ռուս նշանավոր նկարիչ, համայնապատկերների մեծ վարպետ Ֆրանց Ալեքսեևիչ Ռուբոյի ստեղծած Երևանի բերդի գրավման մանրակերտը:
  • 40. Երևանի բերդի տեղում կառուցվել է Երևանի գինու – կոնյակի գործարանը:
  • 41. Երևանի բերդի դիմաց, Հրազդան գետի աջ ափին գտնվում է Պասկեվիչի բլուրը, որի վրա սկզբից կառուցվել է Շուստովի գինու, կոնյակի գործարանը, այնուհետև կոնյակի «Արարատ» տրեստը:
  • 42. Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցը XIX դարի վերջին XX դարի սկզբին: Քաղաքային հիմնական փոխադրամիջոցը ձիաքարշներն էին, որոնք նման էին տրամվայների, որոնց վագոնը երկաթգծերի վրայով քաշում էին ձիերը:
  • 43. Ձիաքարշերը գնում էին մինչև այժմյան Աբովյան պւրակ (Պլանի գլուխ)
  • 44. Նախկին Ցարսկայա հետո Ալավերդյան այժմյան Հանրապետության փողոց: Փողոցի այս հատվածը իր տեսքը պահպանել է մինչև մեր օրերը
  • 45. Աբովյան փողոցը նախորդ դարի 30 – 40-ական թվականներին: Աշխատավորների ցույց և միտինգ նոյեմբերի 7-ին:
  • 46.
  • 47.
  • 49. Սուրբ Պողոս – Պետրոս եկեղեցին 1920 – ական թվականների կեսերին
  • 50. Շինհրապարակ նույն եկեղեցու տարածքում: Եկեղեցու տեղում կառուցվեց «Безбожник» կինոթատրոնը, որը հետագայում վերանվանվեց կինո Մոսկվա
  • 51. Ահա այն`կինո Մոսկվան իր ողջ հմայքով:
  • 52. Սա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որ խորհրդային տարիներին քանդեցին և նրա տեղում կառուցեցին Եղիշե Չարենցի անվան դպրոցը:
  • 53. Իսկ սա Եղիշե Չարենցի անվան դպրոցն է, որի տեղում եղել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
  • 54. Կապույտ մզկիթը XIX դարի սկզբին
  • 55. Կապույտ մզկիթը մեր օրերում: Այն պարսկական հոգևոր – կրոնական կենտրոն է
  • 56. Ղանթարի շուկան: Պատկերը անհայտ նկարչի: Ղանթար, արաբերեն նշանակել է շուկայի մեծ կշեռք:
  • 57.
  • 58. ,Ղանթարի շուկայի տեղում հիմա Երևանի մանկական այգին է Շահումյանի հրապարակի և Կոմայգու հարևանությամբ
  • 59. :Երևանի Կոնդ թաղամասը Հարյուրամյակներ շարունակ այստեղ ոչինչ չի :փոխվել
  • 60. Այդ է վկայում Մերուժան Խաչատրյանի այս կտավը` Հին Կոնդը
  • 61. Երևանյան կոնտրաստ` Կոնդի հյուղակները բարձրահարկերի ֆոնի վրա: