SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 41
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ :
ՀԱՎԵՐԺ ՍԻՐԱՀԱՐԸ




Արսենյան Սոնա
Գեղարվեստի ավագ դպրոց
ԵՐԿՈՒ ԽՈՍՔ…
Ես գիտեմ, որ ուրիշի նամակները և
օրագրերը կարդալը շատ վատ է: Բայց
այնուամենայնիվ այս
ուսումնասիրությունը կատարելու
համար ստիպված եմ եղել կարդալ
ուրիշի անձնական թղթերը: Հուսով եմ,
որ ինձ կներեն բոլոր ընթերցողները:
Եվ խնդրում եմ ներել միայն այն
դեպքում, եթե այս աշխատանքը ձեզ իրոք
շատ դուր կգա:                          Այս ուսումնասիրությունը կատարելիս
Ուսումնասիրել ուրիշի կյանքը և սիրո     շատ նոր բան իմացա: Նախ և առաջ, որ
պատմությունը այդքան էլ հեշտ գործ չէ,   մեր այսօրվա ուղղագրությունը և
մանավանդ երբ գիտակցում ես, որ քիթդ     ուղղախոսությունը շատ են տարբերվում
խոթում ես շատ անձնական բաների          Վարպետի ժամանակների քերականական
մեջ…                                   կանոններից: Նաև իմացա, որ 1905
                                       թվականը նահանջ տարի էր: Ու, որ
                                       ամենակարևորն է, իմացա, որքան դժվար է
                                       բանաստեղծ լինել…
                                                                       Սոնա
ՄԻ ԲԱՆ ԷԼ
Տեքստը ընթերցելիս չմոռանաք լսել երաժշտությունը:
Որոշ սլայդերին ես կցել եմ նաև երաժշտություն: Աշխատել եմ ընտրել
արժեքավոր գործեր` ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ:
Ես ճիշտն ասած այս ծրագրից գլուխ չեմ հանում, այդ պատճառով դուք
ստիպված եք լինելու ինքներդ միացնել սլայդի երաժշտությունը: Այն
կճանաչեք նշանով `



Մի՛ ծուլացեք միացնել երաժշտությունը, որովհետև այն իսկապես շատ
լավն է, համենայն դեպս ըստ իմ ճաշակի:
Հիմա կարծես թե արդեն ամեն ինչ ասեցի, այնպես որ բարի ընթերցում և
բարի ունկնդրում:
.
.




                                   Իսահակյանը սիրո մասին
                   Սիրել բոլորին, սիրել անչափ, լի կարեկցանքով, սիրել մինչև անձնազոհությունը, - սա մի
                                                     այնպիսի մեծ էգոիզմ է, որ միայն հերոսները կանեն:
           Հերոսը սիրում է բոլորին, որովհետև նա իրեն շատ է սիրում: Հասարակ մարդը չի սիորում ու
                                              կարեկցում ուրիշին, որովհետև իրան չի սիրում ու հարգում:
               Սերն իր բարձր առումով իր պոեզիայի առանցքն է: Առանց այդ սիրո ոչ մի բանաստեղծ չէր
                                                                                կարող քնար հնչեցնել:
           Իմ նպատակը հավիտենական սիրո մեջ է, որ ապրում է իմ բոլոր ատոմների մեջ, որից ինձ ոչ
                    ոք չի կարող զրկել… Նա կապրի իմ գերեզմանից հետո էլ դեռ իմ անմահ ատոմների հետ:
                                                         Ես երջանիկ եմ, որ ունեմ սիրո պես աստված…
                    Սիրուց հետո գոլորշիանալ, ոգիանալ, աստվածանալ և հավերժանալ, բայց որ այդ չկա,
                                                                                 մեռնել, փոշիանալ…
Շուշան աղջիկ, քո գերին եմ…

ՎԱՐՊԵՏԸ և ՇՈՒՇԻԿԸ
.
                          Վարպետը և Շուշիկը




       Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական
    ժառանգությամբ, այլև բազմահազար սիրային արկածներով: Վարպետի
        հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը
            դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն
     Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, և այն էլ`
         դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով
            Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց
        տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը:
.



                        Իսահակյանի <<Հիշատակարանից>>
                                                                  1891թ., հունիսի 17
Կ – ների տանը պատահեցա օր. Շ. – ին. ողջունեցի և նստեցա մոտը. նա
ասեղնագործությամբ էր պարապում. մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ
գրավում. չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքերով, վառվռուն և խելոք հայացք,
վարդագույն շրթունք, դալկահար դեմք, պարզ, որոշ ձայն. այո, սա մի հրեշտակ է, մի
գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար
խոսեցինք առանձին. մաքուր հայերերն էր խոսում: նա երևի ինձ համակրեց. գոնե
համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր
Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, բայց չհաջողվեց. ես
գերազանցեցի: Օ~, նա խորամանկ է, փորձող է: Ա~խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ…
Որքա~ն ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվող եմ կուսական սրտի առաջ. ահա իմ
բնավորության մի թույլ կողմն էլ… Նա իսկապես մի <<ջադու պառավ>> է… Նա ինձ գերեց:
Իմ սիրտը շատ ընդարձակ տարածություն է. <<մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է
նոցանից>>. բոլորն էլ /կուսանք/ կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել.
դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը…

                                                                   1893թ., մայիսի 18
Ես չեմ ուզում անվանարկել <<նրան>>. մի՞թե կարող եմ. <<նա>> իմս է, իմ հրեշտակը…
Էլ ոչինչ չեմ գրելու այսօր. միայն <<նա>> է գրչիս և զգացածիս ու մտածմունքներիս նյութը.
<<նա>> տիրապետել է ինձ ամբողջապես:
.
                           Շուշան աղջիկ, քու գերին եմ,
                             Կալ ու կապված անշղթա.
    Շուշանիկ Մատակյանի    Սիրտըս վառվավ սիրուդ բոցեն,
         դիմանկարը          Պապաք – ծարավ էրվեցա:
                             Իսկ Շուշանը գավը ուսին
                             Դեպի ձորն է թռչկոտում,
                            Աչք չի քըցում խեղճ տըղին:

                          Ծով – աչքերիդ ծով – կարոտով`
                              Շվաքդ եղա, ման եկա.
                           Օրերս անցան ախ ու վախով,
                            Ես հալ ու մաշ թել դարձա:
                            Իսկ Շուշանը աղբրազովին
                         Կուրծքը` արձակ, հուսքն` արձակ,
                             Վարդ երեսն է լվանում:

                            Էս քարի պես ժեռ է հոգիդ,
                            Էս այրի պես` լուռ ու մութ.
                           Էրվեց, մոխիր դառավ գերիդ,
                         Ա~խ, Շուշան ջան, ա~խ, անգութ…
                            Իսկ Շուշանը գավը ուսին`
                           Զուլալ ջուրն է տուն տանում,
                            Աչք չի քըցում խեղճ տըղին:
Սա Իսահակյանի առաջին                Ծաղիկ էի նորաբողբոջ,
բանաստեղծություններից մեկն է,     Սարի լանջում, երկնի տակ.
որը նա գրել է դեռ Գևորգայն
ճեմարանում ուսանելու              Ինձ կըդյութեր առվի խոխոջ,
տարիներին:                          Ինձ կողջուներ արեգակ:
Ճեմարանում Վարպետի                Գիշերները` աստղ ու լուսին
ուսուցիչնն էր հայ մեծ                Վար կիջնեին երկնքեն,
բանաստեղծ Հովհաննես
Հովհաննիսյանը: Երբ նա կարդաց
                                  Ու հեքիաթներ ինձ կասեին
այս ստեղծագործությունը,            Կախարդական, ոսկեղեն:
հիացած գոչեք. <<Ապրե~ս, արդեն      Գառների հետ լուսածագին
բանաստեղծ ես>>:                     Եկար սարը, ջան աղջիկ.
      Հովհաննես Հովհաննիսյանի
                      դիմանկարը
                                   Ինձ քաղեցիր, դրիր անգին
                                     Կրծքիդ վրա գեղեցիկ:
                                   Այնտեղ շքեղ` ես ապրռցա
                                     Երազներով երջանիկ.
                                  Սերըդ դավեց ինձ, սևաչյա, -
                                   Ես չորացա, ա~խ, աղջիկ…



.
.       Պատմում է Ավետիք Իսահակյանը...

<<...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր
մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ:
Մինչեւ կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես
դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր
էի եկել Վիեննա եւ ընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ
նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է եւ իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են
եղել նրա հարսանեկան հանդեսին:
Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի <<Դարդս
լացեք>>բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը
հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը եւ
վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու եւ ամուսնանալու նպատակով: Շուշիկի
ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին
մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ով էի
նրա կողքին...
Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ
իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել:
Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ
Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն
իրեն երջանիկ էր զգում, եւ ես այլեւս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել
զգացմունքներս, առավել եւս` որեւէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա,
կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես
էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում….>>
.    Դարդըս լացեք, սարի սըմբուլ,
      Ալվան – ալվան ծաղիկներ.
      Դարդըս լացեք, բաղի բլբուլ,
     Ամպշող երկնուց զով – հովեր…

     Երկինք – գետինք գլխուս մթնան,
       Անտուն – անտեր կուլամ ես.
    Յարիս տարա~ն – ջանիս տարա~ն,
      Հոնգուր – հոնգուր կուլամ ես…

     Ա~խ, յարս ինձի հանեց սըրտեն,
        Անճար թողեց ու գընաց.
    Սըրտիս սավդեն – խորունկ յարեն
        Անդեղ թողեց ու գընաց:

      Դարդըս լացեք, սարի սըմբուլ,
       Ալվան – ալվան ծաղիկներ,
       Դարդըս լացեք, բաղի բլբուլ,
     Ամպշող երկնուց զով – հովե~ր…
.
                                       Նամակ Շուշանիկ Մատակյանին
                                                                                  1893թ., մարտի 28, Էջմիածին
Սիրելի քույրիկ.
Ի՞նչ գրեմ – արցունք, տանջանք, վիշտ, հեծծանք,,, Ո՞ւր է, ո՞ւր է անդրանիկ սերը, սերը պղատոնական, մաքուր,
անարատ, կուսական… Ո՞ւր է, ո՞ւր է…
Ես լալիս եմ, ես տանջվում.
                                               Я вновь один, и вновь кругом
                                              Все та же ночь и мрак унылый,
                                                  И я в раздумье роковом
                                                Стою над свежею могилой:
                                            Чего мне ждать, к чему мне жить,
                                              К чему бороться и трудиться:
                                                Мне больше некого любить,
                                             Мне больше некому молиться!..
Այո, քույրիկ, այո, ես էլ ոչ ոքին չեմ սիրում, ոչ ոքի համար էլ չեմ աղոթում…
Ես չեմ ուզում այսպես կորչել, ոչնչանալ. ապրել եմ ուզում հանուն գիտության, գիտության, միայն գիտության համար
ապրել, և իմ կյանքը գիտության համար նվիրել. ես գիտության զինվոր եմ ուզում լինել…
Այսուհետև սիրո ոչ մի շող ու ցող, ոչ բույր ու թույր…
Խաբուսիկ աշխարհ, խորամանկ դիմակ…
Ա~խ, եթե ես կարողանայի աղոթել աստծուն, հավատալ աստծուն` երջանիկ կլինեի…
Եվ մի՞թե կա երջանկություն աշխարհի մեջ. ոչ, ոչ, նա ինքնախաբեություն, ինքնամոռացություն, եսականություն է…
Ա~խ, ես թշվառ եմ, ես ապերջանիկ. չկարեկցեք ինձ վերա. ես փոքրոգի չեմ, ես հաղթված չեմ կյանքի կռվից: Չկարեկցեք:
Իմ վիշտը, իմ վերքը, իմ երգը թող ձեզ չգրավե, թող ձեզանից ևս արցունք չքամե… Մի՞թե ձեր վարդերը կարող են պսակ
լինել ինձ. չեմ կամենում… չեմ, չեմ…
Դուք ուրախացեք, քուք ապրեցեք, դուք սպասեցեք դարձյալ. կյանքը դեռ ժպիտ տալիս է ձեզ համար, իսկ ինձ` ոչ…
                                                                                                       Ավետիք
.
                                   1895թ., հունվարի 8
   Ես ձեզ պես չսիրեցի, ես չսիրեցի արևելքի, արևմուտքի,
հյուսիսի կամ հարավի պես, ես սիրեցի կնոջը` Շուշիկիս –
        բնության այդ ամենաչքնաղ կաթիլը, հերոսի պես,
        տիեզերքի պես սիրեցի ես սիրեցի… Ես Շուշիկին,
 տիեզերքի այդ սքանչելի կաթիլը, ես սիրեցի հերոսի պես:
Ես տիեզերքի եզերքն եմ – ես հերոս եմ, ինձնից է սկսվում
      ամեն մի ճշմարիտ բան. ես այն ափն եմ, ուր կյանքի
     խարիսխն է ձգված. այս ափից բռնեցեք, ով մարդիկ, և
                                կտեսնեք լույս ու կյանք:

                                <<Հիշատակարանից>>
.
                                                 Սիրեցի, յարս տարան.
                                                Յարա տըվին ու տարան
                                              — Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
                                              Սիրտըս պոկեցին, տարան:
                       1897թ., հունվարի 15     Ցավըս խորն է, ճար չըկա,
Ամսու 7-ին Շուշիկը ինքը իր կամքով             Ճար չըկա, ճար անող չըկա,
բացատրեց տարիներ առաջ իր վարմունքը իմ
սիրո նկատմամբ. նա իրեն արդարացնում էր,        — Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
ասելով, որ ինքը ուրիշին էր սիրում, իսկ ինձ,     Սրտացավ ընկեր չըկա:
իբրև լավ տղայի, միայն համակրում էր. հետո
թե` վրաս շա~տ էր կարեկցում, բայց անզոր            Լա՛վ օրերս գնացի՛ն,
էր. ինքը մեղավոր չէր, փոքր աղջիկ էր… Է~հ,       Ափսո՛ս ասին, գնացի՛ն.
սրտմաշուկ բաներ… Հիմա պիտի գնամ մոտը          — Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
և ասեմ. - <<Լավ, ասա ինձ քու միտքը. ո՞ւր
են իմ նամակները. հիմա ինձ ինչպե՞ս ես             Սև դարդերս մնացին...
վերբերվում. ինչո՞ւ ատեցիր. ամեն բան
պարզիր, ես ուզում եմ վարվել` ինչպես վայել
է մարդուն – ազնիվ մարդուն>>: Եվ եթե նա
արտահայտվեց այնպես, ինչպես պետք է, ես
կպահպանեմ իմ բարեկամական կապը, կամ
հավիտյան կխզեմ…

                     <<Հիշատակարանից>>
1904թ.
Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ,

.
մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս:
Ինչո՞ւ եմ գրում, ինչ է ստիպում ինձ գրել. – սիրել – ես քեզ չեմ սիրում, ատել – ես քեզ չեմ ատում. բայց
դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ
հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել`
նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել, անզոր եմ,
ամբողջ էությունս բարի է… և որ ամենաողբալին է` ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս
ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ եմ ոտքերդ
համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում:
Դու մի որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև
մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչքերիդ նայելու չեմ:
Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել – գիտեմ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ` երբ ես քու
ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, - ծաղրելու, արհամարհելու, դուրս
շպրտելու. չէ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի… Դու խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ` չհանեցիր
նրանց, թողիր սրտիս մեջ – մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու
մնացիր դեպի ինձ միշտ ծաղրորղ, միշտ անգութ, միշտ անսիրտ…
Ես քեզնից էլ սեր չէի ուզում. քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ` դու իմ մեջ
մարդ տեսնեիր…
Դու մի սոսկավիթխար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկնային դեղով դա չի բժշկվի…
Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրիր քու
երեխաների համար. ինձ մի անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի
մարդու մոտ. աղաչում եմ քեզ, ինձ թաղիր քեզ համար հավիտյան: Պետք չէ հիշել այն տաճարում մի
ուրիշ Աստծու անուն, արին այդ տաճարը չի պաշտում, չի հնազանդվում. չպետք է այդ տաճարում ուրիշ
ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված Աստված
եմ այդտեղ:
ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԻՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ:
ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐՄԵՌԱ~Ր, ՄԵՌԱ~Ր…
ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ
ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄ
ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ
                                                                                            Ավետիք:
Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի

 ԱՎԵՏԻՔԸ և ԱՆՆԻԿԸ
.
                                  Հավերժ սիրահարը




Շատերը գիտեն Իսահակյանի առաջին սիրո` Շուշիկի մասին, բայց քչերին են հայտնի այն
նվիրական, քնքուշ զգացումները, որ Վարպետը տածել է Աննիկի հանդեպ:
Իսահակյանը հեռավոր ազգակցական կապեր ուներ Մատակյանների հետ և միշտ այցլում էր
նրանց, այցելում էր և Շուշիկի ամուսնությունից հետո, թեև վշտացած սրտով: Այստեղ նա հաճախ
է հանդիպում Աննիկին: Բանաստեղծը իր վշտերի մեջ սկզբում չի նկատում նրան, երեխայի տեղ է
դնում, իսկ երբ հեռանում է քաղաքից, ուրախացնելու համար փոստային բացիկներ է ուղարկում:
Աննիկը, այդ վերաբերմունքից զգացված, շնորհակալական նամակ է գրում: Վարպետը
պատասխանում է նրան: Սկասվում է նամակագրությունը: Շարունակվում են և հանդիպումները:
Եվ շուտով նրանց մեջ մի ջերմ մտերմություն է առաջանում, որի ընթացքում բանաստեղծը
ճանաչում է Աննիկին:
Բանաստեղծը տեսնում է, որ Աննիկը շատ բանով տարբերվում է իրեն հասակակից աղջիկներից,
իդեալներ ունի, ձգտումներ, երազներ, կարդում է, հետաքրքրվում կյանքով, որ ընբոստ է, չի
ենթարկվում շրջապատի նախապաշարումներին: Այս ամենն էլ հենց գրավում են բանաստեղծի
սիրտը: Երկուստեք նամակները վերածվում են սիրո խոստովանությունների: Նամակներից
երևում է, որ Վարպետը սկզբում աշխատել է իր մեջ զսպել այդ զգացմունքը, բայց այն գնալով
խորանում է, և առաջին սիրո մոխիրների վրա մի նոր հրդեհ է բռնկվում` նախկինի պես զորեղ,
նախկինի պես զուլալ ու պայծառ:
.
                        Առաջին նամակը Աննիկին

                                              1904թ., հոկտեմբերի8, Թիֆլիս

Չէի սպասում, որ պոստ-կարտերի համար առանձին շնորհակալական նամակ
կգրես, - երևում է, որ քաղաքավարի ես, Աննա Բերոյան: Բայց ի՞նչ մի մեծ բան են
պոստ-կարտերը, որ գրում ես, թե էլ մի ուղարկիր, քեզ էլ չի մնա: Մարդ պետք է
աշխատե ուրիշին ուրախություն պատճառե, ինչքան որ կարող է:
…Մարդ պիտի անկեղծ ու միշտ անկեղծ լինի. Ինչ որ կարծում ես` ասա, ինչ որ
ուզում ես` արա, մի ասիր` թե չի կարելի այս բանն ասել, այն չասել. Ինչ որ
սրտումդ է, թո նաև լինի լեզվիդ վերա ու գրիչիդ ծայրին:
Գրում ես, որ ներողություն, որ ինձ ձանձրացնում ես նամակովդ. շա~տ սխալ ես.
շա~տ ուրախացա, որ նամակդ ստացա. ինչպես ամեն մարդու սիրտ, իմ սիրտն
էլ ուրախանում է նամակներ ստանալուս, այնպես որ երբ բարեհաճես` կարող ես
գրել:
Ներողություն, որ քեզ հետ <<դուք>>-ով չեմ խոսում, դու ինձ համար միշտ նույն
փոքր Աննիկն ես:
                                                        Բարևներով` Ավետիք
.                                 1904թ., նոյեմբերի 20, Կարս
                                                               Աննիկին
                                                Մարդկանց արցունքներն
                                                  Թափվում են անվերջ,
  1904թ., հոկտեմբերի 15, Թիֆլիս                     Եվ անապատում
                                                     Թե ծովերի մեջ.
Պետք է կենսուրախ լինել,                              Եվ ժպիտների,
պայծառ` գարնան պես թարմ ու                         Համբույրենրի տակ
զվարթ. Իհարկե կգան ցուրտ ու                        Եվ դարբասներում,
                                                    Թե խրճիթներում.
դառն օրեր` երբ մարդու դեմքին                     Թափվում են անհայտ,
ժպիտ չի գալ ու դիրտը կճմլվի…                       Անտես, անքանակ,
այդպիսի օրերի համար պետք է                         Թափվում են լռիկ,
զինված լինել, որ հոգու                            Անձայն, անհատնում.
                                             Եվ այդ ամենը կաթիլ առ կաթիլ
առույգությամբ կռվել, չհաղթվել և             Ամեն կողմերից հավաքվում, գալիս
միշտ` արևի պես փայլուն ու ջերմ,           Թափվում են անվերջ մռայլ սրտիս մեջ…
առաջ գնալ կյանքի մեջ և
                                                 Դու ջինջ և հեզ մի թիթեռ ես,
մարդկանց, թշվառներին սիրտ
                                                  Եվ նուրբ, և սուրբ թևերով,
տալ, ջերմություն տալ:                             Սիրտդ վճիտ` թռվռում ես
            Բարևներով` Ավետիք                   Գեշ, գարշ մարդկանց վրայով.
                                                 Դու, որ մաքուր մի թիթեռ ես,
                                                 Ա~խ, մեր կյանքի ճահճի մեջ
                                                Պիտի ընկնես, պիտի նեխվես…
.
                                                                      1904 թ., նոյեմբերի 2, Թիֆլիս

Թանկագին Աննիկ, ես չեմ ուզում ասել այն, ինչ որ գուցե դու չգիտես կամ շատ քիչ գիտես, - դա այն է, որ
ձերոնք ինձ չեն սիրում և այն նրա համար, որ ես աստվածային, տիեզերական սիրով սիրել եմ, պաշտել
ձերոնցից մեկին, որի համար այնքան եմ տանջվել ու լացել, որ դեռ արցունքս չի չորացել սրտիս մեջ: Ես
միայն հիմա եմ մի փոքր կազդուրված շնորհիվ այն վեհ, սրբազան գործի, որի մեջ եմ, որի համար
աշխատում եմ ու ապրում – հայրենիքի սուրբ գործը… այո: Ձերոնք ինձ չեն սիրում, և ամեն միջոց գործ
կդնեն մեր մեջ աճող մտերմությունը թունավորելու. Նրանք ինձ չենա հասկանում և չեն կարող
հասկանալ. Նրանք չգիտեն, որ ես շա~տ բարձր, վես ու մաքուր տրամադրությունների տեր մարդ եմ…
ես թևեր ունեմ, ես կսավառնեմ դեպի արևը և արև կդառնամ այդ ստոր ու անազնիվ աշխարհի համար…
Ա~խ, ես ինչո՞ւ եմ գրում այս. – ես չեմ ուզում քեզ վշտացնել… ես գրւմ եմ, որովհետև ես խորապես
զգացի, որ դու լուրջ հոգի ունես, տանջվում ես, ըմբոստ ես, չես ենթարկվում շրջապատի ճահճի
օրենքներին, որ դու բանաստեղծական տրամադրություն ունիս, որ քո հոգին բանաստեղծ է, որ քու
սրտում ապրում է ու բուրում ու շողշողում մի նվիրական պոեզիա… Բաց, Աննիկ ջան, քո երկնային
սիրտը իմ տանջված հոգու առաջ. Ես սրբության պես կմոտենամ քու հոգու տաճարին, կերկրպագեմ և
կյանքս, կյանքս չեմ խնայի քեզ – լինիս դու պայծառ, արշալույս, մաքուր, խորն ու վսեմ` այդպես լինիս
դու…
Ես ըմբռնեցի, որ գործ ունեմ մի լուրջ հոգու հետ. ես քեզ երեխա էի կարծում, բայց հիմա զգում եմ, որ դու
խորը և երազուն մարդ ես, որ դու այս աշխարհից չես, որ քու աչքերի մեջ երկնքի լույսից կա, որ դու
ճառագայթ ես – ես ներողություն եմ խնդրում իմ Աննիկից, որ ես լրջորեն չեմ վարվել իրեն հետ:
Անհամբեր սպասում եմ նամակիդ:
Բարևներ Աննիկին
                                                                                     Քու` Ավետիք
.
Հանձին Աննիկի, Իսահակյանը ասես տեսնում է իր անուրջների
աղջկան` Շուշիկին, ու կարծես վերածնվում է նախկին սերը, որ
անթեղված կրակի պես դեռ մլմլում էր նրա հոգին: Բանաստեղծի
աշխարհը կրկին լույսով է լցվում, վառ երազներով, աստղերով ու
ծաղիկներով:
Եվ այդ պայծառ զգացումից ծնվում է առաջին երգը.


       Նրանք իմ կյանքը երազ դարձուցին –
        Կուսական մաքուր աչքերը անուշ,
       Ցամաքած սիրտս նորից լացուցին, -
         Հոգիս վառեցին երգերով քնքուշ,
       Շուրջս փռեցին աստղիկ ու ծաղիկ…
        Կուսական մաքուր աչքերը անուշ:
.
Աննիկին գրված նամակները սոսկ սիրային
նամակներ չեն, այլ բանաստեղծի պայծառ սիրո
խորապես ապրած զգացմունքների դրսևորումը,
զգացմունքներ, որ հեղեղի նման դուրս են
հորդում նրա սրտից: Դրանք գեղարվեստական
ստեղծագործություններ են, արձակ պոեմներ`
գրված իսահակյանական ոճով ու
մտածողությամբ, որոնցում բանաստեղծը
անկրկնելի պատկերներով ու հզոր ուժով
արտահայտում է իր հույզերն ու ապրումները,
իր վերաբերմունքը մարդու ու աշխարհի
հանդեպ:
.
                                                           1904թ., նոյեմբերի 9, Թիֆլիս
…Ես սիրում եմ քեզ, Աննիկ, Աննիկ ջան, իմ շա~տ սիրելի Աննիկ… Ես անկարելին կարելի
կդարձնեմ քեզ համար. ես քառասուն գլխանի դևին կսպանեմ քեզ համար. ես
անմահության խնձորը կբերեմ քեզ համար. ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը
կնվիրեմ քեզ. ես իմ կյանքս, իմ կյանքս կտամ քեզ. ուրիշ ի՞նչ ես ուզում, մի՞թե այսուհետ
կարող ես դու տատանվել, կասկածել ինձ:
Դու դեն շպրտիր քու թանկագին գլխից այն վատ մտքերը` թե ես նմանություն եմ տտնում
քեզ քու քրոջ հետ. աստված չանե, որ դու նրան նման լինիս. նա չար է, նա անսիրտ է, իմ
ապրած հոգին զգաց քու մեջ մի երկնային հոգու ներկայությունը. մի չքնաղ մաքրություն. ես
կարոտ եմ այդ հրեշտակային գուրգուրանքին և անմեղության:
Իմ սիրելի Աննիկ, ես քանի ողջ եմ – ոչ ոք չպիտի կարողանա և ոչ ոք իրավունք չպիտի
ունենա քու սիրտը կոտրելու, քեզ վիրավորելու, իմ գերագույն հաճույքը պտի լինի քու
ճամփեն դարձնել պայծառ, գեղեցիկ ու երջանկալի:…Սիրիր երկինքը, մարդիկ, աշխարհը և
ամենից շատ սիրիր ինձ…
Բարի գիշեր և կարոտով բարևներ իմ սիրելի, իմ թանկագին, իմ պայծառ Աննիկին.
                                                            միշտ քեզ անձնվեր քո և քո
                                                                            Ավետիք
Իրականության մեջ
                                  չգտնելով իր երազած
Ժամանակը իր վախճանին
կհասնի,
                                  նվիրական ու անբիծ սերը`
Եվ արևը մի բուռ մոխիր             Իսահակյանը, ինչպես
կդառնա,
Բայց իմ սերը վախճան չունի,
                                  ստեղծագործություններում
հուն չունի,                       , այնպես էլ նամակներում
Նա հավերժ է, նա անշեջ է, նա
անմահ:                            հավերժական սիրո
    <<Հավերժաան սերը>> պոեմից
                                  գաղափարն է առաջ
                         1914թ.   քաշում, հավիտենական
                                  սիրո մեջ է տեսնում իր
                                  նպատակը:
.
Սակայն Աննիկի սերը, ինչպես երևում է, նույնքան զորեղ չէ,
զոհաբերելու ընդունակ չէ: Նա անվճռական է, միջավայրն ավելի
ուժեղ է գտնվում: Եվ դրանից վշտանում է բանաստեղծը, խոր
հիասթափություն ապրում:


.
.
                                  1905թ., հունվարի 17, գիշերը
Այն տպավորությունը ունիմ, որ ես քեզ համար ամենամոտիկ
մարդը չեմ, այնինչ` ես կուզեի, որ դու իմ հոգում ապրեիր, որպես
մի շքեղ և սուրբ երազ. և ես էլ քու հոգում ապրեի, որպես մի սուրբ
ու շքեղ երազ. իրար այնպես սիրեինք, որ մեռնեինք
ուրախությամբ իրար համար. – բայց դու գրում ես, որ դեռ ինձ չես
ճանաչում… Սիրո գինը սերն է. Սիրով միայն սեր կառնեն…
Հազար անգամ քեզ ասել եմ, որ քեզ սիրում եմ և շա~տ ու մեծ
սիրում, բայց դու խրատներ ես տալիս ինձ. իսկույն նեղանում ես,
խռովում ես, և քիչ է մնում, որ ոտաց տակ տաս սեր և ամեն մի
բարձր զգացմունք…
Իմացած եղիր, որ Արիստակեսին, Գեղամին և Շուշիկին
նամակներ եմ գրել, որ չխանգարեն մեզ. և նույնիսկ նպաստեն մեր
բարեկամության հարատևությանը` որքան կարող են իրենք:
                                                   Քո` Ավետիք
.ՆԱՄԱԿ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ
                                                                       1905թ., փետրվարի 4, Ալեքսանդրապոլ
…Ես անիծում եմ ինձ, որ դեռ մարդկանց հավատում եմ և բանաստեղծացնում…
Ես կյանքիս մեջ հազար սխալ գործոծ կլինեմ և թող սա լինի հազար ու մի երրորդը, որ Ձեզ դիմեցի, հավատացի
և սիրտ բաց արի:
 -Ես սիրո՞ւմ եմ Աննիկին – ավելի, քան նրան կսիրեր քառասուն եղբայր. բայց իմ սերը այս աշխարհից չէ, նրա
մեջ ֆիզիոլոգիա չկա և իմ հոգին ջգտում է դեպի նրա հոգին` ինչպես արտուտը դեպի արև` գիտենալով, որ
արևին չեմ հասնի և հասնելուս կայրվիմ ու իմ մահը կլինի, ո՞վ է Աննիկը ինձ համար – նա իմ
ստեղծագործությունն է, իմ հոգեկան աշխարհի, իմ երազների ամենաբանաստեղծական սֆինքսը, որը իրոք
գոյություն չունի, և ես խնդրում էի Ձեզ, որ դուք ներշնչեք Ձեր շրջանին, որ կոպիտ ձեռներով չցնդեին իմ երազը:
Իմ սերը չի ձգտում տիրելու - և այս գիտեմ, որ դա հասկանալի չէ Ձեր ռեալ զգացողությանը, բայց իմ
բանաստեղծական լոգիկայի մեջ Ձեր աշխարհի ամեն կարգ ու կանոն թարս են դրված: Իմ սերը մի միստիկ-
մուզիկալ-մետաֆիզիկական խելագարություն է, որին հասկանալու համար առնվազն ինձ չափ պետք է
խելագար լինել` անորոշ, անձև, քաոսային` եթե ուզում եք, բայց խնդրում եմ հասկացեք ինձ` պահելով ի սեր
աստծո Ձեր աշխարհի տրիվիալ-բանալ խելոքությունը…
Եվ հետևապես իմ հոգեբանությունը չի կարող ինժեներական-տեխնիկական պլաններ կազմել Աննիկին
տիրապետելու համար. իմ պլանները բանաստեղծական են, և ուրեմն Ձերոնց համար անվնաս: Նրա հոգին, նրա
լավագույն տարրը իմն է, ինձ հետ է, և իմ ամբողջ կամքն է – նրան տեսնել երջանիկ, ինչպես նրա քույրերն են. և
ես ինձ ամբողջապես զոհաբերում եմ նրան. – ազնիվ խոսք:
…Եվ կարող է պատահել, որ սարերի արծիվը մեկ-մեկ ավելի ցածր թռչի գիշակեր ագահ ագռավից, բայց չէ՞ որ
ագռավը երբեք չի կարող սարերի արծվից բարձր կամ հավասար թռնի…
Եվ Բիսմարկի պես բռունցքը ասել է` որ <<զայրացած կամ հուսահատված մարդը իրավունք ունի ուրիշի կյանքի
վերա>>… Դուք ի նկատի առեք, որ Ձեր զոքանչի շրջանը ջախջախել է իմ լավագույն տարիներս և երազներս,
քերթել են իմ կաշին և ջղերիս բերանները բաց թողել… Եվ եթե ես վրեժի մարդ չեմ – այդ թույլ չի տալիս նրանց
վարվել ինձ հետ ինչպես և առաջ – անվերջ, անվերջ զայրացնել:
Թող նույնիսկ վերջացած լինի մեր մեջ ամեն մի հարաբերություն, բայց իմ մեջ դեպի Ձեզ կա միշտ հարգանքի և
բարեկամության զգացմունք:
                                                                             Հարգանքներով` Ավ.Իսահակյան
.
                                                 1905թ., հունվարի 19-20
Երեկվա օրը ես այնքան տանջվեցի, որ հոգիս քամվեց. խորապես զգում
եմ, որ քեզ շա~տ և շատ սիրում եմ. և այս սիրուց շատ եմ վախենում –
վախենում եմ, որ վերջնականապես չջարդվի սիրտս և նորա հետ
հույսերս ումնացած եևազնեևս. այնպես ջարդվի, որ դիակ դառնամ և
չկարողանամ մի բան անել. և դրա պատճառը քո տարօրինակ
վարմունքն է ինձ հետ - ինչո՞ւ ես լուռ, ի՞նչ ես ուզում ասել. այդ ի՞նչ
ահավոր լռություն է քու հոգում, ես վախենում եմ. ինձ թվում է, որ դու մի
րոպեի մեջ կարող ես փշրել սիրտս և գնալ քեզ արդար համարելով…
Դու կարող ես ինձ ոգևորել, հույս ներշնչել, եռանդ - և ես շատ
պետքական մարդ կդառնամ, իսկ եթե ինձ թողնես… ես շա~տ պիտի
քաշքշվեմ ու գլուխս կորցնեմ և գուցե հավիտյան կորցնեմ… Զգում եմ, որ
քեզանից չեմ կարող զրկվել…
…Ինչքան կուզեի տեսնել [քեզ], երևում է, որ դու խույս ես տալիս
ինձանից. չեմ կարող հավատալ այդ անգութ մտքին. Աննիկ, ի սեր
աստծու – լավ մտածիր…
                                                            Քո` Ավետիք
.
            1905թ., փետրվարի 29, Թիֆլիս
Աստված թող դատե այն չար մարդկանց,
որոնք ընկան մեր սրտերի միջև և խավար ու
ցուրտ տարածեցին մեր մեջ, բայց այլևս չեմ
կարող համբերել ես. այսուհետև ով որ                      1905թ., ապրիլի 5, Ալեքսանդրապոլ
իրավունք համարե մեզ իրարուց բաժանելու –       …Դու անպատասխան ես թողնում այն
ես կվարվեմ իմ ամեն չարությամբ ու              մարդուն, որին հավատացնում ես, թե սիրում
կատաղությամբ, չպետք է թողնել մարդկանց,        ես…
որոնք վատ են ու չար, ու նախանձոտ,             …Ես չեմ մեղադրում քո մորը, քույրերին,
ղեկավարելու մեր սիրտը, և Ձերոնք այդպիսի       փեսաներին ու քեռիներին, այլ մեղադրում եմ
մարդիկ են:                                    քեզ, որ մեր երկար ու բարակ
…Դու ինձ սիրում ես – ես չեմ կասկածում         բացատրություններից հետո դու չգնահատեցիր
դրա մեջ, ասենք, որ և հավատում ես. բայց        ինձ… խզում եմ մեր մեջ եղած ամեն մի կապ. –
ինչո՞ւ, ինչո՞ւ սիրտդ չես բանում իմ սրտի       դու ընդունակ չես բարձր ընկերակցության…
առաջ. մի՞թե չգիտես, որ քու սրտից բխածը        Անիծում եմ ինձ, որ նորից ձեր դուռը եկա և
գետին չի թափվի, այլ ուղղակի իմ սրտի մեջ:      արյունվելով` ետ եմ դառնում: Մնաս բարև:
Ի՞նչ է սերը և բարեկամությունը. դրան                                          Ա.Իսահակյան
պատասխանում է Սոկրատես փիլիսոփան.
<<մի հոգի երկու մարմնի մեջ>>: Ուրեմն ես
դու մի հոգի ու մի սիրտ պիտի լինենք.
Հասկացար:
                                 Բարևներով`
                                 Քո` Ավետիք
1905թ., ապրիլի 7, Ալեքսանդրապոլ
   Քու՛յր իմ նազելի, նայիր քո
                                 Երեկվա գրած նամակներս շատ խիստ էին, և այսօր
             դիմաց՝              խիղճս չարաչար տանջվում է…
Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել.    …Անշուշտ դու ինձ սիրում ես, բայց շա~տ,
 Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը     զոհաբերության աստիճանի չես սիորւմ, իսկ ես
               բաց               այդպիսի սեր եմ պահանջում, որովհետև ես այդպիսի
 Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ
                                 սեր ունիմ դեպի քեզ. և սիրո գինը սերն է… քո մեջ սերը
             լացել...
Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր,   զորեղ չէ. միահեծան, անխորտակելի չէ և ո՞ւր մնաց որ
Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ   աստվածային լինի. իսկ ես ուզում եմ տիեզերական,
              լացել,             անհուն սեր, որ ամբողջ տիեզերքի և միլիոնավոր
 Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր,    մարդկանց մեջ միայն ինձ վերա հենվեր:
 Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ
                                 Այժմ ես քու առաջ այս ու միակ ելքն եմ դնում – եթե դու
             լացել...
                                 ինձ սիրում ես, հայտնիր ձերոնց այդ – քո սերը, և այն
     Շա՛տ եմ տանջվել այս
           աշխարհում,
                                 ժամանակ դու կլինես իմ հոգու թագավորության
 Շա՛տ եմ լացել այս աշխարհում.    թագուհին:
   Այն աչքերը, որ չեն լացել,     Սպասում եմ դրական պատասխանիդ, եթե
Բան չեն տեսել այս աշխարհում:     բացասական, մերժողական ես պատասխանելու` մի
                                 պատասխանիր, լռությունը ավելի լավ է, քան
                                 անզգացմունք, անսեր տողեր…
                                                                         Ավետիք
 .
1905թ., ապրիլի 14, Ալեքսանդրապոլ
Ես կռվով, զոռով եմ քու բերնից խոստովանանքներ լսել.
ասա, սիրելիս, ասա, իմ հոգուս հոգի, ասա ինձ, ինչ որ
զգում ես, թող լեզուդ-սիրտդ միայն բաց լինի իմ առաջ.
ուրիշների մոտ կեղծիր, ստիր, բայց իմ առաջ եղիր ծով`
բացարձակ. աշխարհում ես եմ քեզ հարկավոր, ուրիշ
մարդիկ դատարկ բաներ են, ամենից առաջ ես, հետո`
ուրիշները:
                                             Քո` Ավետիք


.
.                                                1905թ., հուլիսի 14, Ալեքսանդրապոլ
                                                 Ամուսնությունը շատ ստոր, շատ խայտառակ,
                      1905թ., մայիսի 7, Ախլցխա   հիմար, ամբոխամիտ բան է. երանի այն սրտերին,
…Կուզեի քեզ սիրել` առանց տիրապետելու,            որ կարող են մաքուր սիրել, և միշտ այդպես սիրել.
առանց այս աշխարհի մասից ունենալու. պարզ          սերը, որ մղում է դեպի ամուսնությունը` դա վատ,
ասած` կուզեի քեզ միշտ սիրել` և չամուսնանալ       անասնական սեր է. այն սերն է բարի ու վեհ, երբ
հետդ, բայց և զգում եմ, որ սա անխղճություն        մարդուն թռցնում է դեպի երկինք, ազնվացնում…
կլինի իմ կողմից. մարդիկ ուրիշ կերպ               Կարո՞ղ ես դու ինձ պահել բարձրության վրա և
կբացատրեն և կյանքում կտուժես` իմ                 կուսական հեռավորության վրա – չթողնել, որ
պատճառով, չարաչար. ես ինքս չգիտեմ` ինչ եմ        ընկնեմ, ընտանիքի մարդ չդառնամ, կարո՞ղ ես
անելու. թողնում եմ քո խղճին, արա` ոնց որ         հոգիս միշտ թարմ ու սավառնող պահել, թե՞ պիտի
ուզում ես – մեղքը քու վիզդ – կուզես              կապես-կաշկանդես և փշրես թևերս. ա~խ, սիրիր
կամուսնանանք, կուզես` չէ. կուզես                 ինձ, բայց մի տիրիր, անհագ որոնիր մի վեհ
բաժանվենք…                                       ընկերի, սիրիր, բայց սիրուն մի լինիր գերի. սիրիր,
                                                 բայց և թող ու նորից գնա… Երանի նրան, ով
Բարի գիշեր, համբուրում եմ սիրելի Աննիկիս         ձգտում է դեպի աստղերը, երանի նրան, ով սիրում
ձեռքերը:                                         է ու չի հասնում, ով միշտ թափառում է ու չի
                                    Քո` Ավետիք   գտնում… Աննիկ ջան, մեր սերը թող լինի ոչ այս
                                                 աշխարհից. հողեղեն չլինի. սիրենք իրար հեռավոր
                                                 աստղերի պես. իրարուց հեռո~ւ, իրար սրտի մեջ…
                                                 Սիրիր ինձ, և հանուն այդ լավ սիրո թող ես թռնեմ,
                                                 թափառեմ, առանձնանամ, մտածեմ, լամ, հոգի
                                                 դառնամ… Միշտ երազ, միշտ իդեալ, միշտ երկինք
                                                 լինենք իրար համար. հեռավո~ր, բարձր, լազուր,
                                                 մաքուր… թող կորչի ամուսնությունը,
                                                 ամուսնական ճահիճ-մահիճը…
                                                                                      Քո` Ավետիք
1905Թ., ՕԳՈՍՏՈՍԻ 4, ԱԽԱԼՔԱԼԱՔ
 ԵՍ ՔԵԶ ԲԱՐԻՔ և ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԵՆԱԼՈՎ` ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
   ԵՄ ԻՆՁ ՄՈՌԱՆԱԼ. ԻՆՁ ՄՈՌԱՑԻՐ, ՈՐՈՎՀԵՏև ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ
       ԿԱՊՎԵԼ ԻՆՁ ՀԵՏ. ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԴՈՒ ՈՉ ԿԱՐՈՂ ԵՍ, ՈՉ ԷԼ
   ՈՒԶՈՒՄ ԵՍ. ԻՍԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ, ՄՏԵՐՄԱԿԱՆ ՍԵՐ, ՈՐԸ և ԵՍ ԵՄ
ՈՒԶՈՒՄ, և ԴՈՒ` ԴԱ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԴՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ` ՇՆՈՐՀԻՎ ՔՈ
  ԸՆՏԱՆԵԿԱՆ` ՔԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ. ԴՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՍ
 ՄԻՇՏ ՄՈՏՍ ԼԻՆԵԼ. ԵՍ ՔԵԶՆԻՑ ԱՆԲԱԺԱՆ ԼԻՆԵՄ: ԵՍ ԱԶԱՏ ՄԱՐԴ
           ԵՄ. ԵՍ ՊԻՏԻ ԹՌՉԵՄ, ՊԻՏԻ ԳՆԱՄ ԱՇԽԱՐՀԻՑ ԱՇԽԱՐՀ:
 ՍԿԱԶԲՈՒՄ ԴՈՒ ԷԻՐ ԱՍՈՒՄ, ԹԵ` ԸՆԿԵՐՆԵՐ ԼԻՆԵՆՔ, ԸՆԿԵՐՆԵՐ
ՄՆԱՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ, և ԵՍ ԱՍՈՒՄ ԷԻ` ԹԵ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀԻՄԱ ՆՈՒՅՆԸ
   ԵՍ ՈՄ ԱՍՈՒՄ – ԸՆԿԵՐՆԵՐ ԼԻՆԵՆՔ, ԴՈՒ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՍ…
 ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՔԵԶ ՀԵՏ ՏԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ.
                   և ՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ԴՈՒ ԻՆՁ ՇԱՏ ԵՍ ՍԻՐՈՒՄ:
                           ՀԱՄԲՈՒՅՐԵՆՐՈՎ ՈՒ ԲԱՐևՆԵՐՈՎ`
                                                ՔՈ` ԱՎԵՏԻՔ
.
                             Վերջին նամակը Աննիկին
                                                                             1905թ.
Սարսափելի ծանրացած սրտով գրում եմ այս տողերը և Աստված է վկա, որ էլ չեմ գրելու.
կասեմ, կարտահայտվեմ, ինչ որ կա սրտիս մեջ դեպի քեզ և - կբաժանվենք:
Ո՞վ եմ ես. – ես վեհափառ սարերի արծիվ եմ, ես կայծակ եմ մռայլ ամպերի մեջ, ես առյուծ
եմ անապատի մեջ, և փոթորիկ ծովերի վրա. իմ հոգին` տիեզերքի չափ մեծ` ամբողջապես
բանաստեղծություն է. ես բանաստեղծ եմ. ժամանակի և ժողովրդի հոգու տերը ես եմ. ամեն
ինչ կմեռնի` հարստություն, գանձ և գահ, բայց ես անմահ եմ և որքան էլ իմ պայմանները
ծանր լինեն, ես գրանիտի պես կմնամ և ցույց կտամ. ես հավատում եմ իմ ուժերին, և
ամբողջ հայ ժողովուրդը հավատում է ինձ. ո՞վ չէ ինձ հավատում: Ձեր շրջանը, որը իմ
ստվերը չարժե. ո՞վ չէ ինձ հավատում – մայրդ` մի հին կին, որ իր շեմքից հեռու չի
տեսնում, որ խորապես վիրավորում է, որ ինձ Շուշիկի ժամանակ վռնդել են ու ծաղրել, իսկ
հիմա կանգուն եմ աշտարակի պես. Տեր-Միսաքյան Հովհաննեսը – մի խեղճ մարդ,
Կ.Կոստանյանը` մի մքլած, փտած տիրացու, որոնք իրենց երևակայում են, որոնց
ժողովուրդը չի ճանաչում…
.
Կ.Կոստանյանը - ինչպե՞ս կարող է նա հաշտ նայել իմ գոյությանը, - ես, որ նրա
աչքում` նրա ասելով միայն չոբան կարող էի լինել, այժմ նա մնաց միայն
վարդապետների աչքում համարում ունեցող, իսկ ես դառա մարդ, որին գիտեն,
որով պարծենում են. և ես իմ բարձունքից իջել եմ քու մոտ, քեզ հետ
համեստորեն ընկեր եմ դառել, համբերում եմ քու երեխայական մտքերին,
պատասխանում եմ քու հարցերին… և դու այնպես ես վարվում ինձ հետ, կարծես
մի հասարակ մարդ լինեմ, մի ուսանող լինեմ, որոնց հազարի կյանքը իմ մի օրը
չարժե. այնինչ դու պետք է անսահման ուրախ լինեիր, ամենաերջանիկ մարդը
բոլոր մարդկանց մեջ, որ ինձ գտար, - դու պիտի գլուխդ բարձր բռնած –
հպարտորեն շրջեիր մարդկանց մեջ, որ ինձ պես ընկեր ու սեր ունես. դու բոլորի
առաջ` մրրիկների ու մարդերի առաջ պիտի պաշտպանեիր ինձ ու մեռնեիր ինձ
համար… և ինձ տեսնելով, արևը պետքը չպիտի զգայիր դու, և ինձ կորցնելով`
աշխարհը կորցրած պիտի զգայիր քեզ… Բայց այդ ամենից ոչինչ չկա, դու նազ ես
անում, լարում ես քու հիմար կապրիզները… որովհետև, որովհետև դու ինձ չես
սիրում, և չես կարող սիրել. իսկական սիրո համար քո սիրտը շատ է մանր ու
երեխայական, ծով չի տեղավորվի այնտեղ. և մի մոր, կամ մի սադայելի հիմար
խոսքը կարող է դատարկել սիրտդ սիրուց…
.
Մենք հարմար չենք իրար. դու շուրջդ նայիր, և շա~տ կգտնես քեզ հարմարներ –
ամեն տարի տասնյակ ուսանողներ ամռանը կուգան. որին բռնես` գոհ կլինես. ես
քու երևակայած հերոսը չեմ, և ինձ պատիվ կբերե այդ, որ քեզ պես մի
երեխայական, փոփոխամիտ սրտի իդեալը չեմ… Ավելի լավ…
Դու չար սիրտ ունես – Շուշիկի պես. նա ինձ անսահմանորեն տանջեց, բայց
տարիներ հետո ներողություն խնդրեց ու զղջաց, բայց այն ժամանակ ես երես
դարձրի նրանից` հայհոյելով նրա ներքին էությունը. ես խաղալիք չէի նրա
ձեռքում. ես մարդ էի` ուժեղ ու բարձր, իսկ նրա ամուսինը… Չարժե հիշել նրանց
մասին, և հիմա էլ դու ճիշտ և ճիշտ նույն խաղն ես խաղում ինձ հետ. ի՞նչ է,
շա~տ ստորացա ձեզ մոտ, որ խոստոցանեցի, թե սիրում եմ. չէ որ միայն զորեղ
սիրտը լեզու ունի, և սրտից թռնում է դուրս` ինչքան էլ ուզենաս ծածկել, և
փոխանակ իմ ծովածավալ սերը պաշտելու և երկրպագելու ինձ, դու ջղային խաղ
ես դարձնում մեր զգացմունքները, մի օր այսպես ես ասում, մի ուրիշ օր` այնպես.
երբեմն մի ժամում մի քանի տեսակ. ես ժամանակ և համբերություն չունեմայս
սրտի խաղը տանելու. իմ ժամանակը թանկ է, կյանքս օգտակար, և ինձ
հարկավոր է հոգեկան, սրտի հանգստություն և մխիթարություն, իսկ դու` կատվի
պես, որքան փիսո-փիսո եմ անում, դու այնքան ավելի ջղային ես դառնում ու
անխնա ճանկռոտում իմ սիրտը…
.
Որքա՞ն համբերեմ. ինձ թվում է, որ իմ սիրելով դու երես առար, և հիմա
ինձ բանի տեղ չես դնում. իմ սերը, իմ երազները… Այդ քու
հասկացողությունից բարձր է և անմատչելի. քու մեջ իմ սիրո ոչ միայն մի
հազարերորդը, այլև ստվերը չկա. դու չգիտես սիրել մարդու. քու սերը
սուր է ու թույն է. դու կարող ես միայն մարդու ցավ ու վիշտ պատճառել,
այնինչ սիրո հոգեբանությունը այն է, որ սիրածին որքան կարելի է շատ
երջանկություն, գուրգուրանք ու գորով ցույց տալ. քու մեջ ոչ մի
քնքշություն չկա… և ինչպե՞ս իմ կույր բախտն է, չար աստղս և դաժան
ճակատագիրս, որ մի անգամ ճակատս պատռվեց ձեր անմարդասեր
տան շեմքին, և տարիներ հետո, աշխարհներ անցնելուց հետո,
հարյուրավոր խելացի և գեղեցիկ, և զարգացած աղջիկներ տեսնելուց
հետո, նորից եկա և ճակատս խփեցի ձեր նզովված դռանը. մի՞թե
որոշված է ձեր տունը պիտի լինի իմ կորստյան պատճառը, իմ
գերեզմանը. ոչ, ոչ. Ավետիքը չպիտի մեռնի. նրա կյանքը նպատակ ունի.
նրա ամեն մի օրը մի ամբողջ կյանք է և բովանդակություն, և թող
տանջվի նա ու տառապի, վերջը կհաղթանակե:
.
Ինչո՞ւ եմ գրում այս տողերըքեզ. ո՞վ ես դու, ինձ ի՞նչ կարող ես տլ. ինձ թվում էր, թե դու իմ
իդեալը` կնոջ, մի քնքուշ ընկերի իդեալը կարող ես լինել… Բայց մի՞թե այդպես է. այդ դու
լավ գիտես, որ բացի ինձ տանջելուց, ուրիշ ոչինչ չես անում. քեզ մի 5-6 նամակ եմ գրել, և
ամենքի մեջ ասել, խոստովանել իմ սերը, իմ հաստատակամությունը, իմ
անձնվիրությունը, իսկ դու այդ բոլորը համարում ես եղած-չեղած, և լսում ես ձեր շրջանին.
ոչխարներ և անբարոյական մարդիկ են ձերոնք. ես արհամարհում եմ նրանց, և եթե դու
լսում ես նրանց` արհամարհում եմ և քեզ. գնա, հեռացիր ինձնից. քեզ համար այլևս Ավետի
ք չկա. դու չես կարող ապրել նրա երկնքում, դու երկրի ծնունդ ես. նա չի կարող ապրել քո
հոգում` դա հասարակ մի կնոջ խորամանկ և կապրիզնի դժոխք է. չես կարող հասնել
Ավետիքին, չես արժանի նրա սիրուն. – նա քեզ համար կյանք էր զոհում, իսկ դո՞ւ - ո՞վ ես
դու… Դու արժանի չես նրա սուրբ հոգում ապրելու. քու տեղը մի վաճառականի, կամ մի
ինժեների զզվելի գիրկն է… Քեզ համար այլևս Ավետիք չկա. շա~տ քշա, քշա արիր, և նա
թռավ վայրենի արծվի պես և հեռացավ, ցնդվեց չքնաղ և գերերկրային ցնորքը և դու մնացիր
մորդ գրկում, բարեկամներիդ մեջ, որոնց մեջ ամեն բան կա, բացի սեր և ազնվություն…
Անցավ ոսկի արևը. եկավ գիշերը, և չկա երազդ, չկա Ավետիքը. նա վեհափառ սարերի
արծիվ է. նա կայծակ է մռայլ ամպերի մեջ… նա բանաստեղծ է, ստեղծագործող է. ահա նա
փշրեց իր կարծիքը, խրեց մատները, հանեց քո սերը իր սրտի միջից, և շպրտեց շան ու
գիլու առաջ. ահա նա ազատ է հիմա` ինչպես ալիքը ծովում, բարձր է նա, ինչպես Հիմալայի
լեռնագագաթը. նրա ճանապարհը սխալմամբ եկավ քեզ մոտ. նա սխալմամբ բախեց քու
դուռը, քու սիրտը. շա~տ լացեց և տառապեց, բայց չմեռավ – ահա նա թռնում է հոգու և
մտքի, և գեղեցկության, և դտեղծագործության , և աստվածության ադամանդային,
երկնահուպ լեռնագագաթները:
Դու մեռար նրա համար. արդյոք ինչպե՞ս պիտի հարություն առնես. Արդյոք կարո՞ղ ես
հարություն առնել. արդյոք ուզո՞ւմ է նա, որ հարություն առնես…
                                                                                Ավետիք
Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
     Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
     Կընկնեք մուրալու հափրած ոսկորով`
      Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

       Լրբենի ծաղրով արհամարհեցիք
    Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք,
     Նյութի տաճարում արբած պարեցիք`
     Մոռացաք անմահ, անհունի տենչանք:

     Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
     Ձեր նյութի հանդեպ կըդա Ոգու սով.
      Եվ մուրացկի պես փշրանքի համար
     Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…



.
ՆՅՈՒԹԵՐԸ                                        ԵՐԳԵՐԸ

   Ավետիք Իսահակյան: Նամակներ                     Լառա Ֆաբիան: Je-Teim
   Ավետիք Իսահակյան: <<Հիշատակարան>>              Անհայտ հեղինակ
   Նվեր Վիրաբյան, Լուսինե Մարգարյան: <<Հայ        Песняры. Беловежская Пуща
    դասական գրողներ: Ավետիք Իսահակյան>>            Settlers 2. Mayan Settle 02
   www.wedding.am կայքը                           Песня из к/ф «Мой ласковый нежный зверь»
   Ավետիք Իսահակյան:                              Սիրեցի, յարս տարան
                                                   Ennio Marricone. The Lonley Shepherd
                                Շուշան աղջիկ
                                                   Alladin. The new world
                        Ծաղիկ էի նորաբողբոջ
                                                   Devil May Cry. Pein
                                 Դարդս լացեք       Jekie Chan. Endless Love
                         Սիրեցի, յարս տարան        Cascada. Another You
                                     Աննիկին       Yuki Fujikaze
                              Քույր իմ նազելի      Sadness and Sorrow
                Ես ձեզ ասում եմ, կգա Ոգու սով      Ռուբեն Հախվերդյան: Քո ճամփան
                                                   Queen. Who wants to live forever
                                                   Heroes of Might and Magic. Campain music 11




.
Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են
Ավետիք Իսահակյանին, մի քիչ էլ ինձ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենցganyan
 
Daniel Varujan
Daniel VarujanDaniel Varujan
Daniel Varujanliana1996
 
Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե ՉարենցLia Movsisyan
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենցAnna Mkrtchyan
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյանRebeka Gevorgyan
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկանԵրևանի N198 ավագ դպրոց
 
Մերսոպ Մաշտոց
Մերսոպ ՄաշտոցՄերսոպ Մաշտոց
Մերսոպ Մաշտոցbagrat bgo
 
մեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինմեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինNanor Hovhannisian
 
Վեկտորի կոորդինատները
Վեկտորի կոորդինատներըՎեկտորի կոորդինատները
Վեկտորի կոորդինատներըHermine Antonyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանsertachki
 
Հանրահաշիվը երաժշտության մեջ
Հանրահաշիվը երաժշտության մեջՀանրահաշիվը երաժշտության մեջ
Հանրահաշիվը երաժշտության մեջLiana V
 
нестлінгер маргаритко, моя квітко
нестлінгер маргаритко, моя квітконестлінгер маргаритко, моя квітко
нестлінгер маргаритко, моя квіткоdtamara123
 

Was ist angesagt? (20)

Վահան Տերյան
Վահան  ՏերյանՎահան  Տերյան
Վահան Տերյան
 
մեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոցմեսրոպ մաշտոց
մեսրոպ մաշտոց
 
Եղիշե Չարենց
Եղիշե  ՉարենցԵղիշե  Չարենց
Եղիշե Չարենց
 
Daniel Varujan
Daniel VarujanDaniel Varujan
Daniel Varujan
 
Daniel Varujan
Daniel VarujanDaniel Varujan
Daniel Varujan
 
Եղիշե Չարենց
Եղիշե ՉարենցԵղիշե Չարենց
Եղիշե Չարենց
 
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոցԵղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
Եղյան Ասյա, դասվար, թիվ 197 հիմն. դպրոց
 
եղիշե չարենց
եղիշե չարենցեղիշե չարենց
եղիշե չարենց
 
հովհաննես թումանյան
հովհաննես թումանյանհովհաննես թումանյան
հովհաննես թումանյան
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
ծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկանծնողական  ժողովների  կազմակերպման եվ անցկացման  մեթոդիկան
ծնողական ժողովների կազմակերպման եվ անցկացման մեթոդիկան
 
Մերսոպ Մաշտոց
Մերսոպ ՄաշտոցՄերսոպ Մաշտոց
Մերսոպ Մաշտոց
 
մեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասինմեծերը չարենցի մասին
մեծերը չարենցի մասին
 
Վեկտորի կոորդինատները
Վեկտորի կոորդինատներըՎեկտորի կոորդինատները
Վեկտորի կոորդինատները
 
Ստեփան Զորյան
Ստեփան ԶորյանՍտեփան Զորյան
Ստեփան Զորյան
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
Րաֆֆի
ՐաֆֆիՐաֆֆի
Րաֆֆի
 
Հանրահաշիվը երաժշտության մեջ
Հանրահաշիվը երաժշտության մեջՀանրահաշիվը երաժշտության մեջ
Հանրահաշիվը երաժշտության մեջ
 
2 mihai eminescu
2 mihai eminescu2 mihai eminescu
2 mihai eminescu
 
нестлінгер маргаритко, моя квітко
нестлінгер маргаритко, моя квітконестлінгер маргаритко, моя квітко
нестлінгер маргаритко, моя квітко
 

Andere mochten auch

РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.
РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.
РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.silvermlm
 
նոր դպրոց I կիսամյակի հաշվետվություն
նոր դպրոց I կիսամյակի հաշվետվություննոր դպրոց I կիսամյակի հաշվետվություն
նոր դպրոց I կիսամյակի հաշվետվությունnordprocmskh
 
Արթուր- Միջատներ
Արթուր- ՄիջատներԱրթուր- Միջատներ
Արթուր- ՄիջատներLusiAnn1
 
slaider
slaiderslaider
slaiderppiags
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյանAnna Mkrtchyan
 
ԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐ
ԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐ
ԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐmarineapresyan78
 
ավետիք իսահակյան
ավետիք   իսահակյանավետիք   իսահակյան
ավետիք իսահակյանvaheanush
 

Andere mochten auch (9)

РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.
РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.
РУССКО-АРМЯНСКИЙ УЧЕБНЫЙ СЛОВАРЬ. Буква Р.
 
նոր դպրոց I կիսամյակի հաշվետվություն
նոր դպրոց I կիսամյակի հաշվետվություննոր դպրոց I կիսամյակի հաշվետվություն
նոր դպրոց I կիսամյակի հաշվետվություն
 
Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
Արթուր- Միջատներ
Արթուր- ՄիջատներԱրթուր- Միջատներ
Արթուր- Միջատներ
 
slaider
slaiderslaider
slaider
 
Projects
ProjectsProjects
Projects
 
ավետիք իսահակյան
ավետիք իսահակյանավետիք իսահակյան
ավետիք իսահակյան
 
ԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐ
ԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐ
ԲՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐ
 
ավետիք իսահակյան
ավետիք   իսահակյանավետիք   իսահակյան
ավետիք իսահակյան
 

Ähnlich wie Իսահակյան

Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենցsilemil98
 
տերյան
տերյանտերյան
տերյանJasmik
 
Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"
Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"
Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"Argos Ustyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանkarinemkhitaryan
 
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլԱշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլArgos Ustyan
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointkarinemkhitaryan
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենցkarinemkhitaryan
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիSona8
 
Hashvetutyun
HashvetutyunHashvetutyun
Hashvetutyunsertachki
 
նորօրյա աղոթք
նորօրյա աղոթքնորօրյա աղոթք
նորօրյա աղոթքgev1998
 

Ähnlich wie Իսահակյան (20)

Daniel varujan
Daniel varujanDaniel varujan
Daniel varujan
 
Միսակ Մեծարենց
Միսակ ՄեծարենցՄիսակ Մեծարենց
Միսակ Մեծարենց
 
Սիամանթո
ՍիամանթոՍիամանթո
Սիամանթո
 
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ
 
տերյան
տերյանտերյան
տերյան
 
Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"
Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"
Արմեն Մխեյան- "Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ"
 
Grigor
GrigorGrigor
Grigor
 
Hovhannes tumanyan
Hovhannes tumanyanHovhannes tumanyan
Hovhannes tumanyan
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
Sevak
SevakSevak
Sevak
 
Պարույր Սևակ
Պարույր ՍևակՊարույր Սևակ
Պարույր Սևակ
 
շիրվանզադե
շիրվանզադեշիրվանզադե
շիրվանզադե
 
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլԱշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
Աշնան անձրևի հետ արցունքի մի կաթիլ
 
презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
hamo sahyan
hamo sahyanhamo sahyan
hamo sahyan
 
Միսաք Մեծարենց
Միսաք ՄեծարենցՄիսաք Մեծարենց
Միսաք Մեծարենց
 
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանիԵս իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ հայաստանի
 
Hashvetutyun
HashvetutyunHashvetutyun
Hashvetutyun
 
նորօրյա աղոթք
նորօրյա աղոթքնորօրյա աղոթք
նորօրյա աղոթք
 

Mehr von Sona Arsenyan

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памятиSona Arsenyan
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура ЕгиптаSona Arsenyan
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевSona Arsenyan
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон ВершовскийSona Arsenyan
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanSona Arsenyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանSona Arsenyan
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանՀայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանSona Arsenyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենSona Arsenyan
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Sona Arsenyan
 
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներՀամլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներSona Arsenyan
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհասSona Arsenyan
 

Mehr von Sona Arsenyan (20)

Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Хозяин памяти
Хозяин памятиХозяин памяти
Хозяин памяти
 
Архитектура Египта
Архитектура ЕгиптаАрхитектура Египта
Архитектура Египта
 
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин ШереметьевСамое важно об интеллекте. Константин Шереметьев
Самое важно об интеллекте. Константин Шереметьев
 
книги
книгикниги
книги
 
Антон Вершовский
Антон ВершовскийАнтон Вершовский
Антон Вершовский
 
Arqmenik Nikoghosyan
Arqmenik NikoghosyanArqmenik Nikoghosyan
Arqmenik Nikoghosyan
 
Henrik Edoyan
Henrik EdoyanHenrik Edoyan
Henrik Edoyan
 
Հարություն Գալֆայան
Հարություն ԳալֆայանՀարություն Գալֆայան
Հարություն Գալֆայան
 
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ ՄարգարյանԵրևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
Երևանի պատմություն: Հայկազ Մարգարյան
 
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ ՄարգարյանՀայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
Հայաստանի Հանրապետություն: Հայկազ Մարգարյան
 
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ ՄարգարյանՀայոց արքաները: Հայկազ Մարգարյան
Հայոց արքաները: Հայկազ Մարգարյան
 
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ ՄարգարյանՀայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
Հայաստանի մեդալները: Հայկազ Մարգարյան
 
Ekotur
EkoturEkotur
Ekotur
 
Antashyan
AntashyanAntashyan
Antashyan
 
Արաբերեն-Հայերեն
Արաբերեն-ՀայերենԱրաբերեն-Հայերեն
Արաբերեն-Հայերեն
 
Anna xechoyan
Anna xechoyanAnna xechoyan
Anna xechoyan
 
Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?Формозов. Что такое наскальные изображения?
Формозов. Что такое наскальные изображения?
 
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներՀամլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
Համլետ Մարտիրոսյան: Հայկական ժայռապատկերներ
 
Խելքից պատուհաս
Խելքից պատուհասԽելքից պատուհաս
Խելքից պատուհաս
 

Իսահակյան

  • 1. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ : ՀԱՎԵՐԺ ՍԻՐԱՀԱՐԸ Արսենյան Սոնա Գեղարվեստի ավագ դպրոց
  • 2. ԵՐԿՈՒ ԽՈՍՔ… Ես գիտեմ, որ ուրիշի նամակները և օրագրերը կարդալը շատ վատ է: Բայց այնուամենայնիվ այս ուսումնասիրությունը կատարելու համար ստիպված եմ եղել կարդալ ուրիշի անձնական թղթերը: Հուսով եմ, որ ինձ կներեն բոլոր ընթերցողները: Եվ խնդրում եմ ներել միայն այն դեպքում, եթե այս աշխատանքը ձեզ իրոք շատ դուր կգա: Այս ուսումնասիրությունը կատարելիս Ուսումնասիրել ուրիշի կյանքը և սիրո շատ նոր բան իմացա: Նախ և առաջ, որ պատմությունը այդքան էլ հեշտ գործ չէ, մեր այսօրվա ուղղագրությունը և մանավանդ երբ գիտակցում ես, որ քիթդ ուղղախոսությունը շատ են տարբերվում խոթում ես շատ անձնական բաների Վարպետի ժամանակների քերականական մեջ… կանոններից: Նաև իմացա, որ 1905 թվականը նահանջ տարի էր: Ու, որ ամենակարևորն է, իմացա, որքան դժվար է բանաստեղծ լինել… Սոնա
  • 3. ՄԻ ԲԱՆ ԷԼ Տեքստը ընթերցելիս չմոռանաք լսել երաժշտությունը: Որոշ սլայդերին ես կցել եմ նաև երաժշտություն: Աշխատել եմ ընտրել արժեքավոր գործեր` ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ: Ես ճիշտն ասած այս ծրագրից գլուխ չեմ հանում, այդ պատճառով դուք ստիպված եք լինելու ինքներդ միացնել սլայդի երաժշտությունը: Այն կճանաչեք նշանով ` Մի՛ ծուլացեք միացնել երաժշտությունը, որովհետև այն իսկապես շատ լավն է, համենայն դեպս ըստ իմ ճաշակի: Հիմա կարծես թե արդեն ամեն ինչ ասեցի, այնպես որ բարի ընթերցում և բարի ունկնդրում:
  • 4. . . Իսահակյանը սիրո մասին  Սիրել բոլորին, սիրել անչափ, լի կարեկցանքով, սիրել մինչև անձնազոհությունը, - սա մի այնպիսի մեծ էգոիզմ է, որ միայն հերոսները կանեն:  Հերոսը սիրում է բոլորին, որովհետև նա իրեն շատ է սիրում: Հասարակ մարդը չի սիորում ու կարեկցում ուրիշին, որովհետև իրան չի սիրում ու հարգում:  Սերն իր բարձր առումով իր պոեզիայի առանցքն է: Առանց այդ սիրո ոչ մի բանաստեղծ չէր կարող քնար հնչեցնել:  Իմ նպատակը հավիտենական սիրո մեջ է, որ ապրում է իմ բոլոր ատոմների մեջ, որից ինձ ոչ ոք չի կարող զրկել… Նա կապրի իմ գերեզմանից հետո էլ դեռ իմ անմահ ատոմների հետ:  Ես երջանիկ եմ, որ ունեմ սիրո պես աստված…  Սիրուց հետո գոլորշիանալ, ոգիանալ, աստվածանալ և հավերժանալ, բայց որ այդ չկա, մեռնել, փոշիանալ…
  • 5. Շուշան աղջիկ, քո գերին եմ… ՎԱՐՊԵՏԸ և ՇՈՒՇԻԿԸ
  • 6. . Վարպետը և Շուշիկը Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմահազար սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, և այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը:
  • 7. . Իսահակյանի <<Հիշատակարանից>> 1891թ., հունիսի 17 Կ – ների տանը պատահեցա օր. Շ. – ին. ողջունեցի և նստեցա մոտը. նա ասեղնագործությամբ էր պարապում. մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում. չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքերով, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկահար դեմք, պարզ, որոշ ձայն. այո, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք առանձին. մաքուր հայերերն էր խոսում: նա երևի ինձ համակրեց. գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, բայց չհաջողվեց. ես գերազանցեցի: Օ~, նա խորամանկ է, փորձող է: Ա~խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ… Որքա~ն ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվող եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն էլ… Նա իսկապես մի <<ջադու պառավ>> է… Նա ինձ գերեց: Իմ սիրտը շատ ընդարձակ տարածություն է. <<մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ է նոցանից>>. բոլորն էլ /կուսանք/ կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել. դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը… 1893թ., մայիսի 18 Ես չեմ ուզում անվանարկել <<նրան>>. մի՞թե կարող եմ. <<նա>> իմս է, իմ հրեշտակը… Էլ ոչինչ չեմ գրելու այսօր. միայն <<նա>> է գրչիս և զգացածիս ու մտածմունքներիս նյութը. <<նա>> տիրապետել է ինձ ամբողջապես:
  • 8. . Շուշան աղջիկ, քու գերին եմ, Կալ ու կապված անշղթա. Շուշանիկ Մատակյանի Սիրտըս վառվավ սիրուդ բոցեն, դիմանկարը Պապաք – ծարավ էրվեցա: Իսկ Շուշանը գավը ուսին Դեպի ձորն է թռչկոտում, Աչք չի քըցում խեղճ տըղին: Ծով – աչքերիդ ծով – կարոտով` Շվաքդ եղա, ման եկա. Օրերս անցան ախ ու վախով, Ես հալ ու մաշ թել դարձա: Իսկ Շուշանը աղբրազովին Կուրծքը` արձակ, հուսքն` արձակ, Վարդ երեսն է լվանում: Էս քարի պես ժեռ է հոգիդ, Էս այրի պես` լուռ ու մութ. Էրվեց, մոխիր դառավ գերիդ, Ա~խ, Շուշան ջան, ա~խ, անգութ… Իսկ Շուշանը գավը ուսին` Զուլալ ջուրն է տուն տանում, Աչք չի քըցում խեղճ տըղին:
  • 9. Սա Իսահակյանի առաջին Ծաղիկ էի նորաբողբոջ, բանաստեղծություններից մեկն է, Սարի լանջում, երկնի տակ. որը նա գրել է դեռ Գևորգայն ճեմարանում ուսանելու Ինձ կըդյութեր առվի խոխոջ, տարիներին: Ինձ կողջուներ արեգակ: Ճեմարանում Վարպետի Գիշերները` աստղ ու լուսին ուսուցիչնն էր հայ մեծ Վար կիջնեին երկնքեն, բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Երբ նա կարդաց Ու հեքիաթներ ինձ կասեին այս ստեղծագործությունը, Կախարդական, ոսկեղեն: հիացած գոչեք. <<Ապրե~ս, արդեն Գառների հետ լուսածագին բանաստեղծ ես>>: Եկար սարը, ջան աղջիկ. Հովհաննես Հովհաննիսյանի դիմանկարը Ինձ քաղեցիր, դրիր անգին Կրծքիդ վրա գեղեցիկ: Այնտեղ շքեղ` ես ապրռցա Երազներով երջանիկ. Սերըդ դավեց ինձ, սևաչյա, - Ես չորացա, ա~խ, աղջիկ… .
  • 10. . Պատմում է Ավետիք Իսահակյանը... <<...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչեւ կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա եւ ընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է եւ իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին: Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի <<Դարդս լացեք>>բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը եւ վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու եւ ամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ով էի նրա կողքին... Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, եւ ես այլեւս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել եւս` որեւէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում….>>
  • 11. . Դարդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան – ալվան ծաղիկներ. Դարդըս լացեք, բաղի բլբուլ, Ամպշող երկնուց զով – հովեր… Երկինք – գետինք գլխուս մթնան, Անտուն – անտեր կուլամ ես. Յարիս տարա~ն – ջանիս տարա~ն, Հոնգուր – հոնգուր կուլամ ես… Ա~խ, յարս ինձի հանեց սըրտեն, Անճար թողեց ու գընաց. Սըրտիս սավդեն – խորունկ յարեն Անդեղ թողեց ու գընաց: Դարդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան – ալվան ծաղիկներ, Դարդըս լացեք, բաղի բլբուլ, Ամպշող երկնուց զով – հովե~ր…
  • 12. . Նամակ Շուշանիկ Մատակյանին 1893թ., մարտի 28, Էջմիածին Սիրելի քույրիկ. Ի՞նչ գրեմ – արցունք, տանջանք, վիշտ, հեծծանք,,, Ո՞ւր է, ո՞ւր է անդրանիկ սերը, սերը պղատոնական, մաքուր, անարատ, կուսական… Ո՞ւր է, ո՞ւր է… Ես լալիս եմ, ես տանջվում. Я вновь один, и вновь кругом Все та же ночь и мрак унылый, И я в раздумье роковом Стою над свежею могилой: Чего мне ждать, к чему мне жить, К чему бороться и трудиться: Мне больше некого любить, Мне больше некому молиться!.. Այո, քույրիկ, այո, ես էլ ոչ ոքին չեմ սիրում, ոչ ոքի համար էլ չեմ աղոթում… Ես չեմ ուզում այսպես կորչել, ոչնչանալ. ապրել եմ ուզում հանուն գիտության, գիտության, միայն գիտության համար ապրել, և իմ կյանքը գիտության համար նվիրել. ես գիտության զինվոր եմ ուզում լինել… Այսուհետև սիրո ոչ մի շող ու ցող, ոչ բույր ու թույր… Խաբուսիկ աշխարհ, խորամանկ դիմակ… Ա~խ, եթե ես կարողանայի աղոթել աստծուն, հավատալ աստծուն` երջանիկ կլինեի… Եվ մի՞թե կա երջանկություն աշխարհի մեջ. ոչ, ոչ, նա ինքնախաբեություն, ինքնամոռացություն, եսականություն է… Ա~խ, ես թշվառ եմ, ես ապերջանիկ. չկարեկցեք ինձ վերա. ես փոքրոգի չեմ, ես հաղթված չեմ կյանքի կռվից: Չկարեկցեք: Իմ վիշտը, իմ վերքը, իմ երգը թող ձեզ չգրավե, թող ձեզանից ևս արցունք չքամե… Մի՞թե ձեր վարդերը կարող են պսակ լինել ինձ. չեմ կամենում… չեմ, չեմ… Դուք ուրախացեք, քուք ապրեցեք, դուք սպասեցեք դարձյալ. կյանքը դեռ ժպիտ տալիս է ձեզ համար, իսկ ինձ` ոչ… Ավետիք
  • 13. . 1895թ., հունվարի 8 Ես ձեզ պես չսիրեցի, ես չսիրեցի արևելքի, արևմուտքի, հյուսիսի կամ հարավի պես, ես սիրեցի կնոջը` Շուշիկիս – բնության այդ ամենաչքնաղ կաթիլը, հերոսի պես, տիեզերքի պես սիրեցի ես սիրեցի… Ես Շուշիկին, տիեզերքի այդ սքանչելի կաթիլը, ես սիրեցի հերոսի պես: Ես տիեզերքի եզերքն եմ – ես հերոս եմ, ինձնից է սկսվում ամեն մի ճշմարիտ բան. ես այն ափն եմ, ուր կյանքի խարիսխն է ձգված. այս ափից բռնեցեք, ով մարդիկ, և կտեսնեք լույս ու կյանք: <<Հիշատակարանից>>
  • 14. . Սիրեցի, յարս տարան. Յարա տըվին ու տարան — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սիրտըս պոկեցին, տարան: 1897թ., հունվարի 15 Ցավըս խորն է, ճար չըկա, Ամսու 7-ին Շուշիկը ինքը իր կամքով Ճար չըկա, ճար անող չըկա, բացատրեց տարիներ առաջ իր վարմունքը իմ սիրո նկատմամբ. նա իրեն արդարացնում էր, — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, ասելով, որ ինքը ուրիշին էր սիրում, իսկ ինձ, Սրտացավ ընկեր չըկա: իբրև լավ տղայի, միայն համակրում էր. հետո թե` վրաս շա~տ էր կարեկցում, բայց անզոր Լա՛վ օրերս գնացի՛ն, էր. ինքը մեղավոր չէր, փոքր աղջիկ էր… Է~հ, Ափսո՛ս ասին, գնացի՛ն. սրտմաշուկ բաներ… Հիմա պիտի գնամ մոտը — Էս ի՞նչ զուլում աշխարհ է, և ասեմ. - <<Լավ, ասա ինձ քու միտքը. ո՞ւր են իմ նամակները. հիմա ինձ ինչպե՞ս ես Սև դարդերս մնացին... վերբերվում. ինչո՞ւ ատեցիր. ամեն բան պարզիր, ես ուզում եմ վարվել` ինչպես վայել է մարդուն – ազնիվ մարդուն>>: Եվ եթե նա արտահայտվեց այնպես, ինչպես պետք է, ես կպահպանեմ իմ բարեկամական կապը, կամ հավիտյան կխզեմ… <<Հիշատակարանից>>
  • 15. 1904թ. Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, . մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ինչ է ստիպում ինձ գրել. – սիրել – ես քեզ չեմ սիրում, ատել – ես քեզ չեմ ատում. բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի կոշմար. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել, անզոր եմ, ամբողջ էությունս բարի է… և որ ամենաողբալին է` ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ եմ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու մի որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչքերիդ նայելու չեմ: Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել – գիտեմ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ` երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, - ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի… Դու խփեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ` չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ – մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր դեպի ինձ միշտ ծաղրորղ, միշտ անգութ, միշտ անսիրտ… Ես քեզնից էլ սեր չէի ուզում. քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ` դու իմ մեջ մարդ տեսնեիր… Դու մի սոսկավիթխար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկնային դեղով դա չի բժշկվի… Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրիր քու երեխաների համար. ինձ մի անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի հիշիր և ոչ մի տեղ, և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ, ինձ թաղիր քեզ համար հավիտյան: Պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծու անուն, արին այդ տաճարը չի պաշտում, չի հնազանդվում. չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ: ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ… ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԻՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ: ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐՄԵՌԱ~Ր, ՄԵՌԱ~Ր… ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄ ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ Ավետիք:
  • 16. Բայց իմ սերը վախճան չունի, հուն չունի ԱՎԵՏԻՔԸ և ԱՆՆԻԿԸ
  • 17. . Հավերժ սիրահարը Շատերը գիտեն Իսահակյանի առաջին սիրո` Շուշիկի մասին, բայց քչերին են հայտնի այն նվիրական, քնքուշ զգացումները, որ Վարպետը տածել է Աննիկի հանդեպ: Իսահակյանը հեռավոր ազգակցական կապեր ուներ Մատակյանների հետ և միշտ այցլում էր նրանց, այցելում էր և Շուշիկի ամուսնությունից հետո, թեև վշտացած սրտով: Այստեղ նա հաճախ է հանդիպում Աննիկին: Բանաստեղծը իր վշտերի մեջ սկզբում չի նկատում նրան, երեխայի տեղ է դնում, իսկ երբ հեռանում է քաղաքից, ուրախացնելու համար փոստային բացիկներ է ուղարկում: Աննիկը, այդ վերաբերմունքից զգացված, շնորհակալական նամակ է գրում: Վարպետը պատասխանում է նրան: Սկասվում է նամակագրությունը: Շարունակվում են և հանդիպումները: Եվ շուտով նրանց մեջ մի ջերմ մտերմություն է առաջանում, որի ընթացքում բանաստեղծը ճանաչում է Աննիկին: Բանաստեղծը տեսնում է, որ Աննիկը շատ բանով տարբերվում է իրեն հասակակից աղջիկներից, իդեալներ ունի, ձգտումներ, երազներ, կարդում է, հետաքրքրվում կյանքով, որ ընբոստ է, չի ենթարկվում շրջապատի նախապաշարումներին: Այս ամենն էլ հենց գրավում են բանաստեղծի սիրտը: Երկուստեք նամակները վերածվում են սիրո խոստովանությունների: Նամակներից երևում է, որ Վարպետը սկզբում աշխատել է իր մեջ զսպել այդ զգացմունքը, բայց այն գնալով խորանում է, և առաջին սիրո մոխիրների վրա մի նոր հրդեհ է բռնկվում` նախկինի պես զորեղ, նախկինի պես զուլալ ու պայծառ:
  • 18. . Առաջին նամակը Աննիկին 1904թ., հոկտեմբերի8, Թիֆլիս Չէի սպասում, որ պոստ-կարտերի համար առանձին շնորհակալական նամակ կգրես, - երևում է, որ քաղաքավարի ես, Աննա Բերոյան: Բայց ի՞նչ մի մեծ բան են պոստ-կարտերը, որ գրում ես, թե էլ մի ուղարկիր, քեզ էլ չի մնա: Մարդ պետք է աշխատե ուրիշին ուրախություն պատճառե, ինչքան որ կարող է: …Մարդ պիտի անկեղծ ու միշտ անկեղծ լինի. Ինչ որ կարծում ես` ասա, ինչ որ ուզում ես` արա, մի ասիր` թե չի կարելի այս բանն ասել, այն չասել. Ինչ որ սրտումդ է, թո նաև լինի լեզվիդ վերա ու գրիչիդ ծայրին: Գրում ես, որ ներողություն, որ ինձ ձանձրացնում ես նամակովդ. շա~տ սխալ ես. շա~տ ուրախացա, որ նամակդ ստացա. ինչպես ամեն մարդու սիրտ, իմ սիրտն էլ ուրախանում է նամակներ ստանալուս, այնպես որ երբ բարեհաճես` կարող ես գրել: Ներողություն, որ քեզ հետ <<դուք>>-ով չեմ խոսում, դու ինձ համար միշտ նույն փոքր Աննիկն ես: Բարևներով` Ավետիք
  • 19. . 1904թ., նոյեմբերի 20, Կարս Աննիկին Մարդկանց արցունքներն Թափվում են անվերջ, 1904թ., հոկտեմբերի 15, Թիֆլիս Եվ անապատում Թե ծովերի մեջ. Պետք է կենսուրախ լինել, Եվ ժպիտների, պայծառ` գարնան պես թարմ ու Համբույրենրի տակ զվարթ. Իհարկե կգան ցուրտ ու Եվ դարբասներում, Թե խրճիթներում. դառն օրեր` երբ մարդու դեմքին Թափվում են անհայտ, ժպիտ չի գալ ու դիրտը կճմլվի… Անտես, անքանակ, այդպիսի օրերի համար պետք է Թափվում են լռիկ, զինված լինել, որ հոգու Անձայն, անհատնում. Եվ այդ ամենը կաթիլ առ կաթիլ առույգությամբ կռվել, չհաղթվել և Ամեն կողմերից հավաքվում, գալիս միշտ` արևի պես փայլուն ու ջերմ, Թափվում են անվերջ մռայլ սրտիս մեջ… առաջ գնալ կյանքի մեջ և Դու ջինջ և հեզ մի թիթեռ ես, մարդկանց, թշվառներին սիրտ Եվ նուրբ, և սուրբ թևերով, տալ, ջերմություն տալ: Սիրտդ վճիտ` թռվռում ես Բարևներով` Ավետիք Գեշ, գարշ մարդկանց վրայով. Դու, որ մաքուր մի թիթեռ ես, Ա~խ, մեր կյանքի ճահճի մեջ Պիտի ընկնես, պիտի նեխվես…
  • 20. . 1904 թ., նոյեմբերի 2, Թիֆլիս Թանկագին Աննիկ, ես չեմ ուզում ասել այն, ինչ որ գուցե դու չգիտես կամ շատ քիչ գիտես, - դա այն է, որ ձերոնք ինձ չեն սիրում և այն նրա համար, որ ես աստվածային, տիեզերական սիրով սիրել եմ, պաշտել ձերոնցից մեկին, որի համար այնքան եմ տանջվել ու լացել, որ դեռ արցունքս չի չորացել սրտիս մեջ: Ես միայն հիմա եմ մի փոքր կազդուրված շնորհիվ այն վեհ, սրբազան գործի, որի մեջ եմ, որի համար աշխատում եմ ու ապրում – հայրենիքի սուրբ գործը… այո: Ձերոնք ինձ չեն սիրում, և ամեն միջոց գործ կդնեն մեր մեջ աճող մտերմությունը թունավորելու. Նրանք ինձ չենա հասկանում և չեն կարող հասկանալ. Նրանք չգիտեն, որ ես շա~տ բարձր, վես ու մաքուր տրամադրությունների տեր մարդ եմ… ես թևեր ունեմ, ես կսավառնեմ դեպի արևը և արև կդառնամ այդ ստոր ու անազնիվ աշխարհի համար… Ա~խ, ես ինչո՞ւ եմ գրում այս. – ես չեմ ուզում քեզ վշտացնել… ես գրւմ եմ, որովհետև ես խորապես զգացի, որ դու լուրջ հոգի ունես, տանջվում ես, ըմբոստ ես, չես ենթարկվում շրջապատի ճահճի օրենքներին, որ դու բանաստեղծական տրամադրություն ունիս, որ քո հոգին բանաստեղծ է, որ քու սրտում ապրում է ու բուրում ու շողշողում մի նվիրական պոեզիա… Բաց, Աննիկ ջան, քո երկնային սիրտը իմ տանջված հոգու առաջ. Ես սրբության պես կմոտենամ քու հոգու տաճարին, կերկրպագեմ և կյանքս, կյանքս չեմ խնայի քեզ – լինիս դու պայծառ, արշալույս, մաքուր, խորն ու վսեմ` այդպես լինիս դու… Ես ըմբռնեցի, որ գործ ունեմ մի լուրջ հոգու հետ. ես քեզ երեխա էի կարծում, բայց հիմա զգում եմ, որ դու խորը և երազուն մարդ ես, որ դու այս աշխարհից չես, որ քու աչքերի մեջ երկնքի լույսից կա, որ դու ճառագայթ ես – ես ներողություն եմ խնդրում իմ Աննիկից, որ ես լրջորեն չեմ վարվել իրեն հետ: Անհամբեր սպասում եմ նամակիդ: Բարևներ Աննիկին Քու` Ավետիք
  • 21. . Հանձին Աննիկի, Իսահակյանը ասես տեսնում է իր անուրջների աղջկան` Շուշիկին, ու կարծես վերածնվում է նախկին սերը, որ անթեղված կրակի պես դեռ մլմլում էր նրա հոգին: Բանաստեղծի աշխարհը կրկին լույսով է լցվում, վառ երազներով, աստղերով ու ծաղիկներով: Եվ այդ պայծառ զգացումից ծնվում է առաջին երգը. Նրանք իմ կյանքը երազ դարձուցին – Կուսական մաքուր աչքերը անուշ, Ցամաքած սիրտս նորից լացուցին, - Հոգիս վառեցին երգերով քնքուշ, Շուրջս փռեցին աստղիկ ու ծաղիկ… Կուսական մաքուր աչքերը անուշ:
  • 22. . Աննիկին գրված նամակները սոսկ սիրային նամակներ չեն, այլ բանաստեղծի պայծառ սիրո խորապես ապրած զգացմունքների դրսևորումը, զգացմունքներ, որ հեղեղի նման դուրս են հորդում նրա սրտից: Դրանք գեղարվեստական ստեղծագործություններ են, արձակ պոեմներ` գրված իսահակյանական ոճով ու մտածողությամբ, որոնցում բանաստեղծը անկրկնելի պատկերներով ու հզոր ուժով արտահայտում է իր հույզերն ու ապրումները, իր վերաբերմունքը մարդու ու աշխարհի հանդեպ:
  • 23. . 1904թ., նոյեմբերի 9, Թիֆլիս …Ես սիրում եմ քեզ, Աննիկ, Աննիկ ջան, իմ շա~տ սիրելի Աննիկ… Ես անկարելին կարելի կդարձնեմ քեզ համար. ես քառասուն գլխանի դևին կսպանեմ քեզ համար. ես անմահության խնձորը կբերեմ քեզ համար. ես արևը, աստղերը, ամբողջ աշխարհը կնվիրեմ քեզ. ես իմ կյանքս, իմ կյանքս կտամ քեզ. ուրիշ ի՞նչ ես ուզում, մի՞թե այսուհետ կարող ես դու տատանվել, կասկածել ինձ: Դու դեն շպրտիր քու թանկագին գլխից այն վատ մտքերը` թե ես նմանություն եմ տտնում քեզ քու քրոջ հետ. աստված չանե, որ դու նրան նման լինիս. նա չար է, նա անսիրտ է, իմ ապրած հոգին զգաց քու մեջ մի երկնային հոգու ներկայությունը. մի չքնաղ մաքրություն. ես կարոտ եմ այդ հրեշտակային գուրգուրանքին և անմեղության: Իմ սիրելի Աննիկ, ես քանի ողջ եմ – ոչ ոք չպիտի կարողանա և ոչ ոք իրավունք չպիտի ունենա քու սիրտը կոտրելու, քեզ վիրավորելու, իմ գերագույն հաճույքը պտի լինի քու ճամփեն դարձնել պայծառ, գեղեցիկ ու երջանկալի:…Սիրիր երկինքը, մարդիկ, աշխարհը և ամենից շատ սիրիր ինձ… Բարի գիշեր և կարոտով բարևներ իմ սիրելի, իմ թանկագին, իմ պայծառ Աննիկին. միշտ քեզ անձնվեր քո և քո Ավետիք
  • 24. Իրականության մեջ չգտնելով իր երազած Ժամանակը իր վախճանին կհասնի, նվիրական ու անբիծ սերը` Եվ արևը մի բուռ մոխիր Իսահակյանը, ինչպես կդառնա, Բայց իմ սերը վախճան չունի, ստեղծագործություններում հուն չունի, , այնպես էլ նամակներում Նա հավերժ է, նա անշեջ է, նա անմահ: հավերժական սիրո <<Հավերժաան սերը>> պոեմից գաղափարն է առաջ 1914թ. քաշում, հավիտենական սիրո մեջ է տեսնում իր նպատակը: .
  • 25. Սակայն Աննիկի սերը, ինչպես երևում է, նույնքան զորեղ չէ, զոհաբերելու ընդունակ չէ: Նա անվճռական է, միջավայրն ավելի ուժեղ է գտնվում: Եվ դրանից վշտանում է բանաստեղծը, խոր հիասթափություն ապրում: .
  • 26. . 1905թ., հունվարի 17, գիշերը Այն տպավորությունը ունիմ, որ ես քեզ համար ամենամոտիկ մարդը չեմ, այնինչ` ես կուզեի, որ դու իմ հոգում ապրեիր, որպես մի շքեղ և սուրբ երազ. և ես էլ քու հոգում ապրեի, որպես մի սուրբ ու շքեղ երազ. իրար այնպես սիրեինք, որ մեռնեինք ուրախությամբ իրար համար. – բայց դու գրում ես, որ դեռ ինձ չես ճանաչում… Սիրո գինը սերն է. Սիրով միայն սեր կառնեն… Հազար անգամ քեզ ասել եմ, որ քեզ սիրում եմ և շա~տ ու մեծ սիրում, բայց դու խրատներ ես տալիս ինձ. իսկույն նեղանում ես, խռովում ես, և քիչ է մնում, որ ոտաց տակ տաս սեր և ամեն մի բարձր զգացմունք… Իմացած եղիր, որ Արիստակեսին, Գեղամին և Շուշիկին նամակներ եմ գրել, որ չխանգարեն մեզ. և նույնիսկ նպաստեն մեր բարեկամության հարատևությանը` որքան կարող են իրենք: Քո` Ավետիք
  • 27. .ՆԱՄԱԿ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ 1905թ., փետրվարի 4, Ալեքսանդրապոլ …Ես անիծում եմ ինձ, որ դեռ մարդկանց հավատում եմ և բանաստեղծացնում… Ես կյանքիս մեջ հազար սխալ գործոծ կլինեմ և թող սա լինի հազար ու մի երրորդը, որ Ձեզ դիմեցի, հավատացի և սիրտ բաց արի: -Ես սիրո՞ւմ եմ Աննիկին – ավելի, քան նրան կսիրեր քառասուն եղբայր. բայց իմ սերը այս աշխարհից չէ, նրա մեջ ֆիզիոլոգիա չկա և իմ հոգին ջգտում է դեպի նրա հոգին` ինչպես արտուտը դեպի արև` գիտենալով, որ արևին չեմ հասնի և հասնելուս կայրվիմ ու իմ մահը կլինի, ո՞վ է Աննիկը ինձ համար – նա իմ ստեղծագործությունն է, իմ հոգեկան աշխարհի, իմ երազների ամենաբանաստեղծական սֆինքսը, որը իրոք գոյություն չունի, և ես խնդրում էի Ձեզ, որ դուք ներշնչեք Ձեր շրջանին, որ կոպիտ ձեռներով չցնդեին իմ երազը: Իմ սերը չի ձգտում տիրելու - և այս գիտեմ, որ դա հասկանալի չէ Ձեր ռեալ զգացողությանը, բայց իմ բանաստեղծական լոգիկայի մեջ Ձեր աշխարհի ամեն կարգ ու կանոն թարս են դրված: Իմ սերը մի միստիկ- մուզիկալ-մետաֆիզիկական խելագարություն է, որին հասկանալու համար առնվազն ինձ չափ պետք է խելագար լինել` անորոշ, անձև, քաոսային` եթե ուզում եք, բայց խնդրում եմ հասկացեք ինձ` պահելով ի սեր աստծո Ձեր աշխարհի տրիվիալ-բանալ խելոքությունը… Եվ հետևապես իմ հոգեբանությունը չի կարող ինժեներական-տեխնիկական պլաններ կազմել Աննիկին տիրապետելու համար. իմ պլանները բանաստեղծական են, և ուրեմն Ձերոնց համար անվնաս: Նրա հոգին, նրա լավագույն տարրը իմն է, ինձ հետ է, և իմ ամբողջ կամքն է – նրան տեսնել երջանիկ, ինչպես նրա քույրերն են. և ես ինձ ամբողջապես զոհաբերում եմ նրան. – ազնիվ խոսք: …Եվ կարող է պատահել, որ սարերի արծիվը մեկ-մեկ ավելի ցածր թռչի գիշակեր ագահ ագռավից, բայց չէ՞ որ ագռավը երբեք չի կարող սարերի արծվից բարձր կամ հավասար թռնի… Եվ Բիսմարկի պես բռունցքը ասել է` որ <<զայրացած կամ հուսահատված մարդը իրավունք ունի ուրիշի կյանքի վերա>>… Դուք ի նկատի առեք, որ Ձեր զոքանչի շրջանը ջախջախել է իմ լավագույն տարիներս և երազներս, քերթել են իմ կաշին և ջղերիս բերանները բաց թողել… Եվ եթե ես վրեժի մարդ չեմ – այդ թույլ չի տալիս նրանց վարվել ինձ հետ ինչպես և առաջ – անվերջ, անվերջ զայրացնել: Թող նույնիսկ վերջացած լինի մեր մեջ ամեն մի հարաբերություն, բայց իմ մեջ դեպի Ձեզ կա միշտ հարգանքի և բարեկամության զգացմունք: Հարգանքներով` Ավ.Իսահակյան
  • 28. . 1905թ., հունվարի 19-20 Երեկվա օրը ես այնքան տանջվեցի, որ հոգիս քամվեց. խորապես զգում եմ, որ քեզ շա~տ և շատ սիրում եմ. և այս սիրուց շատ եմ վախենում – վախենում եմ, որ վերջնականապես չջարդվի սիրտս և նորա հետ հույսերս ումնացած եևազնեևս. այնպես ջարդվի, որ դիակ դառնամ և չկարողանամ մի բան անել. և դրա պատճառը քո տարօրինակ վարմունքն է ինձ հետ - ինչո՞ւ ես լուռ, ի՞նչ ես ուզում ասել. այդ ի՞նչ ահավոր լռություն է քու հոգում, ես վախենում եմ. ինձ թվում է, որ դու մի րոպեի մեջ կարող ես փշրել սիրտս և գնալ քեզ արդար համարելով… Դու կարող ես ինձ ոգևորել, հույս ներշնչել, եռանդ - և ես շատ պետքական մարդ կդառնամ, իսկ եթե ինձ թողնես… ես շա~տ պիտի քաշքշվեմ ու գլուխս կորցնեմ և գուցե հավիտյան կորցնեմ… Զգում եմ, որ քեզանից չեմ կարող զրկվել… …Ինչքան կուզեի տեսնել [քեզ], երևում է, որ դու խույս ես տալիս ինձանից. չեմ կարող հավատալ այդ անգութ մտքին. Աննիկ, ի սեր աստծու – լավ մտածիր… Քո` Ավետիք
  • 29. . 1905թ., փետրվարի 29, Թիֆլիս Աստված թող դատե այն չար մարդկանց, որոնք ընկան մեր սրտերի միջև և խավար ու ցուրտ տարածեցին մեր մեջ, բայց այլևս չեմ կարող համբերել ես. այսուհետև ով որ 1905թ., ապրիլի 5, Ալեքսանդրապոլ իրավունք համարե մեզ իրարուց բաժանելու – …Դու անպատասխան ես թողնում այն ես կվարվեմ իմ ամեն չարությամբ ու մարդուն, որին հավատացնում ես, թե սիրում կատաղությամբ, չպետք է թողնել մարդկանց, ես… որոնք վատ են ու չար, ու նախանձոտ, …Ես չեմ մեղադրում քո մորը, քույրերին, ղեկավարելու մեր սիրտը, և Ձերոնք այդպիսի փեսաներին ու քեռիներին, այլ մեղադրում եմ մարդիկ են: քեզ, որ մեր երկար ու բարակ …Դու ինձ սիրում ես – ես չեմ կասկածում բացատրություններից հետո դու չգնահատեցիր դրա մեջ, ասենք, որ և հավատում ես. բայց ինձ… խզում եմ մեր մեջ եղած ամեն մի կապ. – ինչո՞ւ, ինչո՞ւ սիրտդ չես բանում իմ սրտի դու ընդունակ չես բարձր ընկերակցության… առաջ. մի՞թե չգիտես, որ քու սրտից բխածը Անիծում եմ ինձ, որ նորից ձեր դուռը եկա և գետին չի թափվի, այլ ուղղակի իմ սրտի մեջ: արյունվելով` ետ եմ դառնում: Մնաս բարև: Ի՞նչ է սերը և բարեկամությունը. դրան Ա.Իսահակյան պատասխանում է Սոկրատես փիլիսոփան. <<մի հոգի երկու մարմնի մեջ>>: Ուրեմն ես դու մի հոգի ու մի սիրտ պիտի լինենք. Հասկացար: Բարևներով` Քո` Ավետիք
  • 30. 1905թ., ապրիլի 7, Ալեքսանդրապոլ Քու՛յր իմ նազելի, նայիր քո Երեկվա գրած նամակներս շատ խիստ էին, և այսօր դիմաց՝ խիղճս չարաչար տանջվում է… Վիրավոր, ավեր սիրտս եմ բացել. …Անշուշտ դու ինձ սիրում ես, բայց շա~տ, Ա՜խ, նըվիրական ինձ քո գիրկը զոհաբերության աստիճանի չես սիորւմ, իսկ ես բաց այդպիսի սեր եմ պահանջում, որովհետև ես այդպիսի Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ սեր ունիմ դեպի քեզ. և սիրո գինը սերն է… քո մեջ սերը լացել... Քնքուշ ձեռներով աչերըս սըրբիր, զորեղ չէ. միահեծան, անխորտակելի չէ և ո՞ւր մնաց որ Մի՛ թող ինձ լալու — ես շա՜տ եմ աստվածային լինի. իսկ ես ուզում եմ տիեզերական, լացել, անհուն սեր, որ ամբողջ տիեզերքի և միլիոնավոր Ճակատիս մռայլ՝ մշուշը ցըրիր, մարդկանց մեջ միայն ինձ վերա հենվեր: Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ Այժմ ես քու առաջ այս ու միակ ելքն եմ դնում – եթե դու լացել... ինձ սիրում ես, հայտնիր ձերոնց այդ – քո սերը, և այն Շա՛տ եմ տանջվել այս աշխարհում, ժամանակ դու կլինես իմ հոգու թագավորության Շա՛տ եմ լացել այս աշխարհում. թագուհին: Այն աչքերը, որ չեն լացել, Սպասում եմ դրական պատասխանիդ, եթե Բան չեն տեսել այս աշխարհում: բացասական, մերժողական ես պատասխանելու` մի պատասխանիր, լռությունը ավելի լավ է, քան անզգացմունք, անսեր տողեր… Ավետիք .
  • 31. 1905թ., ապրիլի 14, Ալեքսանդրապոլ Ես կռվով, զոռով եմ քու բերնից խոստովանանքներ լսել. ասա, սիրելիս, ասա, իմ հոգուս հոգի, ասա ինձ, ինչ որ զգում ես, թող լեզուդ-սիրտդ միայն բաց լինի իմ առաջ. ուրիշների մոտ կեղծիր, ստիր, բայց իմ առաջ եղիր ծով` բացարձակ. աշխարհում ես եմ քեզ հարկավոր, ուրիշ մարդիկ դատարկ բաներ են, ամենից առաջ ես, հետո` ուրիշները: Քո` Ավետիք .
  • 32. . 1905թ., հուլիսի 14, Ալեքսանդրապոլ Ամուսնությունը շատ ստոր, շատ խայտառակ, 1905թ., մայիսի 7, Ախլցխա հիմար, ամբոխամիտ բան է. երանի այն սրտերին, …Կուզեի քեզ սիրել` առանց տիրապետելու, որ կարող են մաքուր սիրել, և միշտ այդպես սիրել. առանց այս աշխարհի մասից ունենալու. պարզ սերը, որ մղում է դեպի ամուսնությունը` դա վատ, ասած` կուզեի քեզ միշտ սիրել` և չամուսնանալ անասնական սեր է. այն սերն է բարի ու վեհ, երբ հետդ, բայց և զգում եմ, որ սա անխղճություն մարդուն թռցնում է դեպի երկինք, ազնվացնում… կլինի իմ կողմից. մարդիկ ուրիշ կերպ Կարո՞ղ ես դու ինձ պահել բարձրության վրա և կբացատրեն և կյանքում կտուժես` իմ կուսական հեռավորության վրա – չթողնել, որ պատճառով, չարաչար. ես ինքս չգիտեմ` ինչ եմ ընկնեմ, ընտանիքի մարդ չդառնամ, կարո՞ղ ես անելու. թողնում եմ քո խղճին, արա` ոնց որ հոգիս միշտ թարմ ու սավառնող պահել, թե՞ պիտի ուզում ես – մեղքը քու վիզդ – կուզես կապես-կաշկանդես և փշրես թևերս. ա~խ, սիրիր կամուսնանանք, կուզես` չէ. կուզես ինձ, բայց մի տիրիր, անհագ որոնիր մի վեհ բաժանվենք… ընկերի, սիրիր, բայց սիրուն մի լինիր գերի. սիրիր, բայց և թող ու նորից գնա… Երանի նրան, ով Բարի գիշեր, համբուրում եմ սիրելի Աննիկիս ձգտում է դեպի աստղերը, երանի նրան, ով սիրում ձեռքերը: է ու չի հասնում, ով միշտ թափառում է ու չի Քո` Ավետիք գտնում… Աննիկ ջան, մեր սերը թող լինի ոչ այս աշխարհից. հողեղեն չլինի. սիրենք իրար հեռավոր աստղերի պես. իրարուց հեռո~ւ, իրար սրտի մեջ… Սիրիր ինձ, և հանուն այդ լավ սիրո թող ես թռնեմ, թափառեմ, առանձնանամ, մտածեմ, լամ, հոգի դառնամ… Միշտ երազ, միշտ իդեալ, միշտ երկինք լինենք իրար համար. հեռավո~ր, բարձր, լազուր, մաքուր… թող կորչի ամուսնությունը, ամուսնական ճահիճ-մահիճը… Քո` Ավետիք
  • 33. 1905Թ., ՕԳՈՍՏՈՍԻ 4, ԱԽԱԼՔԱԼԱՔ ԵՍ ՔԵԶ ԲԱՐԻՔ և ՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԵՆԱԼՈՎ` ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՄՈՌԱՆԱԼ. ԻՆՁ ՄՈՌԱՑԻՐ, ՈՐՈՎՀԵՏև ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԿԱՊՎԵԼ ԻՆՁ ՀԵՏ. ԱՄՈՒՍՆԱՆԱԼ ԴՈՒ ՈՉ ԿԱՐՈՂ ԵՍ, ՈՉ ԷԼ ՈՒԶՈՒՄ ԵՍ. ԻՍԿ ԸՆԿԵՐԱԿԱՆ, ՄՏԵՐՄԱԿԱՆ ՍԵՐ, ՈՐԸ և ԵՍ ԵՄ ՈՒԶՈՒՄ, և ԴՈՒ` ԴԱ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԴՈՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ` ՇՆՈՐՀԻՎ ՔՈ ԸՆՏԱՆԵԿԱՆ` ՔԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ. ԴՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՄԻՇՏ ՄՈՏՍ ԼԻՆԵԼ. ԵՍ ՔԵԶՆԻՑ ԱՆԲԱԺԱՆ ԼԻՆԵՄ: ԵՍ ԱԶԱՏ ՄԱՐԴ ԵՄ. ԵՍ ՊԻՏԻ ԹՌՉԵՄ, ՊԻՏԻ ԳՆԱՄ ԱՇԽԱՐՀԻՑ ԱՇԽԱՐՀ: ՍԿԱԶԲՈՒՄ ԴՈՒ ԷԻՐ ԱՍՈՒՄ, ԹԵ` ԸՆԿԵՐՆԵՐ ԼԻՆԵՆՔ, ԸՆԿԵՐՆԵՐ ՄՆԱՆՔ ՀԱՎԻՏՅԱՆ, և ԵՍ ԱՍՈՒՄ ԷԻ` ԹԵ ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀԻՄԱ ՆՈՒՅՆԸ ԵՍ ՈՄ ԱՍՈՒՄ – ԸՆԿԵՐՆԵՐ ԼԻՆԵՆՔ, ԴՈՒ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՍ… ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲԱՅՑ ՔԵԶ ՀԵՏ ՏԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ. և ՄԱՆԱՎԱՆԴ, ՈՐ ԴՈՒ ԻՆՁ ՇԱՏ ԵՍ ՍԻՐՈՒՄ: ՀԱՄԲՈՒՅՐԵՆՐՈՎ ՈՒ ԲԱՐևՆԵՐՈՎ` ՔՈ` ԱՎԵՏԻՔ
  • 34. . Վերջին նամակը Աննիկին 1905թ. Սարսափելի ծանրացած սրտով գրում եմ այս տողերը և Աստված է վկա, որ էլ չեմ գրելու. կասեմ, կարտահայտվեմ, ինչ որ կա սրտիս մեջ դեպի քեզ և - կբաժանվենք: Ո՞վ եմ ես. – ես վեհափառ սարերի արծիվ եմ, ես կայծակ եմ մռայլ ամպերի մեջ, ես առյուծ եմ անապատի մեջ, և փոթորիկ ծովերի վրա. իմ հոգին` տիեզերքի չափ մեծ` ամբողջապես բանաստեղծություն է. ես բանաստեղծ եմ. ժամանակի և ժողովրդի հոգու տերը ես եմ. ամեն ինչ կմեռնի` հարստություն, գանձ և գահ, բայց ես անմահ եմ և որքան էլ իմ պայմանները ծանր լինեն, ես գրանիտի պես կմնամ և ցույց կտամ. ես հավատում եմ իմ ուժերին, և ամբողջ հայ ժողովուրդը հավատում է ինձ. ո՞վ չէ ինձ հավատում: Ձեր շրջանը, որը իմ ստվերը չարժե. ո՞վ չէ ինձ հավատում – մայրդ` մի հին կին, որ իր շեմքից հեռու չի տեսնում, որ խորապես վիրավորում է, որ ինձ Շուշիկի ժամանակ վռնդել են ու ծաղրել, իսկ հիմա կանգուն եմ աշտարակի պես. Տեր-Միսաքյան Հովհաննեսը – մի խեղճ մարդ, Կ.Կոստանյանը` մի մքլած, փտած տիրացու, որոնք իրենց երևակայում են, որոնց ժողովուրդը չի ճանաչում…
  • 35. . Կ.Կոստանյանը - ինչպե՞ս կարող է նա հաշտ նայել իմ գոյությանը, - ես, որ նրա աչքում` նրա ասելով միայն չոբան կարող էի լինել, այժմ նա մնաց միայն վարդապետների աչքում համարում ունեցող, իսկ ես դառա մարդ, որին գիտեն, որով պարծենում են. և ես իմ բարձունքից իջել եմ քու մոտ, քեզ հետ համեստորեն ընկեր եմ դառել, համբերում եմ քու երեխայական մտքերին, պատասխանում եմ քու հարցերին… և դու այնպես ես վարվում ինձ հետ, կարծես մի հասարակ մարդ լինեմ, մի ուսանող լինեմ, որոնց հազարի կյանքը իմ մի օրը չարժե. այնինչ դու պետք է անսահման ուրախ լինեիր, ամենաերջանիկ մարդը բոլոր մարդկանց մեջ, որ ինձ գտար, - դու պիտի գլուխդ բարձր բռնած – հպարտորեն շրջեիր մարդկանց մեջ, որ ինձ պես ընկեր ու սեր ունես. դու բոլորի առաջ` մրրիկների ու մարդերի առաջ պիտի պաշտպանեիր ինձ ու մեռնեիր ինձ համար… և ինձ տեսնելով, արևը պետքը չպիտի զգայիր դու, և ինձ կորցնելով` աշխարհը կորցրած պիտի զգայիր քեզ… Բայց այդ ամենից ոչինչ չկա, դու նազ ես անում, լարում ես քու հիմար կապրիզները… որովհետև, որովհետև դու ինձ չես սիրում, և չես կարող սիրել. իսկական սիրո համար քո սիրտը շատ է մանր ու երեխայական, ծով չի տեղավորվի այնտեղ. և մի մոր, կամ մի սադայելի հիմար խոսքը կարող է դատարկել սիրտդ սիրուց…
  • 36. . Մենք հարմար չենք իրար. դու շուրջդ նայիր, և շա~տ կգտնես քեզ հարմարներ – ամեն տարի տասնյակ ուսանողներ ամռանը կուգան. որին բռնես` գոհ կլինես. ես քու երևակայած հերոսը չեմ, և ինձ պատիվ կբերե այդ, որ քեզ պես մի երեխայական, փոփոխամիտ սրտի իդեալը չեմ… Ավելի լավ… Դու չար սիրտ ունես – Շուշիկի պես. նա ինձ անսահմանորեն տանջեց, բայց տարիներ հետո ներողություն խնդրեց ու զղջաց, բայց այն ժամանակ ես երես դարձրի նրանից` հայհոյելով նրա ներքին էությունը. ես խաղալիք չէի նրա ձեռքում. ես մարդ էի` ուժեղ ու բարձր, իսկ նրա ամուսինը… Չարժե հիշել նրանց մասին, և հիմա էլ դու ճիշտ և ճիշտ նույն խաղն ես խաղում ինձ հետ. ի՞նչ է, շա~տ ստորացա ձեզ մոտ, որ խոստոցանեցի, թե սիրում եմ. չէ որ միայն զորեղ սիրտը լեզու ունի, և սրտից թռնում է դուրս` ինչքան էլ ուզենաս ծածկել, և փոխանակ իմ ծովածավալ սերը պաշտելու և երկրպագելու ինձ, դու ջղային խաղ ես դարձնում մեր զգացմունքները, մի օր այսպես ես ասում, մի ուրիշ օր` այնպես. երբեմն մի ժամում մի քանի տեսակ. ես ժամանակ և համբերություն չունեմայս սրտի խաղը տանելու. իմ ժամանակը թանկ է, կյանքս օգտակար, և ինձ հարկավոր է հոգեկան, սրտի հանգստություն և մխիթարություն, իսկ դու` կատվի պես, որքան փիսո-փիսո եմ անում, դու այնքան ավելի ջղային ես դառնում ու անխնա ճանկռոտում իմ սիրտը…
  • 37. . Որքա՞ն համբերեմ. ինձ թվում է, որ իմ սիրելով դու երես առար, և հիմա ինձ բանի տեղ չես դնում. իմ սերը, իմ երազները… Այդ քու հասկացողությունից բարձր է և անմատչելի. քու մեջ իմ սիրո ոչ միայն մի հազարերորդը, այլև ստվերը չկա. դու չգիտես սիրել մարդու. քու սերը սուր է ու թույն է. դու կարող ես միայն մարդու ցավ ու վիշտ պատճառել, այնինչ սիրո հոգեբանությունը այն է, որ սիրածին որքան կարելի է շատ երջանկություն, գուրգուրանք ու գորով ցույց տալ. քու մեջ ոչ մի քնքշություն չկա… և ինչպե՞ս իմ կույր բախտն է, չար աստղս և դաժան ճակատագիրս, որ մի անգամ ճակատս պատռվեց ձեր անմարդասեր տան շեմքին, և տարիներ հետո, աշխարհներ անցնելուց հետո, հարյուրավոր խելացի և գեղեցիկ, և զարգացած աղջիկներ տեսնելուց հետո, նորից եկա և ճակատս խփեցի ձեր նզովված դռանը. մի՞թե որոշված է ձեր տունը պիտի լինի իմ կորստյան պատճառը, իմ գերեզմանը. ոչ, ոչ. Ավետիքը չպիտի մեռնի. նրա կյանքը նպատակ ունի. նրա ամեն մի օրը մի ամբողջ կյանք է և բովանդակություն, և թող տանջվի նա ու տառապի, վերջը կհաղթանակե:
  • 38. . Ինչո՞ւ եմ գրում այս տողերըքեզ. ո՞վ ես դու, ինձ ի՞նչ կարող ես տլ. ինձ թվում էր, թե դու իմ իդեալը` կնոջ, մի քնքուշ ընկերի իդեալը կարող ես լինել… Բայց մի՞թե այդպես է. այդ դու լավ գիտես, որ բացի ինձ տանջելուց, ուրիշ ոչինչ չես անում. քեզ մի 5-6 նամակ եմ գրել, և ամենքի մեջ ասել, խոստովանել իմ սերը, իմ հաստատակամությունը, իմ անձնվիրությունը, իսկ դու այդ բոլորը համարում ես եղած-չեղած, և լսում ես ձեր շրջանին. ոչխարներ և անբարոյական մարդիկ են ձերոնք. ես արհամարհում եմ նրանց, և եթե դու լսում ես նրանց` արհամարհում եմ և քեզ. գնա, հեռացիր ինձնից. քեզ համար այլևս Ավետի ք չկա. դու չես կարող ապրել նրա երկնքում, դու երկրի ծնունդ ես. նա չի կարող ապրել քո հոգում` դա հասարակ մի կնոջ խորամանկ և կապրիզնի դժոխք է. չես կարող հասնել Ավետիքին, չես արժանի նրա սիրուն. – նա քեզ համար կյանք էր զոհում, իսկ դո՞ւ - ո՞վ ես դու… Դու արժանի չես նրա սուրբ հոգում ապրելու. քու տեղը մի վաճառականի, կամ մի ինժեների զզվելի գիրկն է… Քեզ համար այլևս Ավետիք չկա. շա~տ քշա, քշա արիր, և նա թռավ վայրենի արծվի պես և հեռացավ, ցնդվեց չքնաղ և գերերկրային ցնորքը և դու մնացիր մորդ գրկում, բարեկամներիդ մեջ, որոնց մեջ ամեն բան կա, բացի սեր և ազնվություն… Անցավ ոսկի արևը. եկավ գիշերը, և չկա երազդ, չկա Ավետիքը. նա վեհափառ սարերի արծիվ է. նա կայծակ է մռայլ ամպերի մեջ… նա բանաստեղծ է, ստեղծագործող է. ահա նա փշրեց իր կարծիքը, խրեց մատները, հանեց քո սերը իր սրտի միջից, և շպրտեց շան ու գիլու առաջ. ահա նա ազատ է հիմա` ինչպես ալիքը ծովում, բարձր է նա, ինչպես Հիմալայի լեռնագագաթը. նրա ճանապարհը սխալմամբ եկավ քեզ մոտ. նա սխալմամբ բախեց քու դուռը, քու սիրտը. շա~տ լացեց և տառապեց, բայց չմեռավ – ահա նա թռնում է հոգու և մտքի, և գեղեցկության, և դտեղծագործության , և աստվածության ադամանդային, երկնահուպ լեռնագագաթները: Դու մեռար նրա համար. արդյոք ինչպե՞ս պիտի հարություն առնես. Արդյոք կարո՞ղ ես հարություն առնել. արդյոք ուզո՞ւմ է նա, որ հարություն առնես… Ավետիք
  • 39. Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով, Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ, Կընկնեք մուրալու հափրած ոսկորով` Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ: Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք – միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք` Մոռացաք անմահ, անհունի տենչանք: Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ` Ձեր նյութի հանդեպ կըդա Ոգու սով. Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով… .
  • 40. ՆՅՈՒԹԵՐԸ ԵՐԳԵՐԸ  Ավետիք Իսահակյան: Նամակներ  Լառա Ֆաբիան: Je-Teim  Ավետիք Իսահակյան: <<Հիշատակարան>>  Անհայտ հեղինակ  Նվեր Վիրաբյան, Լուսինե Մարգարյան: <<Հայ  Песняры. Беловежская Пуща դասական գրողներ: Ավետիք Իսահակյան>>  Settlers 2. Mayan Settle 02  www.wedding.am կայքը  Песня из к/ф «Мой ласковый нежный зверь»  Ավետիք Իսահակյան:  Սիրեցի, յարս տարան  Ennio Marricone. The Lonley Shepherd Շուշան աղջիկ  Alladin. The new world Ծաղիկ էի նորաբողբոջ  Devil May Cry. Pein Դարդս լացեք  Jekie Chan. Endless Love Սիրեցի, յարս տարան  Cascada. Another You Աննիկին  Yuki Fujikaze Քույր իմ նազելի  Sadness and Sorrow Ես ձեզ ասում եմ, կգա Ոգու սով  Ռուբեն Հախվերդյան: Քո ճամփան  Queen. Who wants to live forever  Heroes of Might and Magic. Campain music 11 .
  • 41. Բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Ավետիք Իսահակյանին, մի քիչ էլ ինձ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ