SlideShare ist ein Scribd-Unternehmen logo
1 von 8
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ,
հասարակական գործիչ,
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր
Սպենդիարյանը
հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է:

 Ալեքսանդր Սպենդիարյանը երաժշտական ունակությունները ժառանգել
է դաշնակահար մորից. 7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից
նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է
Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի
իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն
արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի
կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է
ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ,
միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝
«Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:
 1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ
ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր
և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են
ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր
Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը
և ուրիշներ:
Կենսագրություն

 Որպես կոմպոզիտոր՝ Սպենդիարյանը ձևավորվել է
ռուսական և հայկական մշակույթների համատեղ
ազդեցությամբ: 1894 թ-ին գրել է «Այ վարդ» (ըստ
Ալեքսանդր Ծատուրյանի) ռոմանսը, 1902 թ-ին՝
«Ձկնորսն ու փերին» բալլադը՝ ձայնի (բաս) և
նվագախմբի համար, 1911 թ-ին՝ «Էդելվեյս»
մելոդեկլամացիան (համերգային-էստրադային ժանր,
գրական երկի ընթերցումը՝ նվագակցությամբ)՝ Մ.
Գորկու տեքստերով: Կոմպոզիտորը մտերիմ է եղել
Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի,
Ավետիք Իսահակյանի, Վարդգես Սուրենյանցի,
Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Թամանյանի հետ:
Որպես կոմպոզիտոր

 1905 թ-ին բաց նամակով բողոքել է Սանկտ Պետերբուրգի
կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից Ն. Ռիմսկի-
Կորսակովին հեռացնելու համար:
 Ժողովրդական ստեղծագործության հիմքի վրա
Սպենդիարյանն ստեղծել է ծրագրային երաժշտություն: Նրա
գործերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, հարմոնիկ ու
նվագախմբային արտահայտչամիջոցների ցայտունությամբ,
բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Նրա
«Այնտեղ, այնտեղ, դեպի վեր այն դաշտը» հերոսական երգը՝
ձայնի (տենոր) և նվագախմբի համար (Խաչատուր Աբովյանի
«Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան»
կոնցերտային արիան (Հովհաննես Հովհաննիսյանի
խոսքերով) տոգորված են ազատության համար պայքարի
կոչով:
Գործունեություն

 «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (ըստ
Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի
(Յակով Պոլոնսկու խոսքերով) և «Մենք
կհանգստանանք» մելոդեկլամացիայի (ըստ Անտոն
Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի Սոնյայի
մենախոսության) համար Սպենդիարյանն
արժանացել է Գլինկայի անվան մրցանակների
(1908, 1910 և 1912 թթ.): Ռուս բալետմայստեր
Միխայիլ Ֆոկինը «Երեք արմավենու»
երաժշտությամբ ստեղծել է բալետ, որի առաջին
ներկայացումը տեղի է ունեցել Բեռլինում (1911 թ.):
Ստեղծագործություննե
րը

 1917 թ-ից Սպենդիարյանը Ղրիմում ղեկավարել է
ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական
դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական և
հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ
ընկեր...», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում,
Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և այլ
քաղաքներում հանդես է եկել հեղինակային
համերգներով: 1924 թ-ին Խորհրդային Հայաստանի
կառավարության հրավերով կոմպոզիտորը
տեղափոխվել է Երևան, մասնակցել
կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ
նվագախմբի, երաժշտական հրատարակչության
կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր:
Կենսագրություն

 Հայաստանի շրջաններում լսել և ձայնագրել է ժողովրդական
երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի
«Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ
առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես
Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի
հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ): «Ալմաստը»
հայկական օպերային արվեստի բացառիկ նմուշներից է. աչքի
է ընկնում ազգային ինքնատիպությամբ, ծավալուն
զանգվածային տեսարաններով՝ խմբերգեր, պարեր,
դրամատիկական դրվագներ: Օպերայի առաջին
բեմադրությունը տեղի է ունեցել 1930 թ-ին՝ Մոսկվայի Մեծ
թատրոնում, ապա՝ Օդեսայում և Թիֆլիսում: Երևանի
օպերայի և բալետի թատրոնը 1933 թ-ին բացվել է «Ալմաստ»
օպերայի ներկայացումով:
Գործերը

 Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական
կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների,
ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա
ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի
արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային
սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ),
«Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ
երաժշտության դասական նմուշներից են:
 Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը, նրա
անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը, որի
առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց, որի
առջև կանգնեցված է նրա կիսանդրին:
 Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար
ժողովածուն՝ 11 հատորով:

Սպենդիարյանի երկերը

Weitere ähnliche Inhalte

Was ist angesagt?

звіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спорту
звіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спортузвіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спорту
звіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спорту
Людмила Шведенко
 
З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.
З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.
З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.
Оксана Гулька
 
досвід використання інформаційних технологій на уроках хімії
досвід використання інформаційних технологій на уроках хіміїдосвід використання інформаційних технологій на уроках хімії
досвід використання інформаційних технологій на уроках хімії
Вадим Корчинский
 

Was ist angesagt? (15)

звіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спорту
звіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спортузвіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спорту
звіт про проведення олімпійського тижня та дня фізичної культури та спорту
 
презентація до уроку
презентація до урокупрезентація до уроку
презентація до уроку
 
1-3 урок. 6 клас. Образотворче мистецтво. Теоретичний матеріал.
1-3 урок. 6 клас. Образотворче мистецтво. Теоретичний матеріал.1-3 урок. 6 клас. Образотворче мистецтво. Теоретичний матеріал.
1-3 урок. 6 клас. Образотворче мистецтво. Теоретичний матеріал.
 
сторінка музичного керівника
сторінка музичного керівникасторінка музичного керівника
сторінка музичного керівника
 
дієслово 2 клас
дієслово 2 класдієслово 2 клас
дієслово 2 клас
 
Мистецтво. 2 клас. Л. М. Масол О. В. Гайдамака О. М. Колотило
Мистецтво. 2 клас. Л. М. Масол О. В. Гайдамака О. М. КолотилоМистецтво. 2 клас. Л. М. Масол О. В. Гайдамака О. М. Колотило
Мистецтво. 2 клас. Л. М. Масол О. В. Гайдамака О. М. Колотило
 
З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.
З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.
З досвіду роботи музичного керівника ДНЗ Хорт Г.А.
 
2 klas-ukrmova-kravcova-2019-1
2 klas-ukrmova-kravcova-2019-12 klas-ukrmova-kravcova-2019-1
2 klas-ukrmova-kravcova-2019-1
 
Дитина в дошкільні роки.pdf
Дитина в дошкільні роки.pdfДитина в дошкільні роки.pdf
Дитина в дошкільні роки.pdf
 
Filmimuusika Esitlus
Filmimuusika EsitlusFilmimuusika Esitlus
Filmimuusika Esitlus
 
Програма "Особиста гідність. Безпека життя. Громадянська позиція"
Програма  "Особиста гідність. Безпека життя. Громадянська позиція"Програма  "Особиста гідність. Безпека життя. Громадянська позиція"
Програма "Особиста гідність. Безпека життя. Громадянська позиція"
 
Презентація до звіту завідувача ДНЗ №10 за 2016-2017 н.р
Презентація до звіту завідувача ДНЗ №10 за 2016-2017 н.рПрезентація до звіту завідувача ДНЗ №10 за 2016-2017 н.р
Презентація до звіту завідувача ДНЗ №10 за 2016-2017 н.р
 
Портфоліо викладача української мови
Портфоліо викладача української мовиПортфоліо викладача української мови
Портфоліо викладача української мови
 
Тиждень Знань Правил Дорожнього руху-2015
Тиждень Знань  Правил Дорожнього руху-2015Тиждень Знань  Правил Дорожнього руху-2015
Тиждень Знань Правил Дорожнього руху-2015
 
досвід використання інформаційних технологій на уроках хімії
досвід використання інформаційних технологій на уроках хіміїдосвід використання інформаційних технологій на уроках хімії
досвід використання інформаційних технологій на уроках хімії
 

Ähnlich wie Ալեքսանդր Սպենդիարյան

презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
snikolyan
 
ալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարան
ալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարանալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարան
ալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարան
Karine Voskanyan
 
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանԱլեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
MilenaMarkosyan
 
Arno babajanyan
Arno babajanyanArno babajanyan
Arno babajanyan
areg1998
 
Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144
amta4
 
կոմիտաս
կոմիտասկոմիտաս
կոմիտաս
minmano
 

Ähnlich wie Ալեքսանդր Սպենդիարյան (20)

презентация Microsoft office power point
презентация Microsoft office power pointпрезентация Microsoft office power point
презентация Microsoft office power point
 
ալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարան
ալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարանալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարան
ալեքսանդր սպենդիարյանի տուն թանգարան
 
Aram Xachatryani masin
Aram Xachatryani masinAram Xachatryani masin
Aram Xachatryani masin
 
3
33
3
 
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանԱլեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
 
Երաժշտություն
ԵրաժշտությունԵրաժշտություն
Երաժշտություն
 
Aleqsandr
AleqsandrAleqsandr
Aleqsandr
 
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանԱլեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
 
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանԱլեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
 
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանԱլեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարան
 
արամ խաչատրյան
արամ խաչատրյանարամ խաչատրյան
արամ խաչատրյան
 
Tnayin komitas
Tnayin komitasTnayin komitas
Tnayin komitas
 
Komitas
KomitasKomitas
Komitas
 
Կոմիտաս
ԿոմիտասԿոմիտաս
Կոմիտաս
 
Arno babajanyan
Arno babajanyanArno babajanyan
Arno babajanyan
 
Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144Aram Xachatryan...144
Aram Xachatryan...144
 
Komitas
KomitasKomitas
Komitas
 
Առնո Բաբաջանյան
Առնո ԲաբաջանյանԱռնո Բաբաջանյան
Առնո Բաբաջանյան
 
Tangaranner
TangarannerTangaranner
Tangaranner
 
կոմիտաս
կոմիտասկոմիտաս
կոմիտաս
 

Ալեքսանդր Սպենդիարյան

  • 1. Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրն է:
  • 2.   Ալեքսանդր Սպենդիարյանը երաժշտական ունակությունները ժառանգել է դաշնակահար մորից. 7 տարեկանից ստեղծագործել է, 9 տարեկանից նվագել է դաշնամուր, իսկ ավելի ուշ՝ ջութակ: 1890 թ-ին ավարտել է Սիմֆերոպոլի գիմնազիան, 1895 թ-ին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Ստեղծագործական առաջին փորձերն արել է այդ տարիներին, եղել է ուսանողական նվագախմբի կոնցերտմայստեր: 1892–94 թթ-ին կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Նիկոլայ Կլենովսկու (Մոսկվա), 1896–1900 թթ-ին՝ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (Սանկտ Պետերբուրգ) ղեկավարությամբ, միաժամանակ ավարտել իր առաջին խոշոր ստեղծագործությունը՝ «Կոնցերտային նախերգանքը»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:  1901 թ-ից Սպենդիարյանը մշտապես բնակվել է Ղրիմում, որտեղ ծավալել է դիրիժորական գործունեություն, մշակել ժողովրդական երգեր և պարեղանակներ: Յալթայի նրա տանը հաճախ հավաքվել են ժամանակի խոշոր գրողներ և արվեստագետներ Լև Տոլստոյը, Ֆեոդոր Շալյապինը, Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը և ուրիշներ: Կենսագրություն
  • 3.   Որպես կոմպոզիտոր՝ Սպենդիարյանը ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների համատեղ ազդեցությամբ: 1894 թ-ին գրել է «Այ վարդ» (ըստ Ալեքսանդր Ծատուրյանի) ռոմանսը, 1902 թ-ին՝ «Ձկնորսն ու փերին» բալլադը՝ ձայնի (բաս) և նվագախմբի համար, 1911 թ-ին՝ «Էդելվեյս» մելոդեկլամացիան (համերգային-էստրադային ժանր, գրական երկի ընթերցումը՝ նվագակցությամբ)՝ Մ. Գորկու տեքստերով: Կոմպոզիտորը մտերիմ է եղել Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Վարդգես Սուրենյանցի, Ռոմանոս Մելիքյանի, Ալեքսանդր Թամանյանի հետ: Որպես կոմպոզիտոր
  • 4.   1905 թ-ին բաց նամակով բողոքել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմից Ն. Ռիմսկի- Կորսակովին հեռացնելու համար:  Ժողովրդական ստեղծագործության հիմքի վրա Սպենդիարյանն ստեղծել է ծրագրային երաժշտություն: Նրա գործերն աչքի են ընկնում մեղեդայնությամբ, հարմոնիկ ու նվագախմբային արտահայտչամիջոցների ցայտունությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Նրա «Այնտեղ, այնտեղ, դեպի վեր այն դաշտը» հերոսական երգը՝ ձայնի (տենոր) և նվագախմբի համար (Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի մոտիվներով), «Առ Հայաստան» կոնցերտային արիան (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) տոգորված են ազատության համար պայքարի կոչով: Գործունեություն
  • 5.   «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (ըստ Միխայիլ Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (Յակով Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (ըստ Անտոն Չեխովի «Քեռի Վանյա» պիեսի Սոնյայի մենախոսության) համար Սպենդիարյանն արժանացել է Գլինկայի անվան մրցանակների (1908, 1910 և 1912 թթ.): Ռուս բալետմայստեր Միխայիլ Ֆոկինը «Երեք արմավենու» երաժշտությամբ ստեղծել է բալետ, որի առաջին ներկայացումը տեղի է ունեցել Բեռլինում (1911 թ.): Ստեղծագործություննե րը
  • 6.   1917 թ-ից Սպենդիարյանը Ղրիմում ղեկավարել է ինքնագործ երգչախմբեր, օժանդակել երաժշտական դպրոցի կազմակերպմանը, մշակել ժողովրդական և հեղափոխական երգեր («Վարշավյանկա», «Անվախ ընկեր...», «Կարմիր դրոշ» և այլն): Մոսկվայում, Պետրոգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) և այլ քաղաքներում հանդես է եկել հեղինակային համերգներով: 1924 թ-ին Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով կոմպոզիտորը տեղափոխվել է Երևան, մասնակցել կոնսերվատորիայում օպերային դասարանի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմանը, հանդես եկել որպես դիրիժոր: Կենսագրություն
  • 7.   Հայաստանի շրջաններում լսել և ձայնագրել է ժողովրդական երգեր ու պարեղանակներ, մշակել է նաև Սայաթ-Նովայի «Ղարիբ բլբուլ» երգը: Սպենդիարյանը գրել է խորհրդահայ առաջին դասական` «Ալմաստ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոյի հեղինակ՝ բանաստեղծուհի Սոֆյա Պառնոկ): «Ալմաստը» հայկական օպերային արվեստի բացառիկ նմուշներից է. աչքի է ընկնում ազգային ինքնատիպությամբ, ծավալուն զանգվածային տեսարաններով՝ խմբերգեր, պարեր, դրամատիկական դրվագներ: Օպերայի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1930 թ-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, ապա՝ Օդեսայում և Թիֆլիսում: Երևանի օպերայի և բալետի թատրոնը 1933 թ-ին բացվել է «Ալմաստ» օպերայի ներկայացումով: Գործերը
  • 8.   Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայկական կոմպոզիտորական դպրոցի, նրա գեղագիտական սկզբունքների, ոճական առանձնահատկությունների ձևավորման մեջ: Նա ընդարձակել է հայկական երաժշտության ժանրերի արտահայտչամիջոցները, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին: Սպենդիարյանի «Ղրիմի էսքիզները» (2 սյուիտ), «Երևանյան էտյուդները» և այլ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներից են:  Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը, նրա անունով են կոչվել Երևանի օպերայի և բալետի թատրոնը, որի առջև տեղադրված է նրա արձանը, երաժշտական դպրոց, որի առջև կանգնեցված է նրա կիսանդրին:  Հրատարակվել է Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուն՝ 11 հատորով:  Սպենդիարյանի երկերը