CAUCADOC-ի ֆիլմադարանը ներառում է մարդու իրավունքների, բնապահպանության, ռասիզմի, բռնապետական վարչակարգերի, կոնֆլիկտների եւ հակամարտությունների, միգրացիայի, կանանց հիմնախնդիրների, խոսքի ազատության եւ հարակից այլ թեմաներին առընչվող 32 վավերագրական ֆիլմերի նկարագրություններ: CAUCADOC-ը Հայաստանում իրականացնում է Մարդը կարիքի մեջ չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ: CAUCADOC-ը ֆինանսավորում են Եվրոպական միության Արեւելյան գործընկերության մշակութային ծրագիրը եւ Չեխիայի զարգացման գործակալությունը: Ֆիլմադարանի ֆիլմերը կարելի է ձեռք բերել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ հայաստանյան գրասենյակից՝ ՀՀ, ք Երեւան, Բաղրամյան 2/50, հեռ՝ 060 51-91-59: