2. Խաղաղ Օվկիանոս
Խաղաղ օվկիանոս, երկրագնդի ամենամեծ և ամենախոր օվկիանոսն է։ Նրա
մակերևույթի ամբողջ մակերեսը ծածկում է երկրագնդի մակերևույթի մոտ 35%ը և ջրային մակերևույթի մոտ 49.5%ը։ Խաղաղ օվկիանոսը արևելքից
սահմանակից է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին, արևմուտքից՝
Եվրասիային և Ավստրալիային, հարավից՝ Անտարկտիդային։ Անունը տրվել է
Ֆերնանդ Մագելանի կողմից։ Խաղաղ օվկիանոսի և Հյուսիսային սառուցյալ
օվկիանոսի սահմանը ձգվում է Պեեկ հրվանդանից (Չուկոտյան թերակղզի)
մինչև Ուելսյան արքայազնի հրվանդանը (Ալյասկա), Հնդկական
օվկիանոսինը՝ Մալակկայի նեղուցի հարավից, Սումատրա կղզու արևմյան
ափից, Ճավա, Թիմոր և Նոր Գվինեա կղզիների հարավից, Տասմանիա կղզու
արևելյան ափերից մինչև Անտարկտիդա, Ատլանտյան օվկիանոսինը՝
Անտարկտիկական թերակղզուց, Հարավային Շետլանդական կղզիներից
մինչև Հրո երկիր։
3. Տարածվում է հյուսիս - հարավ մոտ 15 800 կմ, արևմուտքից - արևելք՝ 19 500 կմ։
Մակերեսը ծովերի հետ 179 679 000 կմ2 է, միջին խորությունը՝ 3984 մ, ջրի
ծավալը՝ 723 699 000 կմ3 (առանց ծովերի՝ համապատասխանաբար՝ 165 246 200
կմ2, 4282 մ և 707 555 000 կմ3)։
Գրավում է երկրագնդի մակերևույթի 1/3-ը,
Համաշխարհային օվկիանոսի մակերեսի 50%-ը։ Մակերեսի 52%-ը ընկած է
արևադարձային զոնայում։ Առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային
օվկիանոսինը) 11022 մ է (Մարիանյան անդունդ)։
Խաղաղ օվկիանոսով է
անցնում (180° միջօրեական) ժամանակի (թվականի) փոփոխման
սահմանագիծը։
Հասարակածային շրջագիծը այն կիսում է երկու մասի՝ Հյուսիսային Խաղաղ
Օվկիանոս և Հարավային Խաղաղ Օվկիանոս։ 10,922 մետր խորության վրա
գտնվում է Մարիանյան փողրակը, որը Խաղաղ օվկիանոսի և երկրագնդի
ամենախոր կետն է համարվում։