5. Ժամանակակից
հասարակության մեջ կտրուկ
աճում է արտադրական
էկոլոգիայի դերը, իսկ դա
կարելի է իրագործել
հայտնագործելով ու
կատարելագործելով շրջակա
միջավայրի պահպանության
ինժեներա-տեխնիկական
միջոցները, համաշխարհային
մասշտաբով զարգացնելով
անթափոն տեխնոլոգիական
արտադրություններ: Շրջակա
միջավայրի պահպանության
գործում կարևոր դեր ունի
էկոլոգիական կրթությունն ու
դաստիարակությունը
6.
7. ՄԹՆՈԼՈՐՏԸ համարվում է
Երկրագնդի արտաքին շերտը
և կազմում է Երկրի
զանգվածի 1/մլն մասը,
սակայն նրա դերը չափազանց
մեծ է: Չէ ո՞ր մթնոլորտային
շերտի առկայությունն է
որոշում Երկրի մակերեսի ողջ
ջերմային ռեժիմը,
պաշտպանում Երկիրը
տիեզերական
ճառագայթումից: Սակայն
մարդկության արտադրական
գործունեությունը ազդում է
մթնոլորտի վրա, որի
աղտահարման հիմնական
աղբյուրներն են
արդյունաբերական
ձեռնարկությունները,
տրանսպորտը,
գյուղատնտեսության որոշ
միջոցառումները(թունաքիմիկ
ատների օգտագործում, հումքի
վերամշակում), ինչպես նաև
ջեռուցման համար
օգտագործվող վառելիքի
8.
9. • ՄԹՆՈԼՈՐՏԻ անտրոպոգեն աղտոտման
ամենահիմնական աղբյուրներից մեկը
ավտոտրանսպորտն է: Ներկայումս ողջ
աշխարհում հաշվում է ավելի քան 280 մլն
ավտոմեքենա, որոնք տարեկան մթնոլորտ են
արտամղում 50 մլն տոննա ածխաջրածիններ և
200 տոննա ածխածնի օքսիդներ: Բացի այդ
շարժիչի աշխատանքի ընթացքում օդի ազոտը
միանում է թթվածնին` առաջացնելով ոչ պակաս
վտանգավոր ազոտի օքսիդներ`NO և NO2 և այլն:
Առանձնապես վտանգավոր է ածխածնի (Il)
օքսիդը`CO –ն, որը հայտնի է շմոլ գազ
անունով, որի նույնիսկ 5-10 մգ-ը օդում
բացասաբար է անդրադառնում մարդու
առողջության վրա, իսկ 20 մգ-ը արդեն
շնչահեղձ է անում մարդկանց:
10. Այն ընկնելով օրգանիզմ 300 անգամ ավելի
արագ է միանում հեմոգլոբինի հետ , քան
թթվածինը, առաջացնելով
կարբօքսիհեմոգլոբին, որի
պարունակությունը 60%-ից բարձր մահացու
է: 0,2 մգ/լ CO պարունակող միջավայրում
կարելի է գտնվել 1 ժամ, հետո ի հայտ են
գալիս թունավորման նշաններ` գլխապտույտ,
սրտխառնոց, ոտքերում թուլություն,
լսողության և տեսողության վատթարացում,
շարժումների կոորդինացիայի խախտում,
գիտակցության կորուստ,
ցնցումներ,շնչառության կանգից` մահ:
11. ԹՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Նիկել 7746 2-րդ կարգի վնասակար
Պղինձ 275 3-րդ կարգի վնասակար
Կոբալտ 1730 2-րդ կարգի վնասակար
Կապար 22400 1-ին կարգի վնասակար
Սնդիկ 31623 1-ին կարգի վնասակար
Կադմիում 33124 1-ին կարգի վնասակար
Արսեն 35670 1-ին կարգի վնասակար ` միացություններըհայտնաբերել
են հանքային ջրերում
http://www.youtube.com/watch?v=Og3pbq
D8IFU
12. Շմոլ գազը CO-ն անգույն, անհոտ, թունավոր
գազ է: Վատ է լուծվում ջրում` 200C-
ում2,3գ/100գ : Լավ է լուծվում օրգանական
լուծիչներում`1լ սպիրտում լուծվում է
200սմ3 շմոլ գազ, իսկ ամոնիակի և
ամինների լուծույթները կարելի է
օգտագործել որպես թունավոր
խառնուրդներ:
19. Թունավոր քիմիական միացությունները մեծ
քանակությամբ նախատեսված են ռազմական
գործողությունների և հակառակորդի կենդանի ուժը
վնասելու համար: Թունավոր նյութերը (ԹՆ) օրգանիզմ են
թափանցում շնչառական օրգանների, մաշկի,
լորձաթաղանթի և մարսողական ուղիների միջոցով:
50-ից ավելի ԹՆ առաջինը կիրառել է Գերմանիան 1914-
1918թթ-ի առաջին համաշխարային պատերազմի
ժամանակ ռազմական գործողություններում.
Ֆոսգենը`COCl2, կապտաթթուն`HCN , քլորցիանը` ClCN,
Իպրիտը`S(CH2CH2Cl)2, եռքլորէթիլամինը`N(CH2CH2Cl)3,
քլորպիկրիտը` Cl3CNO2, զարինը`իզո-C3H7OCH3POF,
ադամիտը և այլն: